Հարգելի ակումբցիներ։ Վերջերս թեմաներից մեկի քննարկումների արդույքնում վերհիշեցի բարեգործական ծրագիրը և հիմա Liza_GriFFin-ի հետ միասին ուզում ենք վերսկսել այն։ Միգուցե առաջվա թափը չլինի, բայց գոնե մի բան կանենք։
Էլի ուզում ենք գնալ թիվ 2 օժանդակ դպրոց։
Ղազարյանի հետ հեռախոսային զրույց ունեցա։ Ասեց, որ արտասահմանից second hand հագուստ ստանում են ու դա հաստատ ավելի որակով է, քան հայաստանյան չինական նոր հագուստը։ Տվյալ պահին ունեին գազի կաթսաների խնդիր, որը բարդացնում էր երեխաների լողանալը։
Ցանկություն հայտնեցի մոտ 2 ամսից (Նոր տարվա դեմ) այցելել նրանց։ Ու ժամանակից կախված կարող է նրանց հոգսերն ուրիշ լինեն։
Բայց այս անգամ ցանկանում եմ մի քիչ այլ կերպ վարվել, ավելի շուտ հենց առաջին բարեգործականի նման։ Քանի որ շատ են հայտնվում բարերարներ, ուզում եմ ձեր օգնությամբ այս անգամ վարձակալել որևէ մանկական թատերախումբ (տիկնիկային կամ մարիոնետների) ու նրանց համար միջոցառում կազմակերպել, ինչպես նաև եթե բավականաչափ գումար լինի, քաղցրեղենի տեսքով փոքրիկ փաթեթներ պատրաստել երեխաների համար։
Այսինքն, այս ամենից հետևում է, որ այս անգամ պարզապես մեր ցանկությամբ ամեն մեկս կարող ենք փոքրիկ հանգանակություն անել և գումար կուտակել։
Սպասում եմ քննարկումների, առաջարկների, քննադատությունների
Հ.Գ. Ձեր թույլատվությամբ կցանկանայի ծրագրին մասնակից դարձնել նաև Փոքրիկ.am-ը և Փոքրիկի ֆեյսբուքյան էջում ևս հայտարարություն դնել։
Էջանիշներ