User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: «5-ը՝ 5-ում». 5-րդ շաբա՞թ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «5-ը՝ 5-ում». 5-րդ շաբա՞թ

    Ամեն անգամ որ սենց տեղը տեղին գրում էի՝ անցյալ շաբաթ ով էր մասնակցել, ինչ արդյունքներ ունենք, հետն էլ լինքերը դնում, էդ մոռացեք:
    Վիճակագրությունը թողնենք բորդյուրին:

    Իսկ եկող շաբաթվա գրական առաջադրանքն էլ էն էր լինելու, որ ամեն մեկը մի արձակ կամ չափածո բան գրեր, որտեղ հերոսներից մեկը հենց ինքը կլիներ, բայց էդ կերպարը պիտի երրորդ դեմքով ներկայացվեր:

    Օրինակ էսպես.

    Կար չկար, մի Այվի կար: Էս Այվին երկու տեղ աշխատում էր, հետն էլ տուն-տեղ ուներ. գլուխը՝ խառը, օրը՝ հագեցած: Բայց ժամանակ էր գտնում մտածելու, թե ոնց անի, Ակումբ կոչվող վիրտուալ միջավայրում մի քիչ գրական ակտիվություն մտցնի: Ու թեև ինքը մտածելուց հեչ վատ չէր, բայց հնարավոր է, որ կազմակերպելուց լիքը թույլ տեղեր ուներ: Ամեն շաբաթվա իր ջանքերը հանդիպում էին իներտության, անտարբերության ու անհավեսության:
    Ինքն էլ սկսես նորից մտածել: Մտածեց, մտածեց, էնքա՜ն մտածեց, որ վերջում զահլեն գնաց ու հասկացավ, որ իր ժամանակն ավելի օգտակար բաների վրա կարող է ծախսել, քան մարդկանց համոզելը, որ Ակումբում մի բան կազմակերպելն ու դրան ակտիվորեն մասնակցելը հեչ վատ միտք չի:
    Մի քիչ ափսոսեց, մի քիչ տխրեց, մի քիչ էլ ժպտաց ու անցավ առաջ:
    Բայց դեռ չէր հասցրել կարգին հեռանալ, երբ երկնքից երեք խնձորներ ընկան: Կպան գետնին ու գը՜մփ պայթեցին: Այվին ավելը վերցրեց, որ թափվածը հավաքի: Էն էլ էդ պահին կաչաղակներ թռան եկան, գետնին ընկածը մի վայրկյանում կտցահարեցին, տարան: Այվին մնաց ավելը ձեռքին շվարած կանգնած:


    Հինգերորդ շաբաթը սրանով ավարտենք: Առաջադրանք չկա, շաբաթ իրիկունն էլ կարելի է ավելի օգտակար բանով զբաղվել:
    Ապրեն բոլոր մասնակիցներն ու ընթերցողները:
    Հատուկ փառք ու պատիվ Սմոքիին, Լուսնթագ Լուսինեին ու Լուսանդրին՝ նախորդ բոլոր շաբաթներին պարտաճանաչ մասնակցելու համար:

    Ի դեպ, թեման բաց է քննարկումների համար:
    Նույնիսկ կարող եք ձեր մտքերը (եթե էդպիսիք լինեն) գեղարվեստականորեն ներկայացնել

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (22.09.2014), Lusntag Lusine (21.09.2014), Tiger29 (21.09.2014), Դատարկություն (22.09.2014), Վոլտերա (21.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •