User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Glendale Life / Գլենդեյլ լայֆ

  1. #1
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Glendale Life / Գլենդեյլ լայֆ

    Արդեն երկու ամիս է, որ Գլենդեյլի USArmenia հեռուստաալիքը սկսել է հաղորդել մի հայկական (այսպես կոչված) «ռիելիթի շոու» լոսահայության մասին: Հաղորդումը կոչվում է «Glendale Life», իսկ գաղափարը մեծ մասամբ պարսկական օրինակից վերցրած ա: Սերիալը ցույց է տալիս չափից դուրս հարուստ ու նյութապաշտ հայերի առօրյա կյանքը Լոս Անջելեսում՝ շքեղ տներում, լողավազաններում, պլաստիկ վիրաբուժի մոտ, շամպայն խմելիս, գեղեցկության սրահում:

    Սերիալում համարյա բոլոր կերպարները իրենց մի տեսակ արտիստ են համարում: Մեկը ուզում ա մոդել ասխատել, մյուսը՝ երգիչ դառնալ, դիջեյ, դաշնակահար: Բոլորը ջանք են թափում հայտնի դառնալու Լոս Անջելեսի շոուբիզնեսում: Օրինակի համար, կերպարներից մեկը նոր ա եկել Հայաստանից ու արդեն լիմուզինի վարորդ ա, բայց դրանից ընդհանրապես գոհ չի ու շատ հիասթափված է իր կյանքից, քանի որ Հայաստանում հայտնի պռադյուսեր էր (Armenoids խմբի):

    Ինձ համար բավականին հետաքրքիր է որ համարյա ամեն մի կերպար էս սերիալում մի տարբեր համայնքից է գալիս՝ պարսկահայ, լիբանահայ, հայաստանցի: Եվ տարբեր սերունդներ կարելի է իրար հետ համեմատել՝ մի մաս դեռևս հայախոս ա, մյուս մասը արդեն ծիծաղալու անգլերեն ա խոսում, որում միայն «արա» բառը մնում ա հայերենից:

    Լոս Անջելեսում լիքը հայեր բողոքել են այս սերիալի դեմ ու պահանջել են փակել, քանի որ կարծում են որ շատ տապակ կարծրատիպեր ա տարածում: Անձամբ չգիտեմ լավ ա թե վատ, բայց ամեն դեքում շատ հետաքրքիր նյութ ա ուսումնելու օտար սփյուռքագետ-հայագետի համար:

    Այստեղ կարող եք դիտել բոլոր հաղորդումները: Հետաքրքիր է, Armenia ալիքը (նույն ընկերությունն ա) Հայաստանում էլ ցույց կտա թե չէ:

  2. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում Հ2 հեռուստաալիքն ա ցույց տալիս էդ մեղմ ասած անասունությունը, ես Հ2 -ը փակեցի ալիքների ցանկից: Եթե ակումբը չլիներ արտահայտվելուս հարթակը, էս ամեն գրածս բառի հետ մի 30 քֆուր ավելացրու, դրա նկարողին, դա եթեր թողողին ու մեջի <<դերասաններին>>:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lanterfant (12.11.2014), Գորտուկ (12.11.2014), Լեո (12.11.2014)

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ եմ լսում էս «սերիալի» մասին։ Թրեյլերից մի քանի վայրկյան նայեցի, ու դրվագներից մեկն իրականություն էր (մոտավորապես ճանաչում եմ հերոսներից մեկին ՝ խնամի֊բարեկամական կապով, ու էդ դրվագը վերջերս տեղի ունեցած իրական դեպքերից է վերցված)։ Եթե ամբողջն ա իրականությունից վերցրած՝ բողոքելու առիթ չեմ տեսնում։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lanterfant (12.11.2014)

  6. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ եմ լսում էս «սերիալի» մասին։ Թրեյլերից մի քանի վայրկյան նայեցի, ու դրվագներից մեկն իրականություն էր (մոտավորապես ճանաչում եմ հերոսներից մեկին ՝ խնամի֊բարեկամական կապով, ու էդ դրվագը վերջերս տեղի ունեցած իրական դեպքերից է վերցված)։ Եթե ամբողջն ա իրականությունից վերցրած՝ բողոքելու առիթ չեմ տեսնում։
    Բողոքելու առիթ չկա էնքան ժամանակ, քանի դեռ չես նայել (Հ2-ով հեռառձակվող տարբերակի համար եմ ասում, USArmenia-ով չգիտեմ ինչ ա հեռարձակվում):
    Հենց միամիտ էդ ալիքի վրա ես դուրս գալիս ու մի 2 ու կես րոպե նայում ես, նյարդերդ ու ուղեղդ սկսում են ինչքան ուժ ունեն բողոքել քեզանից՝ իրենց նման փորձության ենթարկելու համար

    Էդ հաղորդաշարը ավելի շատ կսազեր ակումբի՝ տականք երգերի թեմային:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lanterfant (12.11.2014), Գորտուկ (17.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Half-Life
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.06.2010, 20:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •