User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թաթեր

    Առաջին իսկ նախադասությունից պարզ երևում է կեղտոտ միջավայրի մեջ ապրող մարդիկանց՝ գոյություն քարշ տվող կյանքը:
    Կեղտոտ միջավայրը զրկել է անգամ նրանց անուններից: Նրանք անուն չունեն , այլ ուղղակի կոչվում են ամենաբոյով, մորուքավոր, սպիտակ բեղավոր:

    Այս միջավայրում գոյատևելու համար էլ սահմանված կանոններ կան: «Ավարը» պետք է ձեռք բերեին հավասար պայքարից սկսելով, իսկ արդյունքում հաղթելու էր նա, ով ավելի ուշադիր կլիներ.
    Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:

    Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
    Նրանցից յուրաքանչյուրի համար ցեխոտ կոշիկները ձեռք բերելը, կարելի է ասել, կյանքի ու մահվան հարց է: Հինգ մարդ, որոնք քարշ են տալիս իրենց գոյությունը, աղբանոցի մաշված ու ցեխոտ կոշիկները ինչ-որ մեկի համար կարող է փրկություն հանդիսանալ:
    Ու չնայած ամենշատը սպիտակ բեղավորն էր ուզում հասնել այդ կոշիկներին, բայց ըստ էության՝ բոլորն էլ նույն վիճակում էին.
    Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:
    Բայց ամենասարսափելին ոչ թե նրանց գոյություն քարշ տվող կյանքն է, այլ մարդկային սառնասրտությունը, որը անտարբեր է դիմացինի նկատմամբ.
    Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
    Սակայն մարդկանց անտարբերությանը, սառնասրտությանը, ծաղրանքին վաղուց սովորել են նրանք. մի տեսակ բթացել ու անզգա են դարձել շրջապատող մարդկանց դաժան վերաբերմունքից: Ավելին, նույնսիկ փորձում են ծաղրը ու սառնասրտությունը օգտագործել բաղձալի կոշիկին հասնելու համար.
    Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր:
    Շրջապատն էլ կարծես նրանց մարդ չի համարում:
    Ու ինչքան էլ դաժան լինի, բայց նրանք էլ կարծես գործ չունեն մարդկանց հետ ու պատահական չէ, որ գոյության համար անհրաժեշտ կոշիկի համար պայքարի են մտնում փողոցային շան հետ:

    Ինչքան էլ ցավալի է, բայց մեր իրականության մասն են կազմում փողոցում ապրող մարդիկ, որոնց համար աղբանոցը ապրելու, գոյատևելու միջոց է հանդիսանում: Աղբանոց, որի «կարողությունը» ձեռք բերելու համար անգամ պետք է պայքարել:

    Հեղինակին հաջողվել է, այդ ամեն ինչ ռեալ գույներով ներկայացնել:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 14:01:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (01.09.2014)

  3. #2
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումները շատ պասիվ են:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (01.09.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկումները շատ պասիվ են:
    Ճիշտ է, պասիվ են:

    Ես իմ ասելիքը արդեն ասել եմ: Եթե քննարկում լինի, հնարավոր է էլի ինչ-որ բաներ ավելացնեմ:

    Դու էլ գրիր քո կարծիքը:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 16:55:

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասներեք րոպե ունեմ Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:

    Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում: Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:

    Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:

    Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին

    Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (05.09.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տասներեք րոպե ունեմ Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:

    Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում: Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:

    Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:

    Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին

    Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:
    Չնայած նշել էի, որ հնարավոր է Ջոյսի պահով սխալվում եմ:

    Էնպես որ չմոռանաս, որ Ջոյսի պահով «բացատրելու ես»
    Վերջին խմբագրող՝ Այբ: 05.09.2014, 13:05:

  9. #6
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ստեղ ասեմ նոր անցնեմ եմ 2-րդին: Ուրեմն Բյուր, սիրեցի: Դու շատ էքսցենտրիկ ես

    Մարի չգիտեմ որտեղից ա էդ մթությունը քո մեջ, բայց ինքը հեչ անտեր չի ու մի հատ ինչպոս Այվի նշեց շոշափելի, պատկերավոր, ահավոր սիրուն մթություն ա: Պաչիկ
    Մնացած տարբերակներն էլ վատը չէին եթե բացերը չհաշվենք, մի երկուսն էլ որպեզ էսքիզ դիտարկենք, մի քանի բաների վրա աչք փակենք: Ապրեք: Բայց որ քնարկումներ սենց դինջ ա լավ չի հեչ:
    SWTS

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.09.2014), Վոլտերա (08.09.2014)

  11. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչի, Լիզ, էդքան էլ դինջ չի, ահագին էլ գրել են մարդիկ, չնայած հա, կարող էր ավելի ակտիվ էլ լինել։ Բյուրը որ սուս է, մի ձև խաղաղ լռություն է իջնում թեմայի վրա

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (02.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. ֆլեշմոբ «Երազանքներն իրականանում են» 11.11.11-ին
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2011, 21:39
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •