User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ

  1. #31
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզի գրածը կարդացե՞լ եք
    Կայֆ գրել գիտի մարդը։
    Շատ լավն էր։
    Լի՜զ, դու շուտ-շուտ գրի։
    ինչ ես ասո՜ւմ, սխալներս տեսե՞լ ես: Մի հատ թարմ ուղեղով խմբագրել ա ուզում, ահավոր ա: Չնայած էդ սխալները նորություն չի, արդեն սովորած կլինեք

    պ.ս. համեստություն անելը Մեֆից եմ սովորել: Մեֆ ո՞ւր ես, գժի պես կարոտել եմ քեզ:
    SWTS

  2. #32
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Պսևդոմտքեր
    Ինչպես միշտ խորհրդավոր, բայց էս անգամ նախորդների պես շատ չէին անհասկանալի պահերը: Արագ կարդացվող, խորը պահերով պատմվածք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #33
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսանդրի լիրիկան էնքան փոքր էր, որ բաց թողեցի: Փոքր ոչ բովանդակային առումով: Սենց ասեմ տարածքը մեծ ա, ընթերցողի տարածքը: Ընդհանուր գծագիրը, չէ սենց ասեմ առանցքը կա մնացած դետալները քո մեջ են:

    Անընդհատ ուզում եմ ճարտարապետական համեմատություններ անեմ, Մասթը վեր ար յու
    SWTS

  4. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ ես ասո՜ւմ, սխալներս տեսե՞լ ես: Մի հատ թարմ ուղեղով խմբագրել ա ուզում, ահավոր ա: Չնայած էդ սխալները նորություն չի, արդեն սովորած կլինեք
    Ընդհանուր գրելու ոճն էր շատ լավը, թե չէ սխալները հեչ։ Տեղ-տեղ ոնց որ "Almost Transparent Blue"-ից լիներ. չգիտեմ կարդացել ես, թե չէ։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (08.09.2014)

  6. #35
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր գրելու ոճն էր շատ լավը, թե չէ սխալները հեչ։ Տեղ-տեղ ոնց որ "Almost Transparent Blue"-ից լիներ. չգիտեմ կարդացել ես, թե չէ։
    Ըհըմ, ոչ հեռու անցյալում:
    SWTS

  7. #36
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհըմ, ոչ հեռու անցյալում:
    Ազդեցությունն երևում էր

  8. #37
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազդեցությունն երևում էր
    հա ինքը շատ ազդեցիկ էր չկարողացա դիմակայեմ գայթակղությանը:
    SWTS

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.09.2014)

  10. #38
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսանդր-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիրիկական

    Ու Հայաստանում ծնվեց մի մկնիկ,
    Ծնվեց մի մկնիկ՝ օտար աչքերով։
    Շատ կարճ էր է՜... շատ-շատ: Բայց էլի լավն էր, ուղղակի ոնց ivy-ն ասեց, լավ կլիներ եթե է՛լ ավելի կոնկրետ նշեիր, թե ո՞վ էր այդ մկնիկը:

    Մեջբերում Լոլիտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումներ Երիցուկի օրագրից
    Լավն էր Լոլիտա ջան: Ամպերի պահն էր կրեատիվ ու լավ մտածված ու ընդհանրապես լավ էր նկարագրված, լավ էր ներկայացված: Էս մեկը չնայած առաջինի շարունակությունն էր, բայց դրանից քիչ էր նման օրագրային գրառման: Մի խոսքով ապրես
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #39
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի այլմոլորակայինին
    Թեթև, անշառ, բարի պատմվածք
    Առանձնապես բան էլ չկա ասելու։ Կարդացվեց, մոռացվեց։
    Մենակ «մարգարիտների փունջը» տպավորվեց, երևի հեղինակը ծաղիկ նկատի ուներ, բայց դե մարգարիտն ուրիշ բան է։
    Վարդիկ ջան, ուրախ եմ, որ մասնակցեցիր

  12. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումներ Երիցուկի օրագրից
    Նախորդ շաբաթվա գործը եթե կարդացած չլինեի, սա կարող է և հավանեի։
    Իսկ էսպես կարծում եմ, որ սա ահագին թուլացնում է առաջինի տպավորությունը։
    Ընդհանրապես, սիքվելները շատ վտանգավոր նախաձեռնություն են, որովհետև եթե բավականաչափ լավը չեն լինում, հիասթափեցնում են ու փչացնում նախորդի թողած լավ հետքը։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (15.09.2014)

  14. #41
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումներ Երիցուկի օրագրից
    Նախորդ շաբաթվա գործը եթե կարդացած չլինեի, սա կարող է և հավանեի։
    Իսկ էսպես կարծում եմ, որ սա ահագին թուլացնում է առաջինի տպավորությունը։
    Ընդհանրապես, սիքվելները շատ վտանգավոր նախաձեռնություն են, որովհետև եթե բավականաչափ լավը չեն լինում, հիասթափեցնում են ու փչացնում նախորդի թողած լավ հետքը։
    աչք էր ծակում որ ադապտացված ա, պետք ա շատ հմուտ լինել որ տենց բան անել ու չզգացվի, այսինքն էսի գնար կպներ էն մեկին ու կամ էսքիզից վերածվեր ավարտուն գործի, կամ էլի տենց էլ մնար: իսկ հիմա չգիտես ինչ անես էս ինֆորմացիայի հետ: Չեմ կարծում որ առանց առաջին մասի էլ էս մեկը առանձնանար, ես որ հաստատ չէի հավանի, շատ բանալ էր ամեն ինչ, պարզ էր ու էդ պարզությունը նախորդի պես խրթին գործ չէր:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 08.09.2014, 22:08:
    SWTS

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.09.2014)

  16. #42
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ ես ասո՜ւմ, սխալներս տեսե՞լ ես: Մի հատ թարմ ուղեղով խմբագրել ա ուզում, ահավոր ա: Չնայած էդ սխալները նորություն չի, արդեն սովորած կլինեք

    պ.ս. համեստություն անելը Մեֆից եմ սովորել: Մեֆ ո՞ւր ես, գժի պես կարոտել եմ քեզ:
    Մեֆը պսևդոհամեստ ա… իրանից բան մի սովորի… գժի պես մերսի Լիզ ջան, որ կարոտում ես… ես էլ գժի պես բիզի եմ… չի ստացվում մի երկու ժամ հանգիստ նստեմ, ռեպլիկաներից էն կողմ չեն անցնում գրառումներս…

  17. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ կարծիք չկա՞, գրեք մի քիչ, կարդանք

  18. #44
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Պսևդոմտքեր

    Սկզբում չի եղել ոչինչ: Առաջնաստեղծ քաոսի մթության անդորրում հանգչող՝ ասես խորը քնի մեջ, ջրից առաջացավ մինչ այլ արարածները: Ջրից ծնվեց կրակը:
    ©ինչ-որ դիցաբանությունից

    Մաս 1: Ոչ Հայաստան: 2014-ի հունիս ամիս: Մենք նստած ենք իմ բնակարանում՝ Գարնանային պողոտայի վրա բացվող պատուհանով, որը չգիտես ինչի փակ է, ծուխն էլ շարունակում է գլանակներից բարձրանալ դեպի առաստաղն ու թանձրացնել օդը: Սովետի թվի Մեկօսոնիք նվագարկիչս ժանգոտած ասեղով շարունակում է քերծել վինիլային սկավառկներից մեկը, որոնք տանս մյուս իրերի նման գտել եմ: Կոնկրետ սրանք վերցրել եմ շքամուտքի պատուհանից, ուր հարևանները անպետք իրեր են թողում: Լինում է գրքեր են դրած, անճոռնի նախշազարդերով բյուրեղապակե բաժակներ, յուղոտ ափսեներ: Մարդկանց դեռ չեմ հայտնաբերել, իրանք սովորաբար վեր են կենում գնում փող մուրալու, որ հերթական էժանագին շիշ Ալկանը գնեն:
    -Լիզ մարդ էսքան վաղեմի չի լինի, գիտես, - ասում է Միքայելը ու շարունակում պլշած նայել դիասկոպի մեջ, փոխելով սլայդը, - համա՜ր 5: Տա՜կս: Գտա՛: Տեբերդա գետը - աշունը ավելացնում է իր դեղին գույնը բնության կապույտ պալիտրայի վրա: Ֆո՜ւ: Քեզ դո՞ւր ա գալիս ժամերով անծանոթներ վրա սևեռվել ու կարդալ էս տիպի զեղումներ:
    - Ոնց որ ռետրո թանգարան լինի, - փնթփնթում է կիսամերկ Դիլիարան:
    Ես ինչ որ բան եմ ման գալիս, չգիտեմ ինչ, գիտեմ որ էստեղ մի տեղ դրել եմ ու անպայման պետք է գտնեմ:Գրասեղանին դարսած սկավառակները հերթով նետում եմ պատին՝ Վիսոցի, Շոպեն, Բիթլզ: Մի քանիսը ջարդվում են: Հերթը հագուստինն է: Մի շապիկը շպրտում եմ Դիլիին.
    - Դու ավելի լավ ա հագնվի:
    - Ես սիրում եմ տանը մերկ ման գալ,- ասում է նա ու երկարում լինոլիումին փռած բարակ խալու վրա:
    Դրսից լսվում է սպորտային մոտոցիկլների մռնչյունը, մեկ, երկու, երեք... տաս: Երկտեղանի բազմոցին Անդրեյն է տարածվել, ուկրաինացի փախստական, որի հետ Հարաթի փաբում ենք ծանոթացել: Ինձ սպառնաց, որ Ալլահն ամեն ինչ տեսնում է: Ես էլ առաջին անգամն էի քրիստոնյա մահմեդական տեսնում ու ծիծաղեցի վրան, կույր անվանելով: Նա էլ ասաց, որ անտակտություն է կույրերի վրա ծիծաղելը:
    Նա անընդհատ խոսում էր, բողոքում է մարդկանցից ,երկրից: Միքայելն էլ լուռ լսում էր, ու դա էն լռությունը չէր, որ բան չկա ասելու:
    - Հլը մի կողմ քաշվի, Անդրեյ, չես տեսնում բան եմ փնտրում, - գոռում եմ վրան:
    - Էրեխեք, մի հատ կարա՞ք վերադառնաք արդիականություն, - ասում է Դիլին, "Քաղաքյին ասեկոսներ" -ում ինչ-որ բան կարդալով ու ժպտալով, - նայի, - շարունակում է, - մեկը գրում ա. "Ավտոբուսում ինձ համար նստած եմ, մեկ էլ թիկունքում լսեմ երկու ուկրաինացի են խոսում, "գ"-ի տեղը "հ" արտասանելով: Բամբասում էին, էս ինչ արկիր ա, Պուծինը սենց, Պուծինը նենց: Տո, արա՜, այ գյոթեր, եկել աղավարի տեղավորվել, տուն-տեղ, գործ ստացել եք, վեր ընկեք տեղներդ: Դուր էլ չի գալիս ռադ եղեք": 1589 լայք ա հավաքել, Միկկի սրա հեղինակը հո դու չե՞ս, պատահաբար, - հռհռում է:
    - Լիզ հանգստացի էլի, մի հատ քաշի կդզվես, անցած շաբաթ նույնը իմ հետ էր կատարվում: Իրականում ոչ մի բան չես կորցրել, ոչ մեկն էլ քեզ չի հետևում:
    - Ի՞նչ հետևել, ուղեղդ հացի հետ ես կեր՞ել:
    - Մի կես ժամից կսկսեն հետևել, հավատա՛:
    Մոտենում եմ լաքապատ սեղանին, խոհանոցային դանակի կոթով զաղզղած մակերեսին մանրացնում եմ մեֆեդրինի քարաղ հիշեցնող բուրեղները, շեղբով մոտեցնում եմ քթիս քաշում: Պատից կախված կլոր ջահը լուսավորում է Դիլիարայի քրտնքից փայլող թուխ մաշկը:
    Միքայելն ու Անդրեյը բուռն դիսկուսի մեջ են, ես չեմ էլ լսում: Ասես գլխի վրա կանգնած խոսեն, ամեն մի բառ աղավաղում են: Դիլին անջատված տեսք ունի, համարյա չի շնչում: Մենակ չորացած շուրթերն է ճպճպացնում:
    - Վաղը փող կլինի, գնում ենք Հայաստան, - ասում եմ ի միջի այլոց, - Միկ մեքենայի հարցը քո վրա, արագության հարցը ես կլուծեմ:
    - Ի՞նչ: Արագության հարցը արդեն լուծեցիր, կլնի մեզ էլ հյուրասիրես:
    Մի քանի մոտեցումից կատարյալ էմպատիա է: Բոլորը համաձայնվում են:
    - Հիմնարկը փակում է ծախսերը, Մասիվում միսենյականոց կվարձենք, բայց էնտեղ երկար չենք մնա, – սպիրտի սալիկը բռնկվում է թափանցիկ կոլբայի տակ, գոլացած ֆիզ լուծույթում հալվում են մի քանի բյուրեղ:
    - Չեմ ընկալում ինչի մասին ես խոսում, բայց իմ մեքենան խոդի ա, - ասում է Միկին:
    Ջինսցի փողքը տրորելով դուրս է գալիս շալվարի մեջից:
    Ես հանում եմ Դիլիարայի ներքնազգեստը, լուծույթում թրջած բամբակը քամում եմ շուրթերին: Մատներս մտցնում եմ լայնաբերան տարայի մեջ, պահում եմ նրա ծալված ծնկների վերևը ու շարժում անտեսանելի լարերի վար: Մի քանի կաթիլ սահում ու անհետանում են ազդրերի արանքում: Ձեռքս հետևում է նրանց: Դիլիի կուրծքը փքվում է սպունգի նման ու նա սկսում է հևալ: Լայն բացելով ոտքերը ձեռքը դնում է ձեռքիս ու սեղմում:
    Նվագարկչում սկավառակը խզզոցով պտտվում է դեռ:



    Մաս 2: Հայաստան: Մասիվեցիները տարօրինակ ժողովուրդ են՝ Միկի խոսքերով, բոլորովին չգիտեն անտարբերությունն ինչ է:
    - Մեր մոտ ճամփին պառկես մեռնես, հարբած ես, շան տեղ չեն դնի:
    Հարևաններ հայացքների ներքո բեռնում ենք պայուսակը վոլգա 24 մակնիշի հինավուրցի մեջ, որը չնայած շարժիչի 800 հազար պտտած կիլոմետրերին մեզ բարեհաջող տեղ էր հասցրել: Երկու հարյուր գրամ մեֆեդրին, մի քանի տուփ ֆեվարին, 3 բլոկ սիգարետ, երկու շիշ Ջեք.
    - Բան չենք մոռացե՞լ, - հարցնում է Սերգեյը:
    - Մոռացել ենք: Ծանոթացե՛ք, սա Հայկն ա: Իրան այգում եմ բռնել, ես դեղնած թերթերով հրաշքն էր կարդում: Բուդիիզմ ա, հինդուիզմ ա չեմ տարբերում:
    - Շատ հետաքրքիր ու ռոմանտիկ ա, բայց աչքիս մունդշտուկը չենք վերցրել ,- վրա է տալիս Դիլին:
    - Ես վերցրել եմ, - մեջ է ընկնում Միկին, - ուտելիքն ու գարեջուրը մի տեղից կառնենք, Հայկը մեզ ցույց կտա, չէ՞, Հայկ:
    - Հա, - ասում է Հայկը մի մարդու տեսքով, որն այնքան էլ չի հասկանում թե ինչ գործ ունի այստեղ:
    Ես ձեռքս դնում եմ ուսին.
    - Դե լցվի մեքենան: Շարժվեցի՛նք:
    Երբ մթերքներն ու գարեջուրը տեղավորում ենք, սկսում ենք խոսել մեր սիրած թեմայով՝ ոչ մի բանի մասին: Հայկը աշխարհից կտրվածի նման պատուհանից դուրս է նայում: Դիլին մուդշտուկը կպցնում է , իրար փոխանցելով քաշում ենք: Ես տալիս եմ այն Հայկին.
    - Քաշի, - ասում եմ ու ոտքերիս արանքում դրած տոպրակի մեջից պոկում եմ անլվա խաղողը, - ի՞նչ ես դուրսը նայում:
    Հայկը նայում է ինձ.
    - Գլուխս ոնց որ ջրով լցվող լատեքսից պարկ լինի, վրան էլ անհամար մազանոթնոեր են զարկում:
    - Ոչինչ, կանցնի:
    - Ինչի մասին եք խոսում, - հարցնում է Դիլիարան:
    - Դիլին թաթար ա, սովորում ա: Շատ սիրուն ա, չէ՞:
    - Չգիտեմ:
    - Միկին ռուս ա, 90-ականներին ռեկետով ա զբաղվել, հիմա տատու սալոն ունի: Ինքը էդ գործում լավագույններից ա:
    - Բա դու:
    - Ինքն էլ ուղակի Լիզն ա: Մենք դաժե իրա իսկական անունը չգիտենք:
    Հայկը աշխուժանում է:
    - Գիտե՞ս, - ասում է, - որ նայում եմ դուրսը պատկերացնում եմ, թե ջրի տակ եմ ապրում, պլանկտոնի կարգավիճակում: Ինձ հեսա կուլ կտան ու ճնշման տակ դուրս կժայթքեմ նեղլիկ անցքից, մաս մաս կլինեմ, որովհետև ես մարսվել չեմ սիրում:
    - Սիրուն ա հնչում: Լսեցի՞ք: Հայկը մերոնցական ա, - ոգևորվում է Միքայելը:
    Հարսնաքարի կողքին 100մ քառակուսի միակ ազատ տարածքում ենք կանգնում:
    - Ինչ շուտ տեղ հասանք:
    Ես ու Դիլին գնում ենք էքսկուրսիայի՝ Հարսնաքր, շքեղ քոթեջների ու ջրաշխարհի շուրջը պտտվելելով, ասես գազանանոցում, վերադառնում ենք: Տղաներն վրանը խփել են:
    Մութը ընկնում է: Մեքենայից լսվում է The Pixies- ի where is my mind երգը:
    - Անջատի, հիմար մարտկոցը կնստացնես, - գոռում է Անդրեյը:
    Պլաստիկե բաժակից վիսկի մի հանքի կուլ է տալիս:
    Հայկը սրտխառնոցով վազում է ափի կողմը, ես գնում եմ ճակատը բռնելու.
    - Թող կհանգստանա կգա, - գոռում է Դիլին:
    - Ձեռքդ լպրծուն ա, ոնց որ սողունի մաշկ լինի,- փսլքախառ դուրս է տալիս Հայկը, - շուրջս դևեր են մնացել մենակ:
    Վերադառնում ենք վրան: Անդրեյն ու Միքայելը քնել են: Ես գրկում եմ Հայկի քրտնած ծոծրակը: Դիլիարան մշուշոտ հայացքով գետնին է նայում: Մեր շուրջը դևերի դիակներ են:
    - Դու դա տեսնում ես, - հարցնում է Հայկը:
    Դիլիարայի մարմինը պտտվում է խելահեղ թանդավայի մեջ, ամեն շարժման հետ տրորելով նեխած գլուխները: Նրա ծիծաղը ագռավների կռռոցի նման սավառնում է օդում, խառնվելով ճղճիմ արնահոտին:
    Ափի կողմից կրակոցի ձայն է լսվում: Մենք սսկվում ենք: Ես շարունակում եմ գրկել Հայկի գլուխը, մազերից հոսող քրտինքը ներծծվում է շորերիս մեջ.
    - Արա, էս ի՞նչ արիր: Սպանիր արա՛, - գոռում է ինչ-որ մեկը:
    - Ի՞նչ է կատարվում, ի՞նչ անենք, Լի՛զ, Հա՛յկ:
    Դիլին դողում է, նրա ոտնաթաթերը մերկ են ու սպիտակ: Ես մտածում եմ որ դա հերթական ցնորքն է:
    - Ոչնինչ, ոչինչ անել պետք չի, - կմկմում է Հայկը, - մենք պետք է խուլ ու համր ձևանաք, ես գիտեմ:
    Նրա տենդը խորանում է: Ամբողջ իրանը ցնցվում է դողէրոցքի մեջ:
    -Խեղճ:
    Լուսադեմին վոլգան շարժվում է դեպի Իջևան:
    Հայկը կարթնանա վրանում ու ոչինչ չի հիշի, կամ կհիշի, բայց ափը մաքուր կլինի, ջուրը սառ: Կլվացվի ու կշարունակի խուլ ու համր ձևանալ: Եվս մեկ անգամ նայում եմ Դիլիարայի ոտնաթաթերին ու ֆեվարինը կուլ եմ տալիս՝ Կիլիկիայով:
    կարդացել եմ… հես ա արանք գտնեմ ու գրեմ… երևի էսօր…

    Այվ… ասածներիս բանի տեղ մի դիր… բարձրաձայն մտածում եմ, էլի…

  19. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ, էս ինչ լավն էր
    Դու էն ասա՝ ֆեվարինը կիլիկիայով ի՞նչ ա անում:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  4. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10
  5. Հոդված. Ավագ Շաբաթ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.03.2010, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •