Սամ, դե արի մի քիչ քննարկենք էլի:
Ես սովորաբար երբ մի գիրք կարդում-վերջացնում եմ, բլոգումս գրմրում եմ, հետո սկսում եմ փնտրել, թե ուրիշներն ինչ են գրել էդ գրքի մասին: Միշտ մանթո եմ մնում, որովհետև ուրիշները լիքը բան են մեջը տեսած լինում, ես՝ չէ: Ճիշտ ա՝ ոնց որ Հեմինգուեյի դեպքում, շատ ժամանակ ձուկն ուղղակի ձուկ ա, բայց դե...
Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցի» դեպքում լրիվ հակառակ էֆեկտն էր: Կարդացածս վերլուծությունները շատ մակերեսային էին ու վերջանում էին նրանով, որ Գի Ռոլանը տենց էլ չի իմանում, թե էդ բոլոր մարդկանցից որ մեկն ա ինքը: Իսկ ինձ թվում ա՝ լավ էլ իմանում ա, բայց դա բավարար չի լինում ինքնությունը վերականգնելու համար: Մեկ էլ ասվում ա՝ էդ սաղ հիշողությունները չես հասկանում՝ իսկակա՞ն են, թե՞ մտացածին: Իմ կարծիքով, հեղինակը շատ հստակ տարբերակում ա դնում երևակայության ու վերականգնվող հիշողության միջև: Ու մեկ էլ չնայած էստեղ թեման կոնկրետ կերպարի անձնական ողբերգության մասին ա, իրականում դու տեսնում ես պատերազմի տարիների երիտասարդության ողբերգությունը, էստեղ մի այլ կորած սերունդ ա նկարագրում Մոդիանոն, բառիս բուն իմաստով կորած:
Էջանիշներ