artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ ծայրահեղականացնում եք, էդ տեր եմ-ը չի նշանակում, որ դու իրա տերն ես, դա ընդամենը նշանակում ա գողագանով ասած դու իրա ամեն ինչին տեր ես, այսինքն՝ հիվանդությանը, ուրախությանը ու տենց, եկեղեցին երբեք չի ասել կնոջ տեր ըլնելով պտի գլխին բամփես, պոլի փեդով էլ տփես, այլ հարց ա, որ կարա "տղամարդը" դրանով ինքնահաստատվի ու իրան "տեր" զգա:
Էդ բառերի մեջ իրականում չկա էն ինչ դուք գրում եք: Տեր եմ-ը ընդամենը ասոցացվում ա՝ հոգատար եմ, պատրաստ եմ սատար կանգնել, ամեն ինչ կանեմ, մենք մի հատ ենք ու մերը ընդհանուր ա ու էլի սենց լիքը դրական բաներ:
Պետք չի եկեղեցու հանդեպ ունեցած վատ վերաբերմունքի պատճառով էդ բառերի մեջ պադվոխ փնտրել:
Հ.Գ. Արտ, համարը չուղարկեցիր![]()
Jarre (15.10.2014), Lusntag Lusine (14.10.2014), Լեո (14.10.2014), Մ Մ (15.10.2014), Նիկեա (14.10.2014)
Էդ «դու իմն ես»-ը նորմալ արտահայտություն ա: Իհարկե ես նախընտրում եմ ասել «դու իմն ես, ես՝ քոնը»:
Բայց ստեղ կարևոր ա նաև, որ բացակայում ա «միայն» բառը: Ասենք կարող ինչ-որ մեկը լինի համ իմը, համ Պողոսինը, համ էլ, նույնիսկ, Պետրոսինը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նիկեա ջան օրինակ ինձ մոտ դու իմն ես արտահայտությունը չի ոչնչացնում տվյալ անձի անհատականությունը, յուրահատկությունը, ինքնատիպությունն ու եզակիությունը: Արտահայտությունն ինձ համար նախ ցուցիչ է հետո համապատասխանություն ու բավարարվածություն, այսինքն այստեղ դուն լայն իմաստով ցուցիչ է, որը ցույց է տալիս անձերի միասնությունը, իսկ իմն ես բառակապակցությունը ցույց է տալիս անձերի համապատասխանություն, որն ըստ ինձ հարաբերությունների մեջ բավականին կարևոր հատկանիշ է:
Արտահայտությունը շատ մտերմիկ է ու հիանալի եթե այն տեղին է:![]()
Մի պահ մոռացեք ամենը, հանդարթացրեք ձեր բոլոր մտքերը ու ամենայն լրջությամբ մտացեք մի հարցի շուրջ. Ինչի՞ համար եմ Ես (այսինքն Դուք) պատասխանատու: երբ որ գտնեք այդ հարցի պատասխանը կհասկանաք Ձեր տիրույթը, կամ ուղակի Ձեզ, այս աշխարհում:
Դու իմն ես, նշանակում ա ես պատասխանատու եմ քո համար, ես ու դու մեկ ենք:
Մի հատ թեմա ունենք, շատ նման են էս թեմաները, պարզապես էստեղ աղջիկն իր կամքով է դառնում հպատակ-ծառա-ստրուկ։ Կարդացեք, կարող ա ինչ-որ նոր բան լինի ավելացնելու. Մի հատ զանգեմ, Վալոդիկիցս հարցնեմ, տեսնեմ` թողնում ա, թե չԷ
Ոչ, դու իմն ես նշանակում ա՝ դու իմն ես, իմ, քո, նրա դերանունները պատկանելություն ցույց տվող դերանուններ են: Եթե ուզում ես ասել՝ ես պատասխանատու եմ քեզ համար, ասում ես՝ ես պատասխանատու եմ քեզ համար, ոչ թե՝ դու իմն ես: Երևի շատ եմ ծայրահեղացնում, բայց անգամ մի չափահաս մարդու մեկ այլ չափահասի նկատմամբ պատասխանատու լինելն անընդունելի եմ համարում: Մենակ անչափահասների ծնողները կամ խնամակալները կարող են պատասխանատու լինել երեխաների համար:
Ձեր արած համեմատությունը Cassiopeia ջան գտնվում է ստորակցություն հարաբերության շրջանակներում, որտեղ հանգիստ կարող ենք ներառել նաև ծնող - երեխա հարաբերությունները, այսինքն բացառում ենք այն, որ ծնողն իրավունք չունի իր երեխային ասի իմ բալես:
Դուք բացառելով տալիս եք ազատությանն ազատություն, բայց այդպես չի լինում, քանի որ ազատության մեջ չկան կանոներ, իսկ որտեղ չկան կանոներ այնտեղ չի կարող լինել կարգավորվածություն, սա Տիեզերքի օրենքն է, որի խաղդման դեպքում ծնվում է ազատությունը, որն էլ ախուսափելիորեն գնում դեպի կործանում:
Չկարծեք թե սա կործանում է անհատի գոյությանը:
Ամբողջ ասածս այն է, որ հարաբերությունների մեջ ոչ թե ազատություն է պետք այլ համաձայնեցվածություն:
Որ խնդրեմ, այդ ամենը հայերեն կգրե՞ք:
Աթեիստ (14.10.2014)
Հով, ուզում ես ասես, տերտերը գողագանով ասում ա, որ տղեն պտի միշտ կնոջ կողքին լինի (էդ ընթացքում օգտագործելով «տեր» տերմինը), մեկ էլ ռեզկի ֆռում ա աղջկան ու «իսկ դու համաձա՞յն ես ենթարկվել ուրիշի հրամաններին, կատարել նրա կամքը, լինել լսող, հլու», բայց մենք հո գիտե՜նք, որ սա իրականում նշանակում ա միշտ ամուսնուդ կողքին լինես, օգնես, ձեռք մեկնես ...։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Lusntag Lusine (15.10.2014), Նիկեա (14.10.2014)
Կներեք, եթե գրառումս անհասկանալի էր։ Գիտեմ, որ մտքերս ձևակերպելուց այնքան էլ լավ չեմ։ Սովորում եմ։Հիմա փորձեմ ավելի հասկանալի՝ հայերեն գրել։Ձեր արած համեմատությունը ցույց չի տալիս հպատակություն, ստրկություն և այլն: Ձեր արած համեմատությունից ստացվում է, որ ծնող–երեխա հարաբերություններն էլ կարելի է համարել հպատակություն, ստրկություն, այսինքն՝ ըստ ձեր համեմատության, եթե մայրը երեխային ասի «բալիկս» կամ հակառակը, դուրս է գալիս, որ ծնողը երեխային դիտում է որպես իրեն հպատակ մեկին։Ձեր արած դատողությունից ստացածը տալիս է ազատություն սուբյեկտների հարաբերություններին, իսկ եթե հարաբերություններում բացակայեն կանոներն ապա հարաբերություններն ուղղակի չեն կարող լինել կարգավորված:Եվ իմ ասած 《անազատությունից》Cassiopeia ջան ամենևին էլ չի ոչնչանում անհատ հասկացությունը, որովհետև 《անազատություն》ասելով նկատի ունեմ փոխհամաձայնեցված հարաբերություններ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ