Ամեն անգամ որ սենց տեղը տեղին գրում էի՝ անցյալ շաբաթ ով էր մասնակցել, ինչ արդյունքներ ունենք, հետն էլ լինքերը դնում, էդ մոռացեք:
Վիճակագրությունը թողնենք բորդյուրին:
Իսկ եկող շաբաթվա գրական առաջադրանքն էլ էն էր լինելու, որ ամեն մեկը մի արձակ կամ չափածո բան գրեր, որտեղ հերոսներից մեկը հենց ինքը կլիներ, բայց էդ կերպարը պիտի երրորդ դեմքով ներկայացվեր:
Օրինակ էսպես.
Կար չկար, մի Այվի կար: Էս Այվին երկու տեղ աշխատում էր, հետն էլ տուն-տեղ ուներ. գլուխը՝ խառը, օրը՝ հագեցած: Բայց ժամանակ էր գտնում մտածելու, թե ոնց անի, Ակումբ կոչվող վիրտուալ միջավայրում մի քիչ գրական ակտիվություն մտցնի: Ու թեև ինքը մտածելուց հեչ վատ չէր, բայց հնարավոր է, որ կազմակերպելուց լիքը թույլ տեղեր ուներ: Ամեն շաբաթվա իր ջանքերը հանդիպում էին իներտության, անտարբերության ու անհավեսության:
Ինքն էլ սկսես նորից մտածել: Մտածեց, մտածեց, էնքա՜ն մտածեց, որ վերջում զահլեն գնաց ու հասկացավ, որ իր ժամանակն ավելի օգտակար բաների վրա կարող է ծախսել, քան մարդկանց համոզելը, որ Ակումբում մի բան կազմակերպելն ու դրան ակտիվորեն մասնակցելը հեչ վատ միտք չի:
Մի քիչ ափսոսեց, մի քիչ տխրեց, մի քիչ էլ ժպտաց ու անցավ առաջ:
Բայց դեռ չէր հասցրել կարգին հեռանալ, երբ երկնքից երեք խնձորներ ընկան: Կպան գետնին ու գը՜մփ պայթեցին: Այվին ավելը վերցրեց, որ թափվածը հավաքի: Էն էլ էդ պահին կաչաղակներ թռան եկան, գետնին ընկածը մի վայրկյանում կտցահարեցին, տարան: Այվին մնաց ավելը ձեռքին շվարած կանգնած:
Հինգերորդ շաբաթը սրանով ավարտենք: Առաջադրանք չկա, շաբաթ իրիկունն էլ կարելի է ավելի օգտակար բանով զբաղվել:
Ապրեն բոլոր մասնակիցներն ու ընթերցողները:
Հատուկ փառք ու պատիվ Սմոքիին, Լուսնթագ Լուսինեին ու Լուսանդրին՝ նախորդ բոլոր շաբաթներին պարտաճանաչ մասնակցելու համար:
Ի դեպ, թեման բաց է քննարկումների համար:
Նույնիսկ կարող եք ձեր մտքերը (եթե էդպիսիք լինեն) գեղարվեստականորեն ներկայացնել
Էջանիշներ