User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ

    Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Երկրորդ շաբաթ

    Ֆլեշմոբին գրանցված մասնակիցներն են՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա:
    Անցյալ շաբաթ նրանք բոլորը մասնակցել են նախագծին: Ֆլեշմոբին է մասնակցել նաև Լուսանդրը:

    Առաջին շաբաթվա ստեղծագործություններին, ինչպես նաև նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ, ցանկացած մեկը, ով ուզենա միանալ ֆլեշմոբին, կարող է դա անել՝ հետևելով նախագծի պայմաններին:

    Հիշեցնեմ, որ հեղինակներն իրենք են տեղադրելու իրենց ստեղծագործությունները: Դա արվելու է շաբաթ օրը, Երևանի ժամանակով 22:00: Ստեղծագործությունները դրվելու են հենց այս թեմայում:

    Մինչև ստեղծագործությունների տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, այս թեմայում գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառում կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:

    Այս շաբաթվա գրական առաջադրանքը

    Ստեղծագործությունը պետք է համապատասխանի հետևյալ երկու պայմաններին.
    1. Գործողությունների վայրը Հայաստանն է
    2. Կերպարներից առնվազն մեկը օտարերկրացի է

    Ստեղծագործությունը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի: Ժանրային, թեմատիկ և ծավալային սահմանափակումներ չկան:

    Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ
    Ակտի՜վ եղեք:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (01.09.2014), Lusntag Lusine (01.09.2014), Smokie (08.09.2014), Vardik! (01.09.2014), Այբ (01.09.2014), Նիկեա (02.09.2014)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիրիկական

    Ու Հայաստանում ծնվեց մի մկնիկ,
    Ծնվեց մի մկնիկ՝ օտար աչքերով։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2014), Sambitbaba (07.09.2014), Smokie (07.09.2014), Tiger29 (06.09.2014), Նիկեա (06.09.2014), Շինարար (07.09.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոնավ

    Արժե՞ արդյոք պատմել, թե մենք ինչպես ծանոթացանք, թե ինչպես մի օր պարզապես կարդալով մի մեկնաբանություն որոշեցի ընկերանալ մեկի հետ, ում երբեք չէի տեսել։ Արժե՞ արդյոք պատմել այն անքուն գիշերների մասին, որոնք անցկացրել եմ համակարգչի առաջ՝ նրա հետ տարբեր հարցեր քննարկելով ու բանավիճելով։ Արժե՞... Իհարկե ոչ։ Չէ որ միայն իրական կյանքում հանդիպելուց հետո լիովին ճանաչեցի նրան։ Քեզ իմ երկար պատմությամբ չձանձրացնելու համար կասեմ որ ամեն ինչ եղավ շատ արագ՝ ծանոթացանք, մտերմացանք, ընկերացանք ու նա ինձ հրավիրեց Հայաստան։ Ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում, համարյա երկուսն էր։ Նա եկել էր ինձ դիմավորելու։ Ողջագուրվեցինք հին ընկերների նման, որոնք անհիշելի ժամանակներից չէին հանդիպել, չնայած միմյանց տեսնում էինք առաջին անգամ։
    Ուղեբեռն ստանալուց հետո դուրս եկանք ու չանցած կես ժամ արդեն տանն էինք։
    Շատ ուշադիր էր.
    -Քաղցա՞ծ չես... քնե՞լ չես ուզում, հոգնած կլինես...
    -Չէ, շատ շնորհակալություն։Ինչքա՜ն հոգատար ես։
    Զգացի որ թեթևակի կարմրեց։
    -Կուզե՞ս զբոսնենք։
    -Հիմա՞։
    -Ըհն, Երևանը գիշերով հազար անգամ ավելի սիրուն է,-ու փայլեցին աչքերը. գիտեի որ սիրում է իր քաղաքը։
    -Իսկ դա վտանգավո՞ր չէ երկու երիտասարդ աղջիկների համար։
    -Չէ, չէ, ի՞նչ ես ասում։ Արի ինձ հետ, չես փոշմանի։
    Շատ չանցած մենք քայլում էինք ինչ-որ պուրակում։ Սեպտեմբերի վերջն էր։ Հաճելի, մեղմ քամի, տերևների խշշոց, լապտերների մեղմ լուսավորություն ու հաճելի ընկերակցություն... Փորձեցի երկնքում աստղեր գտնել։ Ուզում էի տեսնել ինչպիսին է երկինքը Երևանում։ Ամպեր էին կուտակված։ «Նման են»,- մտածեցի ես ու ակամա ժպտացի։ Փայլեց կայծակն ու մի վայրկյանում երկինքը պատռվեց։ Ուզեցի թաքնվել ծառի ստվերում։
    -Ի՞նչ ես անում, հիմարիկ,- ասաց նա ու ժպտաց այնպիսի ժպիտով, որով ժպտում են կարծես սխալմամբ երկրի վրա հայտնված հրեշտակները կամ գուցե ավելի լուսավոր։
    -Բայց կթրջվենք, անձրևանոց էլ չենք վերցրել։
    -Բարի գալուստ Հայաստան՝ մի երկիր, որտեղ անգամ անձրևանոցով ես անձրևից մինչև ոսկորներդ թրջվում,-ասաց ու կրկին ժպտաց։
    -Ասա ինձ, դու երբևէ ավելի կախարդական երաժշտություն լսե՞լ ես։
    -Ի՞նչ երաժշտություն։
    -Միթե՞ չես լսում։
    Անձրևի ձայնն էր։ Իսկ երբ Լոնդոնում էի, երբեք մտքովս չէր անցել որ անձրևը կարող է խոսել հոգուդ հետ, ուրախանալ ու լաց լինել, բայց երբեք հենց այնպես, պարզապես չես թրջվում։
    Անհնար էր առանց ժպիտի լսել նրա խոսքերը։ Ոչ մի անգամ ինձ գիշերն այդքան լուսավոր չի թվացել։

    ***
    Հաջորդ առավոտ որոշեցինք, կամ ավելի ճիշտ կլինի ասել որոշեց, որ իր ստվերն եմ դառնալու ու քանի որ ստվերն էի, առանց հակառակելու հետևեցի նրան դեպի հացի կրպակ։
    Վաճառողուհին խորը տպավորություն թողեց։ Չէի հասկանում, թե ինչ է ասում, բայց հարձակողական տոնը թարգմանության կարիք չէր զգում.« Ի՞նչ, ի՞նչ ես ուզում։ Իբր քիչ է որ շուտ եմ արթնացնել, դու էլ մի կողմից ես գլուխ արդուկում»։ Հետագայում ես իմացա, որ այդ տոնը պաշտոնական բնորոշում ունի՝ մուննաթ։ Իմացա նաև որ սովորաբար նման դեպքերում, առավոտ կանուխ արթնանալու ու աշխատանքի գնալու մեջ մեղավոր է ողջ աշխարհը, մարդիկ, ճակատագիրը, իմացա որ ես էլ եմ մեղավոր, չնայած երբեք չեմ տեսել նրան։ Մեղավոր եմ, որովհետև իմ երկիրն ավելի լան է, իսկ իրենց տղաները ստիպված են սահման պահել։ Բայց այս ամենը ես իմացա հետո...
    Խանութից դուրս գալով նա մոտեցավ անկյունում գտնվող թերթի կրպակին, ես էլ հետևեցի նրան։

    ***
    -Բարև, պապի,- խոսում էր նույն ուրախ ու զրնգուն ձայնով։
    -Բարև, բարև,-պապիկն էլ ժպտաց։Ինչքա՜ն մանկություն կար նրա աչքերում ու ինչքա՜ն ցավ։
    -Եկել եմ թերթերիս հետևից։
    -Նոր թերթեր չեմ ստացել։Երեկվա գնածդ թերթերի օրինակներն են,- պապիկը պատասխանեց այնպես խեղճացած կարծես մեղավոր էր այդ ահավոր հանցանքում՝ նա նոր թերթեր չուներ։
    -Ոչինչ, դու տուր, ես կկարդամ։
    -Բայց ախր երեկ գնեցիր։
    -Ե՞ս։ Երե՞կ։ Չէ, ինչ ես ասում,-շարունակ ժպտում էր։
    Պապիկը տարբեր թերթերի 3 օրինակներ բերեց։
    -Թոռնիկդ ո՞նց է, պապի։
    -Լավ է, բալես։ Օրեցօր ավելի է նմանվում հորը,- ծերուկի մանկական, առանց այդ էլ խոնավ աչքերը արցունքոտվեցին, թվում էր թե ուր որ է այդ մեծ երեխան բարձրաձայն լաց է լինելու։ Նա նկատեց դա, արագ վճարեց ու հեռացանք։
    Հետո ես պետք է իմանայի, որ Սահակ պապին զոհված զինծառայողի հայր է։ Ծառայությունից 7 ամիս անց, դիվերսիոն գործունեությունների ժամանակ զոհվել էր տղան, այդպես էլ չտեսնելով հենց նույն օրը լույս աշխարհ եկած որդուն։Պետք է իմանայի, որ երեխայի մայրը ըստ երևույթին գիտակցելով երեխային «մենակ մեծացնելն» անհնար է, հեռացել էր։ Ընտանիքի ապրուստի միակ միջոցը կրպակի աղքատիկ եկամուտն էր ու պատահական չէր որ ընկերուհիս ամեն օր հենց այնտեղից էր թերթ գնում։
    Այս նույն արարողությունը կրկնվում էր ամեն առավոտ։ Այդ կես ժամն ինձ տալիս էր ավելին, քան գբոսանքները տարբեր տեսարժան վայրերում։Այդ ընթացքում ես ճանաչում էի հային, ծանոթանում Հայաստանի հետ՝ մի երկիր, որտեղ անգամ անձրևանոցով...


    ***
    -Գիտե՞ս, որ արտասահմանում քեզ մեծ ապագա է սպասում։
    -Մի գուցե։
    ֊Ինչու՞ չես փորձում։
    -Որովհետև չեմ կարող։ Որովհետև ուրիշ ոչ մի տեղ երկնքում աստղերն ինձ էսպես չեն ժպտա։ Ուրիշ երկրում քամին խոսում է ուրիշ լեզվով, իսկ էդ լեզուն ես չեմ հասկանա եթե անգամ 1000 տարի ապրեմ էնտեղ։Ուրիշ երկրներում Սահակ պապիների վիշտը էսքան իմը չի լինի, Արտակներն էլ իրենց արյամբ իմ համար չէ, որ հող պահած կլինեն... որովհետև ուրիշ երկիրը ուրիշ է, իմը չէ։Ասա, դու միթե՞ չես սիրում Լոնդոնը։ Եթե ասես որ էդպես, որ քեզ ոչինչ չի կապում քո Լոնդոնին, գուցե ես էլ իմ Երևանից կարողանամ հեռանալ։
    Ես նայում եմ երկնքին, ինձ այն իրոք տարբեր է թվում, իսկ այն գիշեր կարծում էի որ երկինքը երկինք է, որ բոլոր երկինքները...
    Ի՞նչն էր կապում ինձ իմ քաղաքին։ Ընկերնե՞րը... ընկերներ երբեք չեմ ունեցել համենայն դեպս մինչև նրան ճանաչելը։ Ազգականնե՞րը... միայն հեռավոր ինչ որ բարեկամներ ունեի որոնց չեմ տեսել։ Իսկ գուցե հիշողություննե՞րը։ Այո՜։ Քաղցր ու դառը, թափանցիկ ու արյունոտ հիշողությունները։ Հիշեցի այն օրը, երբ ասացին որ ծառայողական պարտականությունները կատարելիս ինչ֊որ մեկն է մահացել, ճիշտ է, հանցագործը փախել է, բայց ամեն ինչ անում են որ գտնեն նրան... Դե պարզ էր որ ամեն հնարավոր միջոց գործի էին դրել ու երևի այդ պատճառով էլ հանցագործը չհայտնվեց։ Գրողի ծոցը այդ մարդասպանը, ախր ի՞նչ էր փոխվելու եթե անգամ քառատեին նրան։ Դառը, դառը հիշողություններ։ Բայց... ինչպե՞ս կարող եմ հիշել հորս առանց կիրակնօրյա մեր նախաճաշների, մեր ֆուտբոլային «հանդիպումների», առանց մեր կռիվների... Քաղցր հիշողություններ։

    ***
    Օդանավակայան։ Հրաժեշտ։
    -Այցելիր ինձ։
    Նա ոչինչ չպատասխանեց։Երբ վերջին անգամ շրջվեցի, տեսա նրան ՝ սովորականի նման յուրահատուկ ժպիտով։ Ինչքա՜ն բան սովորեցի, ինչքա՜ն մեծացա։ Ինքնաթիռի մեջ մտածում էի որ միայն Լոնդոնի արևը կարող է չորացնել Երևանի անձրևից թրջված հոգիս

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.09.2014), boooooooom (15.09.2014), ivy (06.09.2014), Lusntag Lusine (07.09.2014), Sambitbaba (08.09.2014), Smokie (08.09.2014), Vardik! (07.09.2014), Աթեիստ (08.09.2014), Այբ (07.09.2014), Զաքար (09.09.2014), Մուշու (06.09.2014)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրի տարբեր կետերում

    Երբեք այնտեղ չէի եղել՝ բոլորովին անծանոթ վայր էր: Եւ ահա անցել ենք սահմանը՝ տանն եմ: Շատ կարճ տևեց հանգիստս, բայց հասցրել էի այդ ամենից հոգնել: Հենց այդ մտքերի հետ չգիտեմ թե ինչու՞ ուշադրությունս գրավեց կողքի շարքում նստած երիտասարդը, նա էլ երբեմն ինձ էր նայում: Հաստատ մերոնցից չի ու դա դիմագծերից չի, որ երևում է: Քիչ անց հայտարարեցին, որ ինքնաթիռը վայրէջք է կատարում: Վերջապե՜ս:

    Օդանավակայանում իրերը դեռ չէին հասել՝ նշածս օտարերկրացին կանգնեց իմ կողքին՝ հարմար պահ էր մի երկու խոսք փոխանակելու համար, այդ մարդու մեջ մի շատ հետաքրքիր, առանձնահատուկ բան կար:
    - Where are you from?,- տվեցի գլխավոր հարցը:
    Երիտասարդը խորամանկորեն ժպտաց ու պատասխանեց:
    - Հայ եմ եղբայր, հայ եմ:
    Ապշել էի:
    - Գիտեմ՝ կանաչ, երկար մազերս են մոլորության մեջ գցում, բայց դե ես էլ այսպիսի հայ եմ:
    Այս ասելով անծանոթը հագավ դարչնագույն լայնեզր գլխարկը և պարզեց ձեռը:
    - Արթուր:
    - Սուրեն,- փորձեցի ժպտալ:
    Ո՞վ կմտածեր: Բայց իրոք… աչքերը, ժպիտը, քիթը: Շուտով մեր իրերը եկան: Երկուսս էլ քիչ բեռ ունեինք՝ իսկ ինձ ընկերս դիմավորելու էր, առաջարկեցի միասին գնալ: Հաճույքով համաձայնվեց:
    - Երկա՞ր ժամանակ է ինչ Հայաստանում չէիր եղել,- մեքենայում հարցրեց Գրիգորը:
    - Բավականին: Դեռ էլի եմ գնալու՝ դեռ գործեր կան Գերմանիայում:
    - Եղե՞լ ես այնտեղ,- հարցնում եմ,- ինչպիսի՞ երկիր է:
    - Դա տեսնել է պետք: Բոլորովին այլ մարդիկ, այլ ապրելակերպ, այլ մտածելակերպ: Ցանկության դեպքում համեցեք: Հրաշք երկիր է:
    Ուզում էի հարցնել «իսկ հայրենի՞քդ», բայց ճիշտ համարեցի լռել: Դա միանգամայն իր գործն է: Երևում էր, որ Գրիգորն էլ է ուզում նույն թեմայով խոսել: Արթւուրը անընդհատ ժպտում էր, կատակում, այնպիսի տպավորություն էր, որ իր ձայնը միշտ էլ այդպիսինն է, նույն բարձրաձայն, դրական լիցքեր հաղորդող, տրամադրությունը բարձրացնող ձայնը՝ անկախ իր հոգեվիճակից: Հետաքրքիր անձնավորություն էր, հաճելի զրուցակից՝ փոխանակվեցինք հեռախոսահամարներով:
    - Ինձ մոտ ճիշտ հակառակն է,- ասաց վերջում,- արտասահմանում որքան հայի ասես չեմ ճանաչում, շատ ազգակից ընկերներ ունեմ, իսկ հայրենիքումս օտարերկրացի ծանոթներս են շատ:
    Կարծեցինք չափազանցնում է:

    ***
    Երեք օր անց զանգեց:
    - Զբաղվա՞ծ ես, կարո՞ղ ենք այսօր հանդիպել:
    Ինձ էլ հենց այդ էր պետք: Պայմանավորվեցինք: Գրիգորն է՛լ եկավ, իսկ նա դեռ չէր երևում: Քիչ անց զանգահարեց՝ ասաց որ անհետաձգելի գործեր են առաջացել, բայց մտադիր չէ հանդիպումը հետաձգել, հենց այդ պահին մեզ մոտեցավ մի ակնոցավոր, մորուքավոր փոքր-ինչ երկար մազերով ալեհեր մարդ: Մոխրագույն կոստյում էր հագել՝ սպիտակ գծերով: Անգլերեն էր խոսում: Ասաց, որ Արթուրի ընկերն է, վերջինս էլ հաստատեց հեռախոսով, հենց ինքն էր խնդրել մեզ ընկերակցել, մինչև իր գալը: Գնացինք մոտիկ սրճարանը:
    Անգլիացի էր՝ սիրում էր ճանապարհորդել, շատ երկրներում էր եղել, Արթուրի հետ Գերմանիայում էր ծանոթացել հինգ տարի առաջ՝ շատ էր լսել Հայաստանի մասին ու մի քանի անգամ եղել էր մեր երկրում, շատ քաղաքներ էր այցելել, ծանոթացել էր մեր պատմության, բնության, մշակույթի, խոհանոցի եւ իհարկե ժողովրդի հետ: Չէր ասում, որ իր տեսած ամենալավ, ամենագեղեցիկ ամենա-ամենաերկրներից է՝ իսկ ես միշտ շատ բարձր եմ գնահատել անկեղծությունը:
    - Ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունը, իր յուրօրինակությունը,- ասում էր Դանիելը,- և ինձ համար շատ բարդ է ընտրել լավագույնին ու ընդհանրապես դա ինձ ի՞նչ կտա, ինչու՞ գլուխ ցավեցնեմ այդ հարցի շուրջ մտածելով: Ու ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու համար լավագույնը առաջին հերթին ի՛ր տունն է, հետո… հետո ամբողջությունը, որը պետք չի ընկալել, որպես միավորում: Ամեն մի երկրում էլ կա և վատը և լավը, բայց մարդիկ ոչ միշտ են նկատում առաջինը:
    Խոսեց շատ ու շատ այլ երկրներից՝ հատկապես իր հարազատ Անգլիայից: Մոտ մեկ ժամից մեզ միացավ և Արթուրը: Դանիելը ուրախ սեղմեց նրա ձեռքը:
    - Կոլե՜գա:
    Արթուրը համեստորեն ժպտաց:
    - Օ՜, դուք Գերմանիայում միասի՞ն եք աշխատել,- հարցրեց Գրիգորը անգլերեն: Երկուսիս էլ շատ էր հետաքրքրում թե ի՞նչ մասնագիտությամբ են աշխատում:
    - Ոչ, միասին չենք աշխատել, բայց հպարտությամբ պետք է հայտնեմ, որ նույն մասնագիտությունն ունենք: Ի միջի այլոց միայն ես չեմ, որ իր շնորհիվ եմ եկել այստեղ, տեսել Հայաստանը: Նա Գերմանիայում, ես Իտալիայում ցանկացողներին պատմում ենք շատ ու շատ տեսարժան վայրերի, երկրների, նրանց պատմության ու մշակույթի մասին: Երկուսս էլ սիրում ենք այդ գործը և իհարկե երկուսս էլ շատ ենք սիրում խոսել մեր հայրենիքի մասին:
    - Շատերն էլ Դանիելի խորհրդով են գնացել Անգլիա,- ծիծաղեց Արթուրը,- այդ թվում եմ և ես:
    Զրույցը շարունակվում էր ուրախ ծիծաղով: Շուտով մեզ մոտեցավ ևս մի արտասահմանցի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2014), Lusntag Lusine (07.09.2014), Sambitbaba (08.09.2014), Vardik! (07.09.2014), Այբ (06.09.2014), Նիկեա (06.09.2014)

  9. #5
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անին


    Ներկան վաղուց վերածվել էր պարտականությունների շղթայի, որը անընդհատ կրկնվում էր այնքան արագ, որ գլխապտույտ էր առաջացնում…
    Հույս չկար: Ոչինչ չկար: Ինքը չկար:


    Հեռախոսը զանգեց: Լսափողի մեջ լսվեց անծանոթ կանացի մի ձայն.
    - Դուք դիմե ՞լ եք Նուբարաշենի թիվ երկու դպրոց:
    - Այո,- զարմացած պատասխանեց Հասմիկը:
    - Գիտեի ՞ք, որ այնտեղ ֆրանսիացի մասնագետներ են աշխատելու երեխաների հետ:
    - Ոչ,- ստեց Հասմիկը:
    Գիտեր, բժիշկն էր ասել, հուսադրելով, որ երեխային շատ բան կարող են սովորեցնել, բայց խնդրել էր, որ եթե հարցնեն` չասի: Շատ ծնողներ, լսելով, որ դպրոցում արտասահմանցի մասնագետներ են աշխատելու, ուզում էին, որ իրենց երեխաները սովորեն հենց այդ դպրոցում: Հայտերը շատ էին:
    - Վաղը ձեր տուն կգան նրանցից մի քանիսը: Նրանք ստուգում են դպրոց ընդունված բոլոր երեխաներին:
    - Հասկանալի է:
    - Վաղը առավոտյան ժամը տասին դուք տանը կլինե ՞ք:
    - Այո, տանն եմ,- Հասմիկը մեխանիկորեն պատասխանում էր հարցերին:
    Լսափողը դրեց: «Երևի մեկը չար կատակ է անում: Անհնար է, որ այցելեն տները: Չէ, չեմ հավատում»:


    Վերջին օրերին ժպիտը կորել էր Անիի դեմքից: Հայացքի մեջ անհանգստություն էր նկատվում: Ասես ամեն ինչ հասկանում էր, զգում, միայն ինչ որ բան ասել չէր կարողանում: Նա միշտ տանն էր եղել Հասմիկի հետ ու հիմա պետք է դպրոցում առանց նրա մնար: Հասկանում էր… Երևի…


    Առավոտյան նորից հեռախոսը զանգեց: Նույն ձայնն էր:
    - Դուրս եկեք, ձեր շենքի մոտ դիմավորելու ավտոմեքենան: Սպիտակ Նիվա է, շուտով ձեզ մոտ կլինի:
    Հասմիկը տանից դուրս եկավ վստահ լինելով, որ ոչ մի ավտոմեքենա էլ չկա, որ ինչ որ մեկը շարունակում է իր չար կատակը, հասավ շենքի առաջին մուտքի մոտ ու անկյունում տեսավ բակ մտնող սպիտակ Նիվան: Մեքենան կանգ առավ նրա կողքին: Նրանք էին:


    Ներս մտան երկու կին ու թարգմանչուհին: Հասմիկը նրանց ուղեկցեց հյուրասենյակ: Անին նրանց տեսնելով կուչ եկավ սենյակի անկյունում, վարագույրի մոտ ու վախեցած հայացքով նայում էր նրանց: «Անծանոթ մարդիկ են տուն մտել, երևի դրանից է»,- մտածեց Հասմիկը:
    Նայեցին Անիին, մի քանի հարց տվեցին Հասմիկին ու գրեցին, որ ընդունված է: Ավելորդ հարցեր չտվեցին` ամեն ինչ պարզ էր ու տեսանելի:
    - Ամեն երեխայի հետ մեկ մասնագետ է աշխատելու, քանի որ այս երեխաները անհատական մոտեցում են պահանջում,- թարգմանչուհին թարգմանում էր կանանցից մեկի խոսքերը, որը բացատրում էր դպրոցի առավելությունները:
    - Ես հավատում եմ, որ ձեր երեխան կարող է նույնիսկ գրել, կարդալ սովորել: Այսպիսի երեխաներ շատ ենք ունեցել:
    - Բայց իմ երեխան չի խոսում:
    - Հենց այսպիսի երեխաների հետ պետք է աշխատենք: Այդ դպրոցը նրանց համար է: Հավատեցնում եմ ձեզ, որ առաջիկա ուսումնական տարում ձեր երեխան մեծ առաջընթաց կունենա: Դպրոցի միջանցքի պատին ամրացված է հատուկ տախտակ, որի վրա կլինեն փակցված ծրարներ բոլոր երեխաների անուններով: Այնտեղ տեղադրվելու են երեխաների ուսման ամենօրյա արդյունքները: Դուք կարող եք ամեն օր այցելել ու տեսնել, թե ինչ է սովորել ձեր երեխան այդ օրը:

    Աչքերը լցվեցին: Չէր կարողանում հավատալ: Անհնա՜ր էր…


    Դեռ մի քանի ամիս առաջ Հասմիկի միակ երազանքն էր չկապել Անիի ձեռքերը: Հեռավոր ու անհույս երազանք: Ազատության մեջ նրանք խանգարում էին նրան: Անմիջապես տանում էր բերանը, կծում ինչքան ուժ ուներ ու նորից, դեռ չլավացած վերքերից արյուն էր գալիս: Վիրակապերը նորից կարմրում էին, սևացնելով Հասմիկի սրտի առանց այն էլ շատ փոքր մնացած ու խամրած լույսը: Խեղդվում էր` ներսից, բոլորի համար աննկատ ու լուռ, առանց լացի ու անիծելու` բախտին, ճակատագրին, Աստծուն: Սպառվել էր: Պայքարելու համար այլևս ուժ չուներ, բայց ցույց չէր տալիս: Կառչել էր կյանքի սև վարագույրից ու փորձում էր պատռել ու բացել լույսի ճանապարհը: Փորձում էր…

    Բժիշկները ոչնչով օգնել չկարողացան: Նրանց նշանակած դեղերը Անիին միայն ժամանակավորապես թուլացնում էին, թմրեցնում, բայց չէին բուժում: Դադարեց դեղերը տալուց:
    Ո ՜նց էր բարկացել մոր վրա, երբ նա խորհուրդ էր տալիս խմացնել վիտամին Բ խումբը:
    - Դեղերը չեն օգնում, ի՞նչ վիտամիներ,- հիշում է իր վրդովված արձագանքը:
    Սխալ էր, հետո հասկացավ: Երկար ու ձիգ վեց տարիներից հետո ` ձեռքերը ազատ էին: Հրաշք էր: Վերքերը լավացան, մնացին խորը սպիները…

    Անին ուշադիր հայցքով զննում էր մոր հետ զրուցող կնոջը: Բոլորի համար անսպասելի` մոտեցավ, բռնեց նրա ձեռքից ու տարավ: Կինը ժպտալով հետևեց նրան: Անին նրան տարավ միջանք, բացեց դրսի դուռը ու տանից դուրս հանեց: Միջանցքից լսվեց դռան շրխկոցը:
    Անին ծիծաղելով ետ եկավ ու փարվեց Հասմիկին:
    Ձեռքերը ազատ էին….

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.09.2014), ivy (06.09.2014), Sambitbaba (08.09.2014), Smokie (07.09.2014), Vardik! (07.09.2014), Նիկեա (06.09.2014)

  11. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՐԱՇԱԼԻ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԻՆ

    Տիգրանը ողջ կյանքում Հայաստանից դուրս ոտք չէր դրել: Մեծ մասը չափել ու հինգ մատի նման ճանաչում էր, բայց հայրենիքի սահմաններից դուրս աշխարհ ու կյանք չէր պատկերացնում: Սովորում էր քաղաքում, իսկ կիրակիներին գյուղ գնում կամ բնության նոր ու գեղեցիկ անկյուն հայտնաբերում իր համար: Եւ չնայած այդ ակտիվությանը, կյանքը երբեմն անտանելի միապաղաղ էր դառնում, համալսարանն ու ընկերները՝ ձանձրալի: Այդպիսի օրերին տաղտուկից ոչինչ չէր փրկում, անգամ ընկերների հետ աննորմալության չափ հարբելը:
    Տարիներն աննկատ անցան: Տիգրանը չհասցրեց էլ նկատել, թե ինչպես համալսարանն ավարտեց ու լրացրեց գործազուրկների շարքերը: Տաղտուկն այլևս անպակաս էր նրանից: Անգամ հարբելու ընկեր չկար. իր հասակակիցները վաղուց կամ ամուսնացել էին, կամ էլ երկրից գնացել: Ձանձրույթը փոխում էր իր գույները, բայց չէր վերանում: Մեկ տնից էր ձանձրանում, մեկ բնությունից, մեկ համակարգչից, մեկ ընտանիքի անդամներից….
    Կյանքը վառ գույներ հագավ, երբ խանութում հանդիպեց Էննիին: Երիտասարդ անգլուհին հուսահատ փորձում էր ինչ-որ բան բացատրել վաճառողուհուն, իսկ սա աչքերը թարթում ու ուսերն էր թոթվում:
    -Էս ի՞նչ լեզվով ա խոսում, բան չեմ հասկանում: Այլմոլորակայի՞ն ա:
    -Ես կարո՞ղ եմ օգնել:
    - Դու՞ք… Օ, այո: Օգնեք ինձ՝ բացատրել տիկնոջը, որ այս հյութը ժամկետանց է:
    Առաջվա տաղտուկից բան չմնաց: Էննին ասես հենց այն մարդն էր, ում հետ կարելի էր ամեն ինչից խոսել: Նա մանկան նման աչքերը լայն բացած ու շունչը պահած լսում էր Տիգրանին: Երբեմն էլ երեխայանում ու փորձում նրա հոգու հետ խսղալ:
    -Քեզ Թայգըր ասե՞մ, թե՞ Թոմի, հը՞:
    -Ինչպես կուզես:
    Էննին ծիծաղում էր կարկաչուն ձայնով:
    -Թոմի կասեմ, լավ: Ես եղբայր ունեմ Թոմ անունով:

    Արձակուրդին Էննին մեկնեց տուն՝ Անգլիա: Այդ մասին ասաց վերջին պահին, երբ արդեն իրերը հավաքել ու տաքսի էր կանչել:
    -Մի նեղացիր, որ չեմ ասել, հա՞. Հայաստանում ծանր են տանում բաժանումները: Բացի այդ, ես հո ընդմիշտ չե՞մ մեկնում: Սեպտեմբերին կվերադառնամ:

    Սեպտեմբերին Տիգրանը Էննիին դիմավորեց մարգարիտների մեծ փնջով: Հետն էլ սիրուն փաթեթավորված մի տուփ:
    -Սա ի՞նչ է:
    -Պահիր, հետո կնայես: Ամբողջ երեք ամիս ես սրանով էի զբաղված… Հիմա ես գիտեմ, թե ինչն էր պակասում իմ կյանքում:

    Առավոտյան Տիգրանն արթնացավ ինչ-որ շշնջոցից, իսկ երբ ուշքի եկավ, ավելի պարզ լսեց Էննիի ձայնը.
    -Կյանքը գույները փոխեց,
    Երբ իմ Էննին հայտնվեց,
    Սիրտս խինդով, լույսով լցվեց,
    Սիրտս Էննիին սիրեց:
    -Թոմի, որ չգնայի, չէի՞ր ասելու այս ամենը: Մի ամբողջ գիրք հասցրել ես գրել:
    -Որ չգնայիր, չէի էլ հասկանա….
    Տունն այլևս առաջվա հին տունը չէր և ձանձրույթը նրա ճամփան կորցրել էր; Օրը նոր էր բացվում և նոր գույներ բերում, իսկ սեղանին Էննիին նվիրած տետրակն էր, որի կազմին մուգ տառերով գրված էր.
    -Հրաշալի այլմոլորակայինին:




  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2014), Lusntag Lusine (07.09.2014), Sambitbaba (08.09.2014), Smokie (07.09.2014), Այբ (07.09.2014), Նիկեա (06.09.2014)

  13. #7
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումներ Երիցուկի օրագրից

    Վանաձորի քիմ գործարանը հանգրվան ու հավաքատեղի էր դարձել մերժված թմրամոլների ու անհույս հարբեցողների համար, այստեղից երկրաշարժի զոհ դարձած հաստոցների վերջին դետալները արդեն գողացել են ու փոխանակել մի շիշ էժանագին օղու հետ. հենց այս փլատակների կույտն էր այն տեսարժան վայրը, որ Երիցուկը խոստացել էր ցույց տալ Զինվորիկին:
    Զինվորիկը հայերեն էր սովորել ու մի գլուխ խոսում ու խոսում էր.
    -Հայերեն կսիրեմ:
    -Կամաց-կամաց սովորում ես:
    -Սիրուն է ձեր լեզուն:
    -Ես էլ ձերն եմ սիրում, կոպիտ է, բայց ականջին դուրեկան:
    -Կսովորեցնեմ քեզ գերմաներեն:
    Գլուխը հենեց Զինվորիկի ոսկրոտ ծնկներին ու լռեցին իրենց ընդհանուր լեզվով՝ մարդկայինով: Չէին համարձակվում ընդհատել միմյանց անդորրը:
    Կեղտակորույս փորձանոթներից օդի գաղջ ու զզվելի ամպ էր գոյացել, ու միմյանցից թաքցրած բառերը անձրևի տեսքով հեղեղում էր նրանց գլխին, որ ոչինչ գաղտնի չմնա:
    Ամենախիտ լռությունն էր դա, որ երբեմն Երիցուկն ընդհատում էր՝ իրեն հատուկ հանկարծակի ձևով.
    -Մտածու՞մ ես: Ինչի՞ մասին:
    -Հայերեն կմտածեմ:
    -Որ հիշում եմ գնալում ես, տխրում եմ:
    -Կանցնի՛ :
    Էլի վրա հասավ ամենախիտ լռությունը ու ամպը օգնության հասավ:
    - << Չեմ ուզում գնաս, ախր ընտելացել եմ քեզ, մի՛ գնա>> ,- Մտածում էր Երիցուկը, ու փոշու ամպը բառերի տեսքով անձրևում էր Զինվորիկի գլխին:
    - << Չե՛մ գնա, թքա՛ծ ամեն ինչ վրա >> ,- իր մեջ պատասխանում էր Զինվորիկը, Երիցուկն էլ զգում էր դա ու գոհ-գոհ ժպտում:
    Երիցուկը աչքերը բացեց անսովոր պայծառ լույսից ու դռան զանգից, որ անցանկալի տհաճ էր այն ակնթարթին, երբ Զինվորիկին էր տեսնում երազում՝ հեծանիվ քշելիս, իր սիրած դիրքով կանգնած, թեյի մեջ ճերմակ ու քաղցր փաթիլները կորցնելիս...
    Մեկ էլ << Զը՜նգ>> , ու կորավ Զինվորիկը, ուրցով թեյը, հին հեծանիվը, ու դռան դիմաց հայտնվեց երկարավուն ձող հիշեցնող փոստատարը: Արհամարհանքով մի ծրար մեկնեց ու գնաց:
    Ո՜ր թվից ծրարով նամակ չէր ստացել:
    Նամակը բացելուն պես մի փոշու ամպ բարձրացավ ծրարից, կուտակվեց Երիցուկի գլխավերևում և բառային անձրև սկսվեց.
    << Կկարոտեմ քիմ գործարանը, քեզ էլ...>> :
    Քո Զինվորիկ

    Անձրևը դադարեց, ամպը տաքուկ տեղավորվեց ծրարի մեջ, ու նամակն անհետացավ:
    Երևան- Բեռլին ինքնաթիռը կորավ ամպերի փրփուրի մեջ, իսկ Երիցուկը վերմակով ծածկեց դեմքն ու քնի մեջ սկսեց գոհունակությամբ ժպտալ...

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2014), Sambitbaba (08.09.2014), Smokie (07.09.2014), Նիկեա (06.09.2014), Վոլտերա (06.09.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի՞ է սկսել քննարկումը

  16. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի՞ է սկսել քննարկումը
    Իհարկե։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (06.09.2014), Նիկեա (06.09.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խառն եմ կարդալու:
    Բոլորի մասին էլ կգրեմ:

    Երկրի տարբեր կետերում

    Արթուրի, ում հետ գլխավոր հերոսը ծանթանում է ամանասկզբում, հեղինակը նրա կերպարով կարծես փորձել է ցույց տալ, որ կան հայեր, ովքեր իրականում հեռացել են իրենց արմատներից: Եվ պատահական չէ, որ հայրենիքը չէ, որ նրա համար հրաշք երկիր է. նրա համար կարծես թե Հայաստանը հայրենիք չէ(բայց դա միայն պատմվածքի սկզբում է այդպես թվում): Ու դրա համար Արթուրը ունի իր պատճառները: Ահա , թե ինչ է ասում Արթուրը.
    - Դա տեսնել է պետք: Բոլորովին այլ մարդիկ, այլ ապրելակերպ, այլ մտածելակերպ: Ցանկության դեպքում համեցեք: Հրաշք երկիր է:
    Թվում է նաև, որ ընդգծվում է հեղինակի մերժողական վերաբերմունքը. ընդունելի չի համարում , որ Արթուրը այդպես է մտածում: Հայրենիքի առաջնահերթությունն է շեշտվում, բայց միաժամանակ հեղինակը դա կարծես թե չի էլ դատապարտում.
    - Դա տեսնել է պետք: Բոլորովին այլ մարդիկ, այլ ապրելակերպ, այլ մտածելակերպ: Ցանկության դեպքում համեցեք: Հրաշք երկիր է:
    Ուզում էի հարցնել «իսկ հայրենի՞քդ», բայց ճիշտ համարեցի լռել: Դա միանգամայն իր գործն է:
    Կարելի է ասել, որ պատմվածքի սկիզբը ահագին խոստումնալից է, բայց երկրորդ հատվածը, երբ սկսում է օտարերկրացի Դանիելի հետ հադիպումը, մի քիչ փոխվում է պատմվածքի ընթացքը: Թվում է, թե գործողությունները պետք է պտտվեին գլխավոր հերոսի և Արթուրի շուրջ, բայց արի ու տես, որ պլանի վրա է հայտնվում Դանիելը՝ այն էլ առանց Արթուրի, թեև հետո Արթուրը արդեն հայտնվում է: Ու այստեղ արդեն հեղինակի ասելիքը մի քիչ հակասական է դառնում: Եթե սկզբից թվում էր, թե Արթուրը, այսպես ասած, արմատներից հեռացած կերպար է, բայց հետո այդ «հեռացվածությունը» բացատրվում է աշխատանքային բնույթով:
    - Ոչ, միասին չենք աշխատել, բայց հպարտությամբ պետք է հայտնեմ, որ նույն մասնագիտությունն ունենք: Ի միջի այլոց միայն ես չեմ, որ իր շնորհիվ եմ եկել այստեղ, տեսել Հայաստանը: Նա Գերմանիայում, ես Իտալիայում ցանկացողներին պատմում ենք շատ ու շատ տեսարժան վայրերի, երկրների, նրանց պատմության ու մշակույթի մասին: Երկուսս էլ սիրում ենք այդ գործը ...
    Ըստ իս՝ պատմվածքի կարևոր հատվածից էր այն հատվածը, երբ Դանիելը խոսում է Հայաստանի մասին է:
    ....մի քանի անգամ եղել էր մեր երկրում, շատ քաղաքներ էր այցելել, ծանոթացել էր մեր պատմության, բնության, մշակույթի, խոհանոցի եւ իհարկե ժողովրդի հետ: Չէր ասում, որ իր տեսած ամենալավ, ամենագեղեցիկ ամենա-ամենաերկրներից է՝ իսկ ես միշտ շատ բարձր եմ գնահատել անկեղծությունը:
    Այսինքն՝ ի՞նչ է դուրս գալիս, որ առհասարակ օտարերկրացիները գովում են տվյալ երկիրը, որտեղ լինում են, բայց այս օտարերկրացինը՝ Դանիելը, առանց ձևականությունների հաստատում է նաև այն ճշմարտությունը, որ չկա ամենա երկիր. յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները.
    - Ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունը, իր յուրօրինակությունը,- ասում էր Դանիելը,- և ինձ համար շատ բարդ է ընտրել լավագույնին ու ընդհանրապես դա ինձ ի՞նչ կտա, ինչու՞ գլուխ ցավեցնեմ այդ հարցի շուրջ մտածելով:
    Մի բան էլ է կարծես բացահայտվում. ճանապարհորդները սիրում են իրենց երկիրը ու կարծես թե ճանապարհորդ ընկերները իրար նման են.
    Ու ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու համար լավագույնը առաջին հերթին ի՛ր տունն է, հետո…
    Երկուսս էլ սիրում ենք այդ գործը և իհարկե երկուսս էլ շատ ենք սիրում խոսել մեր հայրենիքի մասին:
    Վերնագրի պահով էլ ասեմ, որ համապատասխանում էր պատմվածքին:

    Պատմվածքը մի քիչ օրագրային է ստացվել: Եվ ընդհանուր թույլ գործ է, բայց շատ աշխատելուց հետո հաստատ ավելի լավ կգրես:

    Սմոք, չնեղանաս, բայց նախորդ պատմվածքդ ավելի հաջողված էր:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 06.09.2014, 23:44:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.09.2014), Նիկեա (07.09.2014)

  20. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պսևդոմտքեր

    Սկզբում չի եղել ոչինչ: Առաջնաստեղծ քաոսի մթության անդորրում հանգչող՝ ասես խորը քնի մեջ, ջրից առաջացավ մինչ այլ արարածները: Ջրից ծնվեց կրակը:
    ©ինչ-որ դիցաբանությունից

    Մաս 1: Ոչ Հայաստան: 2014-ի հունիս ամիս: Մենք նստած ենք իմ բնակարանում՝ Գարնանային պողոտայի վրա բացվող պատուհանով, որը չգիտես ինչի փակ է, ծուխն էլ շարունակում է գլանակներից բարձրանալ դեպի առաստաղն ու թանձրացնել օդը: Սովետի թվի Մեկօսոնիք նվագարկիչս ժանգոտած ասեղով շարունակում է քերծել վինիլային սկավառկներից մեկը, որոնք տանս մյուս իրերի նման գտել եմ: Կոնկրետ սրանք վերցրել եմ շքամուտքի պատուհանից, ուր հարևանները անպետք իրեր են թողում: Լինում է գրքեր են դրած, անճոռնի նախշազարդերով բյուրեղապակե բաժակներ, յուղոտ ափսեներ: Մարդկանց դեռ չեմ հայտնաբերել, իրանք սովորաբար վեր են կենում գնում փող մուրալու, որ հերթական էժանագին շիշ Ալկանը գնեն:
    -Լիզ մարդ էսքան վաղեմի չի լինի, գիտես, - ասում է Միքայելը ու շարունակում պլշած նայել դիասկոպի մեջ, փոխելով սլայդը, - համա՜ր 5: Տա՜կս: Գտա՛: Տեբերդա գետը - աշունը ավելացնում է իր դեղին գույնը բնության կապույտ պալիտրայի վրա: Ֆո՜ւ: Քեզ դո՞ւր ա գալիս ժամերով անծանոթներ վրա սևեռվել ու կարդալ էս տիպի զեղումներ:
    - Ոնց որ ռետրո թանգարան լինի, - փնթփնթում է կիսամերկ Դիլիարան:
    Ես ինչ որ բան եմ ման գալիս, չգիտեմ ինչ, գիտեմ որ էստեղ մի տեղ դրել եմ ու անպայման պետք է գտնեմ:Գրասեղանին դարսած սկավառակները հերթով նետում եմ պատին՝ Վիսոցի, Շոպեն, Բիթլզ: Մի քանիսը ջարդվում են: Հերթը հագուստինն է: Մի շապիկը շպրտում եմ Դիլիին.
    - Դու ավելի լավ ա հագնվի:
    - Ես սիրում եմ տանը մերկ ման գալ,- ասում է նա ու երկարում լինոլիումին փռած բարակ խալու վրա:
    Դրսից լսվում է սպորտային մոտոցիկլների մռնչյունը, մեկ, երկու, երեք... տաս: Երկտեղանի բազմոցին Անդրեյն է տարածվել, ուկրաինացի փախստական, որի հետ Հարաթի փաբում ենք ծանոթացել: Ինձ սպառնաց, որ Ալլահն ամեն ինչ տեսնում է: Ես էլ առաջին անգամն էի քրիստոնյա մահմեդական տեսնում ու ծիծաղեցի վրան, կույր անվանելով: Նա էլ ասաց, որ անտակտություն է կույրերի վրա ծիծաղելը:
    Նա անընդհատ խոսում էր, բողոքում է մարդկանցից ,երկրից: Միքայելն էլ լուռ լսում էր, ու դա էն լռությունը չէր, որ բան չկա ասելու:
    - Հլը մի կողմ քաշվի, Անդրեյ, չես տեսնում բան եմ փնտրում, - գոռում եմ վրան:
    - Էրեխեք, մի հատ կարա՞ք վերադառնաք արդիականություն, - ասում է Դիլին, "Քաղաքյին ասեկոսներ" -ում ինչ-որ բան կարդալով ու ժպտալով, - նայի, - շարունակում է, - մեկը գրում ա. "Ավտոբուսում ինձ համար նստած եմ, մեկ էլ թիկունքում լսեմ երկու ուկրաինացի են խոսում, "գ"-ի տեղը "հ" արտասանելով: Բամբասում էին, էս ինչ արկիր ա, Պուծինը սենց, Պուծինը նենց: Տո, արա՜, այ գյոթեր, եկել աղավարի տեղավորվել, տուն-տեղ, գործ ստացել եք, վեր ընկեք տեղներդ: Դուր էլ չի գալիս ռադ եղեք": 1589 լայք ա հավաքել, Միկկի սրա հեղինակը հո դու չե՞ս, պատահաբար, - հռհռում է:
    - Լիզ հանգստացի էլի, մի հատ քաշի կդզվես, անցած շաբաթ նույնը իմ հետ էր կատարվում: Իրականում ոչ մի բան չես կորցրել, ոչ մեկն էլ քեզ չի հետևում:
    - Ի՞նչ հետևել, ուղեղդ հացի հետ ես կեր՞ել:
    - Մի կես ժամից կսկսեն հետևել, հավատա՛:
    Մոտենում եմ լաքապատ սեղանին, խոհանոցային դանակի կոթով զաղզղած մակերեսին մանրացնում եմ մեֆեդրինի քարաղ հիշեցնող բուրեղները, շեղբով մոտեցնում եմ քթիս քաշում: Պատից կախված կլոր ջահը լուսավորում է Դիլիարայի քրտնքից փայլող թուխ մաշկը:
    Միքայելն ու Անդրեյը բուռն դիսկուսի մեջ են, ես չեմ էլ լսում: Ասես գլխի վրա կանգնած խոսեն, ամեն մի բառ աղավաղում են: Դիլին անջատված տեսք ունի, համարյա չի շնչում: Մենակ չորացած շուրթերն է ճպճպացնում:
    - Վաղը փող կլինի, գնում ենք Հայաստան, - ասում եմ ի միջի այլոց, - Միկ մեքենայի հարցը քո վրա, արագության հարցը ես կլուծեմ:
    - Ի՞նչ: Արագության հարցը արդեն լուծեցիր, կլնի մեզ էլ հյուրասիրես:
    Մի քանի մոտեցումից կատարյալ էմպատիա է: Բոլորը համաձայնվում են:
    - Հիմնարկը փակում է ծախսերը, Մասիվում միսենյականոց կվարձենք, բայց էնտեղ երկար չենք մնա, – սպիրտի սալիկը բռնկվում է թափանցիկ կոլբայի տակ, գոլացած ֆիզ լուծույթում հալվում են մի քանի բյուրեղ:
    - Չեմ ընկալում ինչի մասին ես խոսում, բայց իմ մեքենան խոդի ա, - ասում է Միկին:
    Ջինսցի փողքը տրորելով դուրս է գալիս շալվարի մեջից:
    Ես հանում եմ Դիլիարայի ներքնազգեստը, լուծույթում թրջած բամբակը քամում եմ շուրթերին: Մատներս մտցնում եմ լայնաբերան տարայի մեջ, պահում եմ նրա ծալված ծնկների վերևը ու շարժում անտեսանելի լարերի վար: Մի քանի կաթիլ սահում ու անհետանում են ազդրերի արանքում: Ձեռքս հետևում է նրանց: Դիլիի կուրծքը փքվում է սպունգի նման ու նա սկսում է հևալ: Լայն բացելով ոտքերը ձեռքը դնում է ձեռքիս ու սեղմում:
    Նվագարկչում սկավառակը խզզոցով պտտվում է դեռ:



    Մաս 2: Հայաստան: Մասիվեցիները տարօրինակ ժողովուրդ են՝ Միկի խոսքերով, բոլորովին չգիտեն անտարբերությունն ինչ է:
    - Մեր մոտ ճամփին պառկես մեռնես, հարբած ես, շան տեղ չեն դնի:
    Հարևաններ հայացքների ներքո բեռնում ենք պայուսակը վոլգա 24 մակնիշի հինավուրցի մեջ, որը չնայած շարժիչի 800 հազար պտտած կիլոմետրերին մեզ բարեհաջող տեղ էր հասցրել: Երկու հարյուր գրամ մեֆեդրին, մի քանի տուփ ֆեվարին, 3 բլոկ սիգարետ, երկու շիշ Ջեք.
    - Բան չենք մոռացե՞լ, - հարցնում է Սերգեյը:
    - Մոռացել ենք: Ծանոթացե՛ք, սա Հայկն ա: Իրան այգում եմ բռնել, ես դեղնած թերթերով հրաշքն էր կարդում: Բուդիիզմ ա, հինդուիզմ ա չեմ տարբերում:
    - Շատ հետաքրքիր ու ռոմանտիկ ա, բայց աչքիս մունդշտուկը չենք վերցրել ,- վրա է տալիս Դիլին:
    - Ես վերցրել եմ, - մեջ է ընկնում Միկին, - ուտելիքն ու գարեջուրը մի տեղից կառնենք, Հայկը մեզ ցույց կտա, չէ՞, Հայկ:
    - Հա, - ասում է Հայկը մի մարդու տեսքով, որն այնքան էլ չի հասկանում թե ինչ գործ ունի այստեղ:
    Ես ձեռքս դնում եմ ուսին.
    - Դե լցվի մեքենան: Շարժվեցի՛նք:
    Երբ մթերքներն ու գարեջուրը տեղավորում ենք, սկսում ենք խոսել մեր սիրած թեմայով՝ ոչ մի բանի մասին: Հայկը աշխարհից կտրվածի նման պատուհանից դուրս է նայում: Դիլին մուդշտուկը կպցնում է , իրար փոխանցելով քաշում ենք: Ես տալիս եմ այն Հայկին.
    - Քաշի, - ասում եմ ու ոտքերիս արանքում դրած տոպրակի մեջից պոկում եմ անլվա խաղողը, - ի՞նչ ես դուրսը նայում:
    Հայկը նայում է ինձ.
    - Գլուխս ոնց որ ջրով լցվող լատեքսից պարկ լինի, վրան էլ անհամար մազանոթնոեր են զարկում:
    - Ոչինչ, կանցնի:
    - Ինչի մասին եք խոսում, - հարցնում է Դիլիարան:
    - Դիլին թաթար ա, սովորում ա: Շատ սիրուն ա, չէ՞:
    - Չգիտեմ:
    - Միկին ռուս ա, 90-ականներին ռեկետով ա զբաղվել, հիմա տատու սալոն ունի: Ինքը էդ գործում լավագույններից ա:
    - Բա դու:
    - Ինքն էլ ուղակի Լիզն ա: Մենք դաժե իրա իսկական անունը չգիտենք:
    Հայկը աշխուժանում է:
    - Գիտե՞ս, - ասում է, - որ նայում եմ դուրսը պատկերացնում եմ, թե ջրի տակ եմ ապրում, պլանկտոնի կարգավիճակում: Ինձ հեսա կուլ կտան ու ճնշման տակ դուրս կժայթքեմ նեղլիկ անցքից, մաս մաս կլինեմ, որովհետև ես մարսվել չեմ սիրում:
    - Սիրուն ա հնչում: Լսեցի՞ք: Հայկը մերոնցական ա, - ոգևորվում է Միքայելը:
    Հարսնաքարի կողքին 100մ քառակուսի միակ ազատ տարածքում ենք կանգնում:
    - Ինչ շուտ տեղ հասանք:
    Ես ու Դիլին գնում ենք էքսկուրսիայի՝ Հարսնաքր, շքեղ քոթեջների ու ջրաշխարհի շուրջը պտտվելելով, ասես գազանանոցում, վերադառնում ենք: Տղաներն վրանը խփել են:
    Մութը ընկնում է: Մեքենայից լսվում է The Pixies- ի where is my mind երգը:
    - Անջատի, հիմար մարտկոցը կնստացնես, - գոռում է Անդրեյը:
    Պլաստիկե բաժակից վիսկի մի հանքի կուլ է տալիս:
    Հայկը սրտխառնոցով վազում է ափի կողմը, ես գնում եմ ճակատը բռնելու.
    - Թող կհանգստանա կգա, - գոռում է Դիլին:
    - Ձեռքդ լպրծուն ա, ոնց որ սողունի մաշկ լինի,- փսլքախառ դուրս է տալիս Հայկը, - շուրջս դևեր են մնացել մենակ:
    Վերադառնում ենք վրան: Անդրեյն ու Միքայելը քնել են: Ես գրկում եմ Հայկի քրտնած ծոծրակը: Դիլիարան մշուշոտ հայացքով գետնին է նայում: Մեր շուրջը դևերի դիակներ են:
    - Դու դա տեսնում ես, - հարցնում է Հայկը:
    Դիլիարայի մարմինը պտտվում է խելահեղ թանդավայի մեջ, ամեն շարժման հետ տրորելով նեխած գլուխները: Նրա ծիծաղը ագռավների կռռոցի նման սավառնում է օդում, խառնվելով ճղճիմ արնահոտին:
    Ափի կողմից կրակոցի ձայն է լսվում: Մենք սսկվում ենք: Ես շարունակում եմ գրկել Հայկի գլուխը, մազերից հոսող քրտինքը ներծծվում է շորերիս մեջ.
    - Արա, էս ի՞նչ արիր: Սպանիր արա՛, - գոռում է ինչ-որ մեկը:
    - Ի՞նչ է կատարվում, ի՞նչ անենք, Լի՛զ, Հա՛յկ:
    Դիլին դողում է, նրա ոտնաթաթերը մերկ են ու սպիտակ: Ես մտածում եմ որ դա հերթական ցնորքն է:
    - Ոչնինչ, ոչինչ անել պետք չի, - կմկմում է Հայկը, - մենք պետք է խուլ ու համր ձևանաք, ես գիտեմ:
    Նրա տենդը խորանում է: Ամբողջ իրանը ցնցվում է դողէրոցքի մեջ:
    -Խեղճ:
    Լուսադեմին վոլգան շարժվում է դեպի Իջևան:
    Հայկը կարթնանա վրանում ու ոչինչ չի հիշի, կամ կհիշի, բայց ափը մաքուր կլինի, ջուրը սառ: Կլվացվի ու կշարունակի խուլ ու համր ձևանալ: Եվս մեկ անգամ նայում եմ Դիլիարայի ոտնաթաթերին ու ֆեվարինը կուլ եմ տալիս՝ Կիլիկիայով:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 07.09.2014, 01:37:
    SWTS

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.09.2014), Mephistopheles (11.09.2014), Peace (16.09.2014), Sambitbaba (08.09.2014), Skeptic (07.09.2014), Tiger29 (07.09.2014), Աթեիստ (08.09.2014), Այբ (08.09.2014), Նիկեա (07.09.2014), Վոլտերա (07.09.2014)

  22. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիրիկական
    Լուսանդր
    Մյուս շաբաթ նիշերի մինիմալ քանակի սահման է լինելու
    Իսկ հիմա պահանջում եմ Հայաստանում ծնված, օտար աչքերով մկնիկի նկարը՝ մութ կասկածներս ցրելու համար։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.09.2014), Այբ (07.09.2014), Շինարար (07.09.2014)

  24. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոնավ
    Նիկեա ջան, էդ շատ հավես է, որ դու ընդամենը 16 տարեկան ես ու էսպես ստեղծագործում ես։
    Ու հետն էլ ուրախացել եմ, որ միացել ես նախագծին
    Գրածդ շատ պուպուշն է, սենց բարի, նաիվ, աղջկական։
    Իհարկե զգացվում է փորձի պակասը՝ կապված տարիքի հետ։ Օրինակ էն, որ օդանավակայանում ուղեբեռը ստանում են մինչև հանդիպելը, ոչ թե դրանից հետո։ Կամ էն, որ առաջին դեմքով գրածդ անգլուհու կերպարը իրականում շատ էլ հայկական էր։
    Ու մեկ էլ, պատմվածքը երկու աղջկա ընկերության մասին էր, բայց մի տեսակ շատ էմոցիոնալ էր ու ռոմանտիկ զուտ ընկերության համար։ Այսինքն՝ տեսականորեն երևի էդպես էլ է հնարավոր, չգիտեմ։
    Ապրես, որ գրել ես ու տեղադրել էստեղ, հավեսով կարդացի

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.09.2014), boooooooom (15.09.2014), Աթեիստ (08.09.2014), Նիկեա (07.09.2014)

  26. #14
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոնավ
    Առաջին իսկ նախադասությունից հեղինակը մի տեսակ փորձում է կոնտակտի մեջ մտնել ընթերցողի հետ.
    Արժե՞ արդյոք պատմել, թե մենք ինչպես ծանոթացանք, թե ինչպես մի օր պարզապես կարդալով մի մեկնաբանություն որոշեցի ընկերանալ մեկի հետ, ում երբեք չէի տեսել։ Արժե՞ արդյոք պատմել այն անքուն գիշերների մասին, որոնք անցկացրել եմ համակարգչի առաջ՝ նրա հետ տարբեր հարցեր քննարկելով ու բանավիճելով։ Արժե՞... Իհարկե ոչ։ Չէ որ միայն իրական կյանքում հանդիպելուց հետո լիովին ճանաչեցի նրան։ Քեզ իմ երկար պատմությամբ չձանձրացնելու համար կասեմ ...
    Ժամանակակից աշխարհում շատ նորմալ բան է ինտերնետով ծանոթությունը: Եվ այս պատմվածքը , կարելի է ասել, մեր իրականության անդրադարձներից է:
    Սկզբից չգիտես ինչի, բայց թվում էր, թե իրար հետ ինտերնետով ծանոթացած մարդիկ հակառակ սեռի ներկայացուցիչներ են, բայց արի ու տես, որ չէ:
    Ինտերնետով ծանոթացած երկու ընկերուհիների պատմությունն է.
    -Իսկ դա վտանգավո՞ր չէ երկու երիտասարդ աղջիկների համար։
    Հետաքրքիր է հատկապես, որ գլխավոր հերոսն է հանդես գալիս օտարերկրացու դերում: Եվ ըստ էության՝ հեղինակը փորձել է Հայաստանը պատկերել օտարերկրացու աչքերով:
    Բայց ասեմ, որ կերպարը մի քիչ «հայեցի-օտարական» է ստացվել: Ճիշտ է, թեև հեղինակը փորձել է հայերի մասին խոսել օտարերկրացու աչքերով, ու նաև ներկայացնել մեզ բնորոշ ոչ գովել բաներ (հեղինակի վերաբերմունքն է այստեղ ընդգծվում խանութում աշխատողների մասին).
    Վաճառողուհին խորը տպավորություն թողեց։ Չէի հասկանում, թե ինչ է ասում, բայց հարձակողական տոնը թարգմանության կարիք չէր զգում.« Ի՞նչ, ի՞նչ ես ուզում։ Իբր քիչ է որ շուտ եմ արթնացնել, դու էլ մի կողմից ես գլուխ արդուկում»։ Հետագայում ես իմացա, որ այդ տոնը պաշտոնական բնորոշում ունի՝ մուննաթ։ Իմացա նաև որ սովորաբար նման դեպքերում, առավոտ կանուխ արթնանալու ու աշխատանքի գնալու մեջ մեղավոր է ողջ աշխարհը, մարդիկ, ճակատագիրը, իմացա որ ես էլ եմ մեղավոր, չնայած երբեք չեմ տեսել նրան։ Մեղավոր եմ, որովհետև իմ երկիրն ավելի լան է, իսկ իրենց տղաները ստիպված են սահման պահել։ Բայց այս ամենը ես իմացա հետո...
    բայց օտարերկրացու կերպարը չի երևում:

    Պատմվածքի էական կողմն այն է, որ հեղինակը փորձում է անդարադառնալ վերջին դեպքերին.
    Հետո ես պետք է իմանայի, որ Սահակ պապին զոհված զինծառայողի հայր է։ Ծառայությունից 7 ամիս անց, դիվերսիոն գործունեությունների ժամանակ զոհվել էր տղան, այդպես էլ չտեսնելով հենց նույն օրը լույս աշխարհ եկած որդուն։Պետք է իմանայի, որ երեխայի մայրը ըստ երևույթին գիտակցելով երեխային «մենակ մեծացնելն» անհնար է, հեռացել էր։
    Այստեղ նաև սոցիալական խնդիր կա.
    Ընտանիքի ապրուստի միակ միջոցը կրպակի աղքատիկ եկամուտն էր ու պատահական չէր որ ընկերուհիս ամեն օր հենց այնտեղից էր թերթ գնում։
    Հայրենիքը չլքելու կարևորության մասին ևս պատմվածքում խոսվում է.
    -Որովհետև չեմ կարող։ Որովհետև ուրիշ ոչ մի տեղ երկնքում աստղերն ինձ էսպես չեն ժպտա։ Ուրիշ երկրում քամին խոսում է ուրիշ լեզվով, իսկ էդ լեզուն ես չեմ հասկանա եթե անգամ 1000 տարի ապրեմ էնտեղ։Ուրիշ երկրներում Սահակ պապիների վիշտը էսքան իմը չի լինի, Արտակներն էլ իրենց արյամբ իմ համար չէ, որ հող պահած կլինեն... որովհետև ուրիշ երկիրը ուրիշ է, իմը չէ;
    Մեկ էլ՝ էնպիսի տպավորություն էր ընթերցման վերջում, թե հերոսը Հայաստանից իր հետ տարավ միայն տխուր տպավորություններ: Դրա համար էլ պատահական չէ, որ վերնագիրը «Խոնավ» ես դրել՝ ի նկատի ունենալով մարդկանց աչքերի վիշտը; Դրանով էլ է օտարերկրացուդ կերպարը հայեցի ստացվել:

    Ընդհանուր պատմվածքը մի քիչ անմշակ էր:
    Բայց հաշվի առնելով հեղինակի տարիքը՝ վատ չէր, Նիկեա ջան: Շարունակիր գրել:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 07.09.2014, 10:32:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.09.2014)

  28. #15
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՐԱՇԱԼԻ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԻՆ
    Տիգրանը կրթություն ստացած, բայց աշխատանք չգտած մարդ է( ճշմարտություն կա՝ Հայաստանում Տիգրանները շատ են).
    Տարիներն աննկատ անցան: Տիգրանը չհասցրեց էլ նկատել, թե ինչպես համալսարանն ավարտեց ու լրացրեց գործազուրկների շարքերը...
    Մյուս վատ կողմն էլ կա. շատերը դրա համար էլ հեռանում են երկրից.
    Անգամ հարբելու ընկեր չկար. իր հասակակիցները վաղուց կամ ամուսնացել էին, կամ էլ երկրից գնացել:
    Պատմվածքում դեպքերը հեղինակը մի քիչ «արագ» է նեկայացրել. մի քանի նախադասությամբ ներկայացնում է Տիգրանի ձանձրալի կյանքը ու փորձում ցույց տալ, որ նրա կյանքը իմաստ է ստանում միայն անգլուհու հետ հանդիպելուց հետո: Հեղինակը շեշտը դնում է մարդու անձնական երջանկության վրա: Կարծես Տիգրանին միայն դա էլ պակասում էր: Եվ այստեղ թվում է, թե գործազուրկ Տիգրանի համար աշխատանք գտնելը երկրորդական պլան է դառնում:
    Ավելի լավ կլիներ, եթե սկզբից հեղինակը, որը բարձրացրել է գործազրկության թեման, ընթացքում փորձեր մի կերպ աշխատանք գտնելու խնդիրները ևս ներկայացնել...այսինքն՝ հեղինակը իր ասելիքը զարգացներ:

    Ընդահանուր պատմվածքում ծանոթությունը, բաժանումը և հետո նորից հանդիպումը ու վերջաբանը ռոմանտիկական է ստացվել:
    Եվ եթե հեղինակը մի քիչ փորձեր ավելի ընդարձակ ներկայացնել, այսինքը՝ հերոսների հարաբերությունների ընթացքը տեսներ ընթերցողը (գործազրկության մասին արդեն ասացի) , շատ ավելի լավ կլիներ, Վարդ ջան:

    Գիտեմ, որ ժամանակ չես ունեցել երկար պատմվածքի վրա աշխատելու համար ու մի քիչ էլ խուսափում ես մասնակցությունից, բայց իզուր: Շարունակիր գրել: Գիտեմ, որ դու կարող ես շատ ավելի լավ գրել
    Վերջին խմբագրող՝ Այբ: 07.09.2014, 11:21:

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.09.2014), Vardik! (07.09.2014), Նիկեա (07.09.2014)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  4. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10
  5. Հոդված. Ավագ Շաբաթ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.03.2010, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •