Էս windows 10-ը արդեն սկսում ա լուրջ անհանգստացնել: Շատ տեղեր եմ կարդացել, որ էս օպերացիոն համակարգը անձնական տվյալներ ա հավաքում, բայց լուրջ չեմ վերաբերվել դրան՝ մտածելով, որ ես նենց բան չեմ անում, որն ուրիշներն իմանալով կարող են ինձ վնասել: Բայց մեկ ա հաճելի չի իմանալ, որ քո ամեն քայլին հետևում են: Ու վատն էն ա, որ windows 7-8-ի մեջ էլ էտ ֆունկցիաներն update-ների հետ գալիս են, բայց գոնե windows 7-8-ի դեպքում հնարավոր ա դրանք մաքրել:
Ինչքան շպիոնսկի սերվիսներ գտել եմ, անջատել եմ, նույնիսկ ծրագիր կար, որ windows 10-ի շպիոնսկի բոլոր ֆունկցիաներն անջատում ա (իբր բոլոր), էտ էլ եմ աշխատացրել: Մենակ microsoft-ի ip-ները firewall-ով բլոկ չեմ արել, քանի որ դրանից հետո որոշ պետքական սերվիսներ չեն աշխատում, հավես չկար էտքան ip-ների մեջից ինձ պետք եղածները ջոկել:
Explorer.exe-ն անընդհատ սեսիա ա հաստատում ինչ որ սերվերների հետ՝

Ու նմանատիպ շատ բաներ եմ ֆիքսել, ուղղակի չգիտեմ, ինչ որ մեկին հետաքրքիր կլինի խոսել դրա մասին, թե չէ՞

Էջանիշներ