User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Պարականոն Ավետարան Հուդայի

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարականոն Ավետարան Հուդայի

    Պ Ա Ր Ա Կ Ա Ն Ո Ն
    Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն
    Հ ՈՒ Դ Ա Յ Ի






    ՆԱԽԱԲԱՆ. ՍԿԻԶԲ

    Գաղտնի տեղեկացում հայտնության մասին, որը Հիսուս բացահայտեց Հուդա Իսկարիովտացու հետ զրույցի ժամանակ` մեկ շաբաթվա ընթացքում հրեական Պասից երեք օր առաջ*:





    ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

    Հայտնվելով երկրի վրա, Հիսուս մեծ հրաշքներ արարեց հանուն մարդկանց փրկության: Եվ քանզի այլոք քայլում էին առաքինի ճանապարհով, իսկ մյուսները գտնվում էին մեղքի մեջ, - կանչվեցին տասներկու աշակերտներ:Նա սկսեց խոսել նրանց հետ գերաշխարհային գաղտնիքների մասին, և այն մասին, թե ինչ է լինելու վերջում: Հաճախ նա անձամբ չէր հայտնվում իր աշակերտներին, այլ գտնվում էր նրանց մեջ երեխայի կերպարանքով**:




    - - - - - - - - - - - -
    * Կամ, չնայած քիչ է հնարավոր, “Սեփական Չարչարանքներից երեք օր առաջ”: Հուդայի ավետարանը տպավորել է իրադարձություններ, որոնք ըստ նկարագրությունների տեղի են ունեցել կարճ ժամանակվա ընթացքում և բերել են Հիսուս Քրիստոսի դավաճանությանը: Տես. Մատթեոս (21:1 – 26:56), Մարկոս (11:1 – 14:52), Ղուկաս (19:28 – 22:53), Հովհաննես (12:12 - 18:11):
    ** Երեխայի կերպարանքով Քրիստոսի հայտնվելու մասին տես. “Հովհաննու գաղտնի գիրքը” (կոդեքս II, Նագ Համմադի), “Պողոսի հայտնությունը”(18); Իպոլիտ Հռովմեացու “Բոլոր հերետիկոսությունների ժխտումը”(6.42.2), որտեղ նա պատմում է, որ Բանը (Logos) Վալենտինին հայտնվեց երեխայի կերպարանքով; “Թովմասի ավետարանում” և այլն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ Ա
    Հիսուսի զրույցն աշակերտների հետ.
    շնորհակալական աղոթք կամ
    հաղորդություն



    Մի անգամ նա իր աշակերտների հետ գտնվում էր Հրեաստանում, որտեղ նրանք հավաքվել և նստած էին բարեպաշտ ուշադրությամբ: Երբ նա [մոտեցավ] իր աշակերտներին, [34]*, որ հավաքվել էին մեկտեղ և շնորհակալական աղոթք էին ասում հացի համար, նա ծիծաղեց:

    Աշակերտները հարցրեցին նրան. “Ուսուցիչ, ինչու՞ ես ծիծաղում մեր աղոթքի վրա: Մի՞թե մենք ճշմարիտ չենք վարվում”:

    Նա պատասխանեց նրանց. “Ես ձեր վրա չեմ ծիծաղում: Դուք ձեր կամքով չէ, որ անում եք դա, այլ անում էք, քանզի այդպես ձեր Աստված կփառավորվի**:

    Նրանք ասացին. “Ուսուցիչ, դու […] մեր Տիրոջ որդին ես” ***:

    Հիսուս ասաց նրանց. “Որտեղի՞ց ինձ ճանաչեք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեր մեջ գտնվող մարդկանց սերնդից ոչ ոգու տրված չէ ինձ ճանաչել****”:






    - - - - - - - - - -
    * Հուդայի ավետարանը հատնաբերվել է 1970-ականներին Միջին Եգիպտոսում, այն պապիրուսի վրա գրված “Չակոսի Կոդեքսի” երրորդ տեքստն էր: Փակագծերում բերված թվերը ցույց են տալիս բնագրի էջերը:
    ** Այս տեղը կարելի է նաև թարգմանել որպես հարց. “Արդյո՞ք այդպես ձեր Աստված կփառավորվի”:
    *** Այստեղ աշակերտները սխալմամբ Հիսուսին իրենց սեփական Աստծո որդին են համարում:
    ****Հուդայի ավետարանում և այլ սեթական տեքստերում մարդկային սերունդները տարբերվում են “այն սերնդից”` Սեթի մեծն ազգից, այսինքն գնոստիկներից: Միայն “այն սերունդը” կարող է գիտակցել Քրիստոսի իսկական էությունը: Սեթական գրականության մեջ, օրինակ “Ադամի հայտնությունում”, Սեթի մարդիկ ճիշտ նույն կերպով նկարագրվում են որպես “այն մարդիկ”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԶԱՅՐԱՆՈՒՄ ԵՆ




    Լսելով այդ, նրա աշակերտները սկսեցին զայրանալ և ընկնել ցասման մեջ և հայհոյել նրան իրենց հոգիներում:

    Հիսուս, տեսնելով, որ նրանք սխալ հասկացան իրեն, ասաց նրանց. “Ինչու՞ դուք այդպես հուզվեցիք և բարկացաք: Ձեր Աստված` նա է, ով ձեր ներսում է, և […]* [35] բարկացրեց ու զայրացրեց ձեր հոգիները: Թող ձեզանից նա, ով բավական ուժեղ է մարդկային արարածների միջև, կանգնի իմ առջև որպես մարդ կատարյալ**”:

    Այդժամ նրանք միահամուռ ասացին. “Մենք այդքան ուժ ունենք”:

    Բայց նրանց հոգիները*** չհամարձակվեցին կանգնել նրա առջև, բացի Հուդա Իսկարիովտացին: Նա կարողացավ կանգնել նրա առջև, բայց չկարողացավ նայել նրա աչքերի մեջ և թեքեց հայացքը****:

    Հուդան ասաց նրան. “Ես գիտեմ, թե ով ես դու և որտեղից ես եկել: Դու Բարբելոյի***** հավերժական արքայությունից ես: Եվ ես արժանի չեմ բացահայտել քեզ ուղարկողի անունը******:





    - - - - - - - - - - - -
    * Հավանաբար` “իր ուժով”:
    ** Այստեղ Հիսուս փորձում է իր աշակերտներին: Նա ցույց է տալիս, որ աշակերտների ցասումը հարուցել է իրենց ներսում գտնվող Աստված: Հիսուս առաջարկում է, որ իր առջև իսկապես հոգևոր անձիք լինեն:
    *** Այստեղ և հետո “հոգի” ակնհայտորեն նշանակում է “կենդանի արարած”, տես “Ավետարան Հուդայի” (43, 53):
    **** Միայն Հուդան ուժ գտավ իր մեջ կանգնել Հիսուսի առջև, և նա արեց այդ համեստորեն ու հարգանքով: Հայացքը թեքելու վերաբերյալ տես “Ավետարան Թովմասի” (46), որտեղ ասվում է, որ մարդիկ պետք է նույնպիսի համեստություն ցուցաբերեն և իջեցնեն իրենց հայացքը Հովհաննես Մկրտչի առջև:
    ***** Սեթական տեքստերում` ամենայն Գոյի Աստվածամայրը: Բարբելո անունը հավանաբար հիմնված է Տետրագրամատոնի` հուդաիզմում Աստծո չորստառանոց գաղտնի անվան վրա, և նշանակում է “Աստված` չորսի (տառերի) մեջ”:
    ****** Նա, ով ուղարկել է Հիսուսին` Տեր անարտահայտելի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ԱՌԱՆՁԻՆ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏ






    Գիտենալով, որ Հուդան խորհում է վսեմի մասին, Հիսուս ասաց նրան. “Հետ քաշվիր մյուսներից, և ես կբացահայտեմ քեզ Արքայության գաղտնիքները: Դու կարող ես հասնել նրան, բայց դա քեզ շատ դառնություն կբերի: [36] Քանզի այլ մեկը կփոխարինի քեզ, որպեսզի տասներկու աշակերտները նորից կարողանան միանալ իրենց Աստծոն*”:

    Հուդան ասաց նրան. “Ե՞րբ դու կպատմես ինձ այդ և ե՞րբ մեծ արշալույս կգա սերնդի համար”:

    Բայց երբ նա ասաց դա, Հիսուս լքեց նրան:






    - - - - - - - - - - - -
    * Մատաթիայի ընտրությունը Հուդայի փոխարեն, որպեսզի նորից տասներկու աշակերտ լինի, տես. Գործք Առաքելոց (1:15-26)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ Բ
    Հիսուս նորից գալիս է աշակերտների մոտ




    Հաջորդ առավոտյան Հիսուս նորից եկավ իր աշակերտների մոտ:

    Նրանք հարցրեցին նրան. “Ուսուցիչ, դու ու՞ր գնացիր և ի՞նչ էիր անում, երբ լքեցիր մեզ”:

    Հիսուս պատասխանեց նրանց. “Ես գնացել էի մեկ այլ մեծ և սուրբ սերնդի մոտ*:

    Աշակերտներն ասացին նրան. “Տեր, ի՞նչ է ներկայացնում իրենից այդ մեծ սերունդը, որ գերազանց է մեզանից և ավելի սուրբ է, քան մենք, այսինքն, այն Արքայությունում չէ, որտեղ մենք”:

    Լսելով այդ, Հիսուս ծիծաղեց և ասաց նրանց. “Ինչու՞ եք դուք մտածում հոգով ավելի ուժեղ և սուրբ սերնդի մասին: [37] Հիրավի ասում եմ ձեզ, այս աշխարհում ծնվածներից ոչ ոք չի տեսնի այն սերունդը, և հրեշտակների ոչ մի բանակ չի իշխի այն սերնդի վրա, և մահկանացուներից ոչ ոք նրա հետ կապ չի ունենա, քանզի այդ սերունդը չի եկել այնտեղից […], ինչը դարձավ […]. Ձեր մարդկային սերունդը ծագում է մարդկային ուժի սերնդից, որը […] այլ ուժեր […] ձեր իշխանության տակ**”:

    Լսելով այդ, աշախերտներն ընկճվեցին հոգով և ոչինչ ասել չկարողացան:

    Հաջորդ օրը Հիսուս եկավ նրանց մոտ: Նրանք ասացին նրան. “Ուսուցիչ, դու մեզ տեսիլքներում հայտնվեցիր, քանզի մենք մեծ երազներ տեսանք գիշերը [և տեսանք այն գիշերը, երբ նրանք կգան քո հետևից]***”:

    Նա ասաց. “Իսկ ինչու՞ [դուք … երբ] ****” [38]:






    - - - - - - - - -
    * Ամենայն հավանականությամբ Հիսուս նկատի ունի հոգևոր մակարդակը: Երևի թե նա խոսում է գնոստիկների մասին:
    ** Այս հատվածում Հիսուս ակնհայտորեն ասում է, ամենից բացի, որ մեծ սերունդը ծագում է բարձրագույն ոլորտներից և այդ պատճառով ինքնաբավ է, և որ ներքին երկրային աշխարհի մարդիկ մահկանացու են և չեն կարող այն մեծ սերունդը դառնալ:
    *** Տվյալ դեպքում, հնարավոր է, աշակերտները նախազգում են Հիսուսի բռնվելը Գեթսեմանի այգում:
    **** Հաշվի առնելով վերևի նախադասությունը, հնարավոր է, խոսվում է աշակերտների մասին, ովքեր Հիսուսի կալանավորման ժամանակ սարսափահար ցաքուցրիվ եղան: Տես. Մատթ. (26:56), Մարկոս (14:50-52):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՏԱՃԱՐ
    ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՅՆ






    Նրանք ասացին. “Մենք մի մեծ տուն տեսանք ներսում մեծ զոհասեղանով և ներսում տասներկու տղամարդ, մենք կասեինք, հոգևորականների, և քո անունը, և մարդկանց ամբոխ, որ սպասում էր զոհասեղանի մոտ, մինչև հոգևորականները [… և ստանում են] ընծաներ: Բայց մենք սպասում էինք”:

    Հիսուս հարցրեց. “Ի՞նչ տեսք ունեին հոգևորականները”:

    Նրանք [ասացին. “Ոմանք…] երկու շաբաթ, ոմանք զոհաբերում էին իրենց զավակներին, ուրիշները զոհաբերում էին իրենց կանանց, փառաբանելով կամ խոնարհվելով մեկմեկու առաջ, այլոք քնում էին տղամարդկանց հետ, ուրիշները ներգրավվել են կոտորածի մեջ; ոմանք բազմաթիվ մեղքեր և անօրինական գործքեր են կատարում: Իսկ զոհասեղանի մոտ կանգնած մարդիկ կանչում են անունը քո, [39] և բոլոր այդ արատների* հետ մեկտեղ զոհեր են մատուցվում […]”:

    Ասելով այդ, նրանք լռեցին, քանզի հուզված էին:







    - - - - - - - - - - -
    * “Արատներ” – սեթական և այլ տեքստերում օժանդակ տերմին է Աստվածային լույսի և գիտելիքների պակասը նշելու համար, ինչը կարելի է հետևել ըստ Մոր` սովորաբար Սոֆիայի, Աստծո Իմաստության, - նշանակության անկման և համապատասխանորեն լուսավորման անկման: Տես, օրինակ, “Պետրոսի նամակը Փիլիպպոս առաքյալին”, 3-4 (Չակոսի կոդեքսը), 135 (Նագ-Համմադի. VIII Կոդեքսը): Սոֆիայի կորստի մասին տես Հուդայի Ավետարան (44):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՏԵՍԻԼՔԻ
    ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ




    Հիսուս ասաց նրանց. “Ինչի՞ց եք անհանգստանում: Հիրավի ասում եմ ձեզ, որ այն զոհասեղանի մոտ բոլոր հոգևորականներն իմ անունն էին կանչում: Եվ նորից ասում եմ ձեզ, որ իմ անունը գրված է այդ […] վրա երկնային սերունդներով, որ երկրային սերունդների վրա են: Եվ, անամոթաբար օգտվելով իմ անունից, նրանք անպտուղ ծառեր են տնկում*”:

    Հիսուս ասաց նրանց. “Նրանց, ում դուք տեսաք զոհասեղանի մոտ նվերներ ստանալիս, հենց դուք եք, որ կաք: Դա այն Աստված է, ում դուք ծառայում եք, իսկ դուք` այն տասներկու մարդն եք, ում տեսաք: Զոհաբերման անասունները, որ տեսաք զոհասեղանի մոտ, - այն շատերն են, ով շեղվել է [40] ճանապարհից: […] այդպես կանգնել և օգտվում են իմ անունից, և բարեպաշտների սերունդները նրան (անվանս) հավատարիմ կմնան: Դրանից հետո մեկ ուրիշը կկանգնի այնտեղ անառակներից, մեկ ուրիշը որդեսպաններից, մեկ ուրիշը նրանցից, ովքեր քնում են տղամարդկանց հետ, և նրանցից, ով ձեռնպահ է, և մնացյալը, ով կեղտոտություններ, անօրենություն և սխալներ են գործում, և նրանք, ով ասում է. “Մենք նման ենք հրեշտակների և ամենի մասին որոշումներ ընդունող աստղերի”: Քանզի ասված էր մարդկային սերունդներին. “Տեսեք, Աստված ստացավ ձեր զոհաբերությունը հոգևորականի, այսինքն մեղքի գործիքի ձեռքերից”: Բայց նա է իսկական Տերը և տիրակալը Տիեզերքի, ով հրամայում է. “Դատաստանի օրը սրանք կանարգվեն” [41].

    Հիսուս ասաց նրանց. “Վերջ տվեք զոհաբերություններին զոհասեղանների վրա, քանզի նրանք, ովքեր ձեր աստղերի և հրեշտակների վերևում են, արդեն իրենց որոշումն ընդունել են**: Թույլ տվեք նրանց, թող ձեզանից առաջ ընկնեն թակարդը, և թող նրանք ճանապարհ ընկնեն դեպի [բացակայում է մոտավորապես 15 տող] սերունդները […]: Հացթուխն ի վիճակի չէ կշտացնել ամենն, ինչ գոյություն ունի [42] երկնքի տակ: Եվ […] նրանց […] և […] մեզ […] և […]”:

    Հիսուս ասաց նրանց. “Վերջ տվեք պայքարել ինձ հետ: Ձեզանից ամեն մեկն իր աստղն ունի***, և ամենքը [43]… ****




    - - - - - - - - -
    * Անպտուղ թզենու մասին տես Մատթ. (21, 18-19) և Մար. (11, 12-14)
    ** Կարծես թե, Հիսուս նկատի ունի այն, որ եկեղեցու ղեկավարները դեռևս ուժեղ են, բայց նրանց ժամանակն իր ավարտին է մոտենում:
    *** Ամենայն հավանականությամբ միտքը սկիզբ է առնում պլատոնական “Թիմեոս” դիալոգի գաղափարից: Այնտեղ ասվում է, որ դեմիուրգը (արարիչ) ամեն հոգու համար աստղ է նշանակել, և հայտարարել է, որ նա, ով իրեն տրված ժամանակը կապրի արդար կյանքով, կվերադառնա իր բնատուր աստղի կացարանը: Հուդայի աստղի վերաբերյալ տես Ավետարան Հուդայի (57):
    ****Այստեղից [42] 17 տող և [43] էջը մինչև հաջորդ գլուխ, անընթեռնելի վնասված են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՈՒԴԱՆ ՀԱՐՑՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ
    “ԱՅՆ ՍԵՐՆԴԻ” ՄԱՍԻՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԻ ՄԱՍԻՆ





    Հուդան հարցրեց նրան. “Ռաբբի*, ի՞նչ պտուղ կբերի այդ սերունդը”:

    Հիսուս ասաց. “Մարդկային ամեն սերնդի հոգիները մահանում են: Բայց երբ այդ մարդիկ ավարտում են իրենց երկրային արքայությունը, և ոգին լքում է նրանց, - նրանց մարմինները մեռնում են, իսկ հոգիները մնում են կենդանի և կհամբարձվեն”:

    Հուդան ասաց. “Իսկ ի՞նչ կլինի մարդկային մյուս սերունդների հետ”:

    Հիսուս ասաց. “Անհնար է [44] սերմ ցանել քարքարոտ հողի մեջ և բերք ստանալ**: Դա նմանապես ճանապարհ է […] պղծված սերնդի և խեղաթյուրված Սոֆիայի*** […] ձեռքը, որ ստեղծել է մահկանացուներին, նրա համար, որպեսզի նրանց հոգիները հավերժական ոլորտներ ճանապարհվեն: Հիրավի ասում եմ քեզ. […] հզոր ուժի հրեշտակը կկարողանա տեսնել, որ […] նրանց դեպի […] սուրբ սերունդները […]”:

    Ասելով այդ, Հիսուս հեռացավ:





    - - - - - - - - - -
    * Ուսուցիչ
    ** Տես սերմնացանի մասին առակը Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Թովմասի ավետարաններում:
    *** Կամ “Իմաստության,” – գնոստիկական ավանդույթներում` Աստվածության մասերը: Հուդայական և քրիստոնեական գրականության մեջ Սոֆիան հաճախ մարմնավորվում է որպես կին: Շատ գնոստիկական, այդ թվում նաև սեթական տեքստերում նա գլխավոր դեր է կատարում: Տես, օրինակ, Սոֆիայի մեղսագործության մասին պատմվածքը “Հովհաննու գաղտնի գրքում”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ Գ
    Հուդան համառոտ պատմում է իր երազը,
    Իսկ Հիսուս պատասխանում է նրան






    Հուդան ասաց. “Ուսուցիչ, դու լսեցիր նրանց բոլորին, իսկ հիմա լսիր ինձ: Քանզի ինձ մեծ երազ է եղել:

    Լսելով այդ, Հիսուս ծիծաղեց և ասաց. “Դու` տասերեքերորդ ոգին* ես, ինչու՞ ես այդպես ջանում: Բայց խոսիր, ես համբերատար լսում եմ քեզ”:

    Հուդան ասաց նրան. “Երազում եղավ, որ տասներկու աշակերտները քարկոծում էին ինձ և [45] հետապնդում էին ինձ դաժանորեն: Ես եկա այն տեղը, որտեղ […] քո հետևից: Ես տեսա մի տուն, և իմ հայացքն անկարող էր ընդգրկել նրա չափերը: Մեծ մարդիկ էին շրջապատել այն, իսկ տանիքը բույսերից էր, և տան մեջ մարդկանց բազմություն էր հավաքվել […երկու տող բաց է թողնված], ովքեր ասում էին. “Ուսուցիչ, ինձ էլ վերցրու այս մարդկանց հետ”:

    Հիսուս պատասխանեց և ասաց. “Հուդա, քո աստղը հափշտակեց քեզ ճշմարիտ ճանապարհից”: Եվ շարունակեց. “Ոչ ոք մահկանացուներից արժանի չէ մտնել այն տունը, որը դու տեսար, քանզի դա սուրբ** տեղ է: Այնտեղ չեն իշխում ոչ արևը, ոչ լուսինը, ոչ ցերեկը, բայց մշտապես հավերժության մեջ են գտնվում սրբերն ու հրեշտակները: Տես, ես բացատրեցի քեզ արքայության գաղտնիքները [46] և պատմեցի աստղերի սխալների մասին և […] ուղարկեցի դա […] տասներկու ոլորտներ:






    - - - - - - - -
    * Կամ “տասներեքերորդ դևը”: Հուդան համարվում է տասներեքերորդ աշակերտը, քանի որ հեռացված էր տասներկուսից և այդ պատճառով հանդես է գալիս որպես դև, քանի որ նա իրականում հոգևոր անձ է: (Այն ժամանակներում դևը չէր ընկալվում որպես բացասական կերպար, այն կարող էր թե բացասական, և թե դրական լինել: - Ս-բաբա)
    ** Կամ “նախատեսված է սրբերի համար”
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՈՒԴԱՆ ՀԱՐՑՆՈՒՄ Է ԻՐ
    ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ





    Հուդան ասաց. “Ուսուցիչ, կարո՞ղ է այնպես պատահել, որ իմ սերմը* գտնվում է տիրակալների իշխանության տակ**”:

    Հիսուս պատասխանեց և ասաց նրան. “Այն, որ ես […երկու տող բաց է թողնված], բայց դու շատ վիշտ կապրես արքայությունը և նրա ամբողջ սերունդը տեսնելով”:

    Լսելով այդ, Հուդան ասաց նրան. “Իսկ ի՞նչ լավ բան կլինի դրանից: Քանզի դու բաժանեցիր ինձ այն սերնդից:”:

    Հիսուս պատասխանեց և ասաց. “Դու տասներեքերորդը կդառնաս և անիծված կլինես այլ տոհմերի կողմից` և կգաս նրանց վրա իշխելու***: Վերջին օրերին նրանք կանիծեն քո վերելքը [47] դեպի սուրբ սերունդ”:








    - - - - - - - - - - - -
    * Սերմը` անձի հոգևոր մասնիկն է, նրա աստվածային կայծը և միաժամանակ երկնքից իջածների սերունդը: Այդ կերպ, սեթական տեքստերում գնոստիկներին անվանում են Սեթի սերմը կամ սերունդը:
    ** Կամ “արխոնտների” իշխանության տակ` այստեղ և հաջորդիվ, - այսինքն այս աշխարհի տիրակալների և հատկապես տիեզերական ուժերի, որոնք համագործակցում են դեմիուրգի հետ: Դա կարելի է թարգմանել նաև որպես “այն, որ իմ սերունդն իրեն կհպատակեցնի տիրակալներին”:
    *** Ենթադրվում է, որ Հուդային կարհամարհեն մնացած աշակերտները, բայց նա կվեհանա նրանց վրա որպես ամենաառաջինը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ՀՈՒԴԱՅԻ ԱՌՋԵՎ ԲԱՆՈՒՄ Է
    ՏԻԵԶԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ.
    ՈԳԻ ԵՎ ԻՆՔՆԱԾՆՈՒՆԴ





    Հիսուս ասաց. “Այժմ ես կարող եմ բանալ քեզ գաղտնիքները*, որոնք երբեք ոչ ոք չի իմացել: Քանզի գոյություն ունի մեծ և անծայրածիր մի ոլորտ, որի սահմանները հրեշտակների դասը չի ճանաչել, և այնտեղ է գտնվում Մեծն անտեսանելի Ոգին**,


    ում հրեշտակները չեն տեսել,
    հոգին չի ըմբռնել,
    և ում երբեք անունով չեն կոչել:


    Եվ լուսակիր ամպը*** հայտնվեց այնտեղ: Նա**** ասաց. “Թող հրեշտակը***** ինձ օգնական լինի”:

    “Պայծառացած և աստվածային Ինքնածին****** Մեծն հրեշտակը հայտնվեց ամպից: Նրա հետևից անմիջապես չորս այլ հրեշտակներ հայտնվեցին ուրիշ ամպից և Ինքնածին հրեշտակի սպասավորները******* դարձան: Ինքնածինն ասաց. [48] “Եղիցի […], և եղան […]: Եվ նա ստեղծեց առաջին լուսատուն, որ կառավարի նրան********:



    - - - - - - - - - - -
    * Սեթական տիեզերաբանության մասին լրիվ պատմությունը տես “Հովհաննու գաղտնի գիրքը” և “Մեծն Անտեսանելի Ոգու սուրբ գիրքը”:
    ** Տրանսցենդենտալ Աստվածությունը:
    *** Կամ բանբերը:
    **** Ոգին:
    ***** Կամ բանբերը:
    ****** Հուն. Աուտոգենես (autogenes): Սեթական տեքստերում` Աստծո զավակը:
    ******* “Հովհաննու գաղտնի գրքում” (II: 7-8) չորս լուսատուներ Հարմոզելը, Օրոիրաէլը, Դավեթհանը և Էլելեթը ծագում են Ինքնածինից: Տես նաև. “Մեծն Անտեսանելի Ոգու սուրբ գիրքը” (III: 51-53); Zostrianos (127-28); “Նախնական ճանաչման երեք ձևերը” (38-39):
    ******** Աստվածային ոլորտը լիքն է լուսատուներով, ոլորտներով, հրեշտակներով, որոնց ծնել է Ինքնածինի խոսքը, որպեսզի նրանք ծառայեն և երկրպագեն Աստվածությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԴԱՄԱՍ և ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԸ




    “Ադամասն* առաջին լուսակիր ամպում** էր, ում հրեշտակները երբեք չէին տեսել նրանց մեջ, ով կոչվում էր Աստված: Նա [49] […] ինչ ստեղծված էր […] և այդ հրեշտակի նմանությամբ***: Նա ներկայացրեց Սեթի**** անապական սերունդը տասներկու […] տասնչորս […]: Անպական սերնդի մեջ, համաձայն Ոգու կամքի, նա ներկայացրեց յոթանասուներկու լուսատու: Այդ յոթանասուներկու լուսատուները, Ոգու կամքի համաձայն, անապական սերնդի մեջ 360 լուսատու ներկայացրեցին, որպեսզի ամեն մեկի համար հինգը լինի*****”:

    “Տասներկու լուսատուների տասներկու ոլորտները միասին ամբողջացնում են իրենց Հորը, վեց երկինք ամեն ոլորտին, այնպես, որպեսզի լինի յոթանասուներկու երկինք յոթանասուներկու լուսատուի համար, և ամեն [50] հինգից յուրաքանչյուրի համար երկնային կամարներ, ընդամենը 360 [երկնային կամար…]: Նրանց իշխանություն է տրված և հրեշտակների մեծ բազմություն առանց քանակի` փառաբանելու և երկրպագելու համար, և նրանցից հետո նաև Օրիորդների****** ոգիներ բոլոր ոլորտները և երկինքները և երկնային կամարները փառաբանելու և երկրպագելու համար*******”:





    - - - - - - - - - -
    * Սա Ադամն է, ըստ Ծննդոցի առաջին մարդը, ով այստեղ, ինչպես նաև գնոստիկական շատ այլ տեքստերում, մեկնաբանվում է որպես Աստվածային էության մարդկայնացված ձևի պարադիգմը և մարդկության վսեմ կերպարը: Տես, օրինակ, “Հովհաննու գաղտնի գիրքը” (II: 8-9)
    ** Աստվածայինի սկզբնական արտահայտումը: Տես Հուդայի Ավետարան (47)
    *** Թարգմանիչը համարձակվում է առաջարկել կարդալ այս մասը հետևյալ կերպ. “Նա այն էր, ինչը ստեղծված էր Մեծն Անտեսանելի Ոգու կերպ և նմանությամբ”:
    **** Ադամի որդին, նույնպես գտնվում է Աստվածային ոլորտում, տես Ծննդոց (4:25 – 5:8): Սեթի` որպես Սեթի սերնդի (“այն սերնդի”) նախահոր դերը լավ ցույց է տրված սեթական տեքստերում: Տես նաև Ավետարան Հուդայի (52):
    ***** Վերջին հաշվով, ամեն ինչ աստվածային Ոգու կամքով է կատարվում:
    ****** Սեթական տեքստերում “Օրիորդ” տերմինն օգտագործվում է որպես մակդիր Աստվածային ուժերի տարբեր դրսևորումների մաքրությունն ու անարատությունն ընդգծելու համար: Օրինակ, “Մեծն Անտեսանելի Ոգու սուրբ գրքում” Մեծն Անտեսանելի Ոգին, Բարբելոն, Իոէլը և Պլեսիթեան պատկերված են որպես օրիորդներ, ինչպես նաև հիշատակվում են այլ օրիորդներ էլ:
    ******* Այդ լուսատուներն ու ոլորտները` Տիեզերքի հոգևոր ուժերն են և արտացոլում են աշխարհի ասպեկտները, հատկապես ժամանակը և ժամանակի միավորները: Տասներկու ոլորտները կարելի է դիտել որպես տարվա ամիսներն ու կենդանակերպի նշանները: Յոթանասուներկու երկինքներն ու լուսատուները համեմատելի են հրեական ավանդույթում աշարհի ժողովուրդների քանակի հետ: Երեք հարյուր վաթսուն երկնակամարները` տարվա օրերի քանակը (12 ամիս` 30 օրով) առանց հաշվի առնելու այն հինգ օրերը, որոնք ավելացվել են արևային տարվա հետ համաձայնեցվելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐՆ ՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ




    Աշխարհի տասներկու հզորներն ասացին տասներկու հրեշտակներին. “Որպեսզի ամեն մեկը ձեզանից [52] […] և թույլ տա […] սերնդին [մեկ տող կորած է] հետևյալ հրեշտակների.

    Առաջինն է Սեթը, ում անունն է Քրիստոս*:
    Երկրորդը` Գարմատոքն է, այսինքն […]:
    Երրորդը` Գալիլան է:
    Չորրորդը` Իովելն է:
    Հինգերորդը` Ադոնայն է:

    Այս հինգը` տիրակալներն են դժոխքի և, առաջին հերթին, համաշխարհային քաոսի**:




    - - - - - - - - - -
    *Այստեղ, ինչպես նաև այլ սեթական տեքստերում, Քրիստոսն անձնավորված է որպես աշխարհի Սեթը: “Մեծն Անտեսանելի Ոգու սուրբ գրքի” տեքստում կան հղումներ (III: 63-64) մեծ Սեթի կերպարով`Աստծո Խոսքով (Logos) անարատ Հիսուսի վրա: “Նախնական խորհրդածության երեք ձևերում” (50) համաձայն Խոսքի (կամ Logos) հայտարարվում է հետևյալը. “Ապավինում եմ Հիսուսի վրա և անիծված փայտից [խաչ] տեղափոխում եմ նրան նրա Հոր կացարան”: Տես Ավետարան Հուդայի (56):
    ** “Մեծն Անտեսանելի Ոգու սուրբ գրքում” (III:58) ասվում է, որ Նեբրուէլի և Շաքլայի օգնությամբ ծագեցին տասներկու հրեշտակներ, նրանցից ոմանք ունեին այստեղ նշված անուններին նման կամ համահունչ անուններ, կա նաև հիշատակություն Կայենի մասին: Կայենին հիշատակելը միտք է հղացնում Հիրենեոս Լիոնացու մասին (“Ընդդեմ հերձվածոց”, 1.31.1), ով պնդում էր, որ Հուդայի ավետարանը կազմողները կոչ էին անում Կայենի հեղինակությանը, չնայած պահպանված տեքստում վերջինս չի հիշատակվում: “Հովհաննու գաղտնի գրքում” (II:10-11) տրված է անունների համանման ցուցակ և ասվում է, որ յոթը իշխում են յոթ երկնային ոլորտներին (արևին, լուսնին և հինգ այն ժամանակ հայտնի մոլորակներին (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուռն), իսկ հինգը տիրապետում են անհունի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ





    Այդժամ Սաքլասը հրամայեց հրեշտակներին “ստեղծել մարդկային արարած կերպ և նմանությամբ*”: Նրանք ծնեցին Ադամին և նրա կին Եվային, ով ամպի մեջ կոչվում էր Զոյա**: Բոլոր սերունդները դատում են մարդուն, և նրանցից ամեն մեկն այդ անուններով է կոչում կնոջը: Այժմ Սաքլասը [53] չի իշխում, բացառությամբ […] այդ […] սերունդների […]: Եվ տիրակալն ասաց Ադամին. “Դու կապրես երկար, քո զավակների հետ***:





    - - - - - - - - - - -
    * Տես Ծննդոց, 1:26: Մարդու ստեղծման մասին նմանապիպ պատմություններ գտնում ենք նաև սեթական այլ տեքստերում, ընդ որում երբեմն, ավելի ուշ ավանդույթներում, ասվում է, որ մարդը ստեղծված է բարձրյալ Աստծո կերպ և աշխարհի տիրակալների նմանությամբ: Տես. “Հովհաննու գաղտնի գիրքը” (II:15):
    ** Զոյա (հուն. “կյանք”) – Եվայի անունը Սեպտուագինտայում:
    *** Արարիչ իրոք, իր խոսքի տերն էր. Ծննդոցի առաջին գլուխներում նկարագրված մարդիկ բոլորն էլ չափազանց երկար էին ապրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՈՒԴԱՆ ՀԱՐՑՆՈՒՄ Է ԱԴԱՄԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ
    ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ




    Հուդան հարցրեց Հիսուսին. “Որքա՞ն է մարդու կյանքի տևողությունը”:

    Հիսուս ասաց. “Ինչու՞ ես դու հետաքրքրվում դրանով, չէ՞ որ Ադամն իր սերնդի հետ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրում է այնտեղ, որտեղ իր արքայությանը տիրացավ, իր տիրակալի հարատևության մեջ*”:

    Հուդան հարցրեց Հիսուսին. “Մեռնու՞մ է արդյոք մարդկային հոգին”:

    Հիսուս ասաց. “Ահա թե ինչու Տերը կարգադրեց Միքաելին մարդկանց հոգիներ տալ ժամանակավոր օգտագործման համար, որպեսզի նրանք կարողանան ծառայել, բայց Մեծագույնը կարգադրեց Գաբրիելին** բարձրագույն սերնդին հոգիներ տրամադրել առանց կառավարիչի նրանց վրա***, այսինքն ոգի և հոգի****: Այդ պատճառով մնացած հոգիները [54] [մի տող բաց է թողնված]”:






    - - - - - - - - - - - - - - -
    * Թարգմանելու համար դժվար ֆրազ է, այն կարող է նշանակել, որ Հուդան հետաքրքրվում է Ադամի կյանքի երկարատևությամբ նրա աշխարհում և նրա Աստծո մեջ, այսինքն ամենով, ինչ կապ ունի Հուդայի հետ: Վերջում նախադասությունը բառացիորեն կարդացվում է որպես “իր տիրակալի հետ նույն թվում”:
    ** Միքաելն ու Գաբրիելը` երկու գլխավոր հրեշտակապետներն են:
    *** Կամ “անթագավորելի սերնդին”, առաքում Սեթի սերնդի վրա, օգտագործելով սեթական տեքստերից ծանոթ նկարագրումը, որտեղ մատնանշվում է, որ Սեթի սերունդը ոչ ոգու չի ենթարկվում:
    **** Տերը, ակնհայտորեն այս աշխարհի Աստված, ժամանակավոր օգտագործման համար կյանքի ոգի է տալիս (կյանքի շու՞նչ: Տես Ծննդոց, 2:7) մարդկանց Միքաելի միջնորդությամբ, բայց Գաբրիելի միջոցով ոգի և հոգի է տալիս ոմանց որպես նվեր: Ծննդոցի (2:7) այս պասաժը ստեղծագործաբար մեկնաբանել են գնոստիկական այլ տեքստեր էլ, այդ թվում նաև սեթականները (տես. “Հովհաննու գաղտնի գիրքը” (II:19). “Նրանք [հինգ բարձրագույն լուսատուները] ասացին Յալդաբաոտքին. “Փչիր ոգին քո Ադամի դեմքին, և մարմինը նրա կհառնի”: Նա փչեց ոգին Ադամի մեջ: Ոգին` նրա մոր [Սոֆիայի] ուժն է, բայց նա չի գիտակցում դա, քանզի ապրում է անգիտության մեջ: Մայրական ուժը դուրս եկավ Յալդաբաոտքից և մտավ ֆիզիկական մարմին, ստեղծելով այսպես ասած սկիզբ: Մարմինը սկսեց շարժվել և ուժ ձեռք բերեց: Եվ այդպես իրականացավ պայծառացումը”: Հոգու և ոգու մասին տվյալ տեքստում տես Ավետարան Հուդայի [43]:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 06.09.2014, 08:01:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարականոն Տիբեթյան Ավետարան
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.05.2018, 19:26
  2. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  3. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  5. Ավետարան ըստ Հուդայի
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Կրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.11.2009, 20:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •