Իմ կոմպի վրա որ արեցի, նորմալ եղավ, իմ դուրն ընդհանուր գալիս ա 10-ը: Օֆիսն էլ 2016-ն եմ դրել ու առաջին հայացքից 2013-ի նկատմամբ էական տարբերություն չեմ նկատում: Outlook չեմ օգտագործում:
Միակ խնդիրը, որի մասին գրել էի, Chromium-ային բրաուզերների ժամանակ առ ժամանակ դանդաղ էջերը բացելն ա, էդ էլ ինչ-որ ֆոնտեր կարդալու հետ ա կապված ոնց հասկանում եմ:
Մեկ էլ Store-ն ա ինչ-որ անկապություն, մեջը ինչ App նայում եմ, մեծ մասը կամ վատն են, կամ շատ վատը: Նոր Notepad էի ման գալիս, մեկը մեկից զիբիլներ էին դրած: Վերջը մի հատ Notepad Next գտա հազիվ, որ նորմալ ա:
ՕՀ-ի դիզայնն էլ ընդհանուր դուր ա գալիս: Մինչեւ հիմա ամենամեծ անհարմարությունն իմ համար էն ա, որ թասկբարի վրա չի լինում նորմալ տարբերել, թե որ ծրագրն ա միացած, որը` չէ, որտեւ մի հատ բարակ կապույտ գծիկ ա տակը, որը գույնզգույն իկոնկեքի բազմազանության մեջ սկսում ա չերեւալ: Դեռ երեւի չի եղել, որ կոմպն անջատելուց չպարզվի, որ ինչ-որ ծրագիր բաց եմ թողել, որը անջատվելուց սեյվ անել ա ուզում:

Էջանիշներ