Ժող, վերջն եք դուք: Ստեղ մենք խոսում ենք «դու իմն ես» արտահայտության մասին, դուք բերել, խցկում եք «դու իմ կինն ես», «դու իմ սերն ես», «դու իմ ջիգյարն ես», «դու ամենքինն ես» արտահայտությունները: Դուք չե՞ք զգում տարբերությունները: «Դու իմ կինն ես» նշանակում ա «դու իմ կինն ես», ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ինչպես և եթե կինն ասի՝ «դու իմ տղամարդն ես» կամ «դու իմ ամուսինն ես»:
Ու տարօրինակ կերպով էդքան տղամարդիկ են գլխովս էկել-անցել, երբեք էն մինչև ականջների ծերը սիրահարվածներից չեմ լսել, որ ասեն՝ դու իմն ես: Պատկանելություն ցույց տվող արտահայտություններից մաքսիմում ասած լինեն՝ «դու իմ սերն ես», մեկ էլ «թանկագինս»: Բայց այ «իմն ես» արտահայտությունն իրենց թույլ են տվել ոմանք դեյթինգի ամենանախնական փուլերում, էն որ ոչ մեկը ոչ մեկին որևէ խոստում չի տվել: Ու այ հենց դա ճիշտ ժամանակն ա տղային բայ-բայ ասելու:
Cassiopeia (15.10.2014), Աթեիստ (15.10.2014), Նիկեա (16.10.2014)
Իսկ ես իրա բացած վերջի 2 թեմաներից հասկացա, որ իրա հետաքրքրում ա հենց երևույթի վատ, հիվանդագին կողմը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (15.10.2014)
Ճիշտն ասած ես այդպես էլ չհասկացա թե դուք ինչ տրամաբանական կանոններով եք հաստատում ու ժխտում: Մտքի սկզբում ասում եք, որ դու իմն ես արտահայտությունը հասկացություն է, իսկ մտքի ծավալի մեջ դարձնում դրան, որպես տրամաբանական հաստատուն, բայց այդպես չի լինում Բյուր ջանԴու իմն ես արտահայտությունը նեղ բովանդակություն ունեցող հասկացություն է, իսկ տրամաբանության մեջ որքան նեղ է հասկացության բովանդակությունն այնքան լայն է դրա ծավալն, այսինքն դու իմն ես արտահայտության ծավալի մեջ հանգիստ տեղ են անում քո բերած բոլոր օրինակնները, բացառությամբ դու ամենքինն ես արտահայտությունն: Եվ ընդանրապես Բյուր ջան ըստ ինձ որևէ արտահայտություն լինի դա պատկանելիություն ցույց տվող թե մեկ այլ բան, չի վնասի երբեք անհատի անհատականությանը եթե դրա արտահայտողը հոգու խորքում կամ հենց Հերովդես չլինի
![]()
Ժող, գլուխ մի հարթուկեք: Թեմայի առաջին գրառումներում պարզաբանված չի, թե «դու իմն ես»-ի որ տիպի կիրառության մասին ա խոսքը, իսկ ասենք Բյուրը սենց կատեգորիկ բան ա գրել:
Ես պարտավոր չեմ նստեմ ու տրամաբանեմ, գամ նրան, որ Բյուրը էդ արտահայտության կոնկրետ կիրառումների մասին ա խոսել:
Ու ընդհարապես, կոնկրետ կիրառումներին գալը խնդալու եմ համարում: Որտև մարդը կարող ա իսկի էդ արտահայտությունն էլ չանի ու իրան պահի ձեր նկարագրածի պես: Մարդը կարող ա ասի «ես քեզ սիրում եմ» ու տա սպանի իրա «սիրածին»: Արտահայտությունը ինքնին նորմալ արտահայտություն ա: Եթե դուք ցանկանում եք քննարկել կոնկրետ տիպի մարդկանց պահվածքը, ձեռքներդ հեռու քաշեք էս նորմալ արտահայտությունից ու գնացեք էդ կոնկրետ տիպի մարդկանց քննարկեք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, մոռացա ասեմ, դուք բոլորդ իմն եք, ու ես ձեզ շատ սիրում եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում ա՝ եթե մուսուլմանները էս թեման կարդան, կվիրավորվեն ու մեր դեսպաններին ու հյուպատոսներին կտփեն իրենց երկրներում, իսկ ակումբ.ամ-ը կարգելափակեն![]()
Chuk (17.10.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ