artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (14.10.2014), Nihil (15.10.2014), Նիկեա (14.10.2014), Վոլտերա (15.10.2014)
Բայց ախր ոչ միշտ ա է կյանքը համընկնում արտահայտությունների տառացի նշանակության հետ: Ինչքան էլ սեռական հոլովաձևերի դերանունները պատկանելիություն ցույց տան, նորմալ մարդուն դա չի խանգարի առանց վիրավորելու, ծեծի ու հալածանքի իր սիրելիին ասել «դու իմն ես» ու էդ արտահայտության մեջ դնել լրիվ այլ, ավելի քնքուշ իմաստ:
Եթե հետևենք քո տրամաբանությանը, ապա ամեն ինչին պիտի խիստ կոնկրետ անուն տրվի, պիտի ցեղասպանության ենթարկվեն բոլոր փոխաբերական իմաստով արտահայտություններն ու դարձվածքները: Այլապես կարող ա օրինակ ստացվի, որ եթե մեկն ասի «ես գլխի եմ ընկել», իրեն անմիջապես պիտի հիվանդանոց տանեն ու գլուխը ստուգեն՝ համոզվելու համար հո գանգի կոտրվածքներ չկան: Չէ՞: Եթե մարդը ուզենար ասել՝ «ես հասկացել եմ», ապա տենց էլ կասեր, ինչի՞ պիտի ասեր «գլխի եմ ընկել»…
«Դու իմն ես» ու նմանատիպ ուրիշ արտահայտություններ ընդամենը հասարակ փոխաբերություններ են: Նման արտահայտությունները մեղք չունեն, որ որոշ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն, ու էդ ասելով անմիջապես հասկանում են, որ կնոջը պիտի ճնշեն ու զրկեն մարդու իրավունքներից: Ինչպես որ փողը մեղք չունի, որ որոշ մարդկանց ձեռքում դառնում ա կեղտ, իսկ ուրիշի ձեռքում՝ բարեգործության միջոց:
Վերջին խմբագրող՝ Լեո: 15.10.2014, 10:02:
Ցեղասպանության մասին որտե՞ղ տեսարԷլի նույն բանն ա. մարդիկ հասկանում են ոչ թե էն, ինչ ասում եմ, այլ էն, ինչ ուզում են հասկանալ:
«Գլխի ընկնելը» իդիոմատիկ արտահայտություն ա, իսկ «դու իմն եսը» նշանակում ա էն, ինչ նշանակում ա, ավելորդ տեղն ի՞նչ եք փորձում նոր նրբիմաստներ տալ ու քյառթու մուսուլման հայ տղերքին արդարացնել կնոջը որպես սեփականություն վերաբերվելը: Էդ արտահայտությունը շատ զզվելի ա հնչում ու հնչում ա մենակ հայկական սերիալներում, մեկ էլ քյառթու ստրկատիրական սիրային հարաբերություններում: Կյանքում չեմ լսել, որ նորմալ տղան տենց արտահայտություն անի:
Այ էս նորմալ տղան ասել ա.
Էս նորմալ տղան էլ ա ասել.Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է –
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի։
Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։
Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։
Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։
Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...
Թե՞ իրենք նորմալ չեն եղել![]()
Էս պիտի որ խիստ արտահայտված սեքսիստների մոտ ասոցացվեր ֆիզիկական պատկանելիության, տղամարդու գերիշխանության, սեռական անհավասարության հետ:
Թե չէ հուզական, սենտիմենտալ արտահայտություն ա էլի![]()
Գնամ կնկաս ասեմ, որ ինքն էլ իմը չի, թե չէ, մի տեսակ, մուսուլման եմ դառել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
]
Աաաա՜, ոնց էլ գտար նորմալ տղայի իմ իդեալինՊատկերացնում եմ՝ քանի ակումբցի ա էս գրառումը տեսել ու փորձել մտքի մեջ պատկերացնել իմ դեմքի արտահայտությունը:
Էս մի տղեն էլ ասում ա՝ քուր ջան, դու փչացած ես:Էս նորմալ տղան էլ ա ասել.
Վարնագիրը կարդացի, ես հիշեցի`
Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.
Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։
Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։
Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։ Կոմիտաս
Ժողովուրդ, ի՞նչ վատ բան կա սեփականատրիական (собственнический) զգացողության մեջ: Նենց չի էլի, որ էդ մենակ տղամարդկանց ա բնորոշ: Համել էս էլ ա բնազդ, իսկ բնազդներից չեն հրաժարվում, պարզապես սովորում են իրանց ճիշտ պահերին <<բաց>> թողնել:
Վերջին խմբագրող՝ GriFFin: 15.10.2014, 18:29:
Vitam regit fortuna, non sapientia.
Մուշու (15.10.2014)
Մի հատ էս լսեք…
GriFFin (15.10.2014)
Մի հատ էս el լսեք…
Միանգամից երևաց, որ մուսուլման են :Ճ
Դու իմն ես !!! Ես էգոիստ եմ , շաաատ էգոիստ , հետևաբար այն ամենը ինչ սիրում եմ իմն է , լինի դա մարդ թե առարկա : Ես այդ ամենը սեփականացնում եմ և վերջ : Եթե ինչ որ իր կամ անձ պատկանում է քեզ դա նշանակում է , որ դու պատասխանատու ես նրա/դրա համար : Մասնավորապես մարդկանց հարցում պետք է միշտ լինես հոգատար , պատրաստ լինես ամեն խելագար արարքի , մենակ չթողես ծանր պահին , ձեռք մեկնած պահես , որ անհրաժեշտությամ դեպքում հենարան լինի : Ես ստրկատեր չեմ և ոչ էլ մուսուլման տղա![]()
![]()
Ժող, իսկականիք դուք տարբերությունը չեք զգո՞ւմ երկու տարբեր արտահայությունների մեջ։
1. Աղչի, դու իմն ես, եղա՞վ։
2. Սիրելիս, ինչ լավ ա, որ դու իմն ես։
Պարզ ա, որ 2-րդից ոչ մեկ չի դժգոհի, բայց ընտանիքներում կանանց հանդեպ բռնությունը գալիս ա 1-ի հետևանքով։ Ու հենց 1-ի մասին եմ ես խոսում։ Հենց առաջինն ա Բյուրը վերագրում մուսուլմանական մտածողությանը։
«Դու իմն ես, դրա հմար, ինչ ասեմ պտի անես» ու «դու իմն ես, դրա համար ես պտի հոգ տանեմ քո մասին» լրիվ տարբեր բաներ են։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 15.10.2014, 21:38:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Mephistopheles (15.10.2014), Արէա (15.10.2014), Լեո (15.10.2014), Մուշու (15.10.2014), Նիկեա (16.10.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ