Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Կակտուս, բարդ ա, էդքանը հիշել չի լինում, որտև էդքան հաճախ չեմ պարապում: Հիմնականում մասշտաբին սովորելն ա խնդիր. ուկուլելեի գրիֆը շատ ավելի փոքր ա, մատների համար շատ ավելի քիչ ա տարածքը: Մինչև երկու ակորդ իրար հետևից անելը տեխնիկապես նորմալ մակարդակի եմ հասցնում, երկու-երեք ժամ անցնում ա: Պլյուս դեռ չեմ վարժվել նրան, որ ուկի վերևի լարը ներքևի երկուսից բարձր ա, ու դրա հետ կապված հա սխալներ եմ անում:
Լավ, կմտածենք, թե ինչ կարելի ա անել։ Միգուցե ուկուլելեով ուրիշ պարտիա մտածենք հետը սազող, որ քիչ ակորդներ պահանջվեն, մնացածը կիթառով նվագվի։