User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Լվացք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ լվացք անելը հատուկ արարողություն ա դարձել։ Նախորդ բնակարաններում, որ ապրում էինք, լվացքատունը հենց շենքի տակ էր, շատ հարմար էր, տանում դնում էիր ու գալիս տանդ քո գործերով զբաղվում, իսկ հիմա առանձնատանն ենք ապրում, ու լվացքատուն չկա։ Իսկ վարձու տրվող տներում լվացքի մեքենա, որպես կանոն չի լինում (բացառությունները չհաշված)։ Ստիպված բեռով–բարձով գնում ենք մոտակա լվացքատուն (հա, ընտանյոք ), որը մեր տնից մոտ 15 րոպեյվա ոտքի ճամփա ա։ Ահագին ժամանակատար գործ ա մեր լվացքը. երկուսուկես ժամ տևում ա ամբողջ պրոցեսը՝ գնալ–գալն էլ հետը։ Լվացքը դնելուց հետո լվացքատանը սպասում ենք, ընթացքում էլ դե հանել, դնել չորացնելու, հետո ծալել, դասավորել և այլն։ Ու քանի որ վճարովի ա, գերադասում ենք որոշակի տեսակի շորեր (ներքնաշորեր, գիշերանոցներ, գուլպաներ և այլն) մեծ քանակությամբ ունենալ, որպեսզի ամեն պարտիան լիարժեք լցված լինի, մեկ ա, նույն փողն ենք ծախսում։ Էդպես, երկու շաբաթը մեկ ենք լվացք անում։

    Ես հետևյալ կերպ եմ առանձնացնում լվացքը.
    ներքնաշորեր
    գուլպաներ
    գիշերանոցներ ու շապիկներ
    տղայիս շորեր
    սև կամ շատ մուգ երանգների շորեր, որոնք հիմնականում տաբատներ են, էդ թվում՝ ջինսեր
    սպիտակ շորեր (համարյա չունենք, շատ հազվադեպ)
    բրդյա շորեր
    նուրբ գործվածքներ
    սպիտակեղեն (անկողին)
    մնացած բոլորը

    Չորացնելիս չեմ առանձնացնում, ուղղակի հավասարաչափ բաշխում եմ երկու կամ երեք չորացուցիչ մեքենաների միջև։ Բացառիկ դեպքերը չհաշված՝ ամեն ինչ չորացնում եմ առավելագույն ջերմաստիճանով։ Չորանալուց հետո համարյա ոչինչ արդուկելու կարիք չի լինում։ Արդուկելն ինձ համար աշխարհի ամենազզվելի տնային գործն ա, ու էդ առումով ինձ համար էս չորացնող մեքենաները փրկություն են։ Ամուսնուս համար մենակ կոնֆերանսից կոնֆերանս ինչ–որ պաշտոնական կամ դրան մոտ վերնաշապիկ կարող ա արդուկեմ ու վերջ։ Մնացածը առանց արդուկելու էլ նորմալ տեսքի են լինում սովորաբար, հազարից մեկ կարող ա պետք լինի ինչ–որ բան արդուկել։

    Ի դեպ, քանի առիթ ա, հարցնեմ, չնայած հիշում եմ, որ մի երկու տարի առաջ ինչ–որ թեմայում էդ հարցը քննարկվել ա, բայց ոչինչ, մի հատ էլ ասեք . երեխաների հագուստը ո՞ր տարիքից եք սկսել ձերի հետ լվանալ։ Տղաս շուտով չորս տարեկան կդառնա, ու իր հագուստը դեռ առանձին եմ լվանում, բայց մտածում եմ՝ երևի արդեն կարելի ա մերի հետ լվանալ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.11.2014, 00:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.11.2014), Srtik (09.11.2014), Նիկեա (08.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •