User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

    Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Առաջին շաբաթ

    Սկսում ենք նախագիծը:

    Ամեն շաբաթ կբացվի թեմա որոշակի «գրական առաջադրանքով»: Պայմանն այն է, որ շաբաթվա վերջում, ավելի կոնկրետ՝ շաբաթ օրը, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին բոլոր հեղինակներն իրենց ստեղծագործությունները տեղադրեն տվյալ թեմայում: Այս շաբաթվա վերջում գործերը տեղադրվելու են հենց այս թեմայում:

    Խնդրում եմ հիշել, որ ամեն հեղինակ ինքն է տեղադրելու իր աշխատանքը: Դրա համար ուշադրություն դարձրեք ստեղծագործության տեսքին, տեխնիկական կողմերին (օր.՝ վերնագիրը կպած չլինի տեքստին, մգացված լինի, պարբերությունները երևան և այլն): Կարևոր է, որ բոլորը հնարավորինս նույն ժամանակահատվածում տեղադրեն իրենց գործերը, որպեսզի ամեն ինչ հենց ֆլեշմոբային լինի: Ստեղծագործությունները տեղադրվելուց հետո յուրաքանչյուր ոք կարող է ընթերցել և քննարկել դրանք: Հուսով եմ, ամեն շաբաթ ակտիվ քննարկումներ կլինեն:

    Ֆլեշմոբին գրանցվել են յոթ հոգի՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա, սակայն ցանկացած այլ մեկը, ով որևէ շաբաթվա ընթաքում սպոնտան ցանկություն կունենա մասնակցելու ֆլեշմոբին, կարող է դա անել:

    Այն մասնակիցը կամ մասնակիցները, որոնք բոլոր հինգ շաբաթների ընթացքում ճիշտ ժամանակին ու պայմաններին համապատասխան ստեղծագործություններ կներկայացնեն, ֆլեշմոբի ավարտին կստանան փոքրիկ գրական մրցանակ:

    Չմոռանամ հիշեցնել, որ այս թեմայում մինչև ստեղծագործությունների տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառումներ կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:

    Այս շաբաթվա գրական առաջադրանքը

    Խնդրում եմ ներկայացնել գրական ստեղծագործություն հետևյալ նկարի հիման վրա: Ավելի կոնկրետ՝ ստեղծագործությունն ընթերցելիս պիտի կապ երևա առաջադրված նկարի հետ: Թե ինչպես եք ստեղծելու այդ կապը, թող մնա ամեն մեկիդ կրեատիվությանը:
    Ստեղծագործությունը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի: Ժանրային, թեմատիկ և ծավալային սահմանափակումներ չկան:

    Նկարի հեղինակն է Սամվել Սևադան.



    Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:
    Ակտի՜վ եղեք
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 25.08.2014, 19:39:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.08.2014), ARMbrain (25.08.2014), Baltazar (26.08.2014), Chuk (25.08.2014), enna (25.08.2014), impression (25.08.2014), laro (25.08.2014), Lusntag Lusine (25.08.2014), Nihil (25.08.2014), Sambitbaba (25.08.2014), Skeptic (01.09.2014), Smokie (25.08.2014), The silent river (25.08.2014), Tiger29 (25.08.2014), Այբ (25.08.2014), Արամ (25.08.2014), Էլիզե (25.08.2014), մարիօ (25.08.2014), Նաիրուհի (26.08.2014), Վոլտերա (25.08.2014)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Ֆլեշմոբին գրանցվել է ևս մեկ անդամ` Լոլիտա
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (25.08.2014)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Friends reprice

    - Տամ. Տամ-տարամ-տարամ-տադամ. Տարիդա-դամ-տադամ-դադամ. Տարատատա-տաա՜մ, Տարարարա-րաա՜մ. Պարարարարա-րաա՜մ… Չհասկացա…
    Գուրգենը գնաց հյուրասենյակ ու մոտեցավ հին նվագարկչին: Քսան տարի նորմալ աշխատում էր, հիմա ի՞նչ պատահեց: Միացրեց:
    - Բայց նորմալ երգում ա, աշխատում ա, էդ ինչի՞ հանկարծ…
    Շը՜խկ… Գուրգենը մի քանի վայրկյան անշարժ կանգնեց, ապա սարսափահար, դանդաղ շրջվեց դեպի ծափի ձայնը…
    - Հա՛, լավ ա երգում, բայց նույնը չէի ասի քո մասին…
    Դավիթը… Բոլորովին չի փոխվել: Գուրգենի դեմքին շողաց ժպիտը:
    - Էդ ո՞նց: Էդ ե՞րբ: Ո՞րտեղից:
    - Հենց նոր,- Դավիթը գլխով ցույց տվեց բաց պատուհանը: Ապա ժպտաց՝ նայելով նվագարկչին:- Ոնց տեսնում եմ՝ չես մոռացել:
    - Դու է՛լ հեչ չես փոխվել եղբա՜յր,- բացականչեց Գուրգենն ու պինդ գրկեց ընկերոջը:- Էլի նույն օյինբազն ես:
    - «Տարիները չեն կարող փոխել նրան», ոնց ասում էր վերջին մասերում:
    - Արի, արի տեսնեմ ո՞նց ես: Էսքան տարի ո՞նց ես ապրել:


    Երկու ընկերները սեղանի առաջ նստած զրուցում էին, սուրճը վաղուց էր վերջացել, ուտելիքը կարծես հենց այնպես էր դրված: Նույն երաժշտությունն էր գնում՝ արդեն քանի րոպե էր, ինչ նվագարկիչը կրկնում էր կասետի պտույտը: Շուտով երգը փոխվեց. «Տու-տու-տու-տուուուու...» Գուրգենը փոքր-ինչ մռայլվեց:

    - Հը՞: Էլի էդ պահը հիշեցի՞ր կինոյից… Թրա՜խկ ու երեխան ընկավ:
    - Էլ մի հոգուս հետ խաղա,- չկարողանալով ժպիտը թաքցնել ասաց Գուրգենը:
    - Իսկ դու չե՞ս կարող գոնե էս պահին մտքիցդ հանես դառը հիշողությունները: Ուրախացի ներկայով ՝ հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ամեն ինչ էսպես կփոխվի ու կհանդիպենք այլ կարգավիճակում:
    - Հենց էս պահին ա պետք հիշել Դավո, հենց հիմա ա դրա ժամանակը: Գիտե՞ս, էն ամենն ինչ եղել ա անցյալում՝ հիմա ինձ շատ քիչ ա չի տխրեցնում: Հենց էդ օրերն են ինձ ուժ տվել: Ես միշտ սիրով եմ հիշել:
    - Ու մնացել ես նույն ժամանակների մեջ: Ունես ներկա, ունես ապագա, բայց մտքերով անցյալում ես: Չէ՞:
    - Մենակ չասես, որ դու չես հիշում, որ էդ քո համար կյանքի մեծ փորձ չէր: Կունենա՞յիր հիմա էն, ինչ ունես, եթե ժամանակին էդպես չապրեիր:
    Դավիթը բարությամբ ժպտաց ընկերոջը:
    - Հիշում եմ: Բայց իմ համար կարևորը սևն ու սպիտակը չեն՝ հնությունը չի: Իմ դրականն ու ամենահաճելին էսօրն ա Գուգ՝ երբ կարող եմ նորմալ փող աշխատել ու նորմալ ուրախանալ:
    - Թե չէ էն ժամանակ քիչ է՞իր ուրախանում,- ծիծաղեց Գուրգենը:- Հասկանում ե՞ս՝ ժամանակը ո՛չ քեզ, ո՛չ էլ ինձ չի փոխել: Մենք ի սկզբանե էսպիսինն էինք: Էսպես ենք սովորել:
    - Ճիշտ ես,- նորից ժպտաց Դավիթը:- Էն ժամանակ ես փորձու՛մ էի ուրախ լինել, համոզում էի ինքս ինձ, որ «կյանքը հիասքանչ է»: Իսկ հիմա տեսնում եմ ու մի գրամ էլ չեմ կասկածում դրանում: Էն ժամանակ հիմնականում աշխատում էի չմտածել մեր վիճակի մասին, բայց մեկ-մեկ շատ լավ հասկանում էի, որ հա՛մ լավ դերասան եմ, համ է՛լ ինքս ինձ եմ խաբում: Իսկ հիմա նույն կերպ աշխատում եմ չհիշել, բայց դե ճշմարտությունից չես փախնի: Վերջիվերջո իրոք էդ օրերն են մեզ ուժ տվել՝ մարդ դարձրել:
    Գուրգենը լուռ լսում էր:
    - Ուզու՞մ ես ասեմ, թե հիմա դու ինչ ես մտածում,- նորից խոսեց Դավիթը:
    - Ապա՞:
    - Մտածում ես, որ էս ամենը քեզ երբեք չէի ասել, էսքան չէի կիսվել հետդ:
    - Գուշակեցիր,-ժպտաց Գուրգենը: Պիտի խոստավանեմ, որ շատ անգամ լավ էլ կարողանում էիր ինձ համոզել, որ կյանքը էդքան անգույն չի, ոչ էլ գորշ, որ ցանկացած պահի կարող ես հաճույք ստանալ ամեն ինչից: Ասեմ քեզ՝ քո կատակները, բոլոր օյիններդ ու բարձր ծիծաղդ էլ եմ հաճախ հիշել: Իրոք ուրախ օրեր ենք անցկացրել: Շատ անգամ եմ մտածում, մանկությանս ո՞ր հատվածներն են ավելի տպավորվել մոտս՝ կյանքի դասե՞րը, թե՞ ուրախ պահերը:
    - Երևի երկուսն էլ:
    Գուրգենը նորից ժպտաց: Այդ պահին փոխվեց հերթական մեղեդին: Լռություն որոշ ժամանակ:
    - Քո սիրած պահերն էին չէ՞ Դավ: Աղջիկն ու տղան:
    Դավիթը թեթևակի ժպտաց: Սպասեցին երաժշտության ավարտին:
    - Գուգ,- փոքրիկ ընդմիջումից հետո խոսեց ընկերը,- հիշում ե՞ս կինոյի մեջ ինչ ուրախ էին ապրում տղերքը: Վայելում էին կյանքը:
    -
    Հատկապես իրանց փոքր ժամանակներն էինք սիրում, չնայած դե Նիրոն լավ էր խաղում: Մեր համատեղ մանկության միակ ֆիլմն էր:
    - Ու երեխեքից մենակ մեզ բախտ վիճակվեց չէ՞ նայել,- նորից ծիծաղեց Դավիթը:
    - Բայց մենք դեռ փոքր էինք:
    - Հա՜, «դարբին» Վզգոն իրա մեթոդներով էր դաստիարակում: Հիշում ե՞ս ոնց իրա մոտից է՛լ փախանք:
    Ու երկուսով քահ-քահ ծիծաղեցին:
    -
    Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
    - Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
    - Ես արդեն սկսել էի սիրել էդ գործը՝ թվում էր թե էլ ոչ մի խնդիր չենք ունենա, կյանքն էնքա՜ն ա թեթևանալու: Հեչ մտքներովս կանցնե՞ր, որ կարող ա մեզ էլի՛ գտնեին ու վերադառնայինք մանկատուն:
    - Բայց ամենաշատը չէինք պատկերացնի, որ մեզ կբաժանեն: Որ ինձ կորդեգրեն ու կտանեն: Կտանեն հեռու՜-հեռու: Լավ ա գոնե կարողացա հրաժեշտ տալ բոլորիդ:
    - Գիտեի Դավո,- մի քանի րոպե լռությունից հետո խոսեց Գուրգենը,- գիտեի որ մի օր հետ ես գալու Ամերիկաներից: Մի օր էլի հանդիպելու ենք:
    Կասետն ավարտվում էր, նվագարկիչը վերջին անգամ պտտեցնում էր այն նույն եղանակը՝ ընկերության երգը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Sambitbaba (01.09.2014), Skeptic (01.09.2014), Այբ (31.08.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Գորտուկ (03.09.2014), Մուշու (30.08.2014), Շինարար (05.09.2014), Վոլտերա (30.08.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջին վիճակագրական


    Աշխարհի ամենահամեղ խմորեղենից մի կտոր կծելուց հետո Էվան մի քանի վայրկյան փակեց աչքերը, հետո շշնջաց.
    - Ուզում եմ քո մասին գրել, շատ եմ ուզում:
    - Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
    - Դու քեզ էդպիսի՞ն ես պատկերացնում:
    - Ոչ, ես հեքիաթից փախած արքայազն եմ ու իմ ձիով եկել եմ արքայադստերս աշխարհ ցույց տալու ու ամենահամեղ բարիքները ճաշակելո,- Դանիելի դեմքին սարկաստիկ ժպիտ հայտնվեց:
    - Կասե՞ս վերջապես, թե ինչպիսին ես քեզ պատկերացնում,- Էվան պահպանում էր լրջությունը:
    Դանիելը նայեց դեռևս ձեռք չտված խմորեղենի իր կտորին, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.
    - Եսասեր արարած: Մեռնում եմ միայնությունից: Կուզեի միջին վիճակագրական լինել:
    - Ես էլ,- Էվան գլուխը կախեց և տասը եվրոյանոց թխվածքի կտորի երրորդ կտորը ծամեց: Լռություն տիրեց:

    Ռեստորանում ընթրողները գեղեցիկ հագնված կանայք ու տղամարդիկ էին: Եվ միայն Էվան ու Դանիելն էին հասարակ, ամենօրյա հագուստով, ամբողջ օրը թափառելուց հոգնած, գզգզված մազերով: Այսպիսի ռեստորաններում կանայք ամուսնության առաջարկներ են ստանում կամ սիրո խոստովանություններ լսում կամ զանազան կարևոր տարեդարձներ են տոնվում: Էվայի ու Դանիելի համար սովորական օր էր, ուղղակի որոշել էին այնտեղ գնալ աշխարհի ամենահամեղ խմորեղենը փորձելու:
    - Այդ դեպքում պիտի գրպանիցս հանեի ամուսնական մատանին ու խնդրեի, որ իմ կինը դառնաս: Դու էլ պիտի կարմրեիր, զարմանայիր ու... – Դանիելը ձեռքը գրպանը տարավ:
    - Իսկականից, ի՞նչ են անում նման դեպքերում միջին վիճակագրական աղջիկները,- Էվան շուրջը նայեց: Կարծես ամուսնության առաջարկ անող տղամարդ տարածքում չկար:
    - Չգիտեմ:
    - Իսկ գուցե բոլորովին էլ այդպես չէ, գուցե այս փուլում պիտի հետս քնեիր ու վարդագույն խոստումներ տայիր, վաղն էլ անհետ կորեիր, իսկ ես մնացած ամբողջ կյանքս հավատայի, որ կվերադառնաս, մի խելոք ջահելի ճարեի, տղա ունենայի, քո անունից դնեի: Հետո պիտի հայտնվեիր ու սխալմամբ մտածեիր, որ տղան քեզնից է:
    - Բրազիլական սերիալ:
    - Արգենտինյան,- Էվան առաջին անգամ ժպտաց:
    - Ուրեմն սերիալները միջին վիճակարգականի վրա են գրվում,- Դանիելը վերջապես իր բաժին թխվածքից մի կտոր կտրեց ու կերավ:
    - Թե՞ միջին վիճակագրականների համար,- Էվան նորից ժպտաց:
    - Լավ, կթողնե՞ս նրանց, արի վերադառնանք մեր դեպրեսիվ թեմաներին:
    - Թեմա առաջարկիր, քեզ մոտ լավ է ստացվում:
    Նորից լռություն տիրեց: Երկուսն էլ մտածում էին: Դանիելը գտավ հարմար հարցը.
    - Ո՞րն է քեզ համար ինքնասպանության նախընտրելի միջոցը:
    - Վերևից թռչելը, որ մեռնելուց առաջ ազատ անկում վայելեմ,- Էվան այնքան արագ պատասխանեց, կարծես սպասում էր այդ հարցին:
    - Իսկ եթե փոշմանե՞ս:
    - Ոչինչ, հանուն զգացողության արժե:
    - Իսկ եթե ընթացքդ խափանվի՞:
    - Չի խափանվի, եթե լավ մտածված անեմ:
    - Իմ ընկերը փորձել էր: Վեցերորդ հարկից թռել էր, բայց պատահմամբ հանգրվանել էր չորրորդ հարկի պատշգամբում: Հիմա և՛ կենդանի է, և՛ անշարժ: Չես ուզում, չէ՞:
    - Չէ, չեմ ուզում...
    - ...Դե պատկերացրու նաև քեզ գտնող մարդու հոգեվիճակը: Ամբողջ կյանքում տառապելու է:
    - Իսկ քեզ սիրո՞ղ մարդիկ: Նրանք չե՞ն տառապի… Լավ, քո տարբերակն առաջարկիր:
    - Իներտ գազով պարկ կհագնեի գլխիս, որ շնչառական կենտրոնս չդրդվեր, չկարողանայի կառավարել... ամեն դեպքում, դժվար է հնարավորինս անցավ ու արագ մահ ընտրելը:
    - Համաձայն եմ:
    - Եվ մեծ համարձակություն է:
    - Համաձայն եմ:
    - Մամաս շատ կտխրի:
    - Իմն էլ:
    Ժամը տասնմեկն էր: Ռեստորանը կամաց-կամաց դատարկվում էր: Մատուցողուհին վաղուց չէր անհանգստացնում Էվային ու Դանիելին. ասել էին, որ հենց որևէ բանի կարիք ունենան, կկանչեն:
    Մոտ մի քանի րոպե նրանցից ոչ մեկը ոչինչ չէր ասում: Երկուսն էլ անթարթ նայում էին պատուհանից դուրս, որտեղ փողոցային լապտերի լույսի տակ անդադար, միապաղաղ անձրևի կաթիլներն էին թափվում:
    - Եվ դու այս բոլորը գրի՞ ես առնելու,- հարցրեց Դանիելը:
    - Իհարկե:
    - Ի՞նչ կմտածի ընթերցողը:
    - Կմտածի, որ տարօրինակ ենք:
    - Ոչ մի զարմանալի բան:
    - Կմտածի, որ այս զրույցը հորինված ու կեղծ է, որ նման թեմաներից այսպիսի սառնասրտությամբ չեն խոսում, որ հեղինակը փորձել է էքսցենտրիկ երևալ ու էսպիսի անբնական կերպարներ է ստեղծել:
    - Ուրեմն մենք անբնակա՞ն ենք:
    - Ոչ, միջին վիճակագրական չենք: Իսկ ով միջին վիճակագրական չէ, աննորմալ է կամ հորինված կամ չափազանցված կամ խաղում է:
    - Իսկ դու միջին վիճակագրականի համա՞ր ես գրում:
    - Չգիտեմ: Երևի:
    - Իմա՞ստը:
    - Ուրիշ ոչ ոք չկա:
    - Ինձ համար կգրե՞ս:
    - Բայց դու չես կարդում:
    - Ճիշտ ես... կարծեմ ասել եմ քեզ, որ կարդացածս չեմ հասկանում: Բայց դու կբացատրես, չէ՞:
    - Եթե ուզես...
    - Օրուելի 1984-ը լավ էլ բացատրել էիր:
    - Շատ իզուր էիր կարծում, թե դու դա հասկանալու էիր: Սխալ տեղից էիր սկսել:
    - Ինչու՞:
    - Դու չգիտես Սովետն ինչ է եղել:
    - Թե չէ դու գիտես:
    - Ես այնտեղ եմ ծնվել:
    - Լավ, բայց Ուլիսն էլ եմ կիսատ թողել:
    - Միայն դու չես, շատերն են:
    - Ուրեմն միջին վիճակագրական եմ:
    - Այս հարցում հաստատ: Չնայած գոնե փորձել ես: Դժվար է որոշել այն մարդկանց թիվը, որոնք երբևէ լսել են Ուլիսի մասին ու փորձել կարդալ և համեմատել նրանց հետ, ովքեր երբևէ չեն լսել, գաղափար էլ չունեն՝ Ջոյսն ով է: Բայց նրանք, ովքեր մինչև վերջ կարդացել են, հաստատ միջին վիճակագրական չեն:
    Նորից լռություն տիրեց: Դանիելը ձեռքը տարավ գրպանը:
    - Ուրեմն սա քեզ,- գրպանից երիցուկ հանեց և ամրացրեց Էվայի մազերին: Էվան ոչինչ չասաց:
    - Կյանքիդ վերջին րոպենե՞րն ես հաշվում,- հարցրեց Դանիելը:
    - Արդեն մեռնու՞մ ենք: Թույլ կտա՞ս գոնե կոշիկներս հանեմ:
    Քանդեց կապերը ու շա՜տ դանդաղ հագից հանեց աշնանային կոշիկները: Երիցուկը մազերից ընկավ: Նկատեց, բայց ոչինչ չասաց:
    - Ընկավ,- ասաց Դանիելը:
    - Տեսա: Գուցե առանց դրա՞ մեռնեմ:
    - Ինչպես կուզես:
    Էվան հենվեց աթոռին ու խորը շունչ քաշեց: Մատուցողուհին տարածքում չէր երևում:
    - Դեմքս չայլանդակես, լա՞վ:
    - Չէ, միայն պարանոցդ:
    Դանիելը ձեռքը նորից գրպանը տարավ: Գրպանից հանեց դանակը ու կտրուկ շարժումով կտրեց Էվայի քնային զարկերակը: Արյունը դուրս չռռաց, ներկեց մարմինը, ներկեց կոշիկները, ներկեց դրանց մոտ ընկած երիցուկը:
    - Ուրեմն սրա մասին գրելու՞ ես,- հարցրեց Դանիելը:
    - Անպայման:
    - Ի՞նչ կմտածեն մեր մասին:
    - Կմտածեն, որ տարօրինակ ենք:
    Արյան հոսքը գնալով դանդաղեց ու ի վերջո դադարեց:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.08.2014), ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Sambitbaba (01.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (01.09.2014), Vardik! (31.08.2014), Աթեիստ (31.08.2014), Այբ (31.08.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Գորտուկ (03.09.2014), Մուշու (30.08.2014), Նաիրուհի (31.08.2014), Շինարար (04.09.2014), Վոլտերա (30.08.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատահականությունը

    Մթության մեջ փորձում էի մի կերպ բացել դուռը: Ինչ-որ վթարի պատճառով ամբողջ շենքը թաղվել էր մթության մեջ: Հեռախոսի լույսով լուսավորելն էլ անիմաստ էր. մարտկոցը նստել էր:
    Բանալին համառորեն փականի մեջ չէր մտնում: Նորից փորձեցի: Անօգուտ: Հանկարծ շուրջս լուսավորվեց թույլ լույսով: Պարզ տեսա դուռը, փականը: Հանկարծակի լույսից այնքան ուրախացա, որ շտապեցի անիծյալ բանալին մտցնել անցքի մեջ: Վերջապես դուռը բացվեց:
    -Արա՞մ,-ինչ-որ մեկը տվեց անունս:
    Հայացքս բարձրացրեցի: Աղջիկ էր՝ էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին:
    -Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:
    Այնքան արագ ու անմիջական էր խոսում, որ մի պահ շփոթվեցի հարցեր տալ:
    -Ո՞նց ինձ չես հիշում,-շարունակեց աղջիկը, որին, իրոք, չէի հիշում, - ձերոնք չե՞ն զանգել: Քաղաքում սովորեցիր, հիմա էլ աշխատում ես, ու ամիսներով գյուղ չես գալիս: Գյուղը մոռացել ես: Բոլորն էլ մոռանում են, երբ քաղաք են գալիս: Չնայած գյուղում բան չկա: Ես էլ հիմա Երևանում եմ ապրելու: Ընդունվել եմ: Համարյա հարևաններ ենք: Կողքի շենքում եմ ապրում:
    « Սա որտեղից հայտնվեց: Գիտեն, թե Երևանում աշխատանքը թափած է»,- մտքում դժգոհեցի ես ու ներս հրավիրեցի:
    Սենյակում մութ էր: Արագ գտա էլեկտրական լապտերս ու վառեցի: Աղջիկը իր էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին կանգնել էր սենյակի մեջտեղում: Չգիտես ինչու, բայց ինձ թվաց , թե տուն մտնելուց հետո նա մի տեսակ կաշկանդված դարձավ:
    -Մի՛ ամաչիր, նստիր թախտին,-հավաքելով թախտի վրա թափված շորերս՝ ասացի ես, - աշխատանք գտնելը դժվար է: Բայց ընկերներիս կհարցնեմ:
    -Շատ շնորհակալ կլինեմ,- նստեց թախտին և հանդիմանական տոնով, կարծես ուզում էր հիշեցնել, որ նույնիսկ անունը չեմ հիշել, ավելացրեց,-անունս Մանե է:
    -Սիրուն անուն է ,- մեխանիկորեն արձագանքեցի:
    Լապտերի լույսը լուսավորում էր ահավոր թափված ու կեղտոտ սենյակս: Ամաչեցի այդ թափթփվածությունից.
    -Կներես...մի քիչ...
    Չթողեց, որ շարունակեմ.
    -Ոչինչ: Աննշան բան է:
    Մի պահ երկուսս էլ չէինք խոսում: Ճնշող լռություն էր: Մի բան ասելու համար՝ հարցրեցի.
    -Սու՞րճ, թե՞ թեյ:
    -Լույս չկա...դու ասում ես...- թույլ լուսավորված սենյակում հազիվ նշմարեցի Մանեի ժպիտը:
    Ոչ մի բան էլ չառաջարկեցի:
    Մանեն շարունակ խոսում ու խոսում էր: «Շատախոսն է»,- մտածեցի և ինքնաբերաբար մոտեցա նրան, քիփ նստեցի կողքին: Մոտիկից տեսա դեմքը: Գեղեցիկ էր:
    -Ուսումնասիրում ես, հա՞ : Հո՞ գեշ չեմ,- կատակի տվեց Մանեն:
    -Հա՛...չէ՛...
    -Հիմա գե՞շ եմ, թե՞ չէ:
    -Սիրուն ես,-ասացի:
    Նորից լռեցինք: Լռությունը, սակայն մի քանի վայրկյան տևեց: Մանեն երկար լռել չէր կարող.
    -Չհարցնես, թե ֆեսյբուքում կամ: Չկա՛մ: Նախընտրում եմ իրականության մեջ շփվել մարդկանց հետ;
    «Թե քեզ ո՞վ էր հարցնելու»,-մտածեցի ես ու բարձրաձայնեցի.
    -Չէի հարցնելու, թե ֆեյսում...
    -Ուրեմն, ընդհանրապես դուրդ չե՞մ եկել,-ծիծաղեց Մանեն:
    Մանեի համարձակությունն ու անմիջականությունը գրավիչ էր:

    ***
    Հարմար աշխատանք չգտա Մանեի համար: Ճիշտ է, որոշ աշխատանքներ կային (հիմնականում վաճառողուհի), բայց Մանեի դասերին հարմար չէին: Սակայն մեր հանդիպումները չդադարեցին:
    Հիմնականում իմ տանն էինք հանդիպում: Երբեմն էլ Մանեն իր հետ ապրող աղջկա՝ Աշխենի հետ էր գալիս: Մեկ-մեկ նաև ես էի իրենց տուն գնում: Ժամերով կարող էինք տարբեր թեմաներով խոսել ու չնկատել ժամանակը: Նույնիսկ որևէ թեմայով բանավիճում էինք: Ու ամեն անգամ, երբ Մանեից բաժանվում էի, մտածում էի, որ էլի եմ նրան տեսնելու, ու դա ինձ դուր էր գալիս:
    Հաճախ նաև ինձ հանդիմանում էր, որ ամիսներով գյուղ չեմ գնում.
    -Ոչ մեկ չի ասում, որ տեղափոխվես գյուղ, բայց կարելի է , չէ՞, գոնե հյուր գնալ: Արմատներդ մոռացել ես:
    Աշխատում էի հանդիմանություններին չպատասխանել: Ճշմարտություն կա՞ր խոսքերի մեջ: Չգիտեմ: Երևի: Մի բան հաստատ գիտեի՝ գյուղում կյանքը կանգնած էր, ու չէի ուզենա էնտեղ վերադառնալ:
    -Հիշու՞մ ես գոնե մեր գյուղի երիցուկների դաշտը: Շա՜տ սիրունն է: Լայն տարածություն՝ սպիտակ երիցուկներով ծածկված, - հանկարծ հարցրեց Մանեն:
    Հիշում էի: Մի պահ նույնիսկ երիցուկների դաշտը եկավ աչքերիս առաջ:
    -Պատկերացնո՞ւմ ես՝ կան մարդիկ, որ հավատում են երիցուկի թեթիկներով գուշակությանը: Պոկում են երիցուկի թեթիկները և «սիրում է -չի սիրում» ասելով՝ փորձում են բացահայտել իրենց սիրած մարդու զգացմունքները: Սնահավատություն է: Ծիծաղելի է, չէ՞,- սուրճը դնելով գազի վրա՝ ծիծաղեց Մանեն:
    -Հեչ պոկե՞լ ես ,-հարցրեցի:
    Նման հարց Մանեն չէր սպասում. մի տեսակ շփոթվեց ու կտրուկ պատասխանեց.
    -Չէ՛: Սիրահարված չեմ:
    Զարմացա նրա խոսքերի կտրուկ ու սառը տոնից:
    - Անցյալում ի նկատի ունեի: Նկատի չունեի ներկան: Ես էլ սիրահարված չեմ,-չգիտես ինչու էդպես ասացի:
    Լռեցինք: Չգիտեմ, թե ինչ կատարվեց: Ես ու Մանեն լուռ խմեցինք սուրճը, ու կարծես էլ թեմաներ չէինք գտնում իրար հետ խոսելու համար: Հանկարծ Մանեն վեր կացավ ու գնաց:

    Մանեն դադարեց ինձ հյուր գալ: Փորձեցի կապ հաստատել: Բայց կամ զանգերիս չէր պատասխանում, կամ էլ ասում էր, որ դասերը շատ են և այլն, ու անջատում էր հեռախոսը: «Հեչ իրեն նման չէ»,-մտածում էի ես:
    Պատճառը չէի հաասկանում: Որոշ բաներ, իհարկե, ենթադրում էի, բայց աշխատում էի ենթադրությունների գիրկը չընկնել: Չի՛ գալիս, թող չգա: Ո՞նց եմ ապրել մինչև նրա հայտնվելը: Ուղղակի պատահականություն էր, որ ընկերներ դարձանք: Հնարավոր էր, չէ՞, որ չընդունվեր, ինձ չդիմեր: Հա՛, հենց պատահականությունը մեզ ընկերներ դարձրեց: Չգիտեմ, թե ով է ասել, որ իբր պատահականություններ չեն լինում: Լինում են: Պարզապես կամ պատահականությունը որևէ բանի սկիզբ է հանդիսանում, կամ՝ չէ: Եվ ամեն անգամ նրա մասին մտածելիս՝ վրդովվում էի: Ինչի՞ հայտնվեց, որ անհետանալու էր: Պա՜հ, էլ աղջիկ չկա՞ ր:
    ***
    Խանութում պատահաբար Աշխենին հանդիպեցի: Հրավիրեց Մանեի ծնունդին: Որոշ կուրսեցիների հետ որոշել էր Մանեին անակնկալ անել: Ուրախացա: Մանեին նորից էի տեսնելու:
    Ծննդյան երեկույթին, սակայն չգնացի: Ամաչեցի մաշված կոշիկներիցս: Ո՜նց առաջ չէի նկատել: Ավելի ճիշտ՝ առաջ այդքան մաշված չէին թվում, բայց Մանեի ծնունդին գնալու համար արդեն շատ մաշված էին երևում:
    Որոշեցի գոնե ծաղկեփունջ ուղարկել: Մտածեցի վարդեր ուղարկել, բայց վերջին պահին միտքս փոխեցի: Դիտավորյալ երիցուկների փունջ ուղարկեցի: Երկտողի վրա էլ գրեցի. «Ծնունդդ շնորհավոր, Մանե ջան: Ուզում եմ քեզ ՏԵՍՆԵԼ: Երիցուկի թերթիկները չպոկես: Դրա անհրաժեշտությունը չկա »: «Կհասկանա՝ ի՞նչ եմ ուզում ասել: Կհասկանա՞, որ զգացածս ստուգելու կարիք չկա»,- մի տեսակ վախենալով մտածում էի ես:

    Մանեն էլի չհայտնվեց: Իսկ ես սպասում էի: Չգիտես ինչի, բայց վստահ էի, որ ինքը զգում էր այն, ինչ ես: Բայց նորից չէր արձագանքում: Մի անգամ նույնիսկ զանգեցի: Չպատասխանեց: Հպարտությունս էլ թույլ չտվեց, որ նրա հետ նորից հանդիպումներ փնտրեի: Ի՞նչ եղավ: Չհասկացա: Բայց ինչ-որ մի բան փոխվել էր: Հաստատ:
    Սկսեցի համացանցի միջոցով աղջիկների հետ շփվել: Դեռ Մանեի հայտնվելուց առաջ էի համացանցով խոսում տարբեր աղջիկների հետ: Վատ չէր: Սակայն առաջվա նման վիրտուալ իրականությունը այլևս չէր կլանում: Գեղեցիկ նկարներով աղջիկների հետ խոսելը ուղղակի նկարներ էին ու այդ ամենը իմ որպիսությունը, փոխադարձ հարցեր տվող բառերի կույտ էին թվում: Ուրիշ քայլի գնացի: Շփումը վիրտուալ իրականությունից տեղափոխեցի իրական դաշտ: Լիլիթը հաճելի աղջիկ էր երևում, բայց նկարներով ավելի սիրունն էր: Ոչինչ չստացվեց: Դադարեցինք հանդիպել: Վիրտուալ իրականության մեջ ավելի հետաքրքիր էր: Մանեն ուրիշ էր:
    ***
    Նորից շենքում վթար էր եղել: «Չեն կարողանում կարգին սարքել»,- ինքս ինձ հետ խոսելով՝ բարկացած բարձրանում էի 3-րդ հարկ:
    -Չլսեցի՞ր, որ անունդ տվեցի: Տնաշե՛ն, էնքան արագ բարձրացար: Թե չե՞ս ուզում հյուր ընդունել,-Մանեն էր՝ նորից էլեկտրական փոքրիկ լապտերիկը ձեռքին:
    -ՈՒզում եմ,-զսպված հուզմունքով պատասխանեցի ու ծիծաղեցի, - լապտերիկով ես տեղ-մեղ գնու՞մ:
    Չպատասխանեց:

    Հանեցի բանալին: Ու թեև պարզ տեսնում էի դուռը, փականը, բայց չէի կարողանում բանալին մտցնել անցքի մեջ: Բանալին համառորեն փականի մեջ չէր մտնում: Ձեռքերս էլ անկախ ինձնից դողում էին:
    -Դիտավորյա՞լ էիր երիցուկները ուղարկել, - նման հարց այդ պահին չէի սպասում:
    «Շատ անհամբեր աղջիկ է»,-մտածեցի:
    -Հա՛,-ստելու պատճառ չկար:
    -Չե՛մ պոկել,- կամաց ասեց Մանեն:
    -Ճիշտ ես արել:
    -Ի՞նչ,-թույլ լուսավորված միջանցքում տեսա Մանեի շառագունած դեմքը ու աչքերի արտահայտությունը, բայց նաև միանգամից փորձեց տիրապետել իրեն,-իսկ եթե պոկե՞ի: Պատասխանը ի՞նչ էր լինելու:
    Չէ՛, համարձակ, չընկրկող աղջիկ է: Ու դա էր նրա մեջ ամենից շատ ինձ դուր գալիս:
    -Դրական,-պատասխանեցի:
    Նորից փորձեցի բացել դուռը (կարծես այդ պահին ամենակարևորը հենց դուռը բացելն էր): Անօգուտ: Բանալին նորից համառորեն փականի մեջ չէր մտնում: Դրանից ավելի շփոթվեցի: Նկատեց շփոթմունքս: Ձեռքիցս վերցրեց բանալին.
    -Թո՛ղ: Ես կբացեմ:
    Մանեն բանալին մտցրեց անցքի մեջ և երկրորդ վայրկյանին արդեն ուզում էր հրել դուռը, բայց չթողեցի: Բռնեցի նրա ձեռքը և չհասկացա, թե ինչպես ասացի.
    -Սիրում եմ քեզ:
    Նա նայեց աչքերիս մեջ և հրեց դուռը...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 30.08.2014, 22:19:

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Sambitbaba (01.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (08.09.2014), Vardik! (31.08.2014), Աթեիստ (31.08.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Գորտուկ (03.09.2014), Մուշու (30.08.2014), Շինարար (05.09.2014), Ուլուանա (31.08.2014), Ռեյ սամա (31.08.2014)

  11. #6
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վագրաորս



    Արդեն գիշեր էր: Հաջող որսից հետո, խրճիում, տաք վառարանի մոտ քնած էին Մաքսն ու Դիման: Լռությունը խախտում էր Դիմայի բարձր խռմփոցը, որ նման էր մոտեցող գնացքի սուլոցի:
    Օլեգն ու Սաշան դրսում խարույկի մոտ նստած զրուցում էին: Ժամանակը չէր անցնում:
    Կարճատև առատ ձյունը ծածկել էր բոլոր ոտնահետքերը:

    - Վաղու՞ց ես այս գործով զբաղվում,- ուղիղ Օլեգի աչքերի մեջ նայելով հարցրեց Սաշան:
    - Վախենու՞ մ ես, հարգելիս ,- ծիծաղեց Օլեգը, տագնապ զգալով նրա հարցի մեջ. Սաշայի հետ առաջին անգամ էր որսի դուրս եկել:
    - Ինչ թաքցնեմ` մի քիչ անհանգիստ եմ: Ինձ թվում է, ավելի ճիշտ զգում եմ, որ մայրը հարձակվելու է մեզ վրա,- աչքերը փախցրեց Սաշան:
    - Մի վախեցիր, էստեղ պատահական մարդիկ չկան հարգելիս, բացի քեզանից,- քմծիծաղեց Օլեգը,- չեմ հասկանում քեզ ո՞ նց է վստահել Իվանիչը, հը՞:
    - Ես…, ես…,-շփոթված կմկմաց Սաշան:
    - Լավ, լավ մի հոգի վախկոտ կարելի է,- ծիծաղեց Օլեգը:

    Սաշային խիստ վիրավորեց վախկոտ բառը: Ինքը երբեք վախկոտ չի եղել: Նա մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, լայն թիկունքով, ժամանակից շուտ սպիտակած մազերով տղամարդ է, որի համար « սպիտակ արջ» մականունն էին տվել: Դեմքին խորը սպի կա, որը հիշեցնում էր բանակային կյանքը:

    - Ծառայել եմ Աֆղանստանում,- քիչ լռելուց հետո խոսեց Սաշան,- այնտեղ ինձ համար միշտ գիշեր էր: Մթությության համն ու հոտը գիտեմ, հավատու՞մ ես,- կրկին Օլեգի աչքերին նայելով հարցրեց Սաշան:- Հիմա կմտածես գժվել եմ, չէ՞: : Ձեռքի փայտը կրակը խառնելով դրեց կրակի վրա:
    - Գիշերը այնտեղ վառոդի համ ունի, որը օդի հետ գալիս լցվում է բերանդ, կանգնում կոկորդիդ ու առաջ չի գնում: Արյան հոտը մտնում է քթանցքներդ ու ամեն ինչից արյան հոտ ես առնում, անգամ կերածդ հացից է արյան հոտ գալիս:
    Օլեգի առջև ասես ուրիշ մարդ էր նստած` նոր հայացք, նոր, անծանոթ ձայն:
    - Գիշերը այնտեղ սև չէր, չէ՜, կարմիր էր, մուգ կարմիր,- խոր հոգոց քաշեց Սաշան:- Մեջքիս միշտ զգացել եմ ինչ որ մեկի հայացքը, ոնց որ հիմա եմ զգում: ,- Օլեգը նկատեց, որ Սաշայի բիբերը լայնացած են: Աչքերը մեջքիս վրայով վազվզում էին վեր ու վար: Չգիտեմ մահացած մորս աչքե՞րն էին, որ ինձ էին պահպանում, թե՞ թշնամու, որ սպասում էր հարմար պահի` մորթելու, ինչպես ընկերոջս մորթեցին,- բառերը դժվար էին դուրս գալիս կոկորդից:
    Օլեգը զղջաց, որ անտեղի վիրավորեց Սաշային, բայց արդեն ուշ էր:
    - Սովորել էի օրերով գիշերները չքնել: Երբեք չգիտես թե թշնամիդ որտեղից դուրս կգա: Այնտեղ բարեկամներ չկային: Նրանք օրվա մեջ մի քանի անգամ կերպարանափոխվում էին: Ատում եմ պատերազմը…


    Սաշան երկար լռեց: Օլեգը չէր համարձակվում խախտել լռությունը: Առանց խոսքի էլ հասկանում էր, որ արյունոտ էին, մարդկային արյան կարմիր: Մի պահ զգաց արյան հոտը: Սիրտը խառնեց: Առաջին անգամ է, որ արյան հոտից սիրտը խառնում է: Երևի նրանից է, որ մարդկային արյան հոտը սուր էր, հասնում էր ուղեղին ու…

    - Ընկերոջս մորթեցին գիշերը,- վերջապես խոսեց Սաշան,- լավ տղա էր, հասնող… Մորթեցին ու վերջ,- քիչ լռելուց հետո շարունակեց,- չկար մեղավոր, հասկանու՞մ ես չկար, կռիվ էր: Դեմքիս սպին տեսնու՞մ ես ,- շրջվեց Օլեգին, ցույց տվեց քունքից մինչև բերանը հասնող սպին,- մտանք մի գյուղ, որտեղ լսել էինք մոջախետների ջոկատ կար: Բոլոր տները ստուգելով անցնում էինք: Մի տուն մտանք` տեսարանը զարհուրելի էր: Կենդանի շունչ չկար: Մեծից փոքր սպանված էին: : Աչքիս առաջ է արյունոտ բարուրը,- Սաշայի աչքերը լցվեցին,- շատ արյուն եմ տեսել, բայց այս մեկը չեմ կարողանում մոռանալ: Հետո իմացա, որ պատժել էին սովետական վիրավոր զինվորներին օգնելու համար: Չհասկացա որտեղից մոտ տաս տարեկան տղա դուրս եկավ: Ուրախացա Մոտեցա, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու չնկատեցի թե ինչպես հասցրեց դանակը քաշել դեմքիս: Ընկերս, որ կանգնած էր կողքիս, հասցրեց դանակը խլել: Գոռում էր ու լացում, գոռում էր ու լացում, ոտքերով հարվածում: Չէր հասկացվում, թե ինչ էր գոռում, բայց մի բան պարզ էր` նրա համար ամբողջ աշխարհն էր թշնամի…

    - Գնանք, գնանք մի երկու ժամ էլ մենք աչք փակենք: Շուտով լույսը կբացվի,- փորձեց Սաշաին կտրել հիշողություններից Օլեգը:
    - Դժվար է չէ՞ լսելը:
    - Մարդիկ բնությունից շա՜տ բան ունեն սովորելու,- ձեռքը Սաշայի ուսին դրեց Օլեգը,- վագրերը եթե որսում են մեծ կենդանի, մինչև չուտեն, նորից որսի դուրս չեն գալիս, իսկ մա՞րդը: Մարդը ամենաանկուշտ ու ամենավտանգավոր կենդանին է, հարգելիս: Վագրը ուտում է, որ ապրի, մարդը ապրում է, որ ուտի ու ուտելով էլ չի կշտանում: Գնանք, գնանք տուն,- Սաշաին առաջ հրելով քայլեց Օլեգը:


    Օլեգը հին որսորդ էր: Նա լավ գիտեր տեղանքը, ամեն ծառ ու թուփ, ամեն քար ու քարանձավ: Չնայած, որ բոլորել էր վաթսունը, սուր տեսողություն ու լսողություն ուներ: Նրա աչքից չէր վրիպում ոչ մի ոտնահետք: Կարող էր հետքերին նայելով ասել, թե ի՞նչ կենդանի էր անցել ու քանի՞սն են եղել: «Իսկական հետախույզ է» ասում էին նրա մասին մյուս որսորդները: Նրա հետ որսի դուրս եկողները իրենց անվտանգ էին զգում: Ասում էին նրա մեջ վագրի հոգի կա` հզոր ու անվախ: Երբ որսի ժամանակ դուրս էր գալիս վագրին դեմ դիմաց, վագրի երախն էր մտցնում նախօրոք պատրաստած հրացանը` փաթաթած հաստ վերնազգեստով ու առանց ժամանակ կորցնելու հատուկ պատրաստված փայտի օգնությամբ` շրջում էր մեջքի վրա: Հսկայի ուժ ուներ: Ոչ ոք չէր համարձակվում գնալ վագրին ընդհառաջ, մինչև Օլեգը նրան գետնին չէր տապալում: Հետո հասնում էին, բռնում ետևի ու առջևի ոտքերից, կապում: Օլեգը այդ ընթացքում կապում էր վագրի երախը, որը ոչ մի որսորդի չէր վստահում: Տեղափոխում էին վագրին վանդակի մեջ ու տեղյակ պահում Իվանիչին: Իվանիչը երկար սպասեցնել չէր տալիս, անմիջապես ուղղաթիռ էր ուղարկում:



    Իվանիչի պարտականությունն էր պաշտպանել արգելանոցի կենդանիներին ոչնչացումից, բայց նա բնության մասին չէր էլ մտածում: Քանի դեռ տեր ու տիրականը ինքն էր, ոչ մի հնարավորություն բաց չէր թողնում գրպանը լցնելու համար: Ամենաշատ պահանջվող կենդանին վագրն էր` կենդանի վագրը: Նրա պատվիրատուները փոքր մարդիկ չէին: Ունեին իրենց անձնական գազանանոցն ու լավ վճարում էին: Իվանիչն էլ որսորդներին էր լավ վճարում ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կենդանիները անհետացման եզրին են կանգնած…

    Սաշային թվաց, թե մեկը հետևում է իրեն: Շրջվեց՝ մութ էր, ոչինչ չէր երևում: Երկնքում աստղեր չկային, լուսնի լույսն էլ այնքան աղոտ էր, որ գրեթե չէր լուսավորում: Խարույկի լույսն էր, որ մոտակա տարածքը մի քիչ լուսավորում էր, այն էլ արդեն հանգել էր: Նա լսողությունը լարեց` ոչ մի շրշյուն: Սաշան խոր շունչ քաշեց ու մտավ դռնից ներս:





    Դիման մեջքի վրա պառկած խռմփացնում էր: Օլեգը մոտեցավ նրան.
    - Շուռ արի կողքի վրա, տունը փլեցիր,- իր ասածից գոհ ծիծաղից: Դիման տեղից չշարժվեց:

    - Վեր կաց,- հրելով փորձեց արթնացնել: Դիման աչքերը բացեց, կիսաքուն հարցրեց.
    - Լույսը բացվե՞լ ա:
    - Հա բացվել ա, չես տեսնու՞մ:
    Դիման վեր կացավ, աչքերը տրորելով նստեց մահճակալին, նայեց պատուհանին:
    - Բա ասում ես լույսը բացվե՞լ ա
    - Խռոցիցդ մարդ կարողանումա՞ քնի: Կողքի պառկիր, թող մենք էլ մի քիչ աչք կպցնենք,- բարկացած խոսեց Օլեգը:
    - Ա, ես էլ ասում եմ ի՞նչ ա եղել,- պառկեց կողքի ու աչքերը փակեց Դիման:
    - Հլա սրան նայիր,- Սաշային Մաքսի կողմը ցույց տվեց Օլեգը,- էնքան հանգիստ քնած ա, ասես իրա ականջի տակ չի էս խռռոցը:
    Իրականում նա ուզում էր Սաշայի մտքերը ցրել, որ կարողանար քնել, հանգստանալ: Առավոտյան շատ գործ կար անելու: Ժամը տասնմեկին պետք է դիմավորեին Իվանիչի ուղարկած ինքնաթիռը:



    Սաշան մոտեցավ պատուհանին: Մթության մեջ արագ անցնող ստվեր նկատեց:
    - Վագրն այստեղ է:
    - Էս մթին ո՞նց էլ տեսար,- փորձեց կատակի տալ Օլեգը: Մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս:
    - Այ այնտեղով անցավ,- ցույց տվեց Սաշան:
    - Թվացել է, ավելի լավ է պառկիր, հանգստացիր: Վաղը շատ գործ կա,- Օլեգը գնաց կողքի սենյակ, լսվեց մահճալի ճռռոցը: Սաշան դեռ երկար ժամանակ կանգնած էր պատուհանի մոտ: « Երևի թվացել է» ու ինքն էլ անցավ կողքի սենյակ:

    Նոր լուսանում էր, երբ Օլեգին արթնացրեց Մաքսը:
    - Վագրի մայրը ստեղ ա, ի՞նչ ենք անելու:
    - Ու՞ր ա,- կիսաքուն հարցրեց Օլեգը:
    - Դրսում ա, հո ներսում չի,- ծիծաղեց Օլեգի միամիտ հարցի վրա:
    - Օլեգը նստեց մահճակալին, հետո միանգամից վեր կացավ, գնաց լվացվեց, թարմացավ ու մոտեցավ պատուհանին: Ձյուն էր գալիս: Մոտակա ծառերի ետևում տեսավ վագրին, որը թաքնվել ու սպասում էր:
    Օլեգը հագավ տաք մուշտակը, գլխին դրեց գլխարկը, վերցրեց հրացանն ու Մաքսին զգուշացրեց.
    - Տնից դուրս չգաս:
    Քիչ անց լսվեցին կրակոցի ձայներ:



    Կրակոցից արթնացան Սաշան ու Դիման: Արագ հագնվեցին ու մոտեցան պատուհանին, որտեղ կանգնած էր Մաքսը:
    - Ի՞նչ է պատահել,- գրեթե միասին հարցրեցին Սաշան ու Դիման:
    - Վագրի մայրը էստեղ է:
    - Ուրեմն գիշերը չէի սխալվել, նա էր,- ասաց Սաշան:
    - Տեսե՞լ էիր:
    - Հա, մի պահ պատուհանից ստվեր տեսա, բայց էլ չերևաց:


    Օլեգը ներս մտավ, ձեռքով թափ տվեց վրայի ձյունը ու մոտեցավ պատուհանին: Վագրը չէր գնացել, փոխել էր թաքստոցը ու սպասում էր:


    - Ի՞նչ ենք անելու:
    - Կփորձենք քշել, եթե չգնաց…
    Սաշան գնաց կողքի սենյակ ու պառկեց մահճակալին: Օլեգը գնաց նրա ետևից:
    - Կվախեցնենք՝ կփախչի,- առանց խոսքի էլ հասկացել էր Սաշաին:
    - Եթե չգնա՞ց:
    - Մի բան կմտածենք:
    - Լսի դու ինչի՞ համար ես ստեղ, հը՞,- չդիմացավ Օլեգը:
    - Ես էլ չգիտեմ…

    Տասնմեկն անց էր, երբ վայրէջք կատարեց Իվանիչի ուղարկած ուղղաթիռը: Դիման, Մաքսն ու Օլեգը դուրս գնացին: Սաշան մոտեցավ պատին ամրացված կիսատ հայելուն, իջեցրեց սվիտերի վզի բացվածքը, շոշափեց աջ ուսագլխի կարմիր այտուցը: «Պիտի օղիով դաղել» մտածեց նա:
    Դրսում լսվում էր որսորդների աղմուկը:
    Վագրի վանդակը դատարկ էր…
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 30.08.2014, 22:05:

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.08.2014), Sambitbaba (01.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (08.09.2014), Vardik! (31.08.2014), Աթեիստ (31.08.2014), Այբ (01.09.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Շինարար (05.09.2014), Ուլուանա (01.09.2014), Վոլտերա (30.08.2014)

  13. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քայլիր անդարձ

    Ու երբ կյանքի ճամապարհին
    Մի լույս ծաղիկ քեզ լուռ ժպտա,
    Կորած երգը քո հուշերի,
    Ճամփո՛րդ, գուցե գտնես այնժամ։
    ~

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Sambitbaba (01.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (10.09.2014), Vardik! (31.08.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Շինարար (04.09.2014)

  15. #8
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու մոլորակների փրկիչը

    - Ի՞նչ պիտի վճարեմ մեկ զույգի համար:
    - Մեկին` նկար, զույգին այլ բան,-ծվծվաց մեծ գլխով եւ փոքրիկ մարմնով այլմոլորակայինը:
    - Մեկը տուր,- գրպանից հանեց խոնավությունից կծկված նկարների կապուկ եւ մեկը պարզեց այլմոլորակայինին: Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:
    Այլմոլորակային խանութպանի անունը Փիլ Փոքեթ էր, նա ուշադիր զննեց` նայելով նկարին, հետո իր դիմաց կանգնած մարդկային ռասսայի ներկայացուցչին.:
    -Եթե կապուկը տաք, ես ձեզ երկրորդ զույգը կտամ,- աչքը նկարից չկտրելով ասաց Փիլը:
    Զինվորը բացեց կապուկը եւ նկարները փռեց սեղանին.
    - Այլմոլորակայինների նկարներ այլեւս չունեմ: Սա վերջինն էր:
    Փիլը մատիկները սահեցրեց եւ 8-9 տարեկան տղայի նկար հանեց թմբից:Նա կանգնած էր ճոճանակին`միաժամանակ երջանիկ եւ վախեցած: Ճոճանակը կապված էր հաստաբուն ծառի ամենավերջին ճյուղից:
    - Եթե սա ինձ տաք, ես ձեզ զույգը կտամ,-Փիլը դա ասաց բարձր և ավելի ինքնավստահ ձայնով:
    Զինվորը առաջարկից պայծառացավ եւ համաձայնության նշան արեց:
    Փիլը ,ծաղկի սուր բույր տարածելով, շարժվեց դեպի դիմացի ճերմակ պատը ,բանալին մտավ անտեսանելի կողպեքի մեջ , կողպեքը չրթաց: Հաջորդ վայրկյանին Փիլը կապույտ դաշտում էր, խոտերից վերև թանձր ամպեր էին նստած ,տեղ-տեղ հսկա սյուներ կային, դրանք ծաղիկներ էին ` ցողուններից դուրս պրծած ուրիշ ծաղիկներով:Փիլ Փոքեթը նայեց չորս կողմը, հետո վազեց դեպի աջ եւ կանաչ փոշու շերտով մի փունջ ծաղիկ արմատախիլ արեց: Նա նորից կանգնած էր նույն տեղում:
    Ծաղկի սուր հոտից զինվորը քնել էր , Փիլը արագ-արագ տեղավորեց ձեռքինը եւ ,աչքերը կկոցելով ,կանաչավուն ավազից հատիկ-հատիկ հանեց ծաղիկները, ավազը սկսեց սկիզբ ու վերջ ունենալ, բայց տեսք չուներ: Ավազեհատիկները անվերջ թափվում էին մատների արանքով: Փիլը բացեց տասնյակ դարակներից մեկը, հանեց մետաքսից ինչ-որ կտոր եւ մաքրեց ավազը: Մնացին երկու զույգ կոշիկներ`մուգ կանաչ , կոպիտ կարերով:
    - Ահա եւ ձեր զույգ կոշիկը:
    -Ասու՞մ եք ` սրանք ինձ կպաշտպանե՞ն պատերազմում,-գլուխը թեքելով կոշիկներին հարցրեց զինվորը,- եթե այն սովորական կոշիկ է, ավելի լավ է հենց հիմա էլ գրողի ծոցը ձեզ ուղարկեմ, հուսով եմ`հասկացաք, որ ծայրից եմ :
    Փիլը ժպտաց.
    - Ես կսպասեմ ձեզ:
    Զինվորը հագավ կոշիկները , դռան մոտ նորից շրջվեց, կասկածող հայացք նետեց Փիլին, ձեռքը ատրճանակին էր, բայց իսկույն հետ տարավ, երբ Փիլը տեղից շարժվեց:
    Փիլը երկար ժամանակ բաց ու խուփ էր անում դարակները: Վերջապես մի անսլաք ժամացույց հանեց : Տկտկոցը տարածվեց խանութի բոլոր անկյուններում, հետո արագ տեղավորեց ժամացույցը, փռվեց ճոճվող աթոռին եւ սկսեց օղակներ բաց թողնել բերանից: Փիլը գոհ էր. մարդկանց վերջին ապացույցը նրա ձեռքում է, իսկ հիշողությունները կխամրեն որպես մանկական մղձավանջ : Մոլորակները փրկված էին:
    ***
    Երբ գազազած ներս մտավ պատառոտված հագուստով եւ բռունցքում ատրճանակ պահած մի զինվոր, Փիլը ինչպես միշտ նստած էր իր ապակեպատ եւ տասնյակ դարակներ ունեցող խանութում:Զինվորի դեմքը այլանդակված էր, ոտքից արյունը բարակ շիթով թափվեց գետնին`տարածվելով փայլեցրած հատակով մեկ: Փիլի դիմացին նկարների կապոցներ էին, ձեռքի փոքրիկ ափը դրեց ճոճանակին կանգնած տղայի նկարին, կողքին ժամացույցն էր` երեք սլաքով եւ հազարավոր թվերի օղակներով: Փիլը թխկացրեց ժամացույցի գլխիկի զսպանակը եւ ներս հրեց: Ժամսլաքները պտտվեցին՝ աջ ու ձախ թռչելով: Զինվորը կրակեց նույն պահին:
    Կրակոցի ձայնը ցրվեց անհայտության մեջ`իր հետ տանելով խանութը, զինվորին եւ մաքրելով բոլոր հիշողությունները այլմոլորակայինների մասին:
    Լսվեց 8-9 տարեկան երեխայի զրնգուն ծիծաղը, եւ աչքերը ծիծաղեցին բերանին հավասար:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (31.08.2014), ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Nihil (30.08.2014), Sambitbaba (02.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (02.09.2014), Vardik! (31.08.2014), Այբ (01.09.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Շինարար (05.09.2014), Վոլտերա (30.08.2014)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թաթեր


    Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:
    Անձրևի չլմփո'ցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:
    Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:

    -Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա իր բաժինը:

    Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:

    Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
    Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:

    Հինգ զույգ ոտքեր իրար չէին զիջում դողալու ու սրթսրթալու իրենց հմտությամբ:
    Մի քանի կոշտացած ձեռքեր շարժվում էին մեծ բավականությամբ:
    Իրենցից ավելի խորամանկները դիմում էին մտքի օգնությանը:
    Չէ՞ որ արգելված չէր երևակայությամբ աշխատել:
    Կարևորը ցանկալի արդյունքն էր` հնարավորինս շուտ ու արագ:
    Փողոցի կենտրոնում դրված էր ցեխից պլպլացող մի զույգ երանություն` սև ու մաշված:
    Շուրջբոլորը հավաքվել էին հինգ սառածները:
    Հինգ անկուշտ ցանկություն` ինչքան հնարավոր է շուտ վերջացնել: Ոտքերը թմրել էին, կոշտուկները սպասել չունեն, համբերությունը վաղուց արդեն բաժակի մեջ սառույցի կտորի էր վերածվել: Շարժվել էր պետք, պետք էր աշխատեցնել ամբողջ միտքն ու երևակայությունը, հասնել էր պետք կենտրոնում դրված ցանկալի պլպլանին:

    Ոչ մեկն էլ հստակ չէր հիշում, թե իրենցից ով առաջարկեց նման միտք: Կոշիկը չէին կարող կիսել հինգ մասի, բայց ոչ էլ կարելի էր թողնել աղբանոցում նետված: Կոշիկը պետք է պատկաներ մեկին: Հինգ զույգ ոտքից գոնե մի զույգը պետք է զգար տաքություն, գոնե մեկնումեկը նրանցից չպետք է սառեր վերջնական: Իսկ երկար մտածելու ժամանակ չունեին: Պետք է ընտրեին կոշիկը ստանալու ամենահարմար եղանակը: Ամենաարագն ու տղամարդկայինը:

    Ձգձգվում էր:
    Ինչ-որ մեկը անջատել էր նրանց` ժամանակին կուտակած բոլոր կեղտոտ ու արգելված պատկերներն ու տեսարանները: Բոլորի մտքում միայն մի շարժում էր երևում` ոտքեր, քայլող ոտքեր ու կոշիկ: Տաք կոշիկ: Չսառած ոտքեր:

    -Տղերք, հերիք է` այդ հինգից մեկի ուժասպառ ձայնն էր:
    Պատասխան չկար: Չէր կարելի բացել աչքերն ու կողքերը նայել: Չէ՞ որ պայմանավորվել էին: Պետք էր ավարտին հասցնել` ինչ գնով էլ որ լինի:

    Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
    Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր: Բայց տաք ու կոշիկով պատված ոտքերը ծիծաղն արձագանքում էին որպես մանկական խաղահրապարակից եկած ձայն: Ոչինչ չէր ստիպում նրանց ընկալել ծիծաղն այն վիճակով, որը պետք էր արդյունքի հասնելու համար:
    Այս մեկն էլ ձախողվեց: Պետք էր այլ տարբերակ գտնել:
    Հինգ զույգ լսողություն փորձ արեց որսալ շրջակայքի ձայները: Ոչ մի ցանկալի ձայն: Բոլոր ձայները լցվում էին կոշիկի մեջ ու հակառակ ազդեցությունը թողնում հինգ ձանձրացած ու հոգնած մրցակիցների վրա:

    Ձեռքերն արդեն թմրել էին: Շարժվել չէին կարողանում: Տղերք հերիք է գոռացողը պառկած էր տաք ավազին ու վայելում էր տաք ջրի մեջ դրված ոտքերը: Աչքերը փակ չէր էլ զգում, թե ոնց է սառը ցեխը մտնում մաշկի մեջ ու ներծծվում ամբողջ մարմնում:
    Փողոցում մի շուն էր ձայնը գլուխը գցել:

    Իսկ ո՞վ կհամարձակվեր օգտվել այդ անմեղ արարածի արձակած ձայնից:
    Բոլորն էլ համարձակվեցին: Բայց հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ:
    Հիմա էլ ոչինչ չէր կարող ստիպել նրանց ստանալ ցանկալի իրը:

    Իսկ շան հաչոցն ավելի ու ավելի էր մոտենում` նմանվելով մի սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն:
    Քրտինքի տասնյակ կաթիլներ հոսում էին հինգ սառույց դարձած մարմիններով` ամեն մի կաթիլը յուղի պես ծանր: Կարծես ձյութով պատված լինեին: Շնչառությունն ավելի էր անկանոն դառնում: Լսվում էին ոտնաձայներ, կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում, իսկ շունը.....մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում:

    Մի ուժասպառ էլ պառկեց տաք ավազին ու ցեխի բաժին դարձավ:

    Մնացին երեքը:

    Կարող էին սառել հենց այդ դիրքում քարացած` կենտրոնում թողնելով երբեք իրենց չպատկանող կոշիկը:

    Իսկ շունն արդեն հոտոտում էր մաշված իրը: Լեզվով փորում էր ներսում եղած մեղուներին: Թաց մռութով ներս էր խցկվում կոշիկի մեջ ու մանկական ծիծաղը սուր ատամներով դուրս հանում այնտեղից:

    Խաղահրապարակը վերացավ տեսադաշտից ու երեք զույգ աչքեր թրթռալով բացվեցին: Դադարեց ձեռքերի շարժումը: Կարողացան ընկալել միայն հեռվից երևացող շանը` բերանում այդքան սպասված տաքությունն ու երանությունը:
    Հենց այստեղ էր, որ ականջներին հասավ կանացի փռթկոցն ու տեսան գետնին փռված երկու սառածներին:
    Անձրևի չլմփոց:
    Շնչակտուր վազք ` հասնելու շանն ու խլելու նրանից իրենց միակ փրկությանը:
    Վազելու պահին էր, որ վերակենդանացան բոլոր այն պատկերներն ու մոռանալով իրենց տարերքի մասին` փռվեցին ցեխոտ փողոցի կենտրոնում` ականջները սրած կանացի փսփսոցներին ու թպրտալով ցանկությունից:

    Շունը փախչում էր` բերանում պահելով դատարկված կոշիկը:
    Կարծես թե նրա հետևից էին ընկել բոլոր մեղուներն ու սատկած բզեզները, որոնց ինքը լեզվով դուրս էր հանել այն տեղից, որտեղ պետք է լինեին այն հինգից մեկնումեկի սառած ու մերկ ոտքերը:

    Ու այդ ցեխը չէր լպրծուն ու թաց:
    Անձրևի չլմփո'ցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել վազքը
    Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր թաթերը.....
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (31.08.2014), enna (30.08.2014), ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Nihil (30.08.2014), Sambitbaba (02.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (02.09.2014), Vardik! (01.09.2014), Այբ (01.09.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Շինարար (05.09.2014), Ուլուանա (04.09.2014)

  19. #10
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումներ Երիցուկի օրագրից

    Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
    Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
    Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
    Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:

  20. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (31.08.2014), enna (30.08.2014), ivy (30.08.2014), Lusntag Lusine (31.08.2014), Nihil (30.08.2014), Peace (03.09.2014), Sambitbaba (02.09.2014), Skeptic (01.09.2014), Smokie (02.09.2014), Vardik! (31.08.2014), Արէա (02.09.2014), Արևանուռ (31.08.2014), Գորտուկ (04.09.2014), Մուշու (30.08.2014), Շինարար (04.09.2014), Ուլուանա (04.09.2014), Ռեյ սամա (31.08.2014), Վոլտերա (30.08.2014)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինը հոգի

    Բոլորը կարդացի արդեն, սպասենք մյուսների կարծիքներին, հետո ես էլ կգրեմ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (30.08.2014)

  23. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինը հոգի

    Բոլորը կարդացի արդեն, սպասենք մյուսների կարծիքներին, հետո ես էլ կգրեմ։
    դու ու՞ր ես

  24. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    դու ու՞ր ես
    Ես իմ հորինած խաղերում չեմ խաղում

  25. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, էս մասը կարդալիս նենց եմ ժպտացել, շատ լավն էր

    - Ի՞նչ կմտածի ընթերցողը:
    - Կմտածի, որ տարօրինակ ենք:
    - Ոչ մի զարմանալի բան:
    - Կմտածի, որ այս զրույցը հորինված ու կեղծ է, որ նման թեմաներից այսպիսի սառնասրտությամբ չեն խոսում, որ հեղինակը փորձել է էքսցենտրիկ երևալ ու էսպիսի անբնական կերպարներ է ստեղծել:

  26. #15
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսե՞մ

    Friends reprice

    Երկու ընկերների հանդիպման, երկխոսությունների միջոցով պարզ է դառնում հերոսների միասին ապրած կյանքը: Տարիներ, որոնք որոշիչ դեր են ունեցել երկուսի համար էլ:
    Երկուսի՝ Գուրգենի և Դավիթի կյանքը դժվար է եղել.մանկատուն, բաժանություն և այլն, բայց երկուսն էլ կարողացել են միասին հաղթահարել դժվարությունները: Եվ մտերիմ ընկերները, թեև ընդհանուր շատ բան ունեն, բայց իրականում լրիվ տարբեր մարդիկ են՝ աշխարհը ընկալման իրենց մտածողությամբ, դեպքերին տարբեր տեսանկյունից վերլուծելու կարողությամբ: Բայց դա, իհարկե, չի խանգարում, որ հասկանան իրար:

    Դավիթը ապրում է ներկայով, ու դա ինչ-որ առումով անցյալի վատ հիշողություններից փախչելու միջոց է ու պատահական չէ, որ Գուրգենին ևս խորհուրդ է տալիս ապրել ներկայով ու վայելել կյանքը.
    Իսկ դու չե՞ս կարող գոնե էս պահին մտքիցդ հանես դառը հիշողությունները: Ուրախացի ներկայով ՝ հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ամեն ինչ էսպես կփոխվի ու կհանդիպենք այլ կարգավիճակում
    Նույնիսկ հանդիմանում է Գուրգենին.
    Ու մնացել ես նույն ժամանակների մեջ: Ունես ներկա, ունես ապագա, բայց մտքերով անցյալում ես: Չէ՞:
    Գուգենը, սակայն էդպիսին չէ, կարելի է ասել Դավիթի հակապատկերն է: Գուրգենի համար անցյալը ներկայի մասն է:Ինչ-որ առումներով դա էլ նրան խանգարում է առաջ նայել:
    Ու Դավիթը ոչ միայն ամեն կերպ ընկերոջը փորձում է ցույց տալ, որ պետք չէ անցյալով ապրել, այլ նաև Գուրգենին ոգևորող, կյանքի հանդեպ դրական տրամադրող մարդ է:

    Որոշ աննշան անհարթություններ կային, բայց կարևոր է, երբ պատմվածքը ասելիք ունի. չնայած դժվարություններին պետք է առաջ նայել ու սիրել կյանքը: Ու նույնիսկ վատ հիշողությունների մեջ կարելի է գտնել լավ պահեր:

    Ապրես Սմոկ:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 31.08.2014, 14:04:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (31.08.2014), Sambitbaba (01.09.2014), Smokie (31.08.2014), Արևանուռ (31.08.2014)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. ֆլեշմոբ «Երազանքներն իրականանում են» 11.11.11-ին
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2011, 21:39
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •