User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, սխալ հղում էի տվել, էս ա ճիշտը:

    Չալարեցի, մեծ մասը կարդացի: Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի... բերեք ձեր ավելի լավ հետազոտությունը ցույց տվեք: Ոնց հասկանում եմ, հեղինակներն ընդհանրապես մասնագիտացած են ամուսնական հարաբերությունների մեջ, էդ իրանց ոլորտն ա: Հիմա թե դա գիտություն ա, թե չէ, արդեն հարցի լրիվ ուրիշ կողմն ա:

    Էս հետազոտության լուրջ թերություններից մեկը նորմալ ստատիստիկայի բացակայությունն ա: Կարող ա իրանք շատ լավ հարցաշարերով կարողացել են գնահատել ամուսնության որակը (ի դեպ, որակը մենակ սեքսը չի, կարաք նայեք հոդվածը), բայց թերացել են, երբ պետք ա եղել որոշել, թե ովքեր ունեն որակյալ ամուսնություն, ովքեր՝ չէ:

    Բայց ընդհանուր առմամբ հոդվածում ահագին հետաքրքիր բաներ են քննարկվում: Հարցը մենակ նախաամուսնական սեռական հարաբերությունները չի: Էնտեղ նաև առաջին հանդիպման ժամանակ սեքսն ա քննարկվում, իրար հետ ապրած լինել-չլինելը, հարսանիք անել-չանելը, դավաճանությունը, դրա մասին իմանալ-չիմանալը և այլն: Բայց ամեն դեպքում, էլի կա էդ correlation-causation-ի հարցը: Իրանք առանձնապես չեն էլ շեշտում, որ դա պատճառ ա, նշում են ուղղակի կորելացիաները (բայց առանց նորմալ ստատիստիկ թեստ անելու, ինչը լուրջ թերություն ա):
    Ազնիվ խոսք, մի թեթև նայեցի՝ առանց խորանալ: Ինձ թվում է՝ եթե մենք հարգարժան գիտնականներին ասենք, որ այստեղ ներկայացված իրենց կատարած իրավմամբ ծավալուն և լրջագույն աշխատանքը գիտական հոդվածի կամ գիտական աշխատանքի ներկայացում չի հանդիսանում, կհամաձայնվեն և կասեն՝ «իհարկե, դա ընդամենը ծավալուն հետազոտություն է և դրա արդյունքների ներկայացում սիրուն, նկարազարդ բրոշյուրով»:

    Բավական ծավալուն հետազոտություն ա արվել, ու ասել, որ դա գիտական չի, կներեք էլի...
    Ծավալուն հետազոտությունները բազմաթիվ են, բայց այնպես չի, որ դրանք իրենց ծավալի և աշխատատարության պատճառով պետք է կոչվեն գիտական: Այս տիպի (հարցմամբ) հետազոտություններ կան, որոնց իրականացման համար տարիներ և ամիսներ են պահանջվում: Կներեք, որ ես օրինակներ եմ էլի բերում իմ ոլորտից, բայց ասեմ. «Դպրոցներում ալկոհոլի և թմրամիջոցների վերաբերյալ եվրոպական հետազոտությունը» իրականացվում է գրեթե բոլոր եվրոպական երկրներում (մեր մոտ էլ է մի անգամ արվել): Ուրեմն՝ այդ հետազոտությունը տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով հաճախ մի քանի հազար դեռահասներ յուրաքանչյուր երկրում: Նույն տիպի հետազոտություն է նաև «Դպրոցական երեխաների առողջության վարքագծի ուսումնասիրությունը», որը նույնպես տևում է մի քանի ամիս՝ ընդգրկելով մի քանի հազար երեխա (նույնիսկ՝ տասնյակ հազար) էլի յուրաքանչյուր երկրում: Սրանք՝ այս հետազոտությունները, գիտական չեն, բայց միևնույն ժամանակ, շատ կարևոր և ինֆորմատիվ աշխատանքներ են, որոնց վերաբերյալ զեկույցների հիման վրա ընդունվում են որոշումներ՝ համապատասխան ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար:

    Հիմա անդրադառնամ բուն հոդվածին: Իմ խիստ համեստ կարծիքով՝ այս հետազոտությունը շատ լավն է, բայց այն ներկայացման այ ոճով հեռու է գիտականից: Ոնց որ ասում էի՝ արդյունքներն են միայն ներկայացված և վերջ: Բա ու՞ր է գիտական կոչվելու համար ամենակարևորը՝ արդյունքների քննարկումը, համեմատություններն ու եզրահանգումները: Բայց դե իհարկե կարող են սա գիտական դարձնել, եթե ուզեն, որովհետև ամենակարևոր աշխատանքն արդեն արված է՝ նյութն «օգտագործվել է», արդյունքները կան, մնում է մնացածը: Իրականում, լավն է, մի քանի հարյուր հոգու շրջանում հարցում իրականացնելը բավականին բարդ և աշխատատար պրոցես է:

    Մի հայավարի բան գրեմ ու պըրծ. տենաս ինչքան են փող են ստացել հեղինակները պարոն Ուիլյամ Է. Սայմոնից հետազոտության իրականացման և զեկույցի պատրաստման համար ու մեկ էլ... ինչու՞ չէր համարակալված գրքույկը:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 28.08.2014, 20:56:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22
  5. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •