Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ

  1. #16
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,589
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ, կոնկրետ էդ մանկաբույժին չեմ ճանաչում, կանդրադառնամ ընդգծացս մասին։
    Էսօր հեչ պետք չի բժշկական կրթություն ունենաս, իմանալու համար որ անտիբիոտիկը նշանակելուց պետք ա նշանակել կուրս, ոչ թե ասենք 2-3 օր, էն դեպքում, որ տվյալ անտիբիոտիկի կուրսը նշված ա 5-7 օր։ Կամ գրած ա սիմպտոմները վերանալուց հետո խմել ևս 2 օր, բժիշկը զանգում ա, իմանում ա, որ երեխեն էլ չի ջերմում, ասում ա հերիք ա, էլ մի տվեք։

    Ու սա արդեն էնքան տեղերից եմ լսել, որ ինքս բժիշկների նշանակումներին շատ զգույշ եմ մոտենում։ Ասենք շատ մոտիկ բժիշկ ինձ նշանակել էր մի շաբաթ նիմեսիլ խմել, դեղատանն ասեցին, որ տենց բան չանեմ (շատ լավ դեղատուն ունենք), մի քանի օրից կուրսեցիքով հավաքվել էինք, սաղ հաստատեցին նիմեսիլի վտանգները։ Ասենք Գերմանիայում մշակված ու Իսօանիայում արտադրվող դեղը էդ 2 երկրներում չի օգտագործվում։
    Իսկ բժիշկը պարզապես տեղյակ չէր դրանից։

    Ասածս ինչ ա. թեմայի սկզբում բերածս նկարներից երևում ա, թե ինչքան անասուն մարդիկ կան, բայց նենց չի որ բժիշկներն էլ սաղ ադեկվատ են ու վստահելի։

    Էլի հետ գալով նշածս մասին, կասեմ, որ հեչ պարտադիր չի ես բանաստեղծ լինեմ, որ քննադատեմ ասենք աղեք բարսեղյանի «երգերի» բառերը։
    Աթեիստ, հարցը սենց ա: Կրթունթյուն ու իրավունք ասելով ես բժշկական չէի ասում: Ինչքան գիդեմ օրենքի հետ կապված ոլորտը իրավաբաններին ու փաստաբաններին ա վերաբերվում: Հիմա ես չհասկացա ի՞նչ ա եղել: Բժշկական սխալ, թե՞ халатность ( հայերեն չգիդեմ, ոնց ա ): Հասկանում ես, նման ոչ կորեկտ ու հեղաթյուրված մեղադրանքներից էլ ա շատ բան կախված: Հարցի բոլոր կեղմերը պետք ա դրվի: Ես շաաաաաատ եմ ցավում, որ Ամպը ու իրա ընտանիքը նման բաների միջով են անցել: Բայց մեղադրանքը թող զուտ բորբոքված ծնողի/ հարազատի տարբերակով չլինի: Ես ինքս վերևում նշեցի իմ հետ կապված դեպքը ( ամեն մեկս էլ կարա նշի ), բայց անուն-ազգանուն ու աշխատանքի վայր, չգնալու ու չդիմելու խորհուրդ չեմ տա: Ես հիմա աբշած եմ, որ նման բան եմ լսում նման խելացի մասնագետի մասին ( Ամպ, չեմ ասում, որ սուտ եք ասում) ու ուզում եմ, որ մեղադրանքը լինի կորեկտ:
    Actum ne agas.

  2. #17
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,589
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, ասել էին, որ ոսկրերի վրա ազդում է։ Իսկ մեկանգամյա ներարկումն ի՞նչ չափի բացասական ազդեցություն թողած կլինի։ Վերջերս մի մանկաբույժ ասաց, որ քանի որ երեխայի հասակը տարիքին համապատասխանում է, հուսանք՝ որևէ ազդեցություն չի թողել։ Ուղղակի պուճուրը ուշ քայլեց. 1,4-ում ու հիմա էլ երկար քայլելիս հոգնում է /3 տարեկան է/։ Հնարավո՞ր է՝ դեղի ազդեցությունից լինի։
    Երեխայի մոտ մինչև 39 աստիճան ջերմություն էր, սրտխառնոց, փսխում, փորլուծություն՝ բաց դեղնավուն։ Որքան հիշում եմ՝ վերին շնչուղիներն էլ էին բորբոքված։ Բժշկուհին, առանց կղանքի ու մեզի անալիզների պատասխանը ստանալու, ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում է, ու աղիքային ինֆեկցիա կա։ Առաջին օրը լենդացին տվեց, հաջորդ օրը, չգիտեմ՝ ինչով առաջնորդվելով, որոշեց, որ լենդացինը չի օգնում, անցավ տավանիկին։ Դե դրանից հետո արդեն ուրիշ բժիշկ հետազոտեց, ասաց՝ ռոտավիրուս է ու ինքն էլ իր բուժումն արեց։ Ընդ որում, վերջին բժիշկն ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում չկա։
    Հիմա արդեն չեմ հիշում՝ որտեղի նյութերն եմ կարդացել, բայց սրանից հետո Ձեր նշած աղբյուրներին ուշադրություն կդարձնեմ։ Շնորհակալություն։
    Իսկ ինչի՞ց հետո էր առաջացել ջերմությունը: Ինձ հետաքրքիր ա անամնեստիկ ի՞նչ տվյալը կարող էր հուշել դեպի միզուղիների բորբոքում:
    Հ.Գ. Եթե չեք ուզում կարող եք չգրել:
    Actum ne agas.

  3. #18
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,712
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    առանց այդ էլ ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների նկատմամբ ուժեղացնեք:
    Հ.Գ. Ձեր որոշումների պատճառով տուժում ա ուրիշի ճակատագիրը, մի մոռացեք դա:
    LIz, ձեր արհմիութենական խնդիրները ձեր մեջ պիտի լուծեք, մեջից պիտի լավնանաք, ամոքվեք սենց ասած, իսկ եթե ես դժգոհ եմ մեր առոջղապահական համակարգից, մեր բժիշկներից, հիվանդանոցներից, պոլիկլինիկաներից, ես պիտի ամենուր հայտարարեմ էդ մասին՝ ու անուն առ անուն՝, ինչը հաճախ եմ անում ֆեյսբուքում՝ իմ անունով հանդես գալով, ինձ չի հետաքրքրում կոնկրետ իմ նշած բժիշկների իրական գրագիտության աստիճանը ու որ իմ հայտարարելով բժիշկների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը մեծանում ա: Էնքան լավը եղեք, որ իմ մի դժգոհության կողքը տասը հոգի լավն ասի, վերաբերմունքը տես ոնց կփոխվի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամպ (26.10.2014), Արէա (27.10.2014), Գաղթական (11.09.2016)

  5. #19
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ, հարցը սենց ա: Կրթունթյուն ու իրավունք ասելով ես բժշկական չէի ասում: Ինչքան գիդեմ օրենքի հետ կապված ոլորտը իրավաբաններին ու փաստաբաններին ա վերաբերվում: Հիմա ես չհասկացա ի՞նչ ա եղել: Բժշկական սխալ, թե՞ халатность ( հայերեն չգիդեմ, ոնց ա ): Հասկանում ես, նման ոչ կորեկտ ու հեղաթյուրված մեղադրանքներից էլ ա շատ բան կախված: Հարցի բոլոր կեղմերը պետք ա դրվի: Ես շաաաաաատ եմ ցավում, որ Ամպը ու իրա ընտանիքը նման բաների միջով են անցել: Բայց մեղադրանքը թող զուտ բորբոքված ծնողի/ հարազատի տարբերակով չլինի: Ես ինքս վերևում նշեցի իմ հետ կապված դեպքը ( ամեն մեկս էլ կարա նշի ), բայց անուն-ազգանուն ու աշխատանքի վայր, չգնալու ու չդիմելու խորհուրդ չեմ տա: Ես հիմա աբշած եմ, որ նման բան եմ լսում նման խելացի մասնագետի մասին ( Ամպ, չեմ ասում, որ սուտ եք ասում) ու ուզում եմ, որ մեղադրանքը լինի կորեկտ:
    Liza_GriFFin, գրառմանս մեջ սկզբում անուն-ազգանուն, բժշկական հաստատություն չէի նշել։ Բայց հաշվի առնելով բժշկուհու էն հայտարարությունը, որ իրենց բոլոր հիվանդներին տավանիկով են բուժում, ինձ ստիպեց ամեն ինչ բաց գրել։ Ախր նույնիսկ մասնագետ էլ պետք չի լինել, որ հասկանալ, որ երեխան փորձադաշտ չի. մի օր մի անտիբիոտիկ տալ, հաջորդ օրը ուրիշ։ Ընդ որում, մինչև տավանիկ, կարծում եմ երեխային հարմար շատ ավելի ուրիշ անտիբիոտիկներ կլինեին։
    Ու, ի վերջո, եթե ես տվյալ բժշկից դժգոհ եմ, ինչու չբարձրաձայնեմ։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 26.10.2014, 21:32:
    In consiliis nostris fatum nostrum est.

  6. #20
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ց հետո էր առաջացել ջերմությունը: Ինձ հետաքրքիր ա անամնեստիկ ի՞նչ տվյալը կարող էր հուշել դեպի միզուղիների բորբոքում:
    Հ.Գ. Եթե չեք ուզում կարող եք չգրել:
    Սկզբում գրիպ էր, կոկորդն էր բորբոքված, հետո ջերմությունը բարձրացավ, փսխում,փորլուծություն, արդեն տարան հիվանդանոց։
    In consiliis nostris fatum nostrum est.

  7. #21
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,589
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    LIz, ձեր արհմիութենական խնդիրները ձեր մեջ պիտի լուծեք, մեջից պիտի լավնանաք, ամոքվեք սենց ասած, իսկ եթե ես դժգոհ եմ մեր առոջղապահական համակարգից, մեր բժիշկներից, հիվանդանոցներից, պոլիկլինիկաներից, ես պիտի ամենուր հայտարարեմ էդ մասին՝ ու անուն առ անուն՝, ինչը հաճախ եմ անում ֆեյսբուքում՝ իմ անունով հանդես գալով, ինձ չի հետաքրքրում կոնկրետ իմ նշած բժիշկների իրական գրագիտության աստիճանը ու որ իմ հայտարարելով բժիշկների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը մեծանում ա: Էնքան լավը եղեք, որ իմ մի դժգոհության կողքը տասը հոգի լավն ասի, վերաբերմունքը տես ոնց կփոխվի:
    Փորձում եմ Շինարար: Ու մենակ ես չէ: Ու միայն մեր մեջ պիտի չլուծենք: Ինչի՞ ա բոլորին թվում, որ մենք կայֆ ենք ստանում ես վիճակից: Կարո՞ղ ա մեզ հաճելի ա, որ ասում են ԲՈԼՈՐ բժիշկները վատն են, դեբիլ են, <<ով դոստուպ ունի դեպի ինտերնետ բոլոր բժիշկներից խելացի կլինի>> ու նման բաներ: Կամ էլ ինչի՞ ա թվում, որ մենք չենք հիվանդանում ու չգիդենք, այցելուն ինչերի միջով ա անցնում: Թե՞ բժշկական ոլորտի մարդիկ սեկտայի ներկայացուցիչներ են, ովքեր թաքուն զագովռ ունեն բոլորին վնասելու: Մեղադրանք ա հնչում, որը անտեղին ա ( Ամպի գրածի համար չէ, ընդհանրապես եմ ասում ), ես ի՞նչ նստեմ նայեմ: Չիմանամ ի՞նչ ա եղել: Դու էլ, որ անտեղին մեղադրես, քեզել կգրեմ: Իմ համար տարբերություն չկա: Մեղադրում ես, չերեզ ստատուս մի արա ավելի: Օրինակ. Պահանջի, որ օրենքով սահամանեն, թե՞ որոնք են բժշկական սխալները ու ըստ ինչի պետք ա առաջնորդվենք մեղադրելուց: Ստատուսդ բամբասանքի նման մի բան ա դառնում: Կիսվում ես ընկերներիդ հետ, բոլորը որոշում են, թե ով ինչ աստիճանի ֆեկալի ա կերել ու անցավ գնաց: Տենց ա ճիշտը՞: Էհֆ:
    Actum ne agas.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.10.2014)

  9. #22
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,589
    Բլոգի գրառումներ
    3
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Liza_GriFFin, գրառմանս մեջ սկզբում անուն-ազգանուն, բժշկական հաստատություն չէի նշել։ Բայց հաշվի առնելով բժշկուհու էն հայտարարությունը, որ իրենց բոլոր հիվանդներին տավանիկով են բուժում, ինձ ստիպեց ամեն ինչ բաց գրել։ Ախր նույնիսկ մասնագետ էլ պետք չի լինել, որ հասկանալ, որ երեխան փորձադաշտ չի. մի օր մի անտիբիոտիկ տալ, հաջորդ օրը ուրիշ։ Ընդ որում, մինչև տավանիկ, կարծում եմ երեխային հարմար շատ ավելի ուրիշ անտիբիոտիկներ կլինեին։
    Ու, ի վերջո, եթե ես տվյալ բժշկից դժգոհ եմ, ինչու չբարձրաձայնեմ։
    Օքեյ: Սենց մի բան ավելացնեմ: Մանկաբուժությունը էն եզակի ոլորտներից ա Հայսնաում, որ ունի ուղեցույցային/ պրատակոլային սիստեմ: Այսինքն շատ հստակ նշված ա, թե ի՞նչ դեպքում ինչ պիտի անես: Ամենինչը հստակեցված ա ըստ ԱՀԿի, այդ թվում նաև դեղերը:
    Հ.Գ. Казнить нельзя помиловать.
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 26.10.2014, 21:38:
    Actum ne agas.

  10. #23
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,712
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձում եմ Շինարար: Ու մենակ ես չէ: Ու միայն մեր մեջ պիտի չլուծենք: Ինչի՞ ա բոլորին թվում, որ մենք կայֆ ենք ստանում ես վիճակից: Կարո՞ղ ա մեզ հաճելի ա, որ ասում են ԲՈԼՈՐ բժիշկները վատն են, դեբիլ են, <<ով դոստուպ ունի դեպի ինտերնետ բոլոր բժիշկներից խելացի կլինի>> ու նման բաներ: Կամ էլ ինչի՞ ա թվում, որ մենք չենք հիվանդանում ու չգիդենք, այցելուն ինչերի միջով ա անցնում: Թե՞ բժշկական ոլորտի մարդիկ սեկտայի ներկայացուցիչներ են, ովքեր թաքուն զագովռ ունեն բոլորին վնասելու: Մեղադրանք ա հնչում, որը անտեղին ա ( Ամպի գրածի համար չէ, ընդհանրապես եմ ասում ), ես ի՞նչ նստեմ նայեմ: Չիմանամ ի՞նչ ա եղել: Դու էլ, որ անտեղին մեղադրես, քեզել կգրեմ: Իմ համար տարբերություն չկա: Մեղադրում ես, չերեզ ստատուս մի արա ավելի: Օրինակ. Պահանջի, որ օրենքով սահամանեն, թե՞ որոնք են բժշկական սխալները ու ըստ ինչի պետք ա առաջնորդվենք մեղադրելուց: Ստատուսդ բամբասանքի նման մի բան ա դառնում: Կիսվում ես ընկերներիդ հետ, բոլորը որոշում են, թե ով ինչ աստիճանի ֆեկալի ա կերել ու անցավ գնաց: Տենց ա ճիշտը՞: Էհֆ:
    Չերեզ ստատուս եմ անում, որովհետև էդ ոլորտի լիքը մարդիկ իմ ֆրենդլիստում են, ու ես հաստատ գիտեմ, որ տեղ ա հասնում, իսկ կոնկրետ էդ մարդկանց բնականաբար ես իմ ասելիքը նախ և առաջ երեսին եմ ասել, հետո եմ հասել ֆեյսին, ուղղակի կոնկրետ իմ դեպքը էնպես ա, որ սենց թե նենց վերջում բավականին սուբյեկտիվ պատճառներով հաջողության չէի հասնելու, բայց փառք աստծո էդ մարդկանից մեկը այլևս Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը չի, ով իմանա, գուցե շատ չնչին դեր իմ ստատուսներն էլ խաղացին էդ ամենում, չնայած խիստ կասկածում եմ, որովհետև մեզ մոտ բոլոր հարցերը ներքին շահերով պայմանավորված են լուծվում, ոչ թե դժգոհությունների հիման վրա:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (26.10.2014), Ամպ (26.10.2014)

  12. #24
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձում եմ Շինարար: Ու մենակ ես չէ: Ու միայն մեր մեջ պիտի չլուծենք: Ինչի՞ ա բոլորին թվում, որ մենք կայֆ ենք ստանում ես վիճակից: Կարո՞ղ ա մեզ հաճելի ա, որ ասում են ԲՈԼՈՐ բժիշկները վատն են, դեբիլ են, <<ով դոստուպ ունի դեպի ինտերնետ բոլոր բժիշկներից խելացի կլինի>> ու նման բաներ: Կամ էլ ինչի՞ ա թվում, որ մենք չենք հիվանդանում ու չգիդենք, այցելուն ինչերի միջով ա անցնում: Թե՞ բժշկական ոլորտի մարդիկ սեկտայի ներկայացուցիչներ են, ովքեր թաքուն զագովռ ունեն բոլորին վնասելու: Մեղադրանք ա հնչում, որը անտեղին ա ( Ամպի գրածի համար չէ, ընդհանրապես եմ ասում ), ես ի՞նչ նստեմ նայեմ: Չիմանամ ի՞նչ ա եղել: Դու էլ, որ անտեղին մեղադրես, քեզել կգրեմ: Իմ համար տարբերություն չկա: Մեղադրում ես, չերեզ ստատուս մի արա ավելի: Օրինակ. Պահանջի, որ օրենքով սահամանեն, թե՞ որոնք են բժշկական սխալները ու ըստ ինչի պետք ա առաջնորդվենք մեղադրելուց: Ստատուսդ բամբասանքի նման մի բան ա դառնում: Կիսվում ես ընկերներիդ հետ, բոլորը որոշում են, թե ով ինչ աստիճանի ֆեկալի ա կերել ու անցավ գնաց: Տենց ա ճիշտը՞: Էհֆ:
    Որ սկզբում զերեզ ստատուս ու ֆորումում չենք բողոքել, որտեղ հարկն էր, բողոք ենք ներկայացրել, ի՞նչի տեղ անցավ։ Դրա համար էլ մնում ա ինձ հասանելի տեղերում գրեմ, որ որքան հնարավոր ա՝ մարդիկ իմանան էդ մասին։ Ի վերջո, ֆեյսբուքի ստատուսով մարդիկ շատ ավելի շուտ կիմանան, քան ԱՆ գրած բողոքով։

    Տավանիկը տալու գիշերը երեխան գրեթե անգիտակից էր, հերթապահ բժշկուհուն կանչեցինք, հորանջելով եկավ, գլյուկոզա նշանակեց ու «դե դուք ուշադիր եղեք, ես գնամ։ Վաղը բժշկականում դասախոսության եմ, մի քիչ աչքս կպցնեմ»։ Ափսոս՝ իր անունը չեմ հիշում, թե չէ իրենն էլ կգրեի։

    Հ. Գ. ըհը,ստատուսի մասին Շինն արդեն գրել ա։
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 26.10.2014, 21:51:
    In consiliis nostris fatum nostrum est.

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.11.2014), GriFFin (26.10.2014)

  14. #25
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ: Սենց մի բան ավելացնեմ: Մանկաբուժությունը էն եզակի ոլորտներից ա Հայսնաում, որ ունի ուղեցույցային/ պրատակոլային սիստեմ: Այսինքն շատ հստակ նշված ա, թե ի՞նչ դեպքում ինչ պիտի անես: Ամենինչը հստակեցված ա ըստ ԱՀԿի, այդ թվում նաև դեղերը:
    Հ.Գ. Казнить нельзя помиловать.
    Տեքստից ենթադրե՞մ, որ Казнить, нельзя помиловать, ոչ թե Казнить нельзя, помиловать.
    In consiliis nostris fatum nostrum est.

  15. #26
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,939
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ: Սենց մի բան ավելացնեմ: Մանկաբուժությունը էն եզակի ոլորտներից ա Հայսնաում, որ ունի ուղեցույցային/ պրատակոլային սիստեմ: Այսինքն շատ հստակ նշված ա, թե ի՞նչ դեպքում ինչ պիտի անես: Ամենինչը հստակեցված ա ըստ ԱՀԿի, այդ թվում նաև դեղերը:
    Հ.Գ. Казнить нельзя помиловать.

    Լիզ, էն անտիբիոտիկների սխալ նշանակման դեպքերը սաղ հենց երեխաների բուժման հետ էին կապված, լրիվ տարբեր պոլիկլինիկաներում, Երևանի ու Արմավիրի։

    Ստացվում ա, որ կամ բժիշկը պրոտոկոլներից կուրսի չի, կամ պրոտոկոլում ա սխալ գրած։ Ես հույս ունեմ, որ 2-րդ տարբերակը չի, հակառակ դեպքում ստացվում ա, որ սաղ համակարգն ա քաքի մեջ։

    Գիտե՞ք ինչն ա իմ համար աբսուրդ։
    Ինչ մտել ենք բժշկական, 6 տարի մեզ հա ասել են, «չի կարելի անտիբիոտիկի կուրսը կիսատ թողնել»։ Ոչ մի բան էդքան չի կրկնվում, ինչքան ես արտահայտությունը։ Ու մեկ էլ ավարտում ես, հասնում էլ բժշկին, պարզվում ա էդ պարզ ճշմարտությունը մենակ դեղագետներն են լավ սովորել։
    De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.10.2014), Cassiopeia (26.10.2014), Ամպ (26.10.2014)

  17. #27
    Hououin Kyouma Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    23
    Գրառումներ
    3,353
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, ասել էին, որ ոսկրերի վրա ազդում է։ Իսկ մեկանգամյա ներարկումն ի՞նչ չափի բացասական ազդեցություն թողած կլինի։ Վերջերս մի մանկաբույժ ասաց, որ քանի որ երեխայի հասակը տարիքին համապատասխանում է, հուսանք՝ որևէ ազդեցություն չի թողել։ Ուղղակի պուճուրը ուշ քայլեց. 1,4-ում ու հիմա էլ երկար քայլելիս հոգնում է /3 տարեկան է/։ Հնարավո՞ր է՝ դեղի ազդեցությունից լինի։
    Երեխայի մոտ մինչև 39 աստիճան ջերմություն էր, սրտխառնոց, փսխում, փորլուծություն՝ բաց դեղնավուն։ Որքան հիշում եմ՝ վերին շնչուղիներն էլ էին բորբոքված։ Բժշկուհին, առանց կղանքի ու մեզի անալիզների պատասխանը ստանալու, ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում է, ու աղիքային ինֆեկցիա կա։ Առաջին օրը լենդացին տվեց, հաջորդ օրը, չգիտեմ՝ ինչով առաջնորդվելով, որոշեց, որ լենդացինը չի օգնում, անցավ տավանիկին։ Դե դրանից հետո արդեն ուրիշ բժիշկ հետազոտեց, ասաց՝ ռոտավիրուս է ու ինքն էլ իր բուժումն արեց։ Ընդ որում, վերջին բժիշկն ասաց, որ երեխայի մոտ միզուղիների բորբոքում չկա։
    Հիմա արդեն չեմ հիշում՝ որտեղի նյութերն եմ կարդացել, բայց սրանից հետո Ձեր նշած աղբյուրներին ուշադրություն կդարձնեմ։ Շնորհակալություն։
    Փոքր երեխայի համար փորլուծությունը ու փսխումը շատ վտանգավոր են կյանքի համար, ջերմությունն էլ 39 էլի լավ չի։ Էդ պատճառով մինչև անալիզի պատասխանը գալը պետք ա նշանակել լայն սպեկտրի անտիբիոտիկ, որ ժամանակ չկորի, եթե մի լայն սպեկտրովը չի օգնում, մյուսին են անցնում, որովհետև դեռ չգիտեն ինչ բակտերիա կա, որ կոնկրետ դեղ տան։ Հետո՝ նեղ սպեկտրի, կոնկրետ էդ բակտերիայի վրա ազդող, որովհետև անալիզի արդյունքում էդ էլ ա պարզվում։ Դրա համար էլ չի սպասել պատասխանին։

    Ինչ վերավերվում ա կոնկրետ էդ դեղին- չգիտեմ ինչքանով էր ճիշտ էդ նշանակելը, մի կողմից- ինքը երիկամներով ա հեռացվում, հետևաբար միզային ինֆեկցիայի դեպքում, եթե կա ինֆեկցիա, կօգնի։ Մյուս կողմից չեմ հասկանում խի են միզուղիների ինֆեկցիա կասկածել։

    Քայլելու ուշացումը կարա դեղի հետ կապված լինի, բայց եթե էդ ժամանակ աճառների բորբոքում չի եղեկ, դժվար ինքը լինի պատճառը։ Ես էլ եմ ուշ քայլել, սարսափելի բան չկա, կես ժամ առաջվա ստուգմանը շարահրապարակում լավ էլ շարային քայլում էի ։)

    Ինչ վերաբերվում ա աղբյուրներին՝ քիչ բժշկական կայքեր են վսրահելի,բայց իմ ասած տեղերում լուրջ հետազոտություններ են տեղադրված ու ես մենակ ուրախ կլինեմ, որ ավելի շատ մարդիկ տարբերեն ապացուցողական բժշկության կայքերը։
    Reality is a very fragile thing.

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.10.2014), Chuk (26.10.2014), GriFFin (27.10.2014), Աթեիստ (26.10.2014), Ամպ (26.10.2014), Մուշու (27.10.2014)

  19. #28
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,979
    Բլոգի գրառումներ
    21
    Ես կոնկրետ այս հարցում կհրաժարվեի կարծիք արտահայտել, մինչև բուն բժշկի կարծիքը չլսեմ, չտեսնեմ դիագնոզն ու անամնեզը:

    Իհարկե, կան լավ բժիշկներ ու վատ բժիշկներ (այդ հարցում ես հակված եմ, եթե բժշկի խորհուրդը կասկածելի է, դիմել ոչ թե ինտերնետին, այլ մեկ այլ, ավելի հուսալի բժշկի): Օրինակ՝ երբ 2006-ին ինձ մոտ նախախոցային վիճակ էր, ԱԱԾ պոլիկլինիկայում ինձ նշանակեցին ստամոքսի թթվայնությունը կարգավորող կուրս (ալմագել, մալոքս, ու ինչ-որ ուրիշ դեղ, որը չեմ հիշում): Դրանից հետո ես գնացի Էրեբունու հոսպիտալ՝ Մակարի մոտ, որ գաստրոսկոպիա անի, ինքը նայեց դեղերիս, ջղայնացավ, ասաց, որ վերջին դեղը պոտենցիայի վրա բացասական է ազդում ու իմ տարիքի տղամարդկանց այն չեն նշանակում: Ընդհանուր առմամբ, դրանք նրբություններ են, որոնցից պոլիկլինիկայի երիտասարդ բժշկուհին կարող էր տեղյակ չլինել, ես իրեն չեմ մեղադրում: Մակարն ինձ, եթե ճիշտ եմ հիշում, կվամատել նշանակեց, ու մի քանի լավ խորհուրդ տվեց, թե ինչպես ազատվեմ ռեֆլյուքսից ու այրոցից: Դե ֆակտո, հիմա ես ունեմ լրիվ առողջ ստամոքս, ու շատ շնորհակալ եմ դրա համար իմ բժիշկներին: Կասկածում եմ, որ նույն արդյունքը կունենայի, եթե հույսս ինտերնետի վրա դնեի: Նույն կերպ, երբ ինձ մոտ հեմոսպերմիա էր, որովհետև Մաշտոցի պուրակում ձյան վրա քնելուց պրոստատիտ էր առաջացել, էլի ես չգնացի ինտերնետում բուժումներ որոնելու: Բուժումը ժամանակին էր ու էֆեկտիվ, մինչև հիմա պրոստատիտը չի կրկնվել: 6-րդ դասարանում, երբ ինձ շուն էր կծել, Հանրապետական Հիվանդանոցի այրվածքաբանականի բժիշկը դեմքս կարեց (12 կար ունքիս, 6 կար քթիս): Սպիներս երևի տեսել եք. դե ֆակտո, ինքը կարել է իմ գրեթե պոկված քթանցքն ու երեք մասի բաժանված, աչքիս վրա կախված ունքս: Հետքերը չնչին են, համեմատված ավերածության հետ:

    Ասածս այն է, որ ինչպես ցանկացած ոլորտում, ինչպես ասացի, կան լավ բժիշկներ ու վատ բժիշկներ: Ձեր իրավունքն է ընտրել ձեր բժշկին, և այդ առումով ձեր առողջ դատողությունը շատ էական է: Բայց, խնդրում եմ, ընտրելուց հետո պետք չի բժշկի աշխատանքը բարդացնել իր հետ ամեն քայլին կռիվ տալով ու իր ամեն որոշումը կասկածի տակ առնելով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.10.2014), Աթեիստ (31.10.2014)

  21. #29
    Գայուշի բաժանմունքում մի երեխա էր պառկած, վրան ուռած բաներ էր հայտնվում ու ահավո ցավեր էր ունենում, Նատան մոր հետ խոսել էր, մայրն ասել էր, որ պարբերական ունի ու Նատային մեժդունամի ասել էր, որ ամուսնու հետ բարեկամներ են, բայց արի ու տես, որ Նատան հարցրել էր ինչ գիտի, որ պարբերական ունի, անձնել են գենետիկ քննություն թե չէ, սա ասել էր,որ մեծ երեխան ունի ու սրա գեն.քննությունն էլ, որ հանձնել են, տեսել են հասցեն նույնն ա գրել են, որ ունի, բայց ինքը չի հավատում, ինչպես նաև ասել էր, որ չի ուզում երրորդ երեխայինն էլ հանձնի, քանի որ վստահ ա, որ չունենա էլ գրելու են ունի:
    Նատան, որ պատմեց մազերս դիբոմ եղավ, մարդիկ ինչ աստիճանի անհետևողական ու թեթև են նայում իրանց ու առավեևս իրանց երեխաների առողջությանը, իբր թքած էլի, էդքան գումար տվել են անալիզին, երեխեն տենց ցավերի մեջ ու ինքն էլ չի հավատում, որ ունի ու երեխուն էլ սխալ են բուժում իրա ասելով ու ինքն էլ նստած նայում ա փաստորեն:
    Հլա ի հավելումն էս ամենին, ասել էր, որ ուզում ա չորրոդ երեխուն էլ բերի, որ կարող ա աղջիկ լինի:
    Տխուր ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (31.10.2014)

  23. #30
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,939
    Թեման թարմացնեմ «հիվանդների» ու հիվանդների հերթական բոցերով։ (Ափսոս նախկինում դրածս նկարները չէի պահել)















    De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •