Մի հատ բան ասեմ էլի: Թեմայի վերնագրի հետ կապված: Ի՞նչ ա համախտանիշը: Համախտանիշը կազմված ա որոշակի ախտանիշներից, որոնք կարող են հանդիպել նաև այլ համախտանիշների ժամանակ: Հիմա, տվյալ համախտանիշը ներառում ա
1) Տարիքի ախտանիշը: Ստեղ <<մեծ>>-ը սիմվոլիկ նշանակություն ունի: Հիմնականում էական չէ քեզ պաշտպանող/ կյանք սովորացնողը մեծ ա, թե՞ փոքր քեզանից:
2)Ազգություն ախտանիշը: Ճիշտն ասած, ինձ թվում ա սա մենակ հայերի մոտ չի: Ուղակի սահման կա, կամ ասենք ուրիշ երկրներում ( ազգերի մոտ) աղջիկները ավելի անկախ են կամ ավելի անկախ են պահում, կամ իրանց կարիք չկա պաշտպանելու: Ըստ իս էս նույն հայ ծնող համախտանիշն ա, պարզապես մի փոքր մոդիֆիկացված:
3) Բնազդի ախտանիշը: Տղամարդու ֆունկցիան պաշտպանելն ա: Է, ես մարդիկ էդ են անում: Ինչի՞ չքյառթու ախպերները նստած նայում են, թե իրանց քուրը, ոնց ա լակում ու ասում. << Դե լավ, ես ժամանակակից մարդ եմ, թող ապրի իրա կյանքով >>: Հմ, չեմ կարծում:
Եվ հիմա
1. Ի՞նչն ա ստիպում մտածել որոշ (քյառթ) ախպերների, որ իրանք իրանց քույրերի փոխարեն, քույրերի համար որոշումներ կայացնելու իրավունք ունեն։
Ըստ իս, որովհետև իրանց քույրերը ( որոշ դեպքերում նաև ծնողները ) տվել են էդ իրավունքը:
2.Ինչի՞ են յոթը պորտից էլ անդին ընկած ախպերները հանկարծ հիշում քույրերի գոյության մասին։ Լավ չէ՞ր չհիշեին։
Ինձ թվում ա, տղամարդիկ բնազդային մակարդակից սկսած ( խոսքը այլասեռված, չբավարարված, կիսակնիկների մասին չի, տիպիկ դեպքերն եմ ասում), արդեն իսկ պաշտպանում են իրանց կողքիններին: Կապ չունի քույր ա, թե անծանոթ աղջիկ:
3. Ինչի՞ է քույրերի մի ստվար զանգված թողնում որ իր հետ հլու ոչխարի նման վարվեն։
Ես չունեմ ես հարցին պատասխան:
4. Լավ, էս հիվանդությունը բուժում ունի՞։
Անբուժելի հաստատ չի: Ամեն դեպք առանձին պետք ա նայել:
Էջանիշներ