Թեման իհարկե հետաքրքիր է,ու կարելի է հետևյալ ձևով ծավալել
Ցանկացած հոգեկան իր հիմքում կենսաբանական է ,իսկ դա նշանակում է որ այն կարող է լինել կենսաբանական պրոցեսների և արդյունք և պատճառ։
Արդեն զուտ այստեղից կարելի է ասել, որ հոգնելը կարող է պայմանավորված լինել և հոգեկանով և կենսաբանականով։
Այնուհետև, որպեսզի տվյալ բաժնում տվյալ հարցի շուրջ քննարկումը կայանա հնարավորին չափ կառուցողական ու հասկանալի ,այն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ
Սահմանափակ է արդյոք մեր մտածողությունը??
Սրա վերաբերյալ արդեն կձևավորվեն 2 հիմնական հակադիր տեսակետներ.
1,Մարդկային մտածողությունը սահմանափակ է:
2,Մարդկային մտածողությունը անսահման է:
Այստեղ անչափ կարևոր է նշել որ, առաջինը մտածղությունը դիտարկում է կոնկրետ ժամանակի կտրվածքում ունեցած նրա սահմանափակությամբ,,, իսկ երկրորդը այն դիտարկում է զարգացման անսահմանափակ հնարավորությամբ :
Իհարկե դժվարր չէ տեսնել որ այս տեսակետները միմիանց ոչ միայն չէն հակասում, այլև որպես հակադիր կարծիքներ փոխլրացնում են մեկը մյուսին և միասին են միայն տալիս իրականության առավել ճշմարիտ պատկերը:
Իսկ ինչ վերաբերվում է տոկոսների թեզին, կարծում եմ որ տվյալ տեսակետի հիմքում նույնպես դրված է վերոնշյալ երկու հիմնական կետերից մեկը: Իսկ կոնկրետ տոկոսների քանակը խիստ հարաբերական է ու ոչ կարևոր, նամանավանդ քննարկման համար:
Էջանիշներ