Նիկեա
Ոչ ոք
Այս անգամ ավելի լավ էիր գրել: Ասելիք կար ու լավ էր ասված: Ապրես:
Նիկեա
Ոչ ոք
Այս անգամ ավելի լավ էիր գրել: Ասելիք կար ու լավ էր ասված: Ապրես:
Նիկեա (14.09.2014)
Բյուր ապրես Շատ լավն էր էէէ~, սիրուն, հետաքրքիր, կայֆ: Մի տեսակ ուզեցի ես էլ էդ ամենը տեսնեմ, ի՞նչ անենք, որ հյուսիսափայկ չեղավ: Համ էլ պատմվածքը լավ անակնկալ արեց, մարդիկ սպասում են, որ հես ա սիրուն հյուսիսափայլի մասին կկարդան, բայց ոչ պակաս գեղեցիկ ու կայֆ բան են տեսնում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նիկեա (14.09.2014)
Առաջին գործդ ավելի մեծ տպավորություն էր թողել,չնայած հետաքրքրությամբ կարդացի: Ես կուզեի որ ուրվականն էլ մի բանով աչքի ընկներ: էսպես երկրորդ պլան էր մղվել:Նկարագրությունները հավես էին, բայց եթե սիրուն ես նկարագրում չի նշանակում որ մենակ դրանց վրա պետք է կենտրոնանաս: Ու մեկ էլ մի բան ասեմ, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ զգացել, բայց Սմոք, ինձ թվում է դու վախենում ես գժություններ անել: Մեկ-մեկ կարելի է:
Լավն էր, սիրուն էր: Մի քանի օր առաջ Ստեղծագործողի անկյունն էի փորփրում ու ինձ ծանոթ թվաց անոնիմը իհարկե չի բացառվում նաև որ պարզապես թվաց:
Հավես ու կենդանի նկարագրություն էր: Սկիզբը խոստումնալից էր, բայց միջնամասում, համենայն դեպս ինձ համար, մի՜ քիչ զարգացումը պակաս էր:Չգիտեմ, գուցե էդ էդպես էլ պետք է լիներ:Անուրջների դիցուհին
Ապրի էննան, լավն էր, մի շնչով կարդացի, հետո էլի կարդացի: Երբ կարդում էի Լուիի ու աղջկա խոսակցությունը, փշաքաղվեցի:
Հետո հրդեհը:-Բարեւ, Լուի:
Շարժվեցին միայն նրա բարակ շուրթերը, մնացածը առաջվա նման դատարկ էր:
-Նստիր, Լուի:
Նա չնայեց ինձ: Ես ոգեւորված սպասում էի այս օրվան, իսկ հիմա ուզում եմ վեր կենալ ու փախչել:
-Կարող ես գնալ,-հանկարծ ասաց նա:
-Ի՞նչ,-ես քարացա տեղումս:
Նա մատը սահեցրեց դաշնամուրով մեկ եւ դիպավ դոյին, հետո ֆա դիեզին, հետո չհասկացա՝ ինչ նվագեց, բայց թմբկաթաղանթս այնչափ լարվեց, որ քիչ մնաց տրաքեմ ճնշումից:
- Լուի, իմ սիրելի Լուի: ես քեզ չեմ սպանի:
Իսկ վերնագիրը լրիվ համապատասխանում էր պատմվածքին:
Smokie (14.09.2014)
«Անի»-ից հետո մի քիչ թույլ էր, նախորդը կարդացել եմ մի շնչով, իսկ էստեղ որոշ անհասկանալի բաներ կային: Կամ երևի ես չեմ հասկացել թե ի՞նչ խավարում ու ինչի՞ էր հայտնվել հերոսը: Բայց վերջը լավն էր: Հերոսը չգիտեր, թե ուր է գնում, ինչ է իրեն սպասվում, բայց ամեն ինչ անում էր դուրս գալու համար:
Lusntag Lusine (14.09.2014)
Բոլոր ստեղծագործությունների մասին կարծիքս արտահայտել եմ ընթերցողի տեսակետից, կներեք, եթե ինչ-որ բաներ սխալ եմ հասկացել:
Հիմա անցնեմ իմ պատմվածքին:Սկսեմ վերնագրից. ինձ դուր չի գալիս: Եթե մի քիչ մտածեի գուցե ավելի լավ տարբերակ ընտրեի, բայց ալարեցի:Մեղավոր եմ:
Ասեմ որ օբյեկտիվ գնահատական իմ ստեղծագործությանը տալ չեմ կարող, կամ էնքան էլ օբյեկտիվ չի ստացվի:Խոստովանում եմ, որ ինձ դուր է գալիս գաղափարը, գիտեմ որ լիքը տեխնիկական սխալներ եմ արել, բայց դրանք ինձ ցույց տալ է պետք, ինքնուրույն երևի չգտնեմ:
Վերջում անակնկալ հրդեհը դուրս չի գալիս: Հուշում է պետք հասկանալու համար, որ հրդեհի պատճառը պարզապես դաշնամուրի վրայի մոմերն էին ու արդեն կիսախելագար աղջկա անուշադրությունը: Համեմատությունները լավը չեն: Մնացածն էլ թողնում եմ ձեզ:
Գոգարիկ (14.09.2014)
Նիկեա (14.09.2014)
Քննարկումները էլի պասիվ են: Հետաքրքրությունը կորումա, լավ չի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ