Պսևդոմտքեր
Սկզբում չի եղել ոչինչ: Առաջնաստեղծ քաոսի մթության անդորրում հանգչող՝ ասես խորը քնի մեջ, ջրից առաջացավ մինչ այլ արարածները: Ջրից ծնվեց կրակը:
©ինչ-որ դիցաբանությունից
Մաս 1: Ոչ Հայաստան: 2014-ի հունիս ամիս: Մենք նստած ենք իմ բնակարանում՝ Գարնանային պողոտայի վրա բացվող պատուհանով, որը չգիտես ինչի փակ է, ծուխն էլ շարունակում է գլանակներից բարձրանալ դեպի առաստաղն ու թանձրացնել օդը: Սովետի թվի Մեկօսոնիք նվագարկիչս ժանգոտած ասեղով շարունակում է քերծել վինիլային սկավառկներից մեկը, որոնք տանս մյուս իրերի նման գտել եմ: Կոնկրետ սրանք վերցրել եմ շքամուտքի պատուհանից, ուր հարևանները անպետք իրեր են թողում: Լինում է գրքեր են դրած, անճոռնի նախշազարդերով բյուրեղապակե բաժակներ, յուղոտ ափսեներ: Մարդկանց դեռ չեմ հայտնաբերել, իրանք սովորաբար վեր են կենում գնում փող մուրալու, որ հերթական էժանագին շիշ Ալկանը գնեն:
-Լիզ մարդ էսքան վաղեմի չի լինի, գիտես, - ասում է Միքայելը ու շարունակում պլշած նայել դիասկոպի մեջ, փոխելով սլայդը, - համա՜ր 5: Տա՜կս: Գտա՛: Տեբերդա գետը - աշունը ավելացնում է իր դեղին գույնը բնության կապույտ պալիտրայի վրա: Ֆո՜ւ: Քեզ դո՞ւր ա գալիս ժամերով անծանոթներ վրա սևեռվել ու կարդալ էս տիպի զեղումներ:
- Ոնց որ ռետրո թանգարան լինի, - փնթփնթում է կիսամերկ Դիլիարան:
Ես ինչ որ բան եմ ման գալիս, չգիտեմ ինչ, գիտեմ որ էստեղ մի տեղ դրել եմ ու անպայման պետք է գտնեմ:Գրասեղանին դարսած սկավառակները հերթով նետում եմ պատին՝ Վիսոցի, Շոպեն, Բիթլզ: Մի քանիսը ջարդվում են: Հերթը հագուստինն է: Մի շապիկը շպրտում եմ Դիլիին.
- Դու ավելի լավ ա հագնվի:
- Ես սիրում եմ տանը մերկ ման գալ,- ասում է նա ու երկարում լինոլիումին փռած բարակ խալու վրա:
Դրսից լսվում է սպորտային մոտոցիկլների մռնչյունը, մեկ, երկու, երեք... տաս: Երկտեղանի բազմոցին Անդրեյն է տարածվել, ուկրաինացի փախստական, որի հետ Հարաթի փաբում ենք ծանոթացել: Ինձ սպառնաց, որ Ալլահն ամեն ինչ տեսնում է: Ես էլ առաջին անգամն էի քրիստոնյա մահմեդական տեսնում ու ծիծաղեցի վրան, կույր անվանելով: Նա էլ ասաց, որ անտակտություն է կույրերի վրա ծիծաղելը:
Նա անընդհատ խոսում էր, բողոքում է մարդկանցից ,երկրից: Միքայելն էլ լուռ լսում էր, ու դա էն լռությունը չէր, որ բան չկա ասելու:
- Հլը մի կողմ քաշվի, Անդրեյ, չես տեսնում բան եմ փնտրում, - գոռում եմ վրան:
- Էրեխեք, մի հատ կարա՞ք վերադառնաք արդիականություն, - ասում է Դիլին, "Քաղաքյին ասեկոսներ" -ում ինչ-որ բան կարդալով ու ժպտալով, - նայի, - շարունակում է, - մեկը գրում ա. "Ավտոբուսում ինձ համար նստած եմ, մեկ էլ թիկունքում լսեմ երկու ուկրաինացի են խոսում, "գ"-ի տեղը "հ" արտասանելով: Բամբասում էին, էս ինչ արկիր ա, Պուծինը սենց, Պուծինը նենց: Տո, արա՜, այ գյոթեր, եկել աղավարի տեղավորվել, տուն-տեղ, գործ ստացել եք, վեր ընկեք տեղներդ: Դուր էլ չի գալիս ռադ եղեք": 1589 լայք ա հավաքել, Միկկի սրա հեղինակը հո դու չե՞ս, պատահաբար, - հռհռում է:
- Լիզ հանգստացի էլի, մի հատ քաշի կդզվես, անցած շաբաթ նույնը իմ հետ էր կատարվում: Իրականում ոչ մի բան չես կորցրել, ոչ մեկն էլ քեզ չի հետևում:
- Ի՞նչ հետևել, ուղեղդ հացի հետ ես կեր՞ել:
- Մի կես ժամից կսկսեն հետևել, հավատա՛:
Մոտենում եմ լաքապատ սեղանին, խոհանոցային դանակի կոթով զաղզղած մակերեսին մանրացնում եմ մեֆեդրինի քարաղ հիշեցնող բուրեղները, շեղբով մոտեցնում եմ քթիս քաշում: Պատից կախված կլոր ջահը լուսավորում է Դիլիարայի քրտնքից փայլող թուխ մաշկը:
Միքայելն ու Անդրեյը բուռն դիսկուսի մեջ են, ես չեմ էլ լսում: Ասես գլխի վրա կանգնած խոսեն, ամեն մի բառ աղավաղում են: Դիլին անջատված տեսք ունի, համարյա չի շնչում: Մենակ չորացած շուրթերն է ճպճպացնում:
- Վաղը փող կլինի, գնում ենք Հայաստան, - ասում եմ ի միջի այլոց, - Միկ մեքենայի հարցը քո վրա, արագության հարցը ես կլուծեմ:
- Ի՞նչ: Արագության հարցը արդեն լուծեցիր, կլնի մեզ էլ հյուրասիրես:
Մի քանի մոտեցումից կատարյալ էմպատիա է: Բոլորը համաձայնվում են:
- Հիմնարկը փակում է ծախսերը, Մասիվում միսենյականոց կվարձենք, բայց էնտեղ երկար չենք մնա, – սպիրտի սալիկը բռնկվում է թափանցիկ կոլբայի տակ, գոլացած ֆիզ լուծույթում հալվում են մի քանի բյուրեղ:
- Չեմ ընկալում ինչի մասին ես խոսում, բայց իմ մեքենան խոդի ա, - ասում է Միկին:
Ջինսցի փողքը տրորելով դուրս է գալիս շալվարի մեջից:
Ես հանում եմ Դիլիարայի ներքնազգեստը, լուծույթում թրջած բամբակը քամում եմ շուրթերին: Մատներս մտցնում եմ լայնաբերան տարայի մեջ, պահում եմ նրա ծալված ծնկների վերևը ու շարժում անտեսանելի լարերի վար: Մի քանի կաթիլ սահում ու անհետանում են ազդրերի արանքում: Ձեռքս հետևում է նրանց: Դիլիի կուրծքը փքվում է սպունգի նման ու նա սկսում է հևալ: Լայն բացելով ոտքերը ձեռքը դնում է ձեռքիս ու սեղմում:
Նվագարկչում սկավառակը խզզոցով պտտվում է դեռ:
Մաս 2: Հայաստան: Մասիվեցիները տարօրինակ ժողովուրդ են՝ Միկի խոսքերով, բոլորովին չգիտեն անտարբերությունն ինչ է:
- Մեր մոտ ճամփին պառկես մեռնես, հարբած ես, շան տեղ չեն դնի:
Հարևաններ հայացքների ներքո բեռնում ենք պայուսակը վոլգա 24 մակնիշի հինավուրցի մեջ, որը չնայած շարժիչի 800 հազար պտտած կիլոմետրերին մեզ բարեհաջող տեղ էր հասցրել: Երկու հարյուր գրամ մեֆեդրին, մի քանի տուփ ֆեվարին, 3 բլոկ սիգարետ, երկու շիշ Ջեք.
- Բան չենք մոռացե՞լ, - հարցնում է Սերգեյը:
- Մոռացել ենք: Ծանոթացե՛ք, սա Հայկն ա: Իրան այգում եմ բռնել, ես դեղնած թերթերով հրաշքն էր կարդում: Բուդիիզմ ա, հինդուիզմ ա չեմ տարբերում:
- Շատ հետաքրքիր ու ռոմանտիկ ա, բայց աչքիս մունդշտուկը չենք վերցրել ,- վրա է տալիս Դիլին:
- Ես վերցրել եմ, - մեջ է ընկնում Միկին, - ուտելիքն ու գարեջուրը մի տեղից կառնենք, Հայկը մեզ ցույց կտա, չէ՞, Հայկ:
- Հա, - ասում է Հայկը մի մարդու տեսքով, որն այնքան էլ չի հասկանում թե ինչ գործ ունի այստեղ:
Ես ձեռքս դնում եմ ուսին.
- Դե լցվի մեքենան: Շարժվեցի՛նք:
Երբ մթերքներն ու գարեջուրը տեղավորում ենք, սկսում ենք խոսել մեր սիրած թեմայով՝ ոչ մի բանի մասին: Հայկը աշխարհից կտրվածի նման պատուհանից դուրս է նայում: Դիլին մուդշտուկը կպցնում է , իրար փոխանցելով քաշում ենք: Ես տալիս եմ այն Հայկին.
- Քաշի, - ասում եմ ու ոտքերիս արանքում դրած տոպրակի մեջից պոկում եմ անլվա խաղողը, - ի՞նչ ես դուրսը նայում:
Հայկը նայում է ինձ.
- Գլուխս ոնց որ ջրով լցվող լատեքսից պարկ լինի, վրան էլ անհամար մազանոթնոեր են զարկում:
- Ոչինչ, կանցնի:
- Ինչի մասին եք խոսում, - հարցնում է Դիլիարան:
- Դիլին թաթար ա, սովորում ա: Շատ սիրուն ա, չէ՞:
- Չգիտեմ:
- Միկին ռուս ա, 90-ականներին ռեկետով ա զբաղվել, հիմա տատու սալոն ունի: Ինքը էդ գործում լավագույններից ա:
- Բա դու:
- Ինքն էլ ուղակի Լիզն ա: Մենք դաժե իրա իսկական անունը չգիտենք:
Հայկը աշխուժանում է:
- Գիտե՞ս, - ասում է, - որ նայում եմ դուրսը պատկերացնում եմ, թե ջրի տակ եմ ապրում, պլանկտոնի կարգավիճակում: Ինձ հեսա կուլ կտան ու ճնշման տակ դուրս կժայթքեմ նեղլիկ անցքից, մաս մաս կլինեմ, որովհետև ես մարսվել չեմ սիրում:
- Սիրուն ա հնչում: Լսեցի՞ք: Հայկը մերոնցական ա, - ոգևորվում է Միքայելը:
Հարսնաքարի կողքին 100մ քառակուսի միակ ազատ տարածքում ենք կանգնում:
- Ինչ շուտ տեղ հասանք:
Ես ու Դիլին գնում ենք էքսկուրսիայի՝ Հարսնաքր, շքեղ քոթեջների ու ջրաշխարհի շուրջը պտտվելելով, ասես գազանանոցում, վերադառնում ենք: Տղաներն վրանը խփել են:
Մութը ընկնում է: Մեքենայից լսվում է The Pixies- ի where is my mind երգը:
- Անջատի, հիմար մարտկոցը կնստացնես, - գոռում է Անդրեյը:
Պլաստիկե բաժակից վիսկի մի հանքի կուլ է տալիս:
Հայկը սրտխառնոցով վազում է ափի կողմը, ես գնում եմ ճակատը բռնելու.
- Թող կհանգստանա կգա, - գոռում է Դիլին:
- Ձեռքդ լպրծուն ա, ոնց որ սողունի մաշկ լինի,- փսլքախառ դուրս է տալիս Հայկը, - շուրջս դևեր են մնացել մենակ:
Վերադառնում ենք վրան: Անդրեյն ու Միքայելը քնել են: Ես գրկում եմ Հայկի քրտնած ծոծրակը: Դիլիարան մշուշոտ հայացքով գետնին է նայում: Մեր շուրջը դևերի դիակներ են:
- Դու դա տեսնում ես, - հարցնում է Հայկը:
Դիլիարայի մարմինը պտտվում է խելահեղ թանդավայի մեջ, ամեն շարժման հետ տրորելով նեխած գլուխները: Նրա ծիծաղը ագռավների կռռոցի նման սավառնում է օդում, խառնվելով ճղճիմ արնահոտին:
Ափի կողմից կրակոցի ձայն է լսվում: Մենք սսկվում ենք: Ես շարունակում եմ գրկել Հայկի գլուխը, մազերից հոսող քրտինքը ներծծվում է շորերիս մեջ.
- Արա, էս ի՞նչ արիր: Սպանիր արա՛, - գոռում է ինչ-որ մեկը:
- Ի՞նչ է կատարվում, ի՞նչ անենք, Լի՛զ, Հա՛յկ:
Դիլին դողում է, նրա ոտնաթաթերը մերկ են ու սպիտակ: Ես մտածում եմ որ դա հերթական ցնորքն է:
- Ոչնինչ, ոչինչ անել պետք չի, - կմկմում է Հայկը, - մենք պետք է խուլ ու համր ձևանաք, ես գիտեմ:
Նրա տենդը խորանում է: Ամբողջ իրանը ցնցվում է դողէրոցքի մեջ:
-Խեղճ:
Լուսադեմին վոլգան շարժվում է դեպի Իջևան:
Հայկը կարթնանա վրանում ու ոչինչ չի հիշի, կամ կհիշի, բայց ափը մաքուր կլինի, ջուրը սառ: Կլվացվի ու կշարունակի խուլ ու համր ձևանալ: Եվս մեկ անգամ նայում եմ Դիլիարայի ոտնաթաթերին ու ֆեվարինը կուլ եմ տալիս՝ Կիլիկիայով:
Էջանիշներ