User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Դու ի՞մն ես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղասպանության մասին որտե՞ղ տեսար Էլի նույն բանն ա. մարդիկ հասկանում են ոչ թե էն, ինչ ասում եմ, այլ էն, ինչ ուզում են հասկանալ:
    «Գլխի ընկնելը» իդիոմատիկ արտահայտություն ա, իսկ «դու իմն եսը» նշանակում ա էն, ինչ նշանակում ա, ավելորդ տեղն ի՞նչ եք փորձում նոր նրբիմաստներ տալ ու քյառթու մուսուլման հայ տղերքին արդարացնել կնոջը որպես սեփականություն վերաբերվելը: Էդ արտահայտությունը շատ զզվելի ա հնչում ու հնչում ա մենակ հայկական սերիալներում, մեկ էլ քյառթու ստրկատիրական սիրային հարաբերություններում: Կյանքում չեմ լսել, որ նորմալ տղան տենց արտահայտություն անի:
    Այ էս նորմալ տղան ասել ա.

    Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
    չի առնվի քո իրանը։
    Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
    Հաֆեզների պերճ Իրանը։
    Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է –
    ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
    Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
    ինքս եմ տալիս ինձ երանի։
    Էս նորմալ տղան էլ ա ասել.

    Ինձ չես սիրում, ուրիշին,
    Ուրիշին ես սիրում դու —
    Եվ անզոր է ու չնչին
    Քո դեմ տանջանքն իմ հոգու։

    Դու անցնում ես ամեն օր,
    Անցնում՝ ինձ չես նկատում,—
    Եվ դարձել եմ ես սովոր
    Քամահրանքիդ անհատնում։

    Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
    Գլուխ եմ տալիս խոնարհ,
    Բայց ես աղքատ եմ այնքան,
    Այնքան թշվառ քեզ համար։

    Ամենքինն ես, իմը չես,
    Ամենքին ես սիրում դու.
    Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
    Անհաս ցնորք իմ հոգու...

    Թե՞ իրենք նորմալ չեն եղել

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (15.10.2014), Մուշու (15.10.2014), Նիկեա (16.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •