Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Չորրորդ շաբաթ
Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
Անցյալ շաբաթ ֆլեշմոբին են մասնակցել նրանցից չորսը: Ֆլեշմոբին են մասնակցել նաև Լուսանդրը, Նիկեան և մի անոնիմ հեղինակ:
Երրորդ շաբաթվա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Երկրորդ շաբաթը՝ այստեղ:
Առաջին շաբաթը՝ այստեղ:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին:
Դրա մասին ինձ նախապես տեղեկացնել պետք չէ: Պարզապես նշված օրը, նշված ժամին ներկայացրեք ձեր աշխատանքը:
Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:
Մինչ գործերը տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:
Այս շաբաթվա գրական առաջադրանքը
Գրեք պատմվածք, որը կազմված լինի ընդամենը հինգ նախադասությունից: Բացի դրանից, այն պետք է նվիրված լինի ակումբցիներից որևէ մեկին. խնդրում եմ նշել վերնագրի ներքևում՝ Նվիրվում է ...-ին:
Թե ինչու է այն նվիրվում տվյալ մարդուն, կարող եք բացատրել քննարկումների ժամանակ:
Ուշադրություն դարձրեք, որ այն պետք է հենց պատմվածք լինի, այլ ոչ թե օրագրային գրառում կամ մարդու մասին կարծիք:
Փորձեք սյուժե ներկայացնել փոքր տեքստում:
Շարադրանքը պետք է լինի արձակ: Չմոռանաք վերնագրել:
Մաղթում եմ բոլորին հաճելի ստեղծագործական շաբաթ
Քննարկողներին խնդրում եմ ավելի ակտիվ լինել:
Էջանիշներ