ՀԻՍՈՒՍ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՀՈՒԴԱՅԻ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ
ՄԵՂՍԱԿԱՆ ՉԱՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
“[…] լույսը [բաց է թողնված մոտ երկու տող] մոտ […] տալիս է […] ոգի, որը գտնվում է ձեր մեջ, ապրում է այդ մարմնում հրեշտակային սերնդի միջև: Բայց Աստված իմացություն նվիրեց Ադամին և նրանց, ով իր հետ էր*, նրա համար, որպեսզի քաոսի և դժոխքի տիրակալները չկարողանան իշխել նրանց վրա”:
Հուդան հարցրեց Հիսուսին. “Ի՞նչ են անելու այդ սերունդները”:
Հիսուս պատասխանեց. “Հիրավի ասում եմ ձեզ**, աստղերը եզրափակում են ամեն ինչ***: Երբ ավարտվի Սաքլասին նախասահմանված կյանքի ժամկետը, նրանց առաջին աստղը կհայտնվի սերունդներում, և նրանք կավարտեն այն, ինչ իրենց նախորոշված է: Այն ժամանակ նրանք կսկսեն շնանալ իմ անվան տակ և սպանել իրենց զավակներին****[55] և նրանք կսկսեն […] և [բաց է թողնված մոտ վեցուկես տող] իմ անունից, և նա […] ձեր աստղը տասներեքերորդ ոլորտի վրա”:
Դրանից հետո Հիսուս ծիծաղեց:
Հուդան հարցրեց. “Ուսուցիչ, ինչու՞ ես ծիծաղում մեր վրա”:
Հիսուս պատասխանեց և ասաց. “Ես ձեր վրա չեմ ծիծաղում, այլ աստղերի սխալների, քանզի այդ վեց աստղը թափառում են իրենց հինգ ջատագովների միջև, և բոլոր նրանք կոչնչացվեն իրենց արարածների հետ մեկտեղ*****”:
- - - - - - - - -
* Այս հատվածը ենթադրում է, որ gnosis (իմացությունը) տրված է Ադամին և նրա հետ ամբողջ մարդկությանը: Միջոցը, որի օգնությամբ Ադամն ու մարդկությունը գալիս են դեպի իմացությանը տիրանալը, մանրամասնորեն բացատրվում է այլ գնոստիկական` այդ թվում նաև սեթական տեքստերում, այնտեղ արտահայտվում է ենթադրություն, որ ի տարբերություն վեհության մոլուցքով տառապող աշխարհի տիրակալների, մարդկությունը տիրապետում է իմացությանը:
** Տեքստում հոգնակի թվով է:
*** Հղումները դեպի աստղերը, նրանց ազդեցությունը և վերջնական ոչնչացումը` աստղագիտական և գուշակական բնույթ են կրում:
**** Երեխաներին սպանելու մասին տես “Մարգարեություն Եզեկիելի”(16:15-22) և “Ավետարան Հուդայի (38, 40)”:
***** Թափառող աստղեր – հավանաբար, հինգ մոլորակները (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն) և Լուսինը: Համաձայն հին աստղաբաշխական և աստղագուշակական թեորիաների այդպիսի թափառող աստղերն անբարենպաստ կերպով են ազդում կյանքի վրա:
Էջանիշներ