User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Մելանխոլիայի ռիթմը

  1. #1
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մելանխոլիայի ռիթմը

    Կանաչ տերևը շտապում է: Տերևաթափից երկու ամիս առաջ միայն ուսումնական զորամասերում կարող են տերևները թափվել, որպեսզի զինվորները ավլել սովորեն: Հոգիս՝ զորամասի շունը անծանոթ արևի տակ չորանում է: Նա դեռ չի սկսել զզվել արևից:

    Քրտինքը կաթում է պլացին, ճանճը իջնում է հոգնած զինվորի գլխին: Մրջյունները լողանում են չայի սևանում: Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները, որոնք մեզ համար պատրաստված են տիրոջ կողմից, օրհնյալ է տերն իր պարգեվներով, ամե՛ն:

    Հոգիս էսօր ոտքից վիրավոր է՝ սպա է կրակել նրա վրա: Վաղը զինվոր է նրան խփել ոտքով, իսկ մյուս օրը անհայտ մարդիկ սպանել ու թողել են զուգարանում: Տերևը դեղին արդեն ընկնում է ճիշտ ժամանակին:

    Ազատ արձակում, հոգիս էսօր վերակենդանացել է ու վազում է ուրախ կաղալով: Փառք տիեզերքի կերակրողին, որ մեզ կերակրեց, անիծյալ են բոլոր պատերազմողները, ամե՛ն:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.09.2014), Sambitbaba (14.09.2014), Smokie (14.09.2014), Դատարկություն (14.09.2014), մարդագայլուկ (14.09.2014), Մուշու (15.09.2014), Նիկեա (06.11.2014), Ռեյ սամա (15.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •