Պատրաստի վիտամինների և պրովիտամինների լավագույն աղբյուրը բնական մթերքներն են։ Ձգտեք Ձեր փոքրիկի սնունդն այնպես կազմակերպել, որպեսզի օրվա ընթացքում նա ստանա հնարավորինս շատ վիտամիններ։
Անհրաժեշտ է հիշել, որ սննդակարգը պետք է հավասարաչափ լինի։ Օրինակ դիետոլոգները խորհուրդ են տալիս սպանախն ամեն օր չօգտագործել։ Իսկ տավարի լյարդը կարելի է ուտել շաբաթական 1 անգամ։
Փոքրիկ.am-ը ներկայացնում է վիտամիններով հարուստ մթերքների ցանկը.
ՊԱՆԻՐ. Կաթնաթթվային մթերքներն անհրաժեշտ է օգտագործել ամեն օր։ Կեֆիրը, յոգուրտը, կաթնաշոռը, պանիրը նպաստում են իմունիտետի ամրապնդմանը, օրգանիզմը հարստացնում են A, B2 վիտամիններով ու միկրոէլեմենտներով։ Բացի այդ այն դիսբակտերիոզի դեմ պրոֆիլակտիկայի լավ միջոց է։
ՄԻՍ. Բացի մսից, էլ ոչ մի մթերքից փոքրիկը չի ստանա այնքան կենդանական սպիտակուց, որն անհրաժեշտ է ամինաթթուների ու երկաթի կուտակմանը։ Հիշեք, երեխան ՉՊԵՏՔ է լինի բուսակեր։ Կանոնավոր կերպով երեխային տվեք անյող դիետիկ մսեր՝ ճագարի, հնդկահավի, հորթի կամ կովի միս։
ՁՈւ. Ձմռանը երեխան D վիտամինի պակաս է զգում, քանի որ արև չկա։ Պետք է երեխայի տալ այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են D վիտամինով։ Ձվի դեղնուցը պարունակում է D վիտամին։ Եթե փոքրիկը ձվից ալերգիա չունի, ապա կարելի է նրան տալ օրեկան 1 ձվի դեղնուց (եթե լրացել է երեխայի 1 տարին)։
ԿԱՐԱԳ. Օրեկան ընդամենը 3-5գր. կարագը բավական է, որպեսզի երեխան ստանա A, D, E վիտամիններ։ Սրանք խթանում են երեխայի աճին ու զարգացմանը, պաշտպանում են մանրէներից ու ինֆեկցիոն հիվանդություններից։ Երեխային պետք է տալ կարագ (72.5% և ավել յուղայնությամբ) և բուսական յուղ՝ ձիթապտղի յուղ, եգիպտացորենի, արևածաղկի ու սոյայի յուղ։ Դրանք ավելացրեք շիլաների, աղցանների և ապուրների վրա։
ԲԱԶՈւԿ. Այս բանջարեղենը կլոր տարին չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Այն պարունակում է վիտամիններ (C, Bp B2, PP), միկորէլեմենտներ (երկաթ, կալիում)։ Երեխային բազուկը տվեք պանրի հետ՝ խաշված կամ վառարանում թխված վիճակով։ Այն օգտակար է սրտանոթային ու մարսողական համակարգի աշխատանքի համար։
ԿԱՂԱՄԲ. Գոյություն ունեն կաղամբի տարբեր տեսակներ. սպիտակ կաղամբ, կարմիր, ծաղկակաղամբ, բրյուսելլյան, պեկինյան, բրոկկոլի։ Սրանցից յուրաքանչյուրն օգտակար է յուրովի։ Կաղամբի բաղադրության մեջ կան շատ ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ։ Երեխային կաղամբը ցանկալի է տալ հում վիճակում, քանի որ այդպես այն ավելի օգտակար է։
ԸՆԿՈւԶԵՂԵՆ. Ընկուզեղենը պարունակում է շատ անփոխարինելի չհագեցած ճարպեր ու ամինաթթուներ, հանգային աղեր ու վիտամիններ (A, E, C և B խմբի)։ Այս համադրությունը երեխայի համար շատ կարևոր է։ Սակայն պետք է հիշել, որ ընկուզեղեն երեխաներին կարելի է տալ 3 տարեկանից հետո, իսկ ալերգիկ երեխաներին ընդհանրապես չի կարելի։
ՄԱՆԴԱՐԻՆ. Ցիտրուսները կարոտինի, C վիտամինի և օրգանական թթուների լավագույն աղբյուրն են։ Սրանք բոլորը լավացնում են մարսողությունը, ունեն բակտերոցիդ ու հակաբորբոքային հատկություններ։ Բացի այդ սրանք քաղցր ու համեղ են։
ԿԻՎԻ. Ենթադրվում է, որ այս միրգն ամենաշատն է հագեցած C վիտամինով (1 պտուղը պարունակում է օրեկան նորման)։ Փոքրիկն երեխաներին ցանկալի չէ պտուղը կորիզների հետ տալ։ Կորիզները զգուշորեն հեռացրեք։
ԲՌՆՉԻ (калина). Այս հատապտուղը երեխաների օրգանիզմը հագեցնում է բնական շաքարով, A պրովիտամինով ու միկրոէլեմենտներով։
ՓՇԱՏ. Այս տտիպ համով պտուղը հագեցած է A, C վիտամինների և յոդ, երկաթ, կալիում միկրոէլեմենտների համադրությամբ։ Բացի այդ այս պտուղն օգտակար է հազի և հարբուխի ժամանակ։ Փշատն օգտակար է վահանաձև գեղձի աշխատանքի համար։
Վիտամիններ
Վիտամին A
Ազդեցությունը. ազդում է գունային ու լուսային ընկալման վրա, երեխայի աճի ու ոսկրային համակարգի ճիշտ զարգացման վրա։ Արագեցնում է լորձաթաղանթների վերականգնումը, բարձրացնում է շնչառական ուղիներում հիվանդությունների դիմակայումը։
Անբավարարության նշանները. հավկուրություն, ակնաթաղանթի և մաշկի չորությունը, աճի դանդաղումը։
Ավելցուկի նշանները. ախորժակի փակում, փսխոց, գլխացավ, դեղին մաշկ։ Վախ լույսից։
Աղբյուրները. Ռետինոլի տեսքով՝ ձկան յուղ, լյարդ, կարագ, յուղոտ պանիրներ, ձու, պրովիտամիններ՝ հիմնականում բետա-կարոտինի տեսքով՝ դեղին և կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն։
Վիտամին B1
Ազդեցությունը. Հիմանակն դերը ածխաջրային փոխանակության խթանումն է։ Լավացնում է մտավոր աշխատանքը, պատասխանատու է տեսողության համար։
Անբավարարության նշանները. Երկար ժամանակ անբավարարության դեպքում նկատվում է մկանային ատրոֆիա։
Ավելցուկի նշանները. Այս վիտամինի ավելցուկ չի կարելի։
Աղբյուրները. Խմորիչներ, ընկուզեղեն, հատիկավոր բույսեր։ Ամենաշատը այն պարունակում են հացահատկային ուտեստները՝ սև հացը, շիլաները, թեփով մթերքները։
Վիտամին B2
Ազդեցությունը. Մասնակցում է նյութափոխանակությանը։ Ազդում է աճի վրա, օգնում է մաշկի, մազերի և եղունգների առողջ մնալուն։ Շատ կարևոր է տեսողության համար։
Անբավարարության նշանները. աճի կանգ, շրթունքների չորություն։ Հնարավոր է նաև տեսողության թուլացում։
Ավելցուկի նշանները. Այս վիտամինի ավելցուկ չի կարելի։
Աղբյուրները. Կաթ, պինդ պանիրները, հատիկավոր մթերքը, միսը, լյարդը, ձուկը, ձուն և խմորիչները։
Վիտամին B6
Ազդեցությունը. Անհրաժեշտ է հակամարմինների և արյան կարմիր գնդիկների առաջացման համար։ Ապահովում է նյարդային համակարգի ճիշտ գործունեությունը, կանխում է սակավարյունությունը։ Զգալիորեն բարձրացնում է իմունիտետը։
Անբավարարության նշանները. մաշկի հաճախակի գրգռում, բերանի խոռոչի բորբոքվածություն, նյարդային համակարգի խանգարումներ, սակավարյունություն։
Ավելցուկի նշանները. ձեռքերի և ոտքերի թմրածություն։
Աղբյուրները. Ձու, կարտոֆիլ, պատիճավոր բանջարեղեն, հասած ցորենն ու թեփը։ Բավականին շատ է ձմերուկի, բանանի, թզի և չամիչի մեջ։
Վիտամին B9
Ազդեցությունը. Ֆոլաթթուն պատասխանատու է առողջ մաշկի համար։ Նախազգուշացնում է սակավարյունությունը։ Թույլ երեխաների մոտ լավացնում է ախորժակը։
Անբավարարության նշանները. մարսողական խնդիրներ, աճի կանգ, անեմիա։
Ավելցուկի նշանները. փսխում, քնի խանգարում, ընդհանուր թուլություն։
Աղբյուրները. Կանաչ տերևային բանջարեղեն, դդում, ավոկադո, ծիրան, սեխ, լյարդ, դեղնուց, եգիպտացորեն։
Վիտամին B12
Ազդեցությունը։ Մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը, խթանում է ուղողի աշխատանքը, լավացնում է հիշողությունը, ազդում է աճի վրա, բացում է ախորժակը։
Անբավարարության նշանները. Անեմիա և նյարդային խանգարումներ, օրինակ՝ չափից դուրս գրգռվածություն։
Ավելցուկի նշանները. Մաշկային ցան։
Աղբյուրները. Շատ է պարունակվում ձկան լյարդում, այլ ծովամթերքներում, ձվի, պանրի, մսի մեջ, հատկապես սրտի և երիկամների մեջ։
Վիտամին C
Ազդեցությունը. Արագացնում է մաշկային վնասվածքների առողջացումը, օգնում է ատամների ճիշտ զարգացմանը, բարձրացնում է իմունիտետը, թուլացնում է ալերգիկ ռեակցիաները։
Անբավարարության նշանները. լնդերի արյունահոսություն, օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների թուլացում։
Ավելցուկի նշանները. լուծ, երիկամների գործունեության խանգարում։
Աղբյուրները. Հատապտուղներ և մրգեր (մասուր, հաղարջ, մորի, լիմոն, ելակ), բայջարեղեն (կաղամբ, կարտոֆիլ), կանաչեղեն (նեխուր, սպանախ)։
Վիտամին D
Ազդեցությունը. Կարևորագույն ազդեցություն է թողում ոսկրային համակարգի ձևավորման վրա, կարգավորում է օրգանիզմում ֆոսֆորի և կալցիումի հավասարակշռությունը։
Անբավարարության նշանները. Հնարավոր է ռախիտ, չի բացառվում կարիեսի առաջացումը։
Ավելցուկի նշանները. գլխացավ, մարմնի զանգվածի նվազում։
Աղբյուրները. սարդինա, սաղմոն ձկներ։ Վիտամինն ակտիվորեն առաջանում է մաշկի մեջ՝ արևի ազդեցությամբ։
Վիտամին E
Ազդեցությունը. Անհրաժեշտ է նյարդային, արյունատար և մկանային համակարգերի ճիշտ գործունեության համար, կանխում է նորագոյացությունները, արագեցնում է վնասվածքների առողջացումը։ Ունի հակաբորբոքային ազդեցություն։
Անբավարարության նշանները. Աճում է սակավարյունության հնարավորությունը, վատանում է մաշկի վիճակը, ընկնում է իմունիտետը։
Ավելցուկի նշանները. մետեորիզմ, լուծ, բարձր զարկերակային ճնշում։
Աղբյուրները. Բուսական յուղ, ցորենի ծիլեր, ընկուզեղեն, եգիպտացորեն, 2-րդ կարգի (խոշոր աղացած) հացաբուլկեղեն, ձու, բանջարեղեն և կանաչեղեն (սպանախ, նեխուր, լոբի, ոլոռ)։
Վիտամին K
Ազդեցությունը. Ապահովում է արյան նորմալ շրջանառությունը:
Անբավարարության նշանները. Արյան շրջանառության վատացում:
Ավելցուկի նշանները. Մարսողական խնդիրներ:
Աղբյուրները. Սպանախ, ծաղկակաղամբ, պոմիդոր, լյարդ, յոգուրտ, դեղնուց, ձկան յուղ:
Վիտամին H
Ազդեցությունը. Անհրաժեշտ է առողջ մշակի համար:
Անբավարարության նշանները. դերմատիտ, նյարդային համակարգի գործունեության խանգարում:
Ավելցուկի նշանները. Ավելցուկ չի կարելի:
Աղբյուրները. Սերտ, լյարդ, երիկամներ, կաթ, դեղնուց: Պարունակվում է նաև սնկերի և ցորենի ալյուրի մեջ:
Վիտամին PP
Ազդեցությունը. Կարևոր դեր է կատարում նյութափոխանակության մեջ: Բարձրացնում է մաշկի որակը:
Անբավարարության նշանները. մարսողության խանգարում, ինչպես նաև ախորժակի բացակայություն և ընդհանուր թուլություն:
Ավելցուկի նշանները. մաշկային քոր, սրտի առիթմիա:
Աղբյուրները. սև սալոր, թուզ, փշատ, ծիրանի չիր, ազնվամորի, մորի, մասուր:
Էջանիշներ