Ի՞նչպես ընտրել լինզա: 3 ամսո՞վ, թե՝ 1: Ինչակա՞ն, ի՞նչ ֆիրմայի: Մի խոսքով, կիսվեք փորձով:
Հ.գ. Պատահաբար էս բաժնում բացեցի, մոդերներ փոխեք
Ի՞նչպես ընտրել լինզա: 3 ամսո՞վ, թե՝ 1: Ինչակա՞ն, ի՞նչ ֆիրմայի: Մի խոսքով, կիսվեք փորձով:
Հ.գ. Պատահաբար էս բաժնում բացեցի, մոդերներ փոխեք
Փորձ չունեմ (հուսով եմ՝ չեմ էլ ունենա դեռ երկար ժամանակ), բայց մի բան հիշեցի, պատմեմ՝ որպես այլընտրանք
Սովորական լինզաներից բացի մի ուրիշ տեսակի լինզա էլ կա, որ դնում են միայն գիշերները: Քնի ընթացքում լինզաները «աշխատում» են, առավոտյան դրանք հանում ես, ու առանց ոչ մի բանի տեսողությունդ հիանալի է լինում ամբողջ օրվա ընթացքում:
Առաջին պատահած հղումը որ գտա դրանց մասին՝
Մի օր մի բժշկուհի էր պատմում դրանց մասին, ասում էր, որ իր տղայի համար էլ է դրանցից գնել: Շատ էր գովում: Ինձ էլ դուր եկավ էն միտքը, որ բնական վիճակով ես կարողանում տեսնել աշխարհը, ոչ թե ապակու միջից կամ լինզայի: Համ էլ, կարծեմ, դրանք նաև օգնում էին ուղղել տեսողությունը:
Շատ մանրամասներ չեմ հիշում, բուժկենտրոնի անունն էլ չեմ հիշում (Հայաստանում միայն իրենց մոտ կան դրանք, համ էլ նախնական ստուգումներ են պետք՝ պարզելու համար, թե արդյոք կարելի է դրանք դնել, թե ոչ, ու եթե այո, ապա հատկապես որը), բայց եթե հետաքրքրի, կարծում եմ, կկարողանամ ճշտել:
Բավականին թանկ էին, բայց դրա փոխարեն օգտագործման ժամկետը մինչև 5 տարի է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Լինզայի ժամկետի ընտրությունը կախված ա տեսողության աստիճանից, լինզայի որակից ու քո ֆինանսական վիճակից: Եթե ցանկանաս ես իմ լինզաներից խորհուրդ կտամ: Իրանք ինձ իմ օպտոմեդն ա նշանակում ու որ խնդրում ես տալիս ա ժամանակավոր դնես, որ տեսնես կարողանում ես կրել, թե՞ չէ:
Vitam regit fortuna, non sapientia.
Ես քեզ գրել եմ ։) Չեմ ուզում գովազդի նման ստացվի) Ընդանրապես մեծ սրոկերով պետք չի գնել, լավ են 1 ամսանոց կամ 2 ամսանոցները։ Բացատրեմ` գնել ես 1 զույգ 15000 դրամանոց, որի ժամկետը կես տարի ա։ Եդ կես տարվա ընթացքուլ լինզան կարա կեղտոտվի, ճղվի, կորի ու էլի լիքը բաներ։ Իսկ կարճ ժամկետանոցները քչացնում են ինֆեկցիայի հավանականությունը ու ավելի էժան են։ Իհարկե դա կապված է մարդու հիգիենայի հետ, բայց փորձը ցույց ա տալիս, որ առաջին անգամ կրողները եդքանել ուշադիր չեն։ Կան շատ էժաներ ( 5000 դրամ կես տարի ժամկետով), բայց դրանք մի 6 ժամից սկսում են ցավացնել ու շատ թանկերը ( 8000 դրամ 1 ամիս )… Մի խոսքով շատ կա)))
Vitam regit fortuna, non sapientia.
Նոյեմ, խորհուրդ եմ տալիս գնալ Օպտոմեդ Կանադա (Ալեք Մանուկյան 9) որտեղ աչքերդ կստուգեն ու կնշանակեն ճիշտ լինզաներ։ Դու չես կարող լինզան ինքնուրույն ընտրել, նախ ակնաբույժը պիտի ստուգի, տեսնի աչքերիդ վրա ոնց է նստում։ Ու 6 ամսվա լինզաներ խորհուրդ չեմ տալիս կրել, շատ շուտ են փչանում ու իրականում դրանք վեց ամսվա համար չեն, ավելի կարճ ժամկետների համար են նախատեսված։
Օրինակ մի ժամանակ Զեյթունից էի լինզաներ վերցնում, որը բժիշկը 6 ամսով էր տալիս, հետո պարզեցի, որ դրանք 1-2 ամսվա համար էին նախատեսված։ Երրորդ-չորրորդ ամսից փոշուց փչանում էին ու ցավացնում ու ստիպված նորն էի վերցնում։ Հետո գնացի Օպտոմեդ, բժիշկը նայեց, պարզվեց լինզաները փոքր են աչքերիս համար ու ավելի կարճ ժամկետի համար էին նախատեսված։
Հիմա 2 ամսով լինզաներ եմ դնում, տուփի մեջ 3 զույգ են, 6 ամիս դիմանում են, գինը 30.000 դրամ։ Չնայած ինտերնետով նույն լինզաներից եմ գտել մոտ երկու անգամ ավելի էժան, հաջորդ անգամ փորձելու եմ օնլայն առնել։
I may be paranoid but no android!
Լինզա օգտագործող մարդիկ, ի՞նչ եք կարծում, հնարավոր ա՞ 6 ամիս անընդմեջ կրել, գնալ աշխատանքի, համակարգչով աշխատել, հաճախ մինչև ճամը 22 ը: Լրջագույն ընտրության առաջ եմ կանգնած. քթի միջնապատի վիրահատություն ա անհրաժեշտ, պատրաստ եմ դրան գնալ, բայց ասեցին, որ 6 ամիս ակնոց չի կարելի կրել: Լինզա իհարկե օգտագործում եմ, բայց անգամ մի օրվա մեջ օրվա վերջում աչքերս սկսում են ցավալ, չնայած որ լինզաներիս լավ եմ նայում:
I may be paranoid but no android!
GriFFin (23.04.2017)
Հիմա Bausch and Lomb - ի Optima FW - ա երեք ամիսանոց: Բայց բանն էլ են ա որ երևի արդեն 3րդ տեսակի լինզան ա: Առաջ տարիներով նույնն էի վերցնում, հիմա անունն եմ մոռացել: Բայց արդեն փորձը ցույց ա տվել որ երեք տարբեր բաներ ու բոլորի հետ էլ գրեթե նույն արդյունքը:
Մենակ մեկ մեկ պատահել ա, որ նույն մոդելի լինզան շատ լավ ա եղել, բայց նույնի հաջորդ զույգը ոչ էնքան:
Եթե հնարավոր ա, էդ արդեն շատ լավ ա, որովհետև եթե չգտնեմ տարբերակ վիրահատությունը անորոշ ժամանակով պետք ա հետաձգեմ:
Հերթապահության օրերին, ես իմ լինզաները 24 ժամ եմ կրում ու խնդիր չեմ ունենում։ Այսինքն ունենում եմ, բայց լինում են նույնը ինչ ակնոցի դեպքում։ Պարզապես նորմայից հաճախ եմ խոնավեցնում։ Պետք ա նշեմ, որ իմ լինզաներս շնչող են և միանվագ կերպով մաքսիմալ կարելի ա կրել մոտ 28 ժամ։
Հ.Գ. Հերթապահության առավոտը նենց հավես ա լինեում, երբ ժամանակ եմ գտնում քնելու ու աչքերս բացում՝ ամեն ինչ պարզ տեսնում եմ։ Մոռանում եմ, որ լինզաներով եմ քնել։
Vitam regit fortuna, non sapientia.
I may be paranoid but no android!
Հարդ (23.04.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ