User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Մերօրյա Լոլիտա

  1. #16
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանրուքներից հաճույք ստանանք...
    Օրինակ, ես որ օրագիր եմ գրում, ինձ պետքական եմ զգում, որովհետև ամեն օրագիր էլ գրվում է այն հույսով, որ այն մի օր պիտի կարդան:
    Թեյ խմելուց էլ հաճույք ստացա, որ հե՛նց այնքան էի շաքար ավելացրել, ինչքան սիրում եմ:
    Բարձս սառն էր, Սենյակը՝ տաք, ձեռքիս տակ հետաքրքրիր վեպ կար, լոգանքի ջրի ջերմաստիճանը սրտովս էր, իմ սիրած Վան Գոգով շորս հագա,հայելու մեջ վատիկը չէի : Չէ՛, ես լավ եմ ապրում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (06.10.2014), Sambitbaba (06.10.2014), Smokie (15.11.2014), մարիօ (14.12.2014), Նիկեա (06.10.2014)

  3. #17
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արվեստանոցյան ընթրիք
    Տոպրակները լիքը-լիքը շխկշխկացնելով մտանք արվեստանոց: Աշխատանքի բաժանում կատարեցինք. կարտոֆիլ մաքրելն էլ ինձ բաժին ընկավ: Դե՛ արի ու ձախլիկ տեղովդ կարտոֆիլ մաքրիր:
    Ախորժաբեր բույրը տարածվեց արվեստանոցով մեկ, խառնվեց ներկերի ու ծխախոտի հոտին, մի անտանելի բան դարձավ, որից ամեն մեկն իրեն հարազատն էր շնչում: Մութն ընկնում էր, պատառաքաղները՝ զնգզնգում, ծուխը թանձրանում, իսկ մենք չե՜նք էլ շտապում:
    Չի կարելի լավ երգերը կիսատ թողնել ու գնալ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Նիկեա (06.10.2014)

  5. #18
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տաղանդավոր ու հայտնի նկարչի մոտ էի երեկ, անունը չեմ նշի: Քանի անգամ է գնում եմ ու աչքս չեմ կտրում մի կտավից: Մի տղա է՝ մինչ գոտկատեղը մերկ, ու մի սիրուն, երկարապոչ աքաղաղ ձեռքին: Նայում եմ ու նայում, երբեմն ինչ վատ եմ զգում, որ չտեսի պես էդքա՜ն նայում եմ: Աքաղաղը ինձ մանկություն էր տանում, երկար պոչն էլ կարծես ժամանակը լիներ՝ փոխակերպված ձևով, որ դանդաղորեն ծորում էր տղայի ձեռքից, խլում նրա ունեցած միակ մանկությունը:
    Երեկ չդիամացա, ասացի.
    -Էս նկարդ հրաշք է: Ամեն անգամ հիանում եմ:
    -Քոնն է, տար հետդ:
    -Լու՞րջ ես ասում, թե՞ կատակ ես անում:
    -Լուրջ եմ ասում, քոնն է, տար:
    -Ես էլի աքաղաղ ունեցա, ապրես:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.10.2014), Smokie (15.11.2014), մարդագայլուկ (07.10.2014), Նիկեա (07.10.2014), Վոլտերա (08.10.2014)

  7. #19
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ նշանդրեքի էի: Ճոխ, սնդուսափայլ հանդերձներ չեմ սիրում. ինչ առօրյայում էի հագնում, դա էլ հագա՝ այսինքն լրիվ սև Պարելու հետ էլ չունեմ, մնում էր մարդկանց զննելը: Մի երկուսը իրար հո՜ չէին կծում, զուտ նրա համար, որ պատահաբար նույն շորից էին հագել: Մնացածն էլ պարում էին՝ խմբերի բաժանված, ինչը տանել չեմ կարողանում, հետո էլ տեմպից ընկնում են ու նույն շարժումը՝ լույսի արագությամբ կրկնում անընդհատ: Ամենալավը տատիկ-պապիկներն էին. էնքա՜ն ջերմ, հուզված, ի սրտե ուրախացած: Պապիկներից մեկը գյումրեցի էր, ասաց, որ կերգի զույգի համար: Երեկոյի ամենահուզիչ պահն էր էդ երգը. էնպես գորովալից երգեց, դողացող ձեռքերով հազիվ միկրոֆոնը պահելով: Աչքերն էլ փակում էր ընթացքում ու արցունքի կաթիլներ գլորվեցին ու բեղերի մեջ կորան:
    Էս երգն էր երգում...
    Վերջին խմբագրող՝ Լոլիտա: 08.10.2014, 07:45:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Նիկեա (08.10.2014)

  9. #20
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանակ 1
    Որոշել եմ հերթով գրել այն մարդկանց մասին, ում ինձ երբևէ նմանացրել են:
    Հիշողություններ արթնացնող ֆիլմ, երգ: Ինձ էլ գլխավոր հերոսուհուն են միշտ նմանացրել: Ինձ իր տեղում էի պատկերացնում ու ուրախանում: Լավն է ախր, դուրեկան դեմք է:
    Մի պահ համ իրեն վերհիշենք, համ ֆիլմը:


  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.10.2014), Sambitbaba (15.12.2014), Նիկեա (09.10.2014), Վոլտերա (09.10.2014)

  11. #21
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանակ 2
    Ովքեր նայել են Անտիքրիստ, Նիմֆոմանկա ֆիլմերը, հաստատ նրան կիմանան. շատերն էլ նրան երգելիս են տեսել: Այդ կինը աչքի ընկավ դերասանական հրաշալի խաղով:
    Խոսքը Շարլոտտա Գեյնսբուրի մասին է: Էնքա~ն են նմանացրել, էլ չասեմ: Միայն նրանք չեն նմանացնում, ովքեր չգիտեն Շարլոտտին:
    Մի անգամ Ֆեյսբուքում գլխավոր նկարս իր նկարներից մեկն էր, մեկ էլ գնա~ց մեկնաբանությունների տեղատարապը մոտավորապես էս կարգի. շատ լավն ես, ինչպես միշտ հետաքրքրիր ես...
    Ու այ էդ ժամանակ զգացի, որ մարդիկ ոչ միայն նմանացնում, այլև շատ ժամանակ չեն էլ տարբերում :
    ԵՎ այսպես, ահա նա...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Smokie (15.11.2014), մարիօ (14.12.2014), Նիկեա (10.10.2014), Վոլտերա (10.10.2014)

  13. #22
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նմանակ 3
    Ուրեմն երկարատև ընդհատումից հետո շարունակեմ նմանակների ցանկը: Բոլորն էլ դիտած կլինեն Լեոն ֆիլմը, որտեղ Նատալի Պորտմանը մարմնավորում է Մաթիլդային: Այ հենց էդ Մաթիլդային են շատ նմանացնում:Մի անգամ փորձեցի ինչ-որ նման հագուստ հագնել. փողոցում էսպիսի արձագանքներ եղան.
    -Էս աղջկան որ կինոյում եմ տեսել է~, չեմ կարողանում հիշել:
    -Վա~յ, Լեոնն է:
    -Էն պիստոլետով աղջիկնա, տղեք:
    Մի փոքրիկ հատված ֆիլմից

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Smokie (15.11.2014), Նիկեա (16.10.2014), Վոլտերա (16.10.2014)

  15. #23
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեռներում տաք է...
    Չգիտեմ մեր սրտերը լեռներում են, թե ոչ, բայց մենք մեր քաղաքի սառնամանիքը կոտրելով սար ենք բարձրանում: Լինում է, չէ ,որ քամին ոսկորներդ խուտուտ է տալիս. սարերում է ապրում այդ քամին`իր խուտուտով:
    Տանն ինչ գտնում` հագնում ես իրար վրա, ամենամեծ ուսապարկիդ մեջ դնում օրագիրդ, մի քիչ քաղցրավենիք,մի տուփ` ինչ պատահի :Երբեմն բնությունը գալիս ականջիդ ասում է, որ հեռացել եք իրարից, դու էլ չգիտես ինչ պատասխանել, որովհետև հասկանում ես, որ ճիշտ է ասում:
    Մայր բնությանը հյուր ենք գնում:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Smokie (15.11.2014), Նիկեա (19.10.2014)

  17. #24
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանցից Երկարը անվերջ տխրում էր ,իսկ Հաստլիկը` ատամնաշարի ամբողջ երկայնքով մի այնպիսի ժպիտ էր խաղացնում, որ Երկարին փակում էր տեսադաշտից:
    Սրանք մտնում են սրճարան. երևի փողոցն ավլել կամ մեկից մի քիչ փող են թռցրել ու իրենց ճոխություններ են թույլ տալիս: Սուրճի բաժակներից բարձրացող տաք գոլորշին պատում է Հաստլիկի դեմքը, ինչից նա սկսում է ավելիլայն ժպտալ: Երկարն `անփոփոխ. տխրում է ու տխրում, բայց տղամարդ է, ինչպես պապը կասեր, զսպում է իրեն: Հաստլիկը լեզուն մտցնում է սուրճով լի բաժակի մեջ ու մի կում անում, զգուշորեն սրբում բաժակն ու դնում սեղանին: Պատկերացնում եք քանի~ ժամ է պետք սուրճն այդ եղանակով խմելու համար:
    Կողքի սեղանին էլ ես եմ ճեմում. ձեռքս` դնչիս տակ, թեյս սառչում է , բայց սրանց չնայելը հանցագործություն է:
    Մեկ սրան եմ նայում, մեկ` մյուսին, ու չգիտես ոնց ու ինչու , արցունքներ են գլորվում աչքերիցս, թեյս թողնում եմ ու դուրս վազում:
    Մի քիչ վազում եմ, հետո հետ գալիս ու ապակիներից նայում. դեռ սուրճ են խմում ու տխրու~մ ու ժպտու~մ...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.10.2014), Smokie (15.11.2014), Նիկեա (28.10.2014)

  19. #25
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, առօրեական
    Գիտե՛ս, ես հոգնել եմ քեզ չսիրելուց, քո համար չանհանգստանալուց ու գիշերները քո պատճառով արթուն չմնալուց: Ես մեղք չունեմ, որ քո օծանելիքի բույրը երբ զգում եմ ինչ որ մեկի հագուստից, ինձ դա ոչինչ չի՛ հիշեցնում, իսկ քեզ սիրող աղջիկների մազերը փոկել չե՛մ ուզում, հասկանու՞մ ես ինձ: Երբ դու ինձ ծաղիկներ ես նվիրում, ես դրանք շաբաթներով չե՛մ պահում ու չորացնում կյանքիս օրագրի մեջ, այլ տատիկին եմ նվիրում` ասելով, թե իր համար եմ բերել:Մերկ մարմնիս վրա քո լայն վերնաշապիկները չե՛ն սազի, որովհետև ես դրանք չեմ էլ հագնի երբե՛ք : Ես չգիտեմ , թե մի օր ուժ կգտնե՞մ քո համար այն թխվածքից թխելու համար, որի մեջ միայն սեր եմ դնում: Քո խորհրդով վերցրած գրքերը երբեք չե՜ մ կարդում, հասկանու՞մ ես, ես դրանք պահարանի մի անկյունում այնքա՜ ն եմ թողնում, մինչև գրադարանավարը զանգում է ու պահանջում, որ տանեմ: Չե՜ ս հասկանում...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.11.2014)

  21. #26
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, տխուր-տրտում
    Ջուրը էի դրել կրակին, սպասում էի եռա, որ սուրճ խմեմ, ընթացքում էլ աշխատեմ, փողը լցնեմ երազանքիս արկղի մեջ, հետո երազանքս հեչ կանեմ պահի տակ ու հավաքած փողով կգնանք մեր սիրած կեքսն ուտելու. էնքա՜ն կուտենք, որ գլուխս կդնեմ ծնկներիդ ու կքնեմ:
    Մինչ այսքանը մտածում եմ, ջուրը `եռացել-եռացել, գոլորցիացել է ու անհետացել, իսկ ամբողջ տունը ծուխ է լցվել: Ահա, կամա՜ց սենյակս է լցվում, աչքերս արցունքոտվում են, ու ես էլ ոչի~նչ չեմ տեսնում:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (22.11.2014), Նիկեա (08.11.2014)

  23. #27
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, Քիթ
    Այս առավոտ էլ տատիկը խնդրեց, որ տաք հագնվեմ, բայց դե հաստ հագուստի մեջ չեմ երևում, իսկ մարդիկ դեմքս տեսնել են ուզում: Ամբողջ օրը քթիս մեջ աղաջրով բամբակը բթած թափառել եմ, տանը նստելուց ի՞նչ օգուտ: Մտածում եմ ,որ եթե էսպես երկար շարունակվի ու քթիս արնահոսությունը չկարողանամ դադարեցնել, իմ սուղ մաթեմատիկական գիտելիքներով հաշված, մոտ երկու ամսից հետքս էլ չի մնա, տատիկն էլ մահճակալի տակ կփնտրի, հետո` հարևան Խորեն պապի տանը, իսկ այդ ժամանակ ես նամականիշերիս տուփի մի անկյունում տաքու՜կ քնած կլինեմ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (19.11.2014)

  25. #28
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, ՙՙԿրաբատ. հին ջրաղացի լեգենդը՚՚
    Նախկին դպրոցիս գրադարանը փոշոտ ու նեղլիկ մի նկուղ էր, բայց ի՜նչ գիրք ասես կար: Ես էլ փոքր էի, ինձ համար գրքի լավը նկարների առատությամբ էր որոշվում: Գրադարանավարին ամաչում էի ասել ,որ նկարներով գիրք եմ ուզում, դրա համար էլ խորամանկում էի՝ ասելով, որ ես ինքս գիրք կփնտրեմ ինձ համար:
    Մի օր մի կապույտ կազմով գիրք ընկավ ձեռքս, վրան ջրաղաց, ագռավ ու բու: Վերցրի, որ նկարները նայեմ:
    Պարզվեց, որ իմ չսիրած գրքերից էր. նկար չկար. ստիպված կարդացի: Ամենատպավորիչ գիրքն էր, չէ՜ որ միայն դա էի իմ կամքով կարդացել:
    Անցել են տարիներ ու այդ գիրքը պատահաբար գտել եմ. հիմա նկարներ չեմ ուզում, դրանք ինձ, նույնիսկ, խանգարում են ընթերցելիս: Կարդում եմ ագահաբար ու հասկանում եմ, որ խորիմաստ վեպերից հոգնել եմ, խառիխուռն դեպքերն ինձ համար հագուցալուծում են գտնում վեպի առաջին պարբերությունում, իսկ ա՛յ հեքիաթներից չեմ հոգնել, չէ՛, հաստատ չեմ հոգնել :

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.12.2014)

  27. #29
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, Սուտլիկ
    Այսօր զարթուցիչս դրեցի 8:10 ,որ պատճառաբանեմ,թե ուշ արթնանալու պատճառով չեմ կարող դասի գնալ: Պլանս աշխատեց: Էն հագուստը հագա, որը երբ ցանկանում եմ դրսում հագնել, մայրս ասում է ,որ բուկլետ բաժանող Եհովայի վկայի եմ նման: Ամեն անգամ միասին ծիծաղում ենք:
    Բոլորը գնացին իրենց գործերով, ես էլ մի տոպրակ մանդարին ու մի մեծ թեյնիկ թեյ հարմարեցրի կողքս ու 3-րդ անգամ Ամելին նայեցի: Ձևացրի, իբր ինձ հետ ամեն ինչ լավ է, որ ֆիլմը միացրել եմ ոչ թե ցրվելու, այլ ուղղակի վերհիշելու համար: Չհավատացի ինձ, բայց գոնե մեկին հավատալ պետք էր, չէ՞ ...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.12.2014)

  29. #30
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցուկի օրագրից, ցից-ցից
    Այսօր դասից ուշանանում էի, այդ պատճառով էլ անկողինս չհավաքեցի. խոսքը մեր մեջ՝ այդ առիթով: Օրս ֆիլմի պես արագ-արագ անցավ, եկա տուն, ու էստեղ ոնց որ մեկը կյանքս կանգնեցներ,որ ասենք, գնար իր համար սուրճ բերեր այդ ընթացքում, կամ անցանկալի հյուրի առաջ դուռ բացեր, ու ֆիլմը չտուժեր : Հաշվեցի այս ամիս գնած սուրճի տուփերը. այդքան սուրճից հետո ես զարմանալիորերեն երկար եմ ապրել : Նստեցի ու պատուհանից դուրս եմ նայում. ամաչում եմ ասել,բայց 17 տարի է ես ուշադիր չեմ եղել,թե ովքեր են ապրում դիմացի շենքում, ինչ են անում երեկոյան, ինչ գույնի վարագույրներ են կախում. այսօր նայեցի, տանիքին ալեհավաքները ցից-ցից , վարագույրները՝ ամենատարբեր: Մեկի վարագույրը քաշած չէր, կինն աման էր լվանում,ինքն էլ ինձ պես բազմոցին նստել, շատ կարևոր ոչնչով էր զբաղված: Մեր ամաններն ո՞վ լվանա...

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.12.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լոլիտա
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 15.12.2008, 15:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •