Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,181

    Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ

    ՖԲ-ի երիտասարդ մամաների թեմայում լիքը գրառումներ կարդալուց հետո որոշեցի բացեմ էս բաժինը։

    Ով թեմային ծանոթ չի 2 բառով ներկայացնեմ։

    Շատ մարդիկ ինտերնետին ու տատիկներին ավելի շատ են վստահում, քան բժիշկներին։

    ՖԲ-ի հայ ծնողների անկյունում տարածված հարցի տեսակ է

    «երեխե՜ք, երեխես 40 աստիճան ջերմություն ունի, ի՞նչ անեմ»։
    «Երեխես ջերմություն ուներ, 3 բժշկի հարցրեցի, նշանակեցին բուժելամիցին դեղը, ինչ եք կարծում, տա՞մ, թե՞ չէ»։

    Էնօր մի հոգի պատմում էր, որ երեխան ինչ որ բանից լավ վախեցել ա, մտածում ա հոգեբանի մոտ տանի՞, թե՞ վախ բռնողի։ Ու պատասխանողների ճնշող մեծամասնությունը առաջարկում էին երրորդ տարբերակը՝ աղոթք, գիշերը կողքը մոմ վառել և նման բաներ։

    Մառազմի մակարդակը պատկեցնելու, բայց նաև հայ մայրիկներին չվիրավորելու համար (կարող ա աչքներով ընկնի) տեղադրում եմ ռուսական ֆորումներում տեղադրված հարցեր։

    Ամենավառ օրինակներից մեկը

    Էս մեկը թվում ա, թե տրոլ ա։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 22.10.2014, 22:49:
    De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (22.10.2014)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,181
    Նախորդ օրինակները սաղ «մայրիկներին» էին վերաբերում։

    Մի քանի հատ էլ խառը կենդանիներ։

    Դատելու ենթակա «մայր»

    Սրանք Ռուֆի համար, զզվելի են։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    սև հումոր, այսինքն խնդալու ա, բայց հեչ խնդալու բան չի ։)

    Իսկականից խնդալու

    De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (22.10.2014)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,181
    Ես կարծում եմ, որ նման «մայրիկները» վտանգավոր են երեխաների համար ու օրինակ հեչ դեմ չէի լինի, որ պետությունը նման ծնողներին հեռու պահեր երեխաներից։
    De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (26.10.2014)

  7. #4
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Մարս մոլորակ, առաջին բազա
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,461
    Բլոգի գրառումներ
    3
    Շոկի մեջ եմ, ոնց որ չկարողանամ հավատալ, որ ոմանց իդիոտիզմը նման մակարդակի է հասնում: Պետական մարմինները, կոնկրետ համայնքային հոգաբարձուների խորհրդի դիմումով դատարանը նման կերպարներին կարող է ծնողական իրավունքից զրկել ու դեռ մի բան էլ քիչ կանի

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.10.2014), GriFFin (24.10.2014), Աթեիստ (23.10.2014)

  9. #5
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,720
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Շոկի մեջ եմ, ոնց որ չկարողանամ հավատալ, որ ոմանց իդիոտիզմը նման մակարդակի է հասնում: Պետական մարմինները, կոնկրետ համայնքային հոգաբարձուների խորհրդի դիմումով դատարանը նման կերպարներին կարող է ծնողական իրավունքից զրկել ու դեռ մի բան էլ քիչ կանի
    Alphaone, իմ դիտարկումներից ես հասկացա, որ մեծ մասին կզրկեն, թե էդ համակարգը աշխատի:
    Բայց մի հատ բան ասեմ էլի: Իմ կարծիքով ստեղ փակ օղակ ա: Սկսեմ իմ ոլորտի օղակի հատվածից: Պոլիկնիլիկայի բժիշկը, ով պարտավոր ա բոլորին հատ-հատ բացատրի ամենինչ... թքած ունի: Անգամ լուրջ դեպքերին չեն արձագանքում որոշ տեղեր: Պուճուր ախպորս մոտ ջրծաղիկ էր, իսկ մեր տարածքային բժիշկը անգամ չեկավ: Ես էլ որպես հայտնի գործ տվող զանգեցի առողջապահության նախարաություն ու բողոքեցի էդ բժիշկի համար: Հաջորդ օրը վազելով եկավ ու հետը քույր էր նույնիսկ բերել: Հիմա նայեք: Ես օրինակ կրթություն չունեմ (ընդհանուր, կամ բժշկության հետ կապված, էական չի), ըստ Ձեզ ու՞մ կվստահեմ: Բժիշկին, թե՞ հարևանիս, եթե իմ բժիշկը ըտենցն ա: Ու ես ամենը ենքան զզվելի ա: Էն որ չգիդես որտեղից սկսես սխալը ուղել: ԲԱՅՑ էդքանով հանդերց կան ընտանեկան բժիշկներ, ովքեր երկու ժամից ավել տրամադրում են հիվանդին ու, որ ժամին ուզում ես զանգի իրանք քեզ կլսեն ( հույս կա դեռ իմ մեջ): Ուզում եմ ասել, որ ես բժիշկներին էս հարցում շաաատ եմ մեղադրում: Էն վատ բժիշկներին, որոնք ծածկում են ընտիր մասնագետներին ու իրանց նման վարքով նպաստում, որ մարդիկ չվստահեն, չհավատան, ալարեն գնալ բժիշկի մոտ: Գլուխս ցավաց :/
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.10.2014), Cassiopeia (25.10.2014), Ամպ (26.10.2014), Գաղթական (11.09.2016), Նիկեա (25.10.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,307
    Բլոգի գրառումներ
    2
    Եկել է լոգոպեդի /էդ լոգոպեդը իմ կիննա/ մոտ, թե "երեխաս չի խոսում, եկել եմ ձեզանից խորհուրդ հարցնեմ, լսել եմ , որ երբ վանքի դռան բանալին դնում են երեխայի բերանը, նրա խոսքը վերականգնվում է":
    Կարճ
    Կոնկրետ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.10.2014), GriFFin (25.10.2014), Աթեիստ (25.10.2014), Գաղթական (11.09.2016), Ձայնալար (02.11.2014), Նիկեա (25.10.2014)

  13. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,522
    Բլոգի գրառումներ
    5
    Լիզ, համաձայն եմ, որ տարածքային բժիշկները մեծամասամբ հավատ չեն ներշնչում: Բայց Արտակի նշած ֆբ խմբերում խոսակցությունը սենց ա գնում. Ասեք ինչ տամ երեխուս, լավ զգա, մինչև վաղը տանեմ բժշկի, կամ ամաչում եմ բժշկին զանգեմ, երեխու ջերմությունը ոնց իջեցնեմ և այլն: Լացելու իրավիճակ ա: Մի անգամ նման «նշանակումների» համար էդ խմբում կոնֆլիկտ ունեցա ու խմբից դուրս եկա ներվերս չհերիքեց:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.10.2014), Նիկեա (25.10.2014)

  15. #8
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Աթեիստ ջան, էսօր լավ բժիշկներին մոմով ենք մի կերպ գտնում, դրա համար էլ մայրիկներն անհանգստանում են։ Դե քո բերած օրինակները քննարկումից լրիվ դուրս են, բայց շատ են լինում դեպքեր, որ բժշկին հավատալով ավելի մեծ բարդությունների առաջ ենք կանգնում։
    Քրոջս պուճուրը 1 տարեկանում ուժեղ հիվանդացավ (բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն)։ Տարան հիվանդանոց։ Բժիշկը երեխային հետազոտեց, օրգանիզմը վերականգնող սիստեմաներ ու հակաբորբոքային բուժում նշանակեց։ Հարցին, թե անտիբիոտիկն ինչի համար է, պատասխանեց՝ միզուղիների բորբոքումը բուժելու։ Երբ հարցրեցինք՝ ինչ դեղ է նշանակում, ասաց, որ լայն սպեկտորի անտիբիոտիկ է ու մենք չանհանգստանանք, երեխային վնաս չի, «վստահենք ու թողնենք հանգիստ իր գործն անի»։ Դեղը ներարկելուց հետո երեխան քնեց ու ժամերով չէր արթնանում։ Գիշերն էլ լրիվ վատացավ։ Առավոտյան բուժքրոջից դեղի անունն իմացա ու ինձ գցեցի ինտերնետ։ Շոկի մեջ էի. բժիշկ կոչեցյալն իրավունք ունե՞ր մինչև 18 տարեկաններին հակացուցված դեղը մեկ տարեկանին ներարկել։ Ընդ որում էդ դեղի 100 մլ ներարկում են 60 րոպեում (արագ ներարկելը սրտի կանգ կարող էր առաջացնել), իսկ անաստվածները 20 րոպեում ափալ-թափալ պուճուրիս ջանը լցրին, երեխուն ճլորացրին։ Հլը 2 օր էլ դեռ պիտի ներարկեին։ Առը հա։ Բողոքեցինք, գլխավոր բժիշկը բաժանմունքի բոլոր բուժաշխատողներին կանչեց, թափ տվեց, ու հարցը դրանով փակեցին։ Բժշկուհին էլ հաստակողի մեկն էր։ Դեռ մի բան էլ, մեր մեղադրանքներից վիրավորված, հայտարարեց, որ իրենց բաժանմունքի բոլոր երեխաներին էդ անտիբիոտիկով են բուժում ։ /Գրեմ, բոլորդ իմացեք ու ինչքան հնարավոր ա՝ հեռու մնացեք. Մուրացանի մանկական հիվանդանոցն էր, բժշկուհու անուն-հայրանունն էլ Անահիտ Տիգրանի (ազգանունը չգիտեմ)/։
    Երեխային հիվանդանոցից հանեցին, տարան ուրիշ բժշկի մոտ, պարզվեց, որ ռոտավիրուս էր, ու ընդամենը օրգանիզմը վերականգնող սիստեմաներ պիտի նշանակվեր, դեղեր՝ փորլուծության դեմ։ Միզուղիների ոչ մի բորբոքում էլ չկար։

    Ինձ համար արդեն չգրված օրենք ա. անգամ, եթե աշխարհի ամենախելացի բժիշկը նշանակում կատարի, ես մինչև դեղի բնութագիրն իր հակացուցումներով, օգտագործման եղանակով և այլն, և այլն չկարդամ, ո՛չ ես եմ օգտագործում, ո՛չ էլ հարազատներիս թողնում։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 26.10.2014, 16:04:
    In consiliis nostris fatum nostrum est.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (26.10.2014)

  17. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,720
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը

    Անահիտ Տիգրանովնան իմ մանկաբուժության դասախոսն ա ու իրանից խելացի մասնագետ ու իրանից լավ բժիշկ հնարավոր չի գտնել: Մարդուն մեղադրելը թույլ տվեք անեն են մարդիկ ովքեր ունեն համապատասխան կրթություն ու իրավունք: ՈՒ մարդկանց բժիշկի մոտ չգնալ հորդորելուց առաջ ազգանունը ճշտեք: Մեղադրանք ունեք, ներկայացրեք առողջապահության նախարարություն, ոչ թե ակումբում ծուռ մեղադրանք գրեք մարդու մասին, որպեսզի առանց այդ էլ ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների նկատմամբ ուժեղացնեք:
    Հ.Գ. Ձեր որոշումների պատճառով տուժում ա ուրիշի ճակատագիրը, մի մոռացեք դա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.10.2014), Մուշու (26.10.2014)

  19. #10
    Hououin Kyouma Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    24
    Գրառումներ
    3,415

    Ո՞ր անտիբիոտիկի մասին ա խոսքը։
    ի՞նչ կայքում եք կարդացել իրա մասին։
    Reality is a very fragile thing.

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (26.10.2014), Աթեիստ (26.10.2014)

  21. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,181
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտ Տիգրանովնան իմ մանկաբուժության դասախոսն ա ու իրանից խելացի մասնագետ ու իրանից լավ բժիշկ հնարավոր չի գտնել: Մարդուն մեղադրելը թույլ տվեք անեն են մարդիկ ովքեր ունեն համապատասխան կրթություն ու իրավունք: ՈՒ մարդկանց բժիշկի մոտ չգնալ հորդորելուց առաջ ազգանունը ճշտեք: Մեղադրանք ունեք, ներկայացրեք առողջապահության նախարարություն, ոչ թե ակումբում ծուռ մեղադրանք գրեք մարդու մասին, որպեսզի առանց այդ էլ ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների նկատմամբ ուժեղացնեք:
    Հ.Գ. Ձեր որոշումների պատճառով տուժում ա ուրիշի ճակատագիրը, մի մոռացեք դա:
    Լիզ, կոնկրետ էդ մանկաբույժին չեմ ճանաչում, կանդրադառնամ ընդգծացս մասին։
    Էսօր հեչ պետք չի բժշկական կրթություն ունենաս, իմանալու համար որ անտիբիոտիկը նշանակելուց պետք ա նշանակել կուրս, ոչ թե ասենք 2-3 օր, էն դեպքում, որ տվյալ անտիբիոտիկի կուրսը նշված ա 5-7 օր։ Կամ գրած ա սիմպտոմները վերանալուց հետո խմել ևս 2 օր, բժիշկը զանգում ա, իմանում ա, որ երեխեն էլ չի ջերմում, ասում ա հերիք ա, էլ մի տվեք։

    Ու սա արդեն էնքան տեղերից եմ լսել, որ ինքս բժիշկների նշանակումներին շատ զգույշ եմ մոտենում։ Ասենք շատ մոտիկ բժիշկ ինձ նշանակել էր մի շաբաթ նիմեսիլ խմել, դեղատանն ասեցին, որ տենց բան չանեմ (շատ լավ դեղատուն ունենք), մի քանի օրից կուրսեցիքով հավաքվել էինք, սաղ հաստատեցին նիմեսիլի վտանգները։ Ասենք Գերմանիայում մշակված ու Իսօանիայում արտադրվող դեղը էդ 2 երկրներում չի օգտագործվում։
    Իսկ բժիշկը պարզապես տեղյակ չէր դրանից։

    Ասածս ինչ ա. թեմայի սկզբում բերածս նկարներից երևում ա, թե ինչքան անասուն մարդիկ կան, բայց նենց չի որ բժիշկներն էլ սաղ ադեկվատ են ու վստահելի։

    Էլի հետ գալով նշածս մասին, կասեմ, որ հեչ պարտադիր չի ես բանաստեղծ լինեմ, որ քննադատեմ ասենք աղեք բարսեղյանի «երգերի» բառերը։
    De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.10.2014), Rhayader (31.10.2014), Ամպ (26.10.2014), Շինարար (26.10.2014)

  23. #12
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտ Տիգրանովնան իմ մանկաբուժության դասախոսն ա ու իրանից խելացի մասնագետ ու իրանից լավ բժիշկ հնարավոր չի գտնել: Մարդուն մեղադրելը թույլ տվեք անեն են մարդիկ ովքեր ունեն համապատասխան կրթություն ու իրավունք: ՈՒ մարդկանց բժիշկի մոտ չգնալ հորդորելուց առաջ ազգանունը ճշտեք: Մեղադրանք ունեք, ներկայացրեք առողջապահության նախարարություն, ոչ թե ակումբում ծուռ մեղադրանք գրեք մարդու մասին, որպեսզի առանց այդ էլ ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների նկատմամբ ուժեղացնեք:
    Հ.Գ. Ձեր որոշումների պատճառով տուժում ա ուրիշի ճակատագիրը, մի մոռացեք դա:
    Liza_GriFFin, եթե Անահիտ Տիգրանի Քրիստոսդուրյանին համարում եք խելացի մասնագետ և լավ բժիշկ, խնդրեմ, կարող եք անհրաժեշտության դեպքում դիմել իրեն, մյուսներին էլ խորհուրդ տալ։ Ինձ վրա նա խելացի մասնագետի տպավորություն չթողեց։ Համապատասխան կրթություն ունեցող մարդիկ, ովքեր իմացան 1 տարեկան երեխային ներարկած անտիբիոտիկի մասին, ապշեցին։ Ազգանունը, ինչպես տեսաք, արդեն ճշտել եմ։ Իսկ մարդկանց ես ոչ թե բժշկի չգնալու հորդորներ եմ անում, այլ կոնկրետ տվյալ բժշկին չդիմելու խորհուրդ եմ տալիս։ Դեպքը 2 տարի առաջ է եղել։ Համապատասխան մեղադրանք ներկյացրել ենք, բայց, ինչպես մեր երկրում ամեն ինչ, դա էլ կոծկեցին, անցավ։ Վերջում էլ բժշկուհին երեսներիս շրխկացրեց՝ «թե դուք խի գիտեք՝ ինչ դեղով եմ բուժում անում, որ մի հատ էլ բողոքեք»։
    In consiliis nostris fatum nostrum est.

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (26.10.2014)

  25. #13
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր անտիբիոտիկի մասին ա խոսքը։
    ի՞նչ կայքում եք կարդացել իրա մասին։
    Տավանիկ։
    էդ դեղի մասին ինետում ինչքան նյութ կար՝ կարդացել եմ + մասնագետների ենք հարցրել ու բոլորն էլ ասել են, որ 1 տարեկան երեխային էդքան ուժեղ անտիբիոտիկ չի կարելի։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 26.10.2014, 19:58:
    In consiliis nostris fatum nostrum est.

  26. #14
    Hououin Kyouma Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    24
    Գրառումներ
    3,415
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տավանիկ։
    էդ դեղի մասին ինետում ինչքան նյութ կար՝ կարդացել եմ + մասնագետների ենք հարցրել ու բոլորն էլ ասել են, որ 1 տարեկան երեխային էդքան ուժեղ անտիբիոտիկ չի կարելի։
    ինտերնետում իզուր եք կարդացել)
    ինչ վերաբերվում ա կարելի չլինելուն՝ չի կարելի, որովհետև դեղի ազդող նյութը լևոֆլոքսացինն ա, ինքը աճառների վրա վատ ա անդրադառնում, ոչ թե որ «ուժեղ դեղ ա»։

    Ես տվյալ բժշկուհուն անձամբ չեմ ճանաչում, բայց հնարավոր ա սուր վիճակ ա եղել երեխայի մոտ, ինքն էլ հաշվի չի առել, որ ոսկրերը կտուժեն, որովհետև կյանքն ավելի կարևոր ա։ Բժշկուհուն չեմ փորձում արդարացնել, բայց ուզում եմ հասկանաք, որ տվյալ դեղը փոքր տարիքում խիստ վտանգավոր չի, այլ ունի կողմնակի վատ ազդեցություններ, որոնք բժիշկը, որոշ դեպքերում, պիտի հաշվի չառնի։

    Եթե կոնկրետ գրեք ինչ էր եղել երեխային, ավելի մանրամասն կբացատրեմ, կփորձենք հասկանալ եղե՞լ ա սխալ բժշկի կողմից, թե՞ չէ։

    ի դեպ, որ ասում եք, ինչքան նյութ կա, կարդացել եք, կարդացե՞լ եք արդյոք փաբմեդի նյութերը, մեդսկեյպը, կամ նման այլ լուրջ աղբյուրներ, թե՞ մի քանի անգրագետի գրած հոդվածներ եք կարդացել։
    Reality is a very fragile thing.

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (26.10.2014), Մուշու (27.10.2014)

  28. #15
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    ինտերնետում իզուր եք կարդացել)
    ինչ վերաբերվում ա կարելի չլինելուն՝ չի կարելի, որովհետև դեղի ազդող նյութը լևոֆլոքսացինն ա, ինքը աճառների վրա վատ ա անդրադառնում, ոչ թե որ «ուժեղ դեղ ա»։

    Ես տվյալ բժշկուհուն անձամբ չեմ ճանաչում, բայց հնարավոր ա սուր վիճակ ա եղել երեխայի մոտ, ինքն էլ հաշվի չի առել, որ ոսկրերը կտուժեն, որովհետև կյանքն ավելի կարևոր ա։ Բժշկուհուն չեմ փորձում արդարացնել, բայց ուզում եմ հասկանաք, որ տվյալ դեղը փոքր տարիքում խիստ վտանգավոր չի, այլ ունի կողմնակի վատ ազդեցություններ, որոնք բժիշկը, որոշ դեպքերում, պիտի հաշվի չառնի։

    Եթե կոնկրետ գրեք ինչ էր եղել երեխային, ավելի մանրամասն կբացատրեմ, կփորձենք հասկանալ եղե՞լ ա սխալ բժշկի կողմից, թե՞ չէ։

    ի դեպ, որ ասում եք, ինչքան նյութ կա, կարդացել եք, կարդացե՞լ եք արդյոք փաբմեդի նյութերը, մեդսկեյպը, կամ նման այլ լուրջ աղբյուրներ, թե՞ մի քանի անգրագետի գրած հոդվածներ եք կարդացել։
    Ահա, ասել էին, որ ոսկրերի վրա ազդում է։ Իսկ մեկանգամյա ներարկումն ի՞նչ չափի բացասական ազդեցություն թողած կլինի։ Վերջերս մի մանկաբույժ ասաց, որ քանի որ երեխայի հասակը տարիքին համապատասխանում է, հուսանք՝ որևէ ազդեցություն չի թողել։ Ուղղակի պուճուրը ուշ քայլեց. 1,4-ում ու հիմա էլ երկար քայլելիս հոգնում է /3 տարեկան է/։ Հնարավո՞ր է՝ դեղի ազդեցությունից լինի։
    Երեխայի մոտ մինչև 39 աստիճան ջերմություն էր, սրտխառնոց, փսխում, փորլուծություն՝ բաց դեղնավուն։ Որքան հիշում եմ՝ վերին շնչուղիներն էլ էին բորբոքված։ Բժշկուհին, առանց կղանքի ու մեզի անալիզների պատասխանը ստանալու, ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում է, ու աղիքային ինֆեկցիա կա։ Առաջին օրը լենդացին տվեց, հաջորդ օրը, չգիտեմ՝ ինչով առաջնորդվելով, որոշեց, որ լենդացինը չի օգնում, անցավ տավանիկին։ Դե դրանից հետո արդեն ուրիշ բժիշկ հետազոտեց, ասաց՝ ռոտավիրուս է ու ինքն էլ իր բուժումն արեց։ Ընդ որում, վերջին բժիշկն ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում չկա։
    Հիմա արդեն չեմ հիշում՝ որտեղի նյութերն եմ կարդացել, բայց սրանից հետո Ձեր նշած աղբյուրներին ուշադրություն կդարձնեմ։ Շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 26.10.2014, 20:58:
    In consiliis nostris fatum nostrum est.

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •