Նախ ինչու եմ թեման բացել "Հոգեբանություն և փիլիսոփայություն" բաժնում, որովհետև կարծում եմ, որ մեզ թվացյալ "ուղեղի հոգնածությունը" ոչ թե բիոլոգիական այլ հոգեբանական երևույթ է։
Նախ և առաջ ուզում եմ նշել, որ էն "փաստը", որ մենք օգտագործում ենք ուղեղի 10 տոկոսը, որոշ տեղեր 7, 8 միֆ է։ Ներկայիս դրությամբ ուղեղի ոչ մի մաս անբացահայտ չի և բոլոր մասերն էլ օգտագործվում են։ (Հակառակ դեպքում, եթե ուղեղի 90 տոկոսը հեռացնեին մարդը կապրե՞ր) (Աղբյուր 1)
Նախ և առաջ Ինտելեկտ, հետո․
իմ կարծիքը. մեր ինտելեկտի "աշխատանք"-ի համար է պահանջվում 10 տոկոսը, օրինակ տոստեռի համար 220 վոլտ հոսանք ա պետք։ Եթե մեր ինտելեկտը աշխատում է օգտագործելով ուղեղի ընդամենը 10 տոկոսը, ապա էդ ինչպե՞ս եղավ, որ մենք կարող ենք ուղեղին հոգնեցնել։ Հոգնեցնել ինտելեկտի աշխատանքով։ Ոչ թե օրինակ 7 օր չքնել կամ 40 օր հաց չուտել։
Ես կարծում եմ, որ մեծամասամբ մեր "ուղեղի հոգնածության" պատճառը մեր մեջ խցկած կոպիտ ասած hook-երն են։ Այսինքն, երբ մենք գնացինք աշխատանքի եկանք, ամբողջ օրը աշխատել ենք, hook, ուրեմն պետք է հոգնած լինենք։ Մենք տանջվեցինք 5-6 ժամ ծախսեցինք խնդիր լուծեցինք, մենք տանջվել ենք, չարչարվել ենք, hook, ուրեմն ուղեղը հոգնած է։
Եթե թեկուզ այս գաղափարը սխալ է, որը չեմ ժխտում, ապա եթե մենք հոգնում ենք օրինակ x հատ աշխատանք կատարելուց, ապա եթե էդ x հատ աշխատանքը պարբերաբար կատարենք, ուրեմն էլ x-ից չենք հոգնի, արդեն կհոգնենք x+1-ից։ Հարց, որտե՞ղ է x-ի սահմանը։
Ի՞նչ կարծիք/փաստեր ունեք այս հարցի վերաբերյալ։
Էջանիշներ