User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ

  1. #1
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ

    Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Չորրորդ շաբաթ

    Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
    Անցյալ շաբաթ ֆլեշմոբին են մասնակցել նրանցից չորսը: Ֆլեշմոբին են մասնակցել նաև Լուսանդրը, Նիկեան և մի անոնիմ հեղինակ:

    Երրորդ շաբաթվա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
    Երկրորդ շաբաթը՝ այստեղ:
    Առաջին շաբաթը՝ այստեղ:

    Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին:
    Դրա մասին ինձ նախապես տեղեկացնել պետք չէ: Պարզապես նշված օրը, նշված ժամին ներկայացրեք ձեր աշխատանքը:

    Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:

    Մինչ գործերը տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:

    Այս շաբաթվա գրական առաջադրանքը

    Գրեք պատմվածք, որը կազմված լինի ընդամենը հինգ նախադասությունից: Բացի դրանից, այն պետք է նվիրված լինի ակումբցիներից որևէ մեկին. խնդրում եմ նշել վերնագրի ներքևում՝ Նվիրվում է ...-ին:
    Թե ինչու է այն նվիրվում տվյալ մարդուն, կարող եք բացատրել քննարկումների ժամանակ:
    Ուշադրություն դարձրեք, որ այն պետք է հենց պատմվածք լինի, այլ ոչ թե օրագրային գրառում կամ մարդու մասին կարծիք:
    Փորձեք սյուժե ներկայացնել փոքր տեքստում:
    Շարադրանքը պետք է լինի արձակ: Չմոռանաք վերնագրել:

    Մաղթում եմ բոլորին հաճելի ստեղծագործական շաբաթ
    Քննարկողներին խնդրում եմ ավելի ակտիվ լինել:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (16.09.2014), boooooooom (15.09.2014), Enna Adoly (15.09.2014), Lusntag Lusine (20.09.2014), Nihil (15.09.2014), Sambitbaba (15.09.2014), Smokie (21.09.2014), Tiger29 (15.09.2014), Արէա (15.09.2014), Արևանուռ (21.09.2014), մարիօ (15.09.2014), Մուշու (15.09.2014), Վոլտերա (15.09.2014)

  3. #2
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մառանի արքաները
    Ես տարիքս առած առնետ եմ ու ինչքան որ ինձ հիշում եմ, կա՛մ թակարդներից եմ փախել,կա՛մ էլ իմ դարավոր մառանի մի խունացած անկյունում կուչ եմ եկել ու հին երգեր երգել մեծ քաղաքների, առնետներիս եղբայրության մասին:
    Մեր տեսակից շատերն են թակարդի զոհ դարձել. մեկը պոչն է կորցրել, մյուսը՝ թաթը, իսկ ես արտասովոր կերպ երկար ապրեցի, դրա համար էլ հիմա երգում եմ:
    Մառանի պատը անձրևից խոնավացել, իսկ տանտիրոջ չաղլիկ կատուն էլ ճանկերով այնքան էր փորել, որ մի փոքրիկ, երկու մատնաչափ անցք էր բացվել:
    Մի օր էլ իմ նմանի հոտ առա մառանիցս, իսկ ես քանի՜ տարի է մենակ եմ թագավորում, սովոր չեմ հյուր ընդունելուն, իմ պատառը կիսելուն:
    Հյուրս երկա՜ր ճանապարհ էր անցել, պատի անցքից մտել ու իմ մառանում ապրում էինք, երգեր երգում մարդկանց մասին ու մարդկային քայլ լսելիս կուչ գալիս միասին այնքան ժամանակ, մինչ մի առավոտ մառանիցս կորավ իմ նմանի հոտը, իսկ պատի անցքից նայելիս հողի վրա ձգվում էր ոտնահետքերի մի շարան, որ փոքրիկ թաթերի հետքերից կամա~ց- կամա~ց փոխվում էր կանացի մանրիկ քայլերի...
    Նվիրվում է Վոլտերային
    Վերջին խմբագրող՝ Լոլիտա: 20.09.2014, 22:02:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.09.2014), Enna Adoly (20.09.2014), ivy (20.09.2014), Lusntag Lusine (21.09.2014), Nihil (21.09.2014), Sambitbaba (21.09.2014), Smokie (21.09.2014), Արևանուռ (21.09.2014), Նիկեա (20.09.2014), Վոլտերա (20.09.2014)

  5. #3
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասը
    Նվիրվում է Արևանուռին...

    Այդ օրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն փոխարինում էր երիտասարդ, ինստուտուտը նոր ավարտած մի աղջիկ, որը մեկ շաբաթ էր, ինչ աշխատանքի էր անցել դպրոցում:
    Արթուրը քաշում էր դիմացի նստարանին նստած Մարինեի մազերը ու ինչ որ բան ասում նրա ականջին:
    - Ոտքի՛,- խիստ տոնով Արթուրին դիմեց ուսուցչուհին,- վաղը առանց մայրիկիդ դպրոց չգա՛ս:
    Դասարանում քար լռություն տիրեց: Առաջին անգամ էր, որ Արթուրը կանգնած էր խեղճացած, գլուխը կախ ու կարմրած` մայրը չէր կարող գալ, վաղուց հիվանդանոցում էր:
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 20.09.2014, 22:02:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.09.2014), Sambitbaba (21.09.2014), Smokie (21.09.2014), Արևանուռ (21.09.2014), Մուշու (20.09.2014), Նիկեա (20.09.2014)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,836
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռավորություն
    Նվիրվում է... վերջոմ կիմանաք

    Պտույտները չէին դադարում, իսկ մեծն Մեկը՝ նույն ինքը միակն ու անկրկնելին, առանց հոգնելու դիտում էր: Թռչում էր պտույտին համաչափ՝ հետևում էր հատկապես իր բազմաթիվ մասնիկներին, որոնց հենց ինքն էր ուղարկել: Մյուս օտարականները՝ ի տարբերություն նրա, եթե անգամ հաջողացնեին տեսնել պտույտը, կարծելու էին շատ դանդաղ է: Նրա շատ կարևոր մասնիկը` հենց առաջնայինը միշտ հույսով ու սպասումով նայում էր վեր՝ երազում այն օրվա մասին, երբ իր քույրերի ու եղբայրների հետ, կմիանա Մեկին՝ առաջվա մեծ ամբողջությունը կկազմեն: Մինչ այդ ինքն էլ մյուս մասնիկների պես հետևում էր ներքին անցուդարձին՝ օգնում էր մարդկանց ու այնտեղ բոլորը շատ էին սիրում փոքրիկ այլմոլորակային Ալֆային:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.09.2014), Lusntag Lusine (21.09.2014), Sambitbaba (21.09.2014), Արևանուռ (21.09.2014), Նիկեա (20.09.2014), Վոլտերա (20.09.2014)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարգիզի վերջին ցանկությունը

    Նվիրվում է Լուսանդրին՝ երբ նա դեռ լույսի մի փոքրիկ շող էր։

    Երբ մայր մտնող արեգակի շողիկները հրաժեշտի համբույր էին ցողում ծաղիկներին, վերջինները ժպտում էին երազկոտ ու փակում իրենց թերթիկները՝ այցելելու իրենց ամենանվիրական երազանքներին, ու միայն Նարգիզն էր, որ գլխիկոր նայում էր վտակի վազող ջրերին ու խոկում իր մենամենիկ գոյության խորհուրդը։
    «Մի ցանկություն պահիր, ու այն անպայման կկատարվի,» լսվեց հանկարծ շողիկներից ամենափոքրիկի զրնգուն ձայնը։
    «Իսկ դու չե՞ս կատակում,» մտախոհ հարցրեց Նարգիզը՝ շարունակելով նայել ջրերին։
    «Իսկ դու փորձի՛ր, միայն թե շուտ,» մի համբույր նետեց շողիկը Նարգիզի թերթիկներին՝ չկարողանալով զսպել իր խնդուկը։
    «Ցանկանում եմ, որ իմ երազանքներից ամենանվիրականը չիրականանա,» ինքնամփոփ շշնջաց Նարգիզը ու երբ բարձրացրեց գլխիկը, որ շուրջը նայի, շողիկն այլևս չկար, իսկ հեռվում ինչ-որ տեղ երազկոտ ժպտում էր մայր մտնող արեգակը։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.09.2014), ivy (20.09.2014), Lusntag Lusine (21.09.2014), Sambitbaba (21.09.2014), Smokie (21.09.2014), Արևանուռ (21.09.2014), Նիկեա (20.09.2014), Վոլտերա (20.09.2014)

  11. #6
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակը՝ անոնիմ:

    Март

    Նվիրվում է Tiger29-ին

    Весна!
    К тебе ворвалась в гости поздняя зима!
    Как поздняя любовь-она таинственна,смела,
    Сквозь солнце и туман она прошла...
    И вот она пришла-снежинками разбрасывая снова,
    Как ураган,сметая на пути
    Вновь распустившихся бутонов лепестки.
    Природа! что же ты творишь,
    Ведь мы рабы твои навеки,
    Неужто счастье сотворишь,
    Но нет, нет счастья на несчастье.

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.09.2014), Արևանուռ (21.09.2014), Մուշու (20.09.2014), Նիկեա (20.09.2014), Վոլտերա (20.09.2014)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնաստեղծ

    Երկնքում Յոթգլխանի արև ծնվեց: Երկրորդ ու երրորդ գլխիկների արանքում հայնտվեցիր դու` կանաչ ու ցանցառ պուտիկավորդ: Դու ստիպեցիր արևին սիրել իր սեփական բծերը, հետո գողացար դրանք ու դեմքիդ պեպեններ խզբզեցիր` անկանոն ու առանց ուղղության: Քեզ տրված էր որոշելու գիսաստղի ու իր պոչի հաշտեցման պահը, ու դու օգնեցիր, որ այդ պահը շուտ գա: Մինչև արևի շրջանակից դուրս նետվելդ հասցրեցիր փոխել նրա հեռավորությունը մեզնից ու քեզ երջանիկ զգալով` վերածվեցիր տաքության գնդի` պայթյունավտանգ ու անփոխարինելի:

    Նվիրվում է Լոլիտային
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 20.09.2014, 22:30:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (20.09.2014), ivy (20.09.2014), Lusntag Lusine (21.09.2014), Nihil (21.09.2014), Sambitbaba (21.09.2014), Smokie (21.09.2014), Լոլիտա (22.09.2014), Նիկեա (20.09.2014)

  15. #8
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք չի՞ ուզում իր «նվերը» մեկնաբանել

  16. #9
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասը
    Նվիրվում է Արևանուռին...

    Այդ օրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն փոխարինում էր երիտասարդ, ինստուտուտը նոր ավարտած մի աղջիկ, որը մեկ շաբաթ էր, ինչ աշխատանքի էր անցել դպրոցում:
    Արթուրը քաշում էր դիմացի նստարանին նստած Մարինեի մազերը ու ինչ որ բան ասում նրա ականջին:
    - Ոտքի՛,- խիստ տոնով Արթուրին դիմեց ուսուցչուհին,- վաղը առանց մայրիկիդ դպրոց չգա՛ս:
    Դասարանում քար լռություն տիրեց: Առաջին անգամ էր, որ Արթուրը կանգնած էր խեղճացած, գլուխը կախ ու կարմրած` մայրը չէր կարող գալ, վաղուց հիվանդանոցում էր:
    Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ հասկացել առաջադրանքը, բայց իմ պատմվածքը Արևանուռի հետ կապ չունի: Այն պարզապես նվիրել եմ նրան:
    Ինչու Արևանուռի՞ ն:
    Արևանուռը ինձ համար միայն ակումբցի չէ: Չգիտեմ կստեղծագործեի ես հիմա, թե ոչ, եթե չծանոթանայի նրա հետ` կարծում եմ ոչ: Նա ինձ մոտ արթնացրեց գրելու ցանկությունը, որը վաղուց քնած էր... Կար մի հեռավոր ժամանակ, երբ ստեղծագործում էի ու հետո երկարատև ընդմիջում տիրեց, որոշակի պատճառների հետ կապված:
    Ու վերջապես երբեք չէի մտածի, որ հնարավոր է ինտերնետում նման հարազատ ու մտերիմ ընկեր գտնել:
    Կարծում եմ կյանքը ինձ շատ գեղեցիկ ժպտացել է
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 21.09.2014, 11:52:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևանուռ (21.09.2014), Նիկեա (21.09.2014)

  18. #10
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի նվերվեր են սրանք, երբեք էսքան հաճելի զգացողություն չեմ ունեցել: Այս փուլը շատ ավելի մտերմիկ ստացվեց, ընկերական: Մի խոսքով, շնորհակալություն Վոլտին, որ եկավ իմ մառանը ...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (21.09.2014), Վոլտերա (21.09.2014)

  20. #11
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ հասկացել առաջադրանքը, բայց իմ պատմվածքը Արևանուռի հետ կապ չունի: Այն պարզապես նվիրել եմ նրան:
    Ինչու Արևանուռի՞ ն:
    Արևանուռը ինձ համար միայն ակումբցի չէ: Չգիտեմ կստեղծագործեի ես հիմա, թե ոչ, եթե չծանոթանայի նրա հետ` կարծում եմ ոչ: Նա ինձ մոտ արթնացրեց գրելու ցանկությունը, որը վաղուց քնած էր... Կար մի հեռավոր ժամանակ, երբ ստեղծագործում էի ու հետո երկարատև ընդմիջում տիրեց, որոշակի պատճառների հետ կապված:
    Ու վերջապես երբեք չէի մտածի, որ հնարավոր է ինտերնետում նման հարազատ ու մտերիմ ընկեր գտնել:
    Կարծում եմ կյանքը ինձ շատ գեղեցիկ ժպտացել է
    Առաջադրանքը չգիտեմ, երևի ում նվիրել ես ավելի ճիշտ կգնահատի դա, բայց եթե գրածը առանձին դիտարկենք, շատ պրիմիտիվ ա, ոչ մի բան չասող, չոր: Մի տեսակ ձևական բան կա մեջը:
    SWTS

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (21.09.2014)

  22. #12
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջադրանքը չգիտեմ, երևի ում նվիրել ես ավելի ճիշտ կգնահատի դա, բայց եթե գրածը առանձին դիտարկենք, շատ պրիմիտիվ ա, ոչ մի բան չասող, չոր: Մի տեսակ ձևական բան կա մեջը:
    LisBeth ջան, երբ այսպիսի դեպքը վերցնում ես իրականությունից, իմ կարծիքով չի կարող ձևական լինել:
    Կարծում եմ այդ հինգ նախադասության մեջ շատ բան եմ ասել, ցանկության դեպքում կարելի է տեսնել:
    Դպրոցում ուսուցիչները ամեն ինչ գիտեն իրենց աշակերտների մասին, ու ընտանեկան խնդիրներ ունեցող երեխաների հետ ավելի զգույշ են լինում, դա ինձ թվումա կասկած չի առաջացնում: Ու տվյալ դեպքում եթե լիներ հիմնականում դասավանդող ուսուցչուհին, այդ բանը չէր ասի, քանի որ ցավ է երեխայի համար: Ու ամբողջ դասարանը, որ նույնպես տեղյակ էր նրա ընտանեկան խնդրից, նույն ցավն են ապրում նրա հետ:
    Շնորհակալ եմ կարծիքի համար, միգուցե ես լավ չեմ գրել, հնարավոր է:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևանուռ (21.09.2014)

  24. #13
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,736
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լոլիտայի գրածը տարբերվեց (լավ առումով) ։ Ծեր մկան երգը մառանում մուլծիկի նման պատկերացրեցի։ Չնայած իր կարճությանը, ապահովված էր սկիզբը, ընթացքը և վերջը ։
    Սմոքի գրածները կարդալուց մի քիչ ձանձրանում եմ (թող ների ինձ Սմոքը անկեղծության համար) մի քիչ շատա "ծամծմում"։
    Լուսնթագի "Դասը" վերջին նախադասությունով լավ չավարտվեց։ Մտածելու նյութ չտվեց. ամեն ինչ ասվեց միանգամից, ու դրանով հասարակացավ։
    Լուսանդրի մոտ էլ վատ չէր ստացվել . վերջը "մտածացնող" էր։ Ու չնայած ես չկռահեցի նաեգիզի ցանկությունը, մտածելով, որ այն պետք է որ կապված լիներ նարգիզի "ապրելակերպի" հետ, բայց միևնույնն է հետաքրքիր էր. մտածելու առիթ տվեց։
    Վոլտերայից ավելին էի սպասում, աչքիս ժամանակը չի հերիքել, ու արագ-արագ (էնքան որ մի բան գրի) գրելա (տարբերակ 2- միգուցե ես լավ չեմ հասկացել )
    Անոնիմի մասին կլռեմ (իմ խելքի բանը չի)
    Շնորհակալություն
    Կարճ
    Կոնկրետ

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (22.09.2014), Smokie (22.09.2014), Լոլիտա (22.09.2014), Վոլտերա (22.09.2014)

  26. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լոլիտան լավ բան ա արել, որ ակումբ ա եկել։

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.09.2014), Smokie (22.09.2014), Լոլիտա (22.09.2014)

  28. #15
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ: Մի քիչ անկեղծանամ էլի. դեռ ակումբից գլուխ չեմ հանում, ընթացքում որ սովորեմ, ընտելանամ, քննարկումներին էլ կմասնակցեմ

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (22.09.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  2. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  3. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  4. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10
  5. Հոդված. Ավագ Շաբաթ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.03.2010, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •