Իրականում բավականին զվարճալի է, որ urban legend-ի սուտ լինելը բացահայտած մարդն իրեն հոգեբան/նյարդաբան/հոգեբույժ է կարծում: Բավականին տխուր է, որ ես ստիպված եմ պատասխան գրառում կատարել:

Ուղեղի ամեն մասը ժամանակի ամեն պահի չի կարող ամբողջությամբ օգտագործվել, որովհետև ուղեղն ինքը մտավոր ֆունկցիաներ իրականացնող համասեռ օրգան չի: Ուղեղն ունի մասեր, որոնցից ամեն մեկն իր գործառույթն ունի ու ակտիվանում է համապատասխան իրավիճակում: Չսկսեմ երկար-բարակ պատմել նեյրոնային ինտրինսիկ ու էքստրինսիկ ցանցերի օրինակի մասին, որոնք փոխադարձ բացառող են, ընդհանուր դեպքում. այստեղ դրա մասին գրել էի:

Ուղեղի հոգնելու օրինակ է, օրինակ, sensory overload-ը, որի դեպքում արտաքին ազդակների չափազանց մեծ քանակը բերում է ուղեղի զգայական բաժինների գերբեռնվածության՝ համապատասխան սիմպտոմատիկայով: Ու, միևնույն ժամանակ, զգայական գերբեռնվածության երևույթին ի հակառակ՝ ունենք զգայական դեպրիվիացիայի երևույթը, երբ բավականաչափ ազդակներ չստանալով ու երկար ժամանակ անգործ մնացած զգայական բաժինները սկսում են լրիվ այլ սիմպտոմատիկա ցուցաբերել: Պերցեպտուալ (ընկալողական) դեպրիվիացիայի դեպքում, օրինակ, արտահայտվում է գանցֆելդի էֆեկտը՝ արտաքին ընկալումների բացակայության դեպքում ուղեղը սկսում է հալյուցինացիաներ գեներացնել՝ համապատասխան բաժինների աշխատանքի ստիմուլյացիայի համար:

Ուղեղի աշխատանքը հակված է ցիկլիկ լինել՝ քնային ցիկլը դրա պարզ օրինակ է: Քնի դեպրիվիացիայի հնարավոր ծայրահեղ էֆեկտներից են դեմենտիան ու մահը: Իսկ մահվան առումով, կարծում եմ, վերջին տարիների քննարկումների արդյունքով եկել ենք կոնսենսուսի, որ այն չի հանդիսանում հոգեբանական երևույթ կամ հոգեվիճակ: Ինչևէ, կարծում եմ, հեղինակն այս առումով կունենա իր ուրույն ու անշուշտ՝ բոլորիս համար խիստ հետաքրքիր կարծիքը: