Տրիբուն ձյա, հենց խնդիրն էլ էդ ա, որ եթե մարդուն դիմում են Հակոբիչ, ապա Հակոբիչ կդիմեն անկախ նրանից, անձնագրում՝ էդ թղթի կտորում, հայրանունը գրված կլինի՞, թե՞ չի լինի: Ու հակառակը, եթե մարդն ասի, որ ես ուրանում եմ հորս, ինձ էլ Հակոբիչ չդիմեք, անձնագրում գրած լինի, թե չլինի, չեն դիմի:
Հիմա գանք ազգանվանը: Ազգանուն փոխելը ավելի շատ սոցիալական գործառույթ ա, որը էական չի, փաստաթղթերով ամրագրվում ա, թե չէ: Այլ կերպ ասած ազգանվան փոխելը անձնագրում փաստագրելը ընդամենը տեխնիկական մանր խնդիր ա, որը արվում ա ազգանունը փոխելու ընթացքում: Խոսքը բացարձակ չի գնում անձնագրում գրվածի մասին, այլ գնում ա նրա մասին, թե մարդն իրան ինչ ա զգում: Մարդը կարող ա անձնագրում ազգանունը փոխի, բայց շարունակի ապրել իր հին ազգանվամբ:
Ազգանունը անհատականություն չի սահմանում: Անհատականություն շատ-շատ անունը կարող ա սահմանի, էն էլ ոչ միշտ: Ազգանունը սահմանում ա տոհմին պատկանելիությունը, ու բացարձակ կապ չունի, որ նույն ազգանվամբ լիքը տոհմեր կան, որ դրանցից շատերն ընդամենը 90 տարվա պատմություն ունեն:Ապեր, մի տեղ, որտեղ ազգանունների մոտ 70%-ը արհեստականորեն հորինված ա ու կցված ա վերջին 80-90 տարիներին, ազգանունը անհատականություն չի կարա սահմանի։ Երևանում, որ գոռաս Լուսինե Հովհաննիսյան կամ Արմեն Հարությունյան, քաղաքի կեսը կֆռա։ Նույն բանն ա, ոնց որ ասես վարունգ, ու դրան անհատականություն ու պատմություն կցես։ Ես կհասկանայի, եթե Ռշտունի կամ Արծրունի լինեին, բայց կներես, խոսքի Հակոբյան ու զգայուն ազգանվան նկատմամբ, էտո սմեշնո։
Խնդիրը էն չի, որ գնաս քեզ հայտարարես շատ հին տոհմի անդամ, այլ խնդիրն էն ա, որ ցույց տաս, թե որ ընտանիքից ես դուրս եկել: Ու փաստ ա, որ մարդիկ իրենց ընտանիքների դրոշմը, կնիքը իրենց բնավորության, ապրելակերպի, աշխարհընկալման վրա կրում են: Էս պարագայում ազգանունն էլ դառնում ա մի ուրույն «գրավոր կնիք», որը ցույց ա տալիս, թե էդ հատկանիշները որտեղից են եկել:
Եթե քո համար կարևոր չի ազգանվան ինչ լինելը, ապա առավել ևս տարօրինակ եմ համարում կնոջդ ազգանունը փոխելը: Ինչի՞դ ա պետք, որ կրի քո ընդամենը 90 տարվա պատմություն ունեցող «վարունգ» ազգանունը: Ընդամենը նրա համար, որ զավակիդ հարսանիքին ասեն «այժմ բեմ կմտնեն տեր և տիկին Էսինչյանները»: Խնդալո ա, տենց ա գնա, ինչ-որ ընթացակարգ անցի, Ռշտունի, Վշտունի, Գշտունի կամ Գնթունիք ազգանունը քեզ վերցրու, ավելի տպավորիչ կհնչի:
Էջանիշներ