զգայությունХорошо, что ползет ярко-желтый рассвет по трубе.
Хорошо, что кончается ночь. Приближается день.
Сохрани мою тень.
-Հը՛, ի՞նչ ես տեսնում:
-Հորիզոնում միայն ալիքներ են:
-Ոչ մի նավ չկա՞:
-Ծերու՛կ, ականջների հետ էլ խնդիր ունե՞ս: Ասում եմ՝ոչինչ չկա, ՈՉԻՆՉ:
Ես որսում եմ ծերուկի հայացքը ինձ վրա և վատ զգում ասածիցս:
-Լսիր, ծերուկ,դու լսու՞մ ես ծովի աղմուկը,-ասում եմ:
-Իհարկե, շատ բաներ եմ լսում՝գույներ, զգացումներ, լռություն: Ես լսում եմ՝ նավերը կլինեն կապույտ, կանաչ ու դեղին:
Ծերուկի աչքերը կորել էին պատերազմում, մինչ նա գրում էր , նկարում: Նրա նկարները հասարակ էին, բայց հարուստ ամեն տեսակ կյանքով: Ամեն ոք կգտներ հոգեհարազատ մանրուք և կտարվեր դրանով, մինչև որ ծերուկը կնվիրեր դա, բայց պատերազմը…ոչ մի հետք նրա ստեղծած կյանքից: Ծերուկը դարձավ խելագար ՝ամեն տեսակ տեսիլքներով փակ աչքերի տակ , բայց ես սիրում էի ծերուկին, ես սիրում էի նրա ներսի խելագարին:
-Հեռվում երեխա սպանեցին:
-Պատերազմը ավարտվել է…
-Ո՛չ,-ասաց նա, ես տեսա,թե ինչպես արցունքը սահեց դեպի ծովը:
Նա ճիշտ էր.պատերազմը շարունակվում էր, ես խաբում էի նրան ամեն անգամ:
-Գիտե՞ս՝ ես կարող էի չհայտնվել պատերազմում, կարող էի չկորցնել աչքերս:
Եւ նա սկսեց պատմել ինձ:
***
Սենյակի մոմերը հանգան մեկը մյուսի հետևից,: Ժամը տասներկուսն էր: Երգը ուր որ է կմարեր, բայց հանկարծ այն հնչեց ավելի բարձր` հոգեկան կտտանքների ենթարկելով բոլորին:
Ես գնացի , նա նստած էր դաշնամուրի առաջ եւ նայում էր նոտաներին անթարթ, ինչ-որ տեղ բութ հայացքով:
-Բարեւ, Լուի:
Շարժվեցին միայն նրա բարակ շուրթերը, մնացածը առաջվա նման դատարկ էր:
-Նստիր, Լուի:
Նա չնայեց ինձ: Ես ոգեւորված սպասում էի այս օրվան, իսկ հիմա ուզում եմ վեր կենալ ու փախչել:
-Կարող ես գնալ,-հանկարծ ասաց նա:
-Ի՞նչ,-ես քարացա տեղումս:
Նա մատը սահեցրեց դաշնամուրով մեկ եւ դիպավ դոյին, հետո ֆա դիեզին, հետո չհասկացա՝ ինչ նվագեց, բայց թմբկաթաղանթս այնչափ լարվեց, որ քիչ մնաց տրաքեմ ճնշումից:
- Լուի, իմ սիրելի Լուի: ես քեզ չեմ սպանի:
Ես պինդ բռնեցի աթոռից, ոտքերս սեղմեցի գետնին եւ սկսեցի սպասել հետոյին: Հանկարծ նա շրջվեց ինձ, նրա կանաչ աչքերը փայլեցին խուց թափանցած արեւի շողից, մազերը փռվեցին մերկ մարմնով մեկ: Ինչպե՞ս կարող էի այսքան ժամանակ չնկատել նրա մարմնի մերկությունը: Նա մերկ չէր, նա ցանկացավ,որ նրան մերկ տեսնեմ: Նա խաղում էր իմ վախերի և հաճույքների հետ: Ես վեր էի թռչում տեղիցս, իսկ հետո նորից փռվում աթոռին՝ընկնելով անիրական հաճույքի մեջ: Ես գիտեի՝նա պատժում էր ինձ, ես նրան խցկեցի բանտ, զրկեցի դաշնամուրից, իսկ հետ վերադարձրի: Այդ ամենը լոկ հիմարությունից, լպիրշությունից ու էլի շատ պատճառներից էր: Ես ատում էի ինձ , չէի կարողանում ազատվել ո՛չ ինձնից, ո՛չ զզվանքից և ապրում էի կառչած նրանից և նրա դաշնամուրից: Ինչպե՞ս եղավ ամեն ինչ: Ես ամուսնացա մեկի հետ, որին չէի էլ ճանաչում, հետո հայտնվեց նա և ,աստվածներով եմ երդվում, նա ամենան էր՝գագաթը գեղեցկության և տաղանդի, ես իսկույն սիրահարվեցի նրան, նա՝ինձ: Բայց ես ամուսնացած էի, և ոչ մի փոխադարձ սեր այլևս իմաստ չուներ: Ամիսներ շարունակ ես չէի կարողանում ազատվել նրանից, մինչև մի մռայլ օր ուղեղս փայլատակեց՝բանտ հասցնել նրան/հիմա եմ հասկանում այդ մտքի փուչ լինելը/: Դա այնքան էլ հեշտ գործ չէր, ընթացքում անհասկանալի հիվանդությունից մահացան կինս ու երեխաս: Ես մնացի մեն-մենակ, ուզում էի վազել նրա մոտ,երբ նա իքնակամ բանտ գնաց: Ես դժբախտացա, դարձա ուրվական, ինքնասիրությունս չթողեց ինքնասպան լինել: Ահա հիմա ես այստեղ եմ՝բանտում, նրա կողքին, մեղավորության զգացումը դեռ երկար ժամանակ չէր թողել՝այցելեմ նրան:
Ինձ թվաց ՝նա վերկացավ տեղից, համբուրեց ինձ, ես ամուր փակեցի աչքերս: Որոշ ժամանակ հետո տաքությունը դարձավ անտանելի, բացեցի աչքերս՝ամեն ինչ այրվում էր, միայն դաշնամուրը շարունակում էր նվագել: Բոցը կուլ էլ տալիս ամեն ինչ, շուտով ինձ էլ կուլ պիտի տար: Ոտքերս կպել էին գետնին: Զգացի մատները ափիս մեջ, սա արդեն տեսիլք չէր, մատները սահեցրեց ձեռքիս մեջ, մատները սառը-սառն էին,մարմնովս սարսուռ անցավ, գրկեց ինձ՝ծածկելով մարմինս, նա սպիտակ էր, մարմինը ծածկում էր կրակը: Երևի կորցրեցի գիտակցությունս,որովհետև հետո իմ քաղաքից շատ հեռու էի, ինչ-որ քաղաքի հիվանդանոցում, որտեղ վիրավոր զինվորներ էին կողքերիս պառկած: Ես դարձա նրանցից մեկը, ապաքինվելուց հետո գնացի պատերազմ՝ կռվելու անհայտ արժեքների և օտար պետության համար: Ինձ չէին սպանում, ես կանգնում էի հենց թշնամու առաջ,իսկ նրանք կարծես չտեսնեին ինձ: Սկսեցի փրկել ում կարող էի, նույնիսկ ՛՛թշնամուն՛՛: Ես պատերազմի անմահն էի. երբ ուշքի էի գալիս պատերազմի վայրենությունից, միայն ես էի դաշտում,իսկ գետնին դիակներ էին արյուն ու կանաչ : Կանաչը վայրկենապես ծածկում էր դիակները: Հենց վերջին պատերազմում ես կորցրի աչքերս,ամենաթանկ բանը ,որ ես ունեի...
***
Հորիզոնում երևացին նավերը, հենց իր ասած գույների.
-Լսու՞մ ես դաշնամուրի ձայնը,լսու՞մ ես:
Ես ոչինչ չէի լսում,միայն հետո հասկացա ՝ինչ նկատի ուներ:
Էջանիշներ