Հիմա որ ասեմ՝ սաղ քիմիա ա, Մեֆը կգա, կասի՝ ինչ ես խոսում: Բայց դե Մեֆն ինչ գիտի, ուղեղն իմ մասնագիտությունն ա:
Հա, Արամ ջան, մենք մեր ուղեղն ամբողջությամբ օգտագործում ենք, չկա նենց մաս, որը բանի պետք չի, բայց դա չի նշանակում, որ ուղեղի բոլոր մասերի ֆունկցիաները բացահայտված են: Եթե տենց լիներ, ես ու շատերը հիմա գործազուրկ կլինեինք:
Ուղեղի միակ ֆունկցիան մտավոր աշխատանքը չի, այսինքն՝ որ ասում ենք ամբողջությամբ գործածվում ա, նենց չի, որ հարյուր տոկոսն էլ մտավոր աշխատանքի համար ա: Էնքա՜ն լիքը ուրիշ հետաքրքիր բաներ ա անում:
Հիմա անցնենք հոգնածության հարցին: Որպեսզի ուղեղը կարողանա աշխատել, իրան նյութեր են պետք, որ ինքն օգտագործի: Սաղ քիմիական ռեակցիան էր ու էլեկտրական հոսանքներ: Եթե ուժեղ մտավոր աշխատանք ես կատարում, ուղեղը չի հասցնում անընդհատ հետ գալ ելքային, «չհոգնած» վիճակին, չնայած որ ի տարբերություն մարմնի մնացած մասերի, ինքն ավելի արագ ա դա կատարում: Ու դրա համար, երբ ծանր մտավոր աշխատանք ես կատարում ու սուրճ ես խմում, ահագին դզվում ես, որովհետև կոֆեինն էներգիայի լրացուցիչ պաշարներ ա օգտագործում:
Ուղեղը ելքային վիճակի բերելու համար կարևոր բան ա քունը: Ճիշտ ա՝ դեռ լիովին բացահայտված չեն քնի ֆունկցիաները, բայց էդ ընթացքում վերականգնվում են քիմիական պաշարները, ավելորդ ինֆորմացիան (որը, ի դեպ, նույնպես քիմիա ա) զտվում, դուրս ա գալիս, իսկ կարևորը տեղափոխվում ա երկարատև պահեստներ:
Էջանիշներ