Տասներեք րոպե ունեմ
Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:
Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում:
Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:
Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան
Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է
Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:
Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին
Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:
Էջանիշներ