User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Տելեգոնիա

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տելեգոնիա

    Ավստրալական գիտնականները ճանճերի վրա փորձեր դնելով ցուցադրել են տելեգոնիա կոչվող երևույթի հնարավորությունը։

    http://lenta.ru/news/2014/10/01/telegony/

    Ահա այդ հետազոտությունը

    http://onlinelibrary.wiley.com/doi/1...7870900.f03t03

    Սա էլ հակիրճ անգլերեն

    http://www.eurekalert.org/pub_releas...-ssh092914.php
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իմ «Նյուէյջոլոգիա, մաս չորրորդ. Տելեգոնիա» հոդվածում բավականին դաժան տրակտորել եմ տելեգոնիան ու դրա կողմնակիցներին, այնպես որ, ժամանակ չվատնելու համար, պարզապես copy-paste կանեմ տեքստը:

    Նյուէյջոլոգիա, մաս չորրորդ. տելեգոնիա

    Ի՞նչ է տելեգոնիան
    Տելեգոնիայի մասին ամենալայն շրջանառություն ստացած ռուսալեզու նյութը, եթե դատենք ինտերնետով փնտրելու արդյունքներից, ոմն Շամիլ Գարեևի The Epoch Times Украина-ի «ГЕНЫ: ЯВЛЕНИЕ ПЕРВОГО САМЦА, 23-10-2008» հոդվածն է:
    Հոդվածն իր չեմ մեջբերի, միայն կանդրադառնակ հատընտիր կետերի: Հոդվածը լավ տեղին քֆրտված ու մեկնաբանված է elusaveng-ի բլոգում, որտեղից կփոխառեմ որոշ դրույթներ: Օրինակ, հոդվածում մեջբերված նկարն իր մակագրությամբ.



    «Տելեգոնիայի պատկերավոր օրինակ: Նկարը վերցված է sergey-lapshin.livejournal.com կայքից»

    elusaveng-ը նշում է.
    (На блог, с которого автор взял эту картинку, с его-то ФИО лучше бы не соваться: поцреот и руссофашист С.Лапшин с ходу начистит ему лицо северокавказской национальности. Но Шамиль не побрезговал, взял и рисунок, и часть текста из процитированного там «Введения в христианскую расологию», по которой он есть чурка и хачик, а также из статьи с сайта Русского Общенационального Союза – зиг хайль ему во все места.)
    Եթե այսքանը ձեզ դեռ բավական չի հասկանալու համար, որ հոդվածն «օդ» է, ես կանցնեմ բուն հոդվածին.
    ...Մի պահ էլ տեղի ունի, որի վրա, հնարավոր է, նույնպես արժի ոչ պակաս ուշադրություն դարձնել: Դա տելեգոնիան է՝ նախորդ արուի ազդեցության արտահայտումն ամբողջ հաջորդող սերնդի ժառանգական հատկանիշների վրա: Այդ ազդեցությունը կայանում է նախորդ արուի սպերմատոզոիդների գեներով սաղմնային էպիթելի բջիջների վերափոխումը: Երևույթը հատուկ է բոլոր օրգանիզմներին, որոնք բազմանում են սեռական ճանապարհով:
    Նշեմ, որ թարգմանությունս գրեթե բառացի է, չեմ փորձել որևէ կերպ փոխել տեքստը, որ հարմարեցնեմ իմ նպատակներին:
    Հեղինակը (որն, ինչպես կերևա հետագա տեքստից, ընդհանրապես պատկերացում չունի ժառանգականության մեխանիզմից) փորձում է «սպերմատոզոիդ», «սաղմնային էպիթել», «գեն» բառերով գիտականակերպ կոնտեքստ ստեղծել իր հոդվածի համար: Համարձակվեմ «չբռնվել» նրա կեռիկի վրա ու հենց սկզբից էլ մի քանի հարցադրումներ թույլ տամ ինձ. նախ, ինչպե՞ս է պահպանվում նախորդ արուի սպերման, որտե՞ղ: Եթե ենթադրենք, որ տելեգոնիայի երևույթը գոյություն ունի, ապա պետք է տեղի ունենա արուի սպերմայի կամ գենոֆոնդի պահպանում էգի օրգանիզմում: Որոշ կենդանի արարածների, օրինակ՝ մրջյունների մոտ, էգը կոնսերվացնում է արուի սպերման ու մի քանի սերունդ երեխաներ է ունենում: Մարդկանց ու այլ կաթնասունների մոտ սպերմայի կոնսերվացիայի մեխանիզմ չկա ոչ արգանդում, ոչ էլ ձվարաններում կամ մեկ այլ տեղ: Իսկ արգանդի լորձաթաղանթը մենստրուացիաների ժամանակ արտազատվում է... նախորդ ձվաբջիջից և այլ բաներից ազատվելու համար: Այլ կերպ ասած, եթե արուի սպերման, ձվաբջիջը չբեղմնավորելով հանդերձ, մնացել է արգանդի պատերի վրա, ամսականներից հետո այն իսպառ մաքրվում է: Փաստորեն, այս տարբերակը ֆիզիկապես բացառվում է:
    Մյուս դեպքը, որ կարելի է դիտարկել, այն է, որ էգը, ընդունելով արուի սպերման, փոխում է սեփական գենոֆոնդը, վերցնելով արուի գեները, ավելի աբսուրդ է: Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ԴՆԹ-թեսթի միջոցով ինչպես որոշել ծնողության հարցը, այնպես էլ ցույց տալ, որ մարդու գենետիկան կյանքի ընթացքում չի փոխվում (եթե, իհարկե, մուտացիա տեղի չի ունենում): Ցանկացած դեպքում, դժվար չի ստուգել գենետիկան սեքսից առաջ ու սեքսից հետո, տեսնելով, որ սեքսը չի կարող բերել գենետիկայի փոփոխության:
    Հոդվածում թեթևակի անդրադառնում է ժառանգականության մեխանիզմին, փորձեմ ավելի լիարժեք ներկայացնել այն: Մարդն ունի 46 քրոմոսոմ, որոնց մեջ կոդավորված է նրա գենետիկ ինֆորմացիան: Դրանցից 44-ն այսպես կոչված ավտոսոմներ են, վերջին 2-ը սեռական քրոմոսոմային զույգն են, որի միջոցով որոշվում է մարդու սեռը: Այսինքն, եթե նույնիսկ մարդը վիրահատություն է իրականացրել ու փոխել իր սեռը, ապա նախնական սեռը դեռ կարելի է որոշել ԴՆԹ-թեսթի միջոցով:
    Ձվաբջիջը պարունակում է քրոմոսոմերի միայն կես կոմպլեկտ՝ 22 քրոմոսոմ, ինչպես և սպերմատոզոիդը: Բեղմնավորումից հետո առաջանում է քրոմոսոմների լիարժեք կոմպլեկտով զիգոտ, որից էլ ձևավորվում է սաղմը:
    Հոդվածը նաև նշում է
    Անհրաժեշտ է նշել, որ գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր կամ անհնարին լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման կախվածության ոչ մի վիճակագրական կախվածություն:
    Մարդկանց մոտ տելեգոնիայի գոյությանը հակասող ամենապարզ դրույթները ես ինքս բերեցի վերևում: Որպեսզի պնդումն ավելի ճշմարտացի լինի, կարելի է այն ձևակերպել այսպես (մի փոքր կրճատումով).
    ...գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման կախվածության ոչ մի վիճակագրական կախվածություն:
    Բայց Նյու-Յորքյան ակադեմիայի ակադեմիկոս Գեննադի Բարդիշևը այլ կարծիքի է ու իր տապոռ քարե տրամաբանությամբ միանգամից երեք պնդում է դնում, որոնք միանշանակ ու անհերքելի կերպով ապացուցում են տելեգոնիայի գոյությունը.
    «Առաջինը, տելեգոնիա իսկապես գոյություն ունի: Երկրորդը, այն մարդու մոտ նույնպես կարող է արտահայտվել: Երրորդը, այդ երևույթի մեխանիզմները մինչ այժմ ուսումնասիրված չեն»:
    Փաստորեն, այն կա, քանի որ ես այդպես եմ ասում, այն կա ձեր մոտ էլ, իսկ ինչու և ինչպես՝ չգիտեմ: Խիստ ակադեմիկ կարծիք է: Բարեբախտաբար, ոչ միայն իմ մոտ էր հարց առաջացել, թե ինչ Նյու-Յորքյան ակադեմիայի ակադեմիկոս է մեր Գենադի Բառադիշևը. totta_kai-ը elusaveng-ի բլոգային գրառման մեկնաբանության մեջ նշում է.
    Համաձայն այդ կազմակերպության պաշտոնական կայքի վրա տեղադրված ինֆորմացիայի, նրա անդամ կարող է դառնալ ցանկացած մարդ, որ որոշակի դրամական մուծում է իրականացրել. 2008 թ. հոկտեմբերի դրությամբ, մեկ տարվա համար մուծվող գումարը կազմում է 105 դոլլար ԱՄՆ բնակիչների համար, 125 դոլլար՝ մնացածի համար, մի քանի տարով անդամակցություն գնելու դեպքում նախատեսվում են զեղչեր: Ուսանողներն ու ասպիրանտները վճարում են սովորական գնի 30%-ը:
    Իսկ ես մտածում էի՝ ի՞նչ Նյու-Յորքյան ակադեմիա: Սպորտի՞ ակադեմիա: Արվեստների՞ ակադեմիա:
    Любой собаковод знает, что если он не уследит за своей породистой сучкой и она первый раз погуляет с дворнягой, то породистых щенков от нее уже не дождаться никогда.
    Այս հատվածը չեմ թարգմանի, քանի որ մինիմում բարեհունչ չի լինի ոչ հայերեն, ոչ էլ ռուսերեն: Կոնտեքստի հարց է:
    Այ թե ինչ կապ ունի. երբ ինչ-որ մեկը ցեղական էգ շուն է գնում, ապա ստուգում է այդ շան անձնագիրն ու տոհմածառը, ոչ թե կուսությունն ու սեռական կյանքը ու ես դեռ չեմ տեսել, որ ֆիքսված, ցեղական տոհմածառով էգին ցեղական արուի հետ զույգելուց հետո ոչ ցեղական ձագեր ծնվեն: Անկախ էգի նախապատմությունից:
    Հասանք հոդվածի ապուշության ծաղկեպսակին.
    Ոչ միայն առաջին պտուղն է օժտված առաջին արուի հատկանիշներով, այլ նաև բոլոր հաջորդող սերունդները: Ենթադրվում է, որ ժառանգվում են ոչ միայն առաջին զուգընկերոջ արտաքին հատկանիշները, այլ նաև նրա հիվանդությունները. հոգեկան, վեներական, արյան հիվանդությունները և այլն:
    Փաստորեն, առաջին զուգընկերոջից ավելի շատ բան կարող է փոխանցվել երեխաներին, քան իսկական հորից. օրինակ, վեներական հիվանդությունները, որոնք ընդհանրապես չեն կարող ժառանգաբար փոխանցվել: Եթե մինչև այս տեղը կարծիք կար, որ հոդվածը հերթական աղանդավորական հիմարությունն է, ապա հիմա պարզ է դառնում, որ այն նպատակ ունի վախեցնել մարդկանց: Իսկ եթե ինչ-որ մեկը նպատակ ունի վախեցնել մարդկանց, ապա հարց է առաջանում. ու՞մ է դա պետք, և ինչի՞ համար: Այս հարցին մասնակի պատասխան տալու համար կարելի է նայել հեղինակի մեջբերած աղբյուրներին. РОНС-ի (Русский Общенациональный Союз) կայքը, օրինակ:
    Որոշ մարդկանց թվում է, թե օտար ԴՆԹ-ի հետ փոքրիկ շփումն իսկ բավական է, որ այդ ԴՆԹ-ն անցնի օրգանիզմ: Հոդվածում խոսվում է գիալուրոնային թթվի մասին, որը «հատկություն ունի իր մոլեկուլներին ԴՆԹ-ի թելեր «կպցնել» ու կարող է հեշտությամբ լուծել բջջաթաղանթն, այդպես նպաստելով տելեգոնիային»: Այն էլ արյան հոսքով տարածվել մարմնով: Ժողովուրդ, օրգանիզմի գենետիկական կառուցվածքին չհամապատասխանող քրոմոսոմներ ունեցող բջիջներն օրգանիզմի կողմից սովորաբար ընկալվում են որպես օտարածին, ում մաշկի տրանսպլանտացիա են արել, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում: Եթե ճիշտ եմ հիշում, օտարածին բջիջները կամ կլանվում են իմունային համակարգի կողմից, կամ էլ նրանց մեջ սկսում են առաջանալ օրգանիզմի գեներին իդենտիկ բջիջներ: Օրգանիզմն, ի վերջո, բջիջների հավաքածու չի, կան գենետիկան կարգավորող մեխանիզմներ: Հակառակ դեպքում կողմնակի մուտացիաներից տարբեր բջիջների գենետիկայի հետ անարխիա տեղի կունենար:
    Այլ կերպ ասած, եթե ձեզ ՍՈՖ-ի արյունից ներարկեն, ձեր ԴՆԹ-ն դրանից չի դառնա ՍՈՖ-ի ԴՆԹ: Նույնիսկ մասամբ:
    Իզուր չեմ բերել տրանսպլանտացիաների ու արյան փոխներարկման օրինակը. եթե, ըստ պնդողների, տելեգոնիան կարող է առաջանալ քայքայված սպերմատոզոիդների ԴՆԹ-ի բեկորներից, ապա ի՞նչ կլիներ արյան փոխներարկումից ու օրգանների տրանսպլանտացիայից: Ի՞նչ եք կարծում: Եթե հիմա էլ սկսեցիք դրանցից վախենալ, նորից կարդացեք գրածս: Եթե չհամոզեց, բժիշկ Վարդանյանի մոտ միշտ էլ ազատ պալատ կգտնվի:

    Ու՞մ է պետք տելեգոնիան
    Նացիոնալիստներին: Մի անգամ չի եղել, որ քյառթուներից լսել եմ այսպիսի արտահայտություն. «Ինքն էն կարգի աղջիկ ա, որ կարաս թողնես՝ պարսիկի հետ ման գա»: Նացիոնալիստների ու նացիստների մոտ շատ ուժեղ է արտահայտվում քարեդարյան ագրեսսիան, երբ իր ազգի աղջիկը սեռական կամ այլ կապ է ունենում այլազգու հետ: Եթե աղջկան բավականաչափ «հայրենասիրություն» չի ներարկվել, որ ետ պահի այլազգու հետ սեքսից, ապա միգուցե կարողանա դրան հասնել, նրան վախեցնելով, որ նրա բոլոր հետագա երեխաներն այլազգի են լինելու: Ընդ որում, հաշվի առեք. հոդվածն արագ աճպարարություն է անում «նախորդ արու» ու «առաջին արու» գաղափարներով, դրանք փոխարինելով իրարով, ոչ մի կերպ չբացատրելով՝ ինչու և ինչպես:
    У светло-русых родителей родился первенец с явными чертами азиата
    Если сизарь «потоптал» чистопородную голубку, ее сразу убивают. Потому, что в дальнейшем, даже при самом элитном «супружестве» у нее будут только нечистоплотные птенцы.
    Եթե այս մեջբերումները ձեզ ոչինչ չեն ասում, ապա ինձ՝ ընդհակառակը: Եթե զգաք, հոդվածում մարդկանց հիշատակելիս նշում է ոչ թե անհատական, այլ ազգային ու ռասսայական չափանիշների արտահայտում:

    Թեոսոֆներին և այլ աղանդներին: Ինչու՝ սեռական էթիկայի մասին իրենց գաղափարները մարդկանց պարտադրելու համար: Եկեք չմոռանանք, որ Բլավացկայան, չնայած իր ֆիզիկական թերություններով ծնված ապօրինի զավակին, պնդում էր, որ ինքն ամբողջ կյանքում կույս է եղել: Տելեգոնիայի մասին առաջին անգամ լսել եմ իմ թեոսոֆ ծանոթներից մեկից: Իսկ մենք գիտենք, թե թեոսոֆներն ու հարակից նյուէյջերներն ապուշ գաղափարների ինչ ծաղկեփնջով են տառապում: Որոնցից մեկը հինդուիստական բրահմաչարիայի գաղափարի մասին աղավաղված պատկերացման ու սեփական սեռական կոմպլեքսների համատեղման արդյունք է: Նման թույլ գաղափարներ ունեցող թույլ մարդիկ (իսկ ես դեռ ուժեղ թեոսոֆ չեմ տեսել, ու եթե կա էլ, ապա դժվար թե տելեգոնիայի երկրպագու լինի) ամեն տեղ փորձում են իրենց հավատալիքների համար հիմնավորում տեսնել:

    Եկեղեցուն: Խրյուստոնեական Եկեղեցու տեսանկյունը կուսության ու արտամուսնական սեռական կապերի վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չի: Ի վերջո, every sperm is sacred, every sperm is good
    Թե ինչպես է տելեգոնիայի մասին նյութը հայտնվել ԱԼՄ-ի եթերում՝ կարծում եմ, ավելի քան պարզ է. Տիգրան Կարապետիչը հատրնի թուլություն ունի տելե-ով սկսով բաների նկատմամբ: Տելեվիզատորների, օրինակ

    Այնպես որ՝ մի վախեցեք տելեգոնիայից: Այն ստեղծվել է հիմարների կողմից՝ դյուրահավատներին վախեցնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.10.2014, 04:00:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), Skeptic (18.10.2014), VisTolog (22.10.2014), Աթեիստ (18.10.2014), մարդագայլուկ (18.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  4. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայադեր

    Տար տպի հոդվածդ Ecology Letters պարբերականում

    According to the 2012 Journal Citation Reports, Ecology Letters ranks first out of 136 (1/136) journals in the category "Ecology," with a 2012 impact factor of 17.949.
    Բուն թեմայով ասելիք ունե՞ս
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #4
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ առաջ էդ հոդվածին անդրադարձել ա Planetarium բլոգի հեղինակ scinquisitor-ը (Александр Панчин): Գրառումն ամբողջությամբ չեմ մեջբերում, բայց վերջին հատվածը կթարգմանեմ.

    Այս հետազոտությունն, իհարկե, շատ հետաքրքիր է, հատկապես եթե այն հնարավոր լինի վերարտադրել (ամեն ինչ էլ կարող է պատահել): Գրառմանս մեջ թվարկվել են մի քանի մեխանիզմներ, որոնք տեսականորեն կարող են բացատրել տվյալ էֆեկտը (միայն սպերմայի պահպանման հնարավոր էֆեկտն էր հոդվածում բացառվում, ինչպես հասկացա, հայրության տեստերի միջոցով): Բայց հայտնաբերված երևույթը ես տելեգոնիա չէի անվանի: Երբ խոսում են տելեգոնիայի մասին, ամեն դեպքում նկատի են ունենում առաջին արուից հենց ժառանգական հատկանիշների փոխանցումը: Եթե խոսքը գնար գունավորման կամ բացառապես գեներով պայմանավորված որևէ այլ հատկանիշի մասին, ապա դա կլիներ իսկական տելեգոնիա: Իսկ արուի չափը ոչ այնքան ժառանգական հատկանիշ է, ինչքան՝ ձեռքբերովի (հատուկ դիետայի շնորհիվ): Եվ ինքը՝ էֆեկտը խիստ ոչ սպեցիֆիկ է: Կոպիտ ասած՝ նույն հաջողությամբ կարելի է տելեգոնիա համարել սեռավարակի հետևանքները: Առաջին տղամարդն իր զուգընկերուհուն վարակել է ՄԻԱՎ-ով, կինը երկրորդ տղամարդուց հղիացել է և ՄԻԱՎ-ով հիվանդ երեխա է ունեցել: Երեխայի մոտ առկա է այն հատկանիշը, որը եղել է իր մոր առաջին տղամարդու մոտ՝ թուլացված դիմադրողականություն: Սա նույնպես առաջին (ու ոչ միայն) տղամարդուց կնոջ բոլոր հաջորդ սերունդներին հատկանիշի փոխանցում է: Մենք այդ մասին վաղուց գիտենք ու դա տելեգոնիա չենք անվանում: Թե ինչպես ճիշտ անվանել հոդվածում նկարագրված էֆեկտը, որը նկատվել էր ճանճերին խաչասերելիս, մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ կհաջողվի գլուխ հանել դրա համար պատասխանատու մեխանիզմից:

    Դրանից բացի, պետք է նշել, որ հոդվածում խոսքը գնում է միջատների մասին, այսինքն չարժի ուսումնասիրությունների արդյունքները տեղափոխել մարդկանց վրա: Եթե Դուք աղջիկ եք, և Ձեր առաջին տղամարդը շատ էր ուտում ու տառապում էր ավելորդ քաշից, դա չի նշանակում, որ Ձեր բոլոր երեխաները գեր են լինելու: Դուք ամեն դեպքում աղջիկ եք, այլ ոչ թե՝ ճանճ: Նաև, ըստ երևույթին, բանն այն չէ, որ առաջին արուն ինչ-որ առումով հատուկ է, այլ այն, որ արուի հետ զուգավորումն ազդեցություն է թողնում էգի վրա, որը նրա սերնդի վրա արտահայտվում է ոչ թե միանգամից, այլ որոշակի ուշացումով: Ի դեպ, մենք նման պատկերի ականատես կլինեինք, եթե սերնդի զարգացման վրա ազդեին առաջին զուգընկերոջ ինչ-որ մանրէներ, որոնց ժամանակ է պետք, որպեսզի բազմանան և ազդեն էգի վրա: Բայց հոդվածում այդպիսի բացատրություն չի քննարկվում:

    Ցանկացած դեպքում, հոդվածի ամբողջ հետաքրքրությամբ հանդերձ, սա այն տելեգոնիան չէ («գիտություն կուսության մասին»), որին ցանկանում են հավատալ ավանդական բարոյականության կողմնակիցները, և հանուն որի, ճակատագրի հեգնանքով, աղջիկներին անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ, որքան հնարավոր է շուտ սկսել սեքսով զբաղվել բարետես, ուժեղ, խելացի երիտասարդների հետ այն հույսով, որ այդ գծերը կփոխանցվեն հետագայում ծնված երեխաներին, թեկուզ ոչ այնքան շքեղ ամուսնուց:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.10.2014), Rhayader (19.10.2014), Աթեիստ (18.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  7. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,320
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բոմբ տեսություն ա էս տելեգոնիան. ասենք ամուսինները երեխա չեն կարում ունենան, լաբորատոր պայմաններում կազմակերպում են սպերմատոզոիդի ու ձվաբջիջի ռոմանտիկ հանդիպումը։ Ստացված զիգոտը տեղադրում են սուռոգատ մոր մեջ ու, վուալյա, երեխան նման ա սուռոգատ մոր առաջին զուգընկերոջը ։)

    Որտև փաստորեն հեշտոցն ավելի որոշիչ դեր ունի երեխայի ձևավորման գործում քան երեխայի գեները։

    Հետաքրքիր ա, ստրկատիրական կարգերում որ սպիտակամորթ տերերը առաջինն էին օգտվում աղջիկ ստրուկներից, էդ ստրուկների երեխաները սպիտակ էի՞ն ծնվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), Chuk (19.10.2014), Rhayader (19.10.2014), Skeptic (19.10.2014), VisTolog (22.10.2014), մարդագայլուկ (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  9. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,818
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, ստրկատիրական կարգերում որ սպիտակամորթ տերերը առաջինն էին օգտվում աղջիկ ստրուկներից, էդ ստրուկների երեխաները սպիտակ էի՞ն ծնվում։
    Բուն թեմայի հետ գլուխ չունեմ, բայց քո հարցի վերաբերյալ, Արտ ջան.
    Ժամանակին ահագին պատմություններ եմ լսել, որ սպիտակ կինը, սևամորթի հետ սեռական կապից հետո, սպիտակամորթից սև երեխա է ունեցել: Կամ այդ կնոջ՝ սպիտակամորթ ամուսնուց ծնված սպիտակամորթ դուստրը, - սպիտակամորթ ամուսնուց սևամորթ երեխա է ունեցել: Ռուսաստանում նման դեպքերն այնքան էլ հազվադեպ բան չէին: Պատճառը չգիտեմ, ու ոչ ոգու հետ վիճել չեմ ուզում: Թեոգոնիան էլ, ոչ մի կերպ չի հուզում: Ուղղակի կարդացի գրածդ ու հիշեցի…

    Ռայ ջան, հատուկ քեզ համար. այս դեպքերին ծանոթանալու ժամանակ Նյու Էյջի մասին դեռևս ոչինչ չգիտեի…
    Եվ չնայած հիմա գիտեմ ու ոչ քիչ, այնուամենայնիվ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե այս թեոգոնիան ի՞նչ կապ ունի նրա հետ…
    Ըստ իս, եթե մի քիչ փորփրենք, շատ ավելի հնարավոր է, որ թեոգոնիան ավելի դեմոնոլոգիա լինի, քան նյուէյջոլոգիա…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի Սկեպտիկ

    Դրանից բացի, պետք է նշել, որ հոդվածում խոսքը գնում է միջատների մասին, այսինքն չարժի ուսումնասիրությունների արդյունքները տեղափոխել մարդկանց վրա:
    Համաձայն եմ։

    Իսկ արուի չափը ոչ այնքան ժառանգական հատկանիշ է, ինչքան՝ ձեռքբերովի (հատուկ դիետայի շնորհիվ):
    Սա էլ է հետաքրքիր փաստարկ, որովհետև հին հույների մոտ, որտեղ առաջացել է տելեգոնիայի մասին պատկերացումները չի եղել գենետիկայի մասին գիտելիքները։ Մարդիկ ընդամենը նայել են այս կամ այն կենդանու/մարդու արտաքին տեսքին ֆենոտիպին ու ըստ այդմ էլ դատողություններ են արել թե ինչն է փոխանցվել հաջորդ սերնդին ինչը ոչ։ Իսկ արտաքին տեսքի հետ կապված լիքը բաներ գեների հետ այնքան էլ կապ չունեն, այդ թվում նաև կենդանիների մորթիների զոլերը ու նաշխերը օրինակ։

    Իսկ ընդանրապես այո, մեկ փորձը միջատների վրա քիչ է ինչ որ բան պնդելու համար։ Պետք են հավելյալ փորձեր այլ պայմաններում այլ տեսակների վրա նույնպես։
    Վերջին խմբագրող՝ Marduk: 19.10.2014, 08:56:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #8
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ահագին պատմություններ եմ լսել, որ սպիտակ կինը, սևամորթի հետ սեռական կապից հետո, սպիտակամորթից սև երեխա է ունեցել: Կամ այդ կնոջ՝ սպիտակամորթ ամուսնուց ծնված սպիտակամորթ դուստրը, - սպիտակամորթ ամուսնուց սևամորթ երեխա է ունեցել: Ռուսաստանում նման դեպքերն այնքան էլ հազվադեպ բան չէին: Պատճառը չգիտեմ, ու ոչ ոգու հետ վիճել չեմ ուզում: Թեոգոնիան էլ, ոչ մի կերպ չի հուզում: Ուղղակի կարդացի գրածդ ու հիշեցի…
    Սամ, պատճառը, իմ կարծիքով, շատ ավելի պարզ ա.
    Մեջբերում վերոնշյալ բլոգի հեղինակ-ի խոսքերից
    «Четыре года назад Реджинальд очень удивился тому, что у него и Лизы родился черненький мальчик. Ученый даже заподозрил жену в измене. В приступе гнева он наговорил ей кучу гадостей, о которых впоследствии пожалел. Как ему объяснили в роддоме, такое явление нынче не редко и связано с эффектом «телегонии»: у Лизы когда-то был темнокожий бой-френд, который оставил свой отпечаток на ее биополе во время полового акта за много лет до ее знакомства с Реджинальдом.

    В начале девятнадцатого века граф Мортон пытался скрестить арабскую кобылу с жеребцом зебры, а потом с белым жеребцом. Впоследствии некоторые потомки кобылы и белого жеребца имели полосы на ногах, как у зебры. Этот случай лежит в основе современных представлений о телегонии. Генетики предлагали иное объяснение: “Бывает же так, что при скрещивании двух растений гороха с желтыми семенами получаются потомки с зелеными семенами, — ссылались они на работы одного австрийского монаха. — Горох с желтыми семенами может быть скрытым носителем гена зеленого цвета семян, который достался ему от предков”.

    Но это объяснение было запрещено законом, так как отрицало учение телегонии, а значит, склоняло молодых девушек к разврату. Слишком многие видели в телегонии научное обоснование целомудрия, необходимости хранить девственность до вступления в брак. Несмотря на это, встречались девушки, которые, узнав о телегонии, наоборот, пытались как можно раньше отдаться какому-нибудь красивому мужчине хотя бы на одну ночь, чтобы не переживать за внешность своих будущих детей. Но такое поведение всегда рассматривалось как крайне безнравственное.

    Реджинальд был даже рад сложившемуся стечению обстоятельств. Его сын рос здоровым, сильным и красивым. Лишь немного смущали разговоры соседей, не знавших о телегонии, которые объясняли темную кожу ребенка тем, что Лиза уже на протяжении многих лет ходила в гости к своему другу детства, кучерявому эфиопу из дома напротив».





    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ է հետաքրքիր փաստարկ, որովհետև հին հույների մոտ, որտեղ առաջացել է տելեգոնիայի մասին պատկերացումները չի եղել գենետիկայի մասին գիտելիքները։ Մարդիկ ընդամենը նայել են այս կամ այն կենդանու/մարդու արտաքին տեսքին ֆենոտիպին ու ըստ այդմ էլ դատողություններ են արել թե ինչն է փոխանցվել հաջորդ սերնդին ինչը ոչ։
    Դատողությունները, դրանց հիման վրա արված եզրակացությունները միշտ չի, որ համընկնում են իրականության հետ: Մարդկային տրամաբանության համաձայն քվանտային ֆիզիկան ընդհանրապես չպետք ա գոյություն ունենար: Էդ պատճառով էլ հոնիական դպրոցի մտածողներին (Թալես, Անաքսիմանդրոս, Դեմոկրիտես և այլն) էս կոնտեքստում ավելի շատ եմ հավանում, քան դասականներին (Սոկրատես, Պլատոն, Արիստոտել), քանի որ առաջինները հաշվարկներին ու գիտափորձերին անհամեմատ ավելի շատ էին վստահում:


    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ արտաքին տեսքի հետ կապված լիքը բաներ գեների հետ այնքան էլ կապ չունեն, այդ թվում նաև կենդանիների մորթիների զոլերը ու նաշխերը օրինակ։
    Լավ էլի, Մարդուկ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.10.2014), Sambitbaba (19.10.2014), VisTolog (22.10.2014), Աթեիստ (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  13. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,455
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տելեգոնիայի «տեսության» մասին ոչ գիտական կարծիքս

    Էս էլ մարգարեությունս Մարդուկի բացած «Նախամուսնական սեռական հարաբերություններ» թեմայում

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը

    Մնում է տելեգոնիայի մասին էլ թեմա բացես ու պըրծ։
    Ու ընդհանրապես, ախպեր, մարդիկ իրար հետ սեքս էին անում տասը հազար տարի առաջ, սեքս էին անում էս ամբողջ ընթացքում ու սեքս են անում հիմա, ու եթե տելեգոնիան կա կամ նույնիսկ չկա, սաղ ազգերի, ռասաների ու ցեղախմբերի գեներն էնպես են խառնվել իրար, որ առաջին կամ նախորդ արուների գոյությունը բացառելով ձեր «մաքուր» գենի փոխանցման հրատապ խնդիրը չեք լուծի։ Հանգիստ սեքս արեք
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), Rhayader (19.10.2014), Sambitbaba (19.10.2014), Skeptic (19.10.2014), VisTolog (22.10.2014), Աթեիստ (19.10.2014), Տրիբուն (19.10.2014)

  15. #10
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ քու արա, ես էլ ասում եմ էն մեր հարևան Կարինի տղեն ընչի ա ինձ տենց նման

    Խայտառակ եղանք, էթամ դրանց տոմս-մոմս առնեմ ուղարկեմ Հայաստանից

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.10.2014), VisTolog (22.10.2014), Աթեիստ (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  17. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Տելեգոնիայի «տեսության» մասին ոչ գիտական կարծիքս

    Էս էլ մարգարեությունս Մարդուկի բացած «Նախամուսնական սեռական հարաբերություններ» թեմայում



    Ու ընդհանրապես, ախպեր, մարդիկ իրար հետ սեքս էին անում տասը հազար տարի առաջ, սեքս էին անում էս ամբողջ ընթացքում ու սեքս են անում հիմա, ու եթե տելեգոնիան կա կամ նույնիսկ չկա, սաղ ազգերի, ռասաների ու ցեղախմբերի գեներն էնպես են խառնվել իրար, որ առաջին կամ նախորդ արուների գոյությունը բացառելով ձեր «մաքուր» գենի փոխանցման հրատապ խնդիրը չեք լուծի։ Հանգիստ սեքս արեք
    Էս տելեգոնիայի, կամ հայերեն հեռաքունության/հեռածնության (ում ոնց հարմար ա), ամենազոռ պահը էն ա, որ վերջում էտ առաջին որձից բեխաբար, բայց էտ որձի հատկանիշները կրող զավակը, դաժանորեն պատառոտում ա բանից բեխաբար առաջին որձի հետույքը: Ինչպիսի դասական հարված: Կարդացե՛ք հունական դիցաբանություն:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), Rhayader (19.10.2014), Skeptic (19.10.2014), Աթեիստ (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  19. #12
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կառծինկա վ ստուձիու.

    http://upload.wikimedia.org/wikipedi...ainte-More.jpg

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.10.2014), Աթեիստ (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014), Տրիբուն (19.10.2014)

  21. #13
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկեպտիկ

    Բնականաբար մաշկի կամ մորթու գույնը դրանք գեներով է որոշվում, բայց ես նկատի ունեի նախշերի դասավորությունը դրա հարցը դեռ բարդ է։ Օրինակ գենը որոշում է կատուն սև ու սպիտակ կլինի, բայց գենը չի ասում որ աջ ոտքը սև կլինի իսկ ձախ ոտքը սպիտակ։ Դա ուրիշ երևույթների հետևանք է հավանաբար։

    Օրինակ կարդա մարդու մատնահետքերի մասին։ Նույնիսկ լիարժեք զույգերը չունեն նույն մատնահետքը

    http://www.scientificamerican.com/ar...gerprints-sim/

    Կամ զեբրաների նախշերի հաստությունը, կապված է սաղմի հասունացման արագությունից

    http://genetics.thetech.org/ask/ask426
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  22. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ հարց տրվեց: Բժշկական պրակտիկայի մեջ գրանցվե՞լ է գոնե 1 դեպք, որ ակնհայտ ֆիքսված ծնողների գեներով չպայմանավորված հատկանիշ դրսևորի երեխան (բացի արտաքին ազդեցությամբ պայմանավորված մուտացիաներից ու գենետիկ դեֆեկտներից, որոնք պայմանավորված են սաղմի զարգացման ընթացքում խախտումներով): Ասենք, երկու սպիտակամորթից (առանց սևամորթ նախնիների դիտարկելի անցյալում, որ բացառենք ռեցեսիվ գեները) ծնվի սևամորթ երեխա, կամ երկու սևամորթից սպիտակամորթ: Կամ ուրիշ նման բան

    Ցավոք, պրակտիկայի մեջ նման բան չի գրանցվել: Տադադամ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), Kita (21.01.2016), Skeptic (21.10.2014), մարդագայլուկ (20.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •