User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Մեծ ախպոր համախտանիշ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ ախպոր համախտանիշ

    Նորմալ է, չէ՞, երբ հարազատ եղբայրդ մտածում ա քո մասին, անհանգստանում... Բայց հաստատ նորմալ չի երբ մամայիդ հոպարի քեռու կամ պապայիդ մորքուրի թոռի տղեն ա լուսնից ընկնում ու հասկանում որ դուք ախպերներ եք թու՜, ի՞նչ եմ ասում... Հասկանում ա որ ինքը քո Մեծ ախպերն ա ու դու որպես խելոք, լսող, հնազանդ քուրիկ պետք ա իրան լսես, դե ինչ ասվում ա, քո լավի համար ա ասվում չէ Ու իրանք՝ մեծ ախպերները սկսում են իրեն որոշակի արտոնություններ վերապահել։ Սկսում են քեզ «խորհուրդ տալ» թե ում հետ կարելի ա շփվել, ում հետ՝ չէ, ինչ կարելի ա հագնել, ոնց կարելի ա սանրվել, ինչ երաժշտություն լսել... մնում ա ասեն հավատա աստծուն ու պրծ...
    1. Ի՞նչն ա ստիպում մտածել որոշ (քյառթ) ախպերների, որ իրանք իրանց քույրերի փոխարեն, քույրերի համար որոշումներ կայացնելու իրավունք ունեն։
    2.Ինչի՞ են յոթը պորտից էլ անդին ընկած ախպերները հանկարծ հիշում քույրերի գոյության մասին։ Լավ չէ՞ր չհիշեին։
    3. Ինչի՞ է քույրերի մի ստվար զանգված թողնում որ իր հետ հլու ոչխարի նման վարվեն։
    4. Լավ, էս հիվանդությունը բուժում ունի՞։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (19.10.2014)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա ես բացել Նիկեա ջան
    Իմ դիտարկումներով, նման արտահայտություն անում են ավանդական մուսուլման հայ տղամարդիկ, մեկ էլ այլ ազգի մուսուլմանները: Ասում ու անում են. իրանց համար կինն իր ա, որի նկատմամբ իրավունքներ ունեն, սեփականություն ա:
    Լրիվ տեղին ա ։)

    ի դեպ, քո գրածից նենց ա հասկացվում, որ նույն բանը հարազադ եղբորդ կողմից կընդունես, իսկ զարմիկների կողմից՝ ոչ։ Անհասկանալի ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ տեղին ա ։)

    ի դեպ, քո գրածից նենց ա հասկացվում, որ նույն բանը հարազադ եղբորդ կողմից կընդունես, իսկ զարմիկների կողմից՝ ոչ։ Անհասկանալի ա։
    Հարազատ եղբայրը իրա համար հանգիստ ապրում ա, ու ամենավատը հենց էդ ա՝ հարազատդ ոչ մի բան չի ասում, ընդունում ա քեզ նենց ոնց կաս, իսկ ինչ որ մեկը, ում հետ չես էլ հիշում թե ինչ բարեկամական կապ ունես իրան ախպեր ա հռչակում, հետն էլ Մեծ ու գնա՜ց, սկսվում են քարոզները։ Ախպորս հետ անգամ կռվելն ա հաճելի, որովհետև եթե սխալ լինի կհասկանա սխալը ու կընդունի, կարող ա մի քիչ դժվարությամբ, չուզենալով բայց կընդունի։ Իսկ էդ ինքնակոչիկների հետ լեզու գտնել ընդհանրապես չի լինում ։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.10.2014), Ariadna (24.10.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հարազատ ախպեր չունեմ, բայց հազարումի զարմիկ ունեմ: Ու միշտ իմ հարցերը լուծել եմ ինքս, ոչ մի անգամ իմ կյանքին չեմ թողել, որ ինչ-որ մեկը խառնվի: Ու անկեղծ ասած չեմ էլ հասկանում, ոնց պետք ա խառնվեն, որովհետև ես չգիտեմ ախպեր ունենալն ինչ ա, միշտ էլ մենակ եմ եղել ես իմ հետ. ինչ ուզել ու ոնց ուզել արել եմ: Հա մի երկու անգամ եղել ա քյառթ ազգն ասել ա որ պետք լինեմ դիմի, բայց դե նախ և առաջ պետք չեն եկել, և երկրորդն էլ պետք գային էլ չէի դիմի, որովհետև էլի եմ ասում ես մենակ՝ իմ գլխի տեր լինելուն սովոր եմ ու թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն ինձ կառավարի, ասի ինչ անեմ ինչ չէ, ինչ հագնեմ, ոնց խոսեմ, ինձ ոնց պահեմ: Բայց խորհուրդներ ընդունվում են, եթե դրանք պարտադրանք չեն: Ես դրանց հետ հաշվի եմ նստում, լսում եմ կարղիքները, անում եմ էն, ինչ ինքս ինձ հարմար եմ գտնում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.10.2014), Նիկեա (14.10.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հարազատ ախպեր չունեմ, բայց հազարումի զարմիկ ունեմ: Ու միշտ իմ հարցերը լուծել եմ ինքս, ոչ մի անգամ իմ կյանքին չեմ թողել, որ ինչ-որ մեկը խառնվի: Ու անկեղծ ասած չեմ էլ հասկանում, ոնց պետք ա խառնվեն, որովհետև ես չգիտեմ ախպեր ունենալն ինչ ա, միշտ էլ մենակ եմ եղել ես իմ հետ. ինչ ուզել ու ոնց ուզել արել եմ: Հա մի երկու անգամ եղել ա քյառթ ազգն ասել ա որ պետք լինեմ դիմի, բայց դե նախ և առաջ պետք չեն եկել, և երկրորդն էլ պետք գային էլ չէի դիմի, որովհետև էլի եմ ասում ես մենակ՝ իմ գլխի տեր լինելուն սովոր եմ ու թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն ինձ կառավարի, ասի ինչ անեմ ինչ չէ, ինչ հագնեմ, ոնց խոսեմ, ինձ ոնց պահեմ: Բայց խորհուրդներ ընդունվում են, եթե դրանք պարտադրանք չեն: Ես դրանց հետ հաշվի եմ նստում, լսում եմ կարղիքները, անում եմ էն, ինչ ինքս ինձ հարմար եմ գտնում:
    Երևի կարծիք ստեղծեց, որ իմ կյանքին թողնում եմ խառնվեն։ Չէ, համ ախպերս, համ մոտ զարմիկներս ինձ ճանաչում են, գիտեն թե ոնց կջղայնանամ էդ դեպքում ու չեն խառնվում։ Իրենց խորհուրդները հիմանականում ընդունվում են, ոնց դու ասեցիր խորհուրդ ոչ թե պարտադրանք լինելու պատճառով, բայց խոսքը էն ինքնակոչների մասին ա։ Էսօր դրանցից մեկն ասում ա՝ ինչի ես էդքան կարդում, պարապում... դու որ չսովորես դս կնեղանամ, մեկ ա վերջում տանն ես նստելու էրեխեքիդ պահես
    Հետո իբր կատակ էր անում, բայց ես հո գիտեմ թե ինքը ի՜նչ «բարձր» գաղափարների ու «խորը» ներաշխարհի «տեր» տղա է ։ Յախք։ Գիտեմ որ ինչ էլ ասեմ չի հասկանա ու թողեցի գնացի։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտակը լավ մեջբերեց գրածս, նույնը ստեղ կարելի ա ասել
    Ու լրացնելով Լարոյի ասածը... մեր ընտանիքում մենակ շատ կարճ մի պահ ա եղել, երբ ախպերս փորձել ա ինձ ինչ-որ բաներ ասել, բայց դե քանի որ մենք ավանդական հայկական մուսուլման ընտանիք չենք, իրա էդ վարքը չի ողջունվել ու շատ արագ վերացել ա:
    Բայց նորից. էս ամենը գալիս ա մեր մշակույթում կանանց որպես սեփականություն, որպես իր վերաբերվելուց: Մենակ երևի հայերենում ու այլ մուսուլմանական լեզուներում կա «աղջկա ասածը ասնավանի չի» արտահայտությունը:

    Ինքնուրույն հարց լուծելու պահով մի հետաքրքիր բան ասեմ: Ասենք, ես էլ էի տենց դպրոցական տարիքում, ու դասարանի տղաների հետ ինքս էի հարցերս լուծում: Բայց իրանք փոխանակ ինձ հետ հարց լուծեին, գնում էին, եղբորս էին ասում, թե՝ քրոջդ կարգի հրավիրի: Իմ արածն էլ ի՞նչ էր: Երբ տղաները խփում էին կամ կպնում էին, պատասխանում էի, ոչ թե մնացած աղջկերքի պես հեզ ու խոնարհ նստում:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.10.2014), Մուշու (14.10.2014), Նաիրուհի (19.10.2014), Նիկեա (14.10.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի կարծիք ստեղծեց, որ իմ կյանքին թողնում եմ խառնվեն։ Չէ, համ ախպերս, համ մոտ զարմիկներս ինձ ճանաչում են, գիտեն թե ոնց կջղայնանամ էդ դեպքում ու չեն խառնվում։ Իրենց խորհուրդները հիմանականում ընդունվում են, ոնց դու ասեցիր խորհուրդ ոչ թե պարտադրանք լինելու պատճառով, բայց խոսքը էն ինքնակոչների մասին ա։ Էսօր դրանցից մեկն ասում ա՝ ինչի ես էդքան կարդում, պարապում... դու որ չսովորես դս կնեղանամ, մեկ ա վերջում տանն ես նստելու էրեխեքիդ պահես
    Հետո իբր կատակ էր անում, բայց ես հո գիտեմ թե ինքը ի՜նչ «բարձր» գաղափարների ու «խորը» ներաշխարհի «տեր» տղա է ։ Յախք։ Գիտեմ որ ինչ էլ ասեմ չի հասկանա ու թողեցի գնացի։
    Տենց մի բարեկամ էլ ես ունեմ, փառք Աստծո մենք իրար նոր տարուց նոր տարի կամ տեսնում ենք կամ չէ Տեսնեինք էլ ինքը կփոշմաներ էդ հարցն ինձ տալու համար, որովհետև ես իրան կհիշացնեի, թե ինքն ինչի ա հասել իրա ութերորդ դասարանն ավարտելով, ոնց ա արագի մեջ ուղղակի ամուսնանալու համար ընտանիք կազմել, ու ինչ վիճակում ա թողել էդ ընտաանիքը, նենց կխայտառակեի, որ հավատացնում եմ էլ երբեք ինքն էդ հարցը ինձ չէր տա: Իսկ իրա քուրը հենց ինձ տենում ա հարցնում ա.
    1. Ընգեր-մընգեր չունես (տո դե քեզ ինչ )
    2. Ինչի են ունքերդ սենց հաստ, արի բարակացնենք ( լրում եմ)
    3. Խի չես քսված, ոնց որ դպրոցական լինես- Ոնց որ ամեն ինչ դրանով ա որոշվում Չնայած փորձը ցույց ա տալիս, որ մեկ-մեկ հա հենց դրանով ա որոշվում. դպրոցն ավարտելն ու մեր բարբառով ասած «կեպռեշանալը» մեկ ա լինում. նայում ես հիշում ես իրան էն ժամանակ, ասում ես ինչ սիրուն էր, ինչ ա դառել:
    Լսի թեթև տաաար, ասա հա քո ասածն ա ու վերջ, մի փորձի իրանց փոխել, օրինակ ես դրանից հետո լիքը խնդալու թեմա եմ ունենում, մի երկու օր հիշում եմ ու ծիծաղում Մեկ-մեկ դաժը ուրախ ա իրանց հետ, բայց քիչ ժամանակով. իմ ուղեղն իրանց երկար չի դիմանա ու լավ ա գոնե ստիպված չեմ լինում դիմանալ, դա լինում ա տարին մեկ ու կարճ ժամանակով: Բայց էդ կարճ ժամանակում նենց բաներ են լինում, որ սաղ կյանք հիշում եմ
    Վերջին խմբագրող՝ laro: 14.10.2014, 00:51:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (14.10.2014)

  14. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ բան ասեմ էլի: Թեմայի վերնագրի հետ կապված: Ի՞նչ ա համախտանիշը: Համախտանիշը կազմված ա որոշակի ախտանիշներից, որոնք կարող են հանդիպել նաև այլ համախտանիշների ժամանակ: Հիմա, տվյալ համախտանիշը ներառում ա
    1) Տարիքի ախտանիշը: Ստեղ <<մեծ>>-ը սիմվոլիկ նշանակություն ունի: Հիմնականում էական չէ քեզ պաշտպանող/ կյանք սովորացնողը մեծ ա, թե՞ փոքր քեզանից:
    2)Ազգություն ախտանիշը: Ճիշտն ասած, ինձ թվում ա սա մենակ հայերի մոտ չի: Ուղակի սահման կա, կամ ասենք ուրիշ երկրներում ( ազգերի մոտ) աղջիկները ավելի անկախ են կամ ավելի անկախ են պահում, կամ իրանց կարիք չկա պաշտպանելու: Ըստ իս էս նույն հայ ծնող համախտանիշն ա, պարզապես մի փոքր մոդիֆիկացված:
    3) Բնազդի ախտանիշը: Տղամարդու ֆունկցիան պաշտպանելն ա: Է, ես մարդիկ էդ են անում: Ինչի՞ չքյառթու ախպերները նստած նայում են, թե իրանց քուրը, ոնց ա լակում ու ասում. << Դե լավ, ես ժամանակակից մարդ եմ, թող ապրի իրա կյանքով >>: Հմ, չեմ կարծում:
    Եվ հիմա
    1. Ի՞նչն ա ստիպում մտածել որոշ (քյառթ) ախպերների, որ իրանք իրանց քույրերի փոխարեն, քույրերի համար որոշումներ կայացնելու իրավունք ունեն։
    Ըստ իս, որովհետև իրանց քույրերը ( որոշ դեպքերում նաև ծնողները ) տվել են էդ իրավունքը:
    2.Ինչի՞ են յոթը պորտից էլ անդին ընկած ախպերները հանկարծ հիշում քույրերի գոյության մասին։ Լավ չէ՞ր չհիշեին։
    Ինձ թվում ա, տղամարդիկ բնազդային մակարդակից սկսած ( խոսքը այլասեռված, չբավարարված, կիսակնիկների մասին չի, տիպիկ դեպքերն եմ ասում), արդեն իսկ պաշտպանում են իրանց կողքիններին: Կապ չունի քույր ա, թե անծանոթ աղջիկ:
    3. Ինչի՞ է քույրերի մի ստվար զանգված թողնում որ իր հետ հլու ոչխարի նման վարվեն։
    Ես չունեմ ես հարցին պատասխան:
    4. Լավ, էս հիվանդությունը բուժում ունի՞։
    Անբուժելի հաստատ չի: Ամեն դեպք առանձին պետք ա նայել:
    Vitam regit fortuna, non sapientia.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.10.2014), Նիկեա (19.10.2014)

  16. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ, գրածիդ 1 կետին ի պատասխան. Մի քանի օր առաջ մանկապարտեզում 2 խմբերն իրար հետ ինչ-որ միջոցառում ունեին: Դաստիարակչուհին ա պատմել. Կորյունի խմբի տղաներն անընդհատ ուզեցել են Աստղի հետ շփվել, սիրել, պաչիկ անել: Կորյունը ոչ միայն չի թողել, այլ նաև քրոջը նստացրել ա անկյունում մի աթոռի, կողքերը նստել են ինքն ու ընկերը և չեն թողել, որ Աստղը տեղից շարժվի ու իրեն էլ տղաները մոտենան: Կորյունը մեր ընտանիքում ընդհանրապես նման բան չի տեսել ու սովորելու ձև չուներ: Հուսով եմ, որ սա անցողիկ մի փուլ ա, ու որ Կորյունը այնքան կհասունանա, որ կհասկանա Աստղի անհատ լինելը:

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.10.2014), boooooooom (20.10.2014), GriFFin (19.10.2014), Աթեիստ (19.10.2014), Մուշու (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014), Նիկեա (20.10.2014)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, տղամարդիկ բնազդային մակարդակից սկսած ( խոսքը այլասեռված, չբավարարված, կիսակնիկների մասին չի, տիպիկ դեպքերն եմ ասում), արդեն իսկ պաշտպանում են իրանց կողքիններին: Կապ չունի քույր ա, թե անծանոթ աղջիկ
    Շատ դեպքերում պատճառը բոլորովին էլ պաշտպանելը չի, այլ ինքնապաշտպանվելն ա:

    Ամբողջ հարցն էն ա, որ ուզենք թե չուզենք կա հասարակության մի «գաղափարական շերտ», որը ապրում է ասենք ակումբցիների ապրելակերպից, աշխարհայացքից տարբերվող կերպ: Էս ասածս տիպի մոտ սեփական պատիվը հաճախ գերագույն արժեք է: Այլ հարց, որ իրականում պետք է չակերտների մեջ գրեի պատիվը: Իրանց համար գոտկատեղից ներքև հարված կլինի, եթե հանկարծ մեըն ասի. «էն օրը քրոջդ տեսել եմ փաբում՝ ծխելուց»: Ինքը բացարձակ չի մտահոգվի էդ քույրը ծխելով իր առողջությանը վնասու՞մ է, թե՞ ոչ: Չէ, իրան կմտահոգի էն, որ իրա վրա «պիտնո» կա, որտև արդեն կողքինը կասի «փաստորեն դու էնքան տղա չես, որ քրոջդ գյամերը քաշես»:

    Այ սենց, շատ հակիրճ, մեր հասարակության իրականություններից մեկը: Բայց իմ խորին համոզմամբ տենդենցն էնպիսին է, որ նման երևույթները պակասում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.10.2014), Cassiopeia (19.10.2014), GriFFin (19.10.2014), John (19.10.2014), Rammstein (20.10.2014), Sagittarius (20.10.2014), Աթեիստ (19.10.2014), Մուշու (19.10.2014), Նաիրուհի (19.10.2014), Նիկեա (20.10.2014)

  20. #11
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպքերում պատճառը բոլորովին էլ պաշտպանելը չի, այլ ինքնապաշտպանվելն ա:

    Ամբողջ հարցն էն ա, որ ուզենք թե չուզենք կա հասարակության մի «գաղափարական շերտ», որը ապրում է ասենք ակումբցիների ապրելակերպից, աշխարհայացքից տարբերվող կերպ: Էս ասածս տիպի մոտ սեփական պատիվը հաճախ գերագույն արժեք է: Այլ հարց, որ իրականում պետք է չակերտների մեջ գրեի պատիվը: Իրանց համար գոտկատեղից ներքև հարված կլինի, եթե հանկարծ մեըն ասի. «էն օրը քրոջդ տեսել եմ փաբում՝ ծխելուց»: Ինքը բացարձակ չի մտահոգվի էդ քույրը ծխելով իր առողջությանը վնասու՞մ է, թե՞ ոչ: Չէ, իրան կմտահոգի էն, որ իրա վրա «պիտնո» կա, որտև արդեն կողքինը կասի «փաստորեն դու էնքան տղա չես, որ քրոջդ գյամերը քաշես»:

    Այ սենց, շատ հակիրճ, մեր հասարակության իրականություններից մեկը: Բայց իմ խորին համոզմամբ տենդենցն էնպիսին է, որ նման երևույթները պակասում են:
    Ինձ թվում ա մեկը մյուսին չի բացառում։ ։))
    Vitam regit fortuna, non sapientia.

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (19.10.2014)

  22. #12
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական կրոնական թեման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծնողների համախտանիշ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 27.12.2016, 14:23
  2. Շնորհավորանք Իմ Ջոն ախպոր ծնունդը շնորհավոր
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.06.2014, 11:49
  3. Չսիրահարվելու համախտանիշ
    Հեղինակ՝ Ավրորա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 102
    Վերջինը: 02.06.2014, 02:39
  4. Հիպոթալամիկ համախտանիշ
    Հեղինակ՝ Գեա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.11.2010, 01:25
  5. Էն ում Ախպոր Ծնունդնա՜
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 15.05.2008, 15:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •