Աթեիստ ջան, էսօր լավ բժիշկներին մոմով ենք մի կերպ գտնում, դրա համար էլ մայրիկներն անհանգստանում են։ Դե քո բերած օրինակները քննարկումից լրիվ դուրս են, բայց շատ են լինում դեպքեր, որ բժշկին հավատալով ավելի մեծ բարդությունների առաջ ենք կանգնում։
Քրոջս պուճուրը 1 տարեկանում ուժեղ հիվանդացավ (բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն)։ Տարան հիվանդանոց։ Բժիշկը երեխային հետազոտեց, օրգանիզմը վերականգնող սիստեմաներ ու հակաբորբոքային բուժում նշանակեց։ Հարցին, թե անտիբիոտիկն ինչի համար է, պատասխանեց՝ միզուղիների բորբոքումը բուժելու։ Երբ հարցրեցինք՝ ինչ դեղ է նշանակում, ասաց, որ լայն սպեկտորի անտիբիոտիկ է ու մենք չանհանգստանանք, երեխային վնաս չի, «
վստահենք ու թողնենք հանգիստ իր գործն անի»։ Դեղը ներարկելուց հետո երեխան քնեց ու ժամերով չէր արթնանում։ Գիշերն էլ լրիվ վատացավ։ Առավոտյան բուժքրոջից դեղի անունն իմացա ու ինձ գցեցի ինտերնետ։ Շոկի մեջ էի. բժիշկ կոչեցյալն իրավունք ունե՞ր մինչև 18 տարեկաններին հակացուցված դեղը մեկ տարեկանին ներարկել։ Ընդ որում էդ դեղի 100 մլ ներարկում են 60 րոպեում (արագ ներարկելը սրտի կանգ կարող էր առաջացնել), իսկ անաստվածները 20 րոպեում ափալ-թափալ պուճուրիս ջանը լցրին, երեխուն ճլորացրին։ Հլը 2 օր էլ դեռ պիտի ներարկեին։ Առը հա։ Բողոքեցինք, գլխավոր բժիշկը բաժանմունքի բոլոր բուժաշխատողներին կանչեց, թափ տվեց, ու հարցը դրանով փակեցին։ Բժշկուհին էլ հաստակողի մեկն էր։ Դեռ մի բան էլ, մեր մեղադրանքներից վիրավորված, հայտարարեց, որ իրենց բաժանմունքի բոլոր երեխաներին էդ անտիբիոտիկով են բուժում
։ /Գրեմ, բոլորդ իմացեք ու ինչքան հնարավոր ա՝ հեռու մնացեք. Մուրացանի մանկական հիվանդանոցն էր, բժշկուհու անուն-հայրանունն էլ Անահիտ Տիգրանի (ազգանունը չգիտեմ)/։
Երեխային հիվանդանոցից հանեցին, տարան ուրիշ բժշկի մոտ, պարզվեց, որ ռոտավիրուս էր, ու ընդամենը օրգանիզմը վերականգնող սիստեմաներ պիտի նշանակվեր, դեղեր՝ փորլուծության դեմ։ Միզուղիների ոչ մի բորբոքում էլ չկար։
Ինձ համար արդեն չգրված օրենք ա. անգամ, եթե աշխարհի ամենախելացի բժիշկը նշանակում կատարի, ես մինչև դեղի բնութագիրն իր հակացուցումներով, օգտագործման եղանակով և այլն, և այլն չկարդամ, ո՛չ ես եմ օգտագործում, ո՛չ էլ հարազատներիս թողնում։
Էջանիշներ