Օշո-ի խոսքերից
:Մի քանի տարի առաջ խաղալիքների ամերիկացի մի արտադրող մեծ փորձանքի եկավ։ Հայցը մինչև Գերագույն Դատարան հասցրեցին։ Իսկ ամբողջ գործն ահա թե ինչում էր. նա իսկական առնանդամներով ու հեշտոցներով տիկնիկներ էր արտադրել։ Եթե աղջիկն ունի դեմք, պետք է հեշտոց էլ ունենա; եթե տղան ունի դեմք, պետք է առնանդամ էլ ունենա։ Սեռական օրգաններով տիկնիկնե՛ր։ Գործը լուրջ ընթացք ստացավ, այդ տիկնիկների արտադրությունն ստիպված դադարեցրին։ Սքանչելի միտք էր դա, բայց դատարանն ու հասարակությունն այդպիսի բան երբեք թույլ չեն տա։
Բայց ինչու՞ տիկնիկները չեն կարող սեռական օրգաններ ունենալ, եթե մնացած ամեն ինչ նրանց մոտ այնպես է, ինչպես մարդկանց մոտ։ Ցանկանում եք, որ երեխաները տարբերությունը չնկատե՞ն։ Դա նշանակում է ստել։ Ինչու՞ այդ խաղալիքներն այդքան զայրացրեցին բոլորին։ Դրանք ուղղակի խաղալիքնե՛ր էին։ Բայց հոգևորականները, քահանաներն ու բարոյականության այլ այսպես կոչված ջատագովներ, գործարանի տիրոջը դատարան քարշ տվեցին։ Նա հրաշալի մի՛տք էր հղացել, դա պատմական հեղաշրջու՛մ էր։ Երեխաները պետք է իմանան, թե ինչպես է կառուցված ամբո՛ղջ մարմինը, որովհետև մարդկային մարմինը հիանալի է։ Ինչու՞ թաքցնել ինչ-որ բան։ Ինչու՞ տիկնիկներին զրկել սեռից։ Դա վախն է, խորին վախը՝ ցույց տալ քո կենդանական սկիզբը։ Բայց մենք հենց կենդանիներ ենք, որ կանք, և դա գիտական փաստ է։ Կարելի է վեհանալ կենդանական սկզբի վրա, բայց ոչնչացնել այն այնհնար է։ Ոչնչացնելը մի բան է նշանակում. դու կեղծ դեմք ես հագել, քո դիմակն ամբողջովին կեղծ է, բայց այդ դեպքում քո աստվածակերպությունը նույնպես՝ շինծու դիմակ է։
Երբ վեհանում ես կենդանական սկզբի վրա, քո աստվածակերպությունն իսկական է։ Բայց ինչ-որ բան գերազանցելու համար, դրա հետ սկզբում պետք է հաշտվել։ Անհրաժեշտ է դրա միջով անցնել տեղի ունեցածի ամբողջական գիտակցմամբ, այլ ոչ թե ուղղակի շրջանցել՝ ոչ, դու սկզբում ծայրեծայր անցնում ես դրա միջով և հետո միայն բարձրանում ես դրանից վեր։ Իսկ հերքումը նշանակում է, որ դու չես թափանցում ներսը, ուղղակի փորձում ես շրջանցել, խուսափել։ Բայց կյանքում չկա ոչինչ, ինչը կարելի կլիներ շրջանցել։ Եթե ինչ-որ բան շրջանցես, հավերժ դեռահաս, թերաճ, մանկահասակ կմնաս։ Ապրել պետք է առանց ընտրելու՝ միայն այդ դեպքում ես հասունանում։ Այո, ժամանակին գալիս է այն պահը, երբ բարձրանում ես սեքսից վեր, բայց այդ մակարդակին հասնում են գիտելիքների և ապրումների շնորհիվ։ Այդ պահը գալիս է շնորհիվ գիտակցության և սիրո ամրապնդման, բայց հերքելով, ճնշելով, արգելքներով՝ ոչինչի չես հասնի…
Էջանիշներ