Էսօր հայտարարվեց, որ 2014-ին գրականության Նոբելյանը ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին են տալու: Երևի լավ առիթ ա իրա մասին թեմա բացելու: Մանավանդ որ ի տարբերություն անցյալ տարվա մրցանակակրի, Մոդիանոն գոնե ծանոթ գրող ա, լավն ա, ու իրա գործերից կարդացել եմ:
Դուք կարդացե՞լ եք: Ի՞նչ տպավորություններ եք ստացել: Ես մենակ «Գարնան շունն» եմ կարդացել, բավական աննշան գործ ա, բայց միանգամից երևում ա, որ հզոր գրողի ոչ ամենակարևոր գրքերից ա: Դեռ էն ժամանակներից որոշել էի էլի բաներ կարդալ, մինչև հիմա չեմ արել:
Էջանիշներ