User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Պարականոն Ավետարան Հուդայի

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՀՈՒԴԱՅԻ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ
    ՄԵՂՍԱԿԱՆ ՉԱՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ




    “[…] լույսը [բաց է թողնված մոտ երկու տող] մոտ […] տալիս է […] ոգի, որը գտնվում է ձեր մեջ, ապրում է այդ մարմնում հրեշտակային սերնդի միջև: Բայց Աստված իմացություն նվիրեց Ադամին և նրանց, ով իր հետ էր*, նրա համար, որպեսզի քաոսի և դժոխքի տիրակալները չկարողանան իշխել նրանց վրա”:

    Հուդան հարցրեց Հիսուսին. “Ի՞նչ են անելու այդ սերունդները”:

    Հիսուս պատասխանեց. “Հիրավի ասում եմ ձեզ**, աստղերը եզրափակում են ամեն ինչ***: Երբ ավարտվի Սաքլասին նախասահմանված կյանքի ժամկետը, նրանց առաջին աստղը կհայտնվի սերունդներում, և նրանք կավարտեն այն, ինչ իրենց նախորոշված է: Այն ժամանակ նրանք կսկսեն շնանալ իմ անվան տակ և սպանել իրենց զավակներին****[55] և նրանք կսկսեն […] և [բաց է թողնված մոտ վեցուկես տող] իմ անունից, և նա […] ձեր աստղը տասներեքերորդ ոլորտի վրա”:
    Դրանից հետո Հիսուս ծիծաղեց:

    Հուդան հարցրեց. “Ուսուցիչ, ինչու՞ ես ծիծաղում մեր վրա”:

    Հիսուս պատասխանեց և ասաց. “Ես ձեր վրա չեմ ծիծաղում, այլ աստղերի սխալների, քանզի այդ վեց աստղը թափառում են իրենց հինգ ջատագովների միջև, և բոլոր նրանք կոչնչացվեն իրենց արարածների հետ մեկտեղ*****”:






    - - - - - - - - -
    * Այս հատվածը ենթադրում է, որ gnosis (իմացությունը) տրված է Ադամին և նրա հետ ամբողջ մարդկությանը: Միջոցը, որի օգնությամբ Ադամն ու մարդկությունը գալիս են դեպի իմացությանը տիրանալը, մանրամասնորեն բացատրվում է այլ գնոստիկական` այդ թվում նաև սեթական տեքստերում, այնտեղ արտահայտվում է ենթադրություն, որ ի տարբերություն վեհության մոլուցքով տառապող աշխարհի տիրակալների, մարդկությունը տիրապետում է իմացությանը:
    ** Տեքստում հոգնակի թվով է:
    *** Հղումները դեպի աստղերը, նրանց ազդեցությունը և վերջնական ոչնչացումը` աստղագիտական և գուշակական բնույթ են կրում:
    **** Երեխաներին սպանելու մասին տես “Մարգարեություն Եզեկիելի”(16:15-22) և “Ավետարան Հուդայի (38, 40)”:
    ***** Թափառող աստղեր – հավանաբար, հինգ մոլորակները (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն) և Լուսինը: Համաձայն հին աստղաբաշխական և աստղագուշակական թեորիաների այդպիսի թափառող աստղերն անբարենպաստ կերպով են ազդում կյանքի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ԽՈՍՈՒՄ Է ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ
    ՀՈՒԴԱՅԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    Հուդան հարցրեց Հիսուսին. “Ի՞նչ կլինի Քո անվամբ մկրտվածների հետ*”:

    Հիսուս պատասխանեց. “Հիրավի ասում եմ ձեզ, որ մկրտումը [56] […] իմ անվան [բաց է թողնված մոտ ինը տող] ինձ: Հիրավի ասում եմ քեզ, Հուդա, նրանք, ովքեր զոհեր են մատուցում Սաքլասին** […] Աստված [բաց է թողնված երեք տող] ամենը չար է”:
    Բայց դու կգերազանցես նրանց բոլորին: Քանզի դու կզոհաբերես նրան, ով մարմնավորվել է իմ մեջ***


    Քո ծնունդն արդեն կայացել է,
    քո ցասումը զորեղանում է,
    քո ատղը սկսել է շողալ
    և քո սիրտը […]****
    [57]

    Հիրավի ասում եմ ձեզ, ձեր վերջին […] կդառնա [բաց է թողնված մոտ երկուսուկես տող], քանզի այն կվերացվի: Եվ այդ ժամանակ Ադամի մեծն սերնդի կերպարը կվսեմացվի, քանզի նախքան երկինքը, երկիրը և հրեշտակները, հավերժական ոլորտներից եկած այդ սերունդն արդեն կա*****:

    Այսպիսով, քեզ ասվեց ամեն ինչ: Բարձրացրու հայացքդ և նայիր ամպին և լույսին նրա մեջ, և աստղերին, որ շրջապատում են նրան: Աստղը, որ ցույց է տալիս ճանապարհը, քո աստղն է******”:

    Եվ Հուդան բարձրացրեց հայացքն ու լուսաբեր ամպ տեսավ և մտավ նրա մեջ*******: Իսկ երկրի վրա կանգնածները******** ձայն լսեցին ամպից եկող, որ ավետում էր [58] […] մեծն սերունդը […] … կերպարը […] [բաց է թողնված մոտ հինգ տող] *********:





    - - - - - - - - - - -
    * Նկատի են առնված Հիսուսի անունով կնքված քրիստոնեաները: Բայց պարզ չէ, արդյո՞ք քննադատվում է քրիստունեական մկրտությունը, ինչպես սովորաբար այլ սեթական տեքստերում է:
    ** Սաքլասին զոհեր մատուցելու մասին, հնարավոր է, տես Ավետարան Հուդայի (38-41):
    *** Բառացիորեն “ինչը կրում է ինձ” (ղպտական, հունականից. etrophorei ommoei): Հիսուս հորդորում է Հուդային օգնել իրեն մարմնական թաղանթը (մարդուն) զոհաբերելու գործում, որի մեջ բանտարկված է Հիսուսի իսկական ոգին: Հիսուսի մահը Հուդայի օգնությամբ ընկալվում է որպես անհատականական հոգևոր էության ազատագրում:
    **** Բանաստեղծական տողերի մեջ արտացոլված է, թե ինչպես է Հուդան պատրաստվում փրկարար դավաճանության գործողությանը, տես հատվածներ Սաղմոսներից: Վերջին տողը կարելի է վերանորոգել որպես “ավելի է հզորանում”:
    ***** Այսինքն Սեթի սերունդը նախագոյատևում կամ նախորդում է ամենին, ինչ գալիս է Աստծոց:
    ****** Տեքստում Հուդա` բառացիորեն նշանակում է աստղ:
    ******* Այս հատվածը կարելի է բնութագրել որպես Հուդայի փոխակերպում: Հուդայի պատիվը վերականգնված է` փառաբանվելով լուսաբեր ամպում, որտեղից ձայն է հնչում: Ինչպես և Հիսուսի փոխակերպման մասին պատմություններում (Մատթեոս 17:1-8, Մարկոս 9:2-8, Ղուկաս 9:28-36, “Ալլոգենի գիրքը” 61-62, Չակոսի Կոդեքսում անմիջապես Հուդայի Ավետարանից հետո), այստեղ Հուդան մտնում է լուսաբեր ամպի մեջ, որտեղից ավետում էր Աստվածային ձայնը:
    ******** Կամ “ներքևում”:
    ********* Ամպից եկող աստվածային ձայնի խոսքերի մեծամասնությունը ձեռագրում վնասված է, բայց այն, հավանաբար, փառաբանում էր Հուդային կամ մեծն սերունդը կամ կարող էր բացահայտել տեղի ունեցածի իմաստը: Նորկտակարանային ավետարաններում Աստվածային ձայնի վերաբերյալ տես Քրիստոսի փոխակերպման և Հիսուսի մկրտության մասին պատմվածքները (Մատթեոս 3:13-17, Մարկոս 1:9-11, Ղուկաս 3:21-22):
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 06.09.2014, 09:18:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵԶՐԱՓԱԿՈՒՄ:
    ՀՈՒԴԱՆ ՄԱՏՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ




    […] Նրանց բարձրագույն հոգևորականները շշնջացին, քանզի [նա]* մտավ հյուրերի համար նախատեսված սենյակն** աղոթելու***: Բայց որոշ գրագիրներ ուշադիր նայում էին, որպեսզի ձերբակալեն նրան աղոթքի ժամանակ, քանզի վախենում էին ամբոխից, որովհետև բոլորը նրան մարգարե էին համարում****:

    Նրանք մոտեցան Հուդային և ասացին նրան. “Ի՞նչ ես դու այստեղ անում: Չէ որ դու Հիսուսի աշակերտն ես”:

    Հուդան պատասխանեց նրանց ինչ նրանք էին ցանկանում: Եվ նա ստացավ իր վարձն ու մատնեց նրան նրանց*****:






    ԱՎԵՏԱՐԱՆ ՀՈՒԴԱՅԻՑ******

    _ _ _ _ _ _ _ _
    *Հիսուս: Բայց հնարավոր է նաև “նրանք”, այսինքն Հիսուս` աշակերտների հետ:
    ** Նույն հունարեն բառը` kataluma, որպես հյուրասենյակ, որտեղ տեղի է ունենում Գաղտնի ընթրիքը, օգտագործված է Մարկոսի (14:14) և Ղուկասի (22:11) մոտ:
    *** Վերջին նախադասությունը կարելի է թարգմանել նաև հետևյալ կերպ. “Նրանց բարձրագույն հոգևորականները շշնջացին. “Նա (կամ նրանք) գնացին հյուրասենյակ աղոթելու”:
    **** Տես Մատթեոս (26:1-5), Մարկոս (14:1-2), Ղուկաս (22:1-2), Հովհաննես (11:45-53):
    ***** Տես Մատթեոս (26:14-16), Մարկոս (14:10-11, 41-50), Ղուկաս (22:3-6, 45-53), Հովհաննես (18:1-11): Հուդայի Ավետարանն ավարտվում է նրբանկատ թերասությամբ, այնտեղ Հիսուսի խաչելության մասին պատմություն չկա:
    ****** Ստորագրությունը հնչում է ոչ ինչպես “Ավետարան ըստ [pkata կամ kata] Հուդայի” (ինչպես ավետարանական տեքստերի մեծամասնության դեպքում), այլ ինչպես “Ավետարան [en] Հուդայից”: Հնարավոր է, նկատի ունի, որ դա Հուդայի և նրա ավանդույթային նշանակության մասին Ավետարան է (բարի լուր)` բառի բուն իմաստով: Այն, ինչ կատարեց Հուդան, եզրափակում է տեքստը, ոչ թե վատ, այլ բարի լուր է թե Հուդայի, և թե բոլոր նրանց համար, ովքեր դարձան Հուդայի, իսկ նրա միջոցով նաև Հիսուսի հետնորդները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարականոն Տիբեթյան Ավետարան
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.05.2018, 19:26
  2. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  3. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  5. Ավետարան ըստ Հուդայի
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Կրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.11.2009, 20:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •