User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

  1. #61
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, փաստն էն է, որ մարդիկ, ովքեր մասնակցել են, նկարի մեջ տարբեր մեսիջներ են տեսել ու իրարից ահագին տարբերվող գործեր են ներկայացրել:
    Էնպես որ, ասածիդ հետ համաձայնել չեմ կարող:

  2. #62
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, փաստն էն է, որ մարդիկ, ովքեր մասնակցել են, նկարի մեջ տարբեր մեսիջներ են տեսել ու իրարից ահագին տարբերվող գործեր են ներկայացրել:
    Էնպես որ, ասածիդ հետ համաձայնել չեմ կարող:
    օքեյ…

  3. #63
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու գործերը կարդա, հետաքրքիր է կարծիքդ

  4. #64
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդացի Լոլիտայինն ու Լուսանդրինը…

    կարամ ասեմ մինջանկյալ ստադիա ա նկարից գրական գործ ստանալու համար… ու էդ ա ճիշտն իմ կարծիքով… հետաքրքիր ա դրանց պատմվածքները կարդալ, բայց էս վիճակով դրանք էսքիզ են, որից շատ բան կարա լինի… մենք էլ ենք սենց վարժություններ անում ու շատ էֆեկտիվ ա… վերցնում ենք ոչ ճարտարապետական կոմպոզիցիա ուսումնասիրում ճարտարապետական տեսանկյունից, անում study model-ներ ու վերջում apply անում մի հատ ֆունկցիայի կամ ծրագրի… վերջնական արդյունքը կարա բացարձակապես տարբեր լինի, բայց ստեղ կարևորը կոմպոզիցիայից մինչև վերջնական արդյունքի միջև ընկած տարածքն ու ստալդիաներն են… քանի որ եթե դրանք հանես ապա ցանկացած արդյունք կարաս վերցնես ու ասես "սրանից ստացել եմ էս"

    էս երկու գործերի մեջ ես էդ եմ տեսնում՝ առաջին investigation/research-ը… դրանից հետո կարան լինեն տարբեր ստադիաներ, ասենք սյուժե/ կերպարներ ու վերջնական գործ որը կարա լինի հիմնովին տարբեր… Լոլիտան լավ էսքիզ ունի որ կարա զարգանա… իրա կոնտրաստի ընտրությունը չնայած անսպասելի չի (նկարից ա) այնուամենայնիվ դեռ կարող են լինել ստադիաներ որնց ընթացքում ինքը կարա spice up անի… հստակ կա երկու կերպարի մոդել ու դրանցից ա կախված լինի հետագա գործողությունները կամ ոչ գործողությունները ինչ ընթացք կարան ստանան…

    դրականն էն ա որ եթե նայենք որպես ստադիա ապա դրանք պետք ա կարդացվեն նկարի հետ… stand alone չեն նայվում ու ես դա դիտում եմ դրական…

    բայց եթե ընդամենը մի ստադիա ա ու էս ա, ինչ արիք արիք, ապա թույլ են… երկուսն էլ, բայց էդ իրանց նկատմամբ fair չի… որովհետև իրանք ինքնաբուխ գնացել են "առաջին ստադիային" գուցեև անգիտակցաբար…

    բան էն ա որ ոչ գրական գաղափարից գրական գործ ստանալը մի քայլով սխալ եմ համարում… մանավանդ որ առաջադրանք ա… քեզ թույլ չի տալիս ոչ գրականից շատ հեռանալ, թե չէ համեմատել կապել չի լինի…

    կարաս իհարկե չհամաձայնես ասածիս հետ, բայց էս նկարը տենց տարբեր մեսեջներ չի պարունակում որ տեսնեն տարբեր մեսեջներ… եթե լիներ ինֆորմամցիա կարայի ընդունեի… չնայած երևի էդ էլ տենց առաջադրանք ա…

    էն մեծ գործերը չեմ կարդացել, բայց որ ասում ես տարբեր մեսեջներ են տեսել՝ հավատում եմ ուղղակի էդ դեպքում ոնց են համապատասխանում նկարին… եթե լիներ ստադիաներով կհամոզվեի, բայց էս դեպքում ուղղակի հավատում եմ քեզ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.09.2014)

  6. #65
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լոլիտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումներ Երիցուկի օրագրից

    Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
    Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
    Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:

    Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:
    Ապրես, հեղինակ ջան: Երիցուկիդ բախտն իհարկե բերել ա, ուրիշ Զինվոր կամ Մեկը լիներ, իրոք չէր էլ նկատի, կտրորեր, կանցներ, կամ եթե կռանար էլ, կարար պոկեր, սիրում է-չի սիրում աներ, շպրտեր մի կողմ, կամ տաներ տուն, թուրմ պատրաստեր ու տենց շարունակ (մանյակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում) Բայց լավ ա, որ Երիցուկը դա գիտակցում ու գնահատում ա: Շատ սիրուն, շատ ճիշտ ա գրված ամեն ինչ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.09.2014)

  8. #66
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսանդր-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայլիր անդարձ

    Ու երբ կյանքի ճամապարհին
    Մի լույս ծաղիկ քեզ լուռ ժպտա,
    Կորած երգը քո հուշերի,
    Ճամփո՛րդ, գուցե գտնես այնժամ։
    ~
    Հավես էր, ինձ դուր եկավ, հավես, սիրուն, պստիկ քառյակ, կարդաս, ժպտաս, անցնես առաջ:

  9. #67
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին վիճակագրական

    Բյուր, իրականում շատ բնական, կենդանի զրույց էր, ու հեղինակի խոսքից անցումը հերոսների խոսքին ինչքան բնական, հասուն ես կարողանում անել՝ առանց ավելորդ ասաց նա-երի և այլն, գուցե մանրուք ա, բայց իրոք անմիջապես դա տպավորվեց, երիցուկը, պարզ էր, խցկած էր, իսկ վերջաբանը չհասկացա, փոխանակ ընթերցողի մոտ մի հույս թողնես, որ ով իմանա՝ էս ջահել զույգի մոտ գուցե մի օր ամեն բան ստացվի, բռնում ես քներակը անտեղի տեղը բացում: Շատ հասւոն ես կարողանում գրել, բայց չգիտեմ կոնկրետ էս պատմվածքի դեպքում կարո՞ղ ես պատասխան տալ, թե ինչու տենց, ինձ թվում ա՝ ուղղակի խաղ ես արել:

    Մնացածը դեռ չեմ կարդացել ոնց որ: Էլի հավես ունենամ, կկարդամ, կարտահայտվեմ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.09.2014), Մուշու (05.09.2014), Ուլուանա (04.09.2014)

  11. #68
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, լավ է, որ կարդում ես, բայց ես եթե հեղինակներից լինեի, ինձ ահագին վատ կզգայի, եթե իմ գրածը մեկ ուրիշի հետ «զույգով» մեկնաբանեին։

    Ոչ գրական գործից ստադիաներով գրական գործ ստանալը էդքան էլ լավ չեմ պատկերացնում։ Բայց դե որ ասում ես, երևի մի բան գիտես:

    Նախագծի վերաբերյալ։ Ավելի լավ գաղափարներ ու ավելի հաջող նկարներ-առաջադրանքներ-պայմաններ իհարկե կարող են լինել, բոլորն ազատ են դրանք իրականացնել։ Իմ մտքով սա անցավ, սա արեցի։

  12. #69
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, նկարի հեղինակը ծաղիկը դիտարկել է՝ որպես ժեստ, որը տալիս են հեռացողին, ի նշան հրաժեշտի, կամ դնում արդեն «գնացածի» հետևից: Գուցե հնարավոր է նաև փոխաբերական իմաստով հասկանալ:
    Ինչևէ, նկարը կոչվում է. "Прощание. жест":

    Ու լավ էր, որ վերնագիրը չէր դրվել պահանջում. ոնց որ թե ոչ ոք էդ ուղղությամբ չի գնացել: Եթե վերնագրին նայենք, երևի մենակ Բյուրի գրածն է ինչ-որ տեղ համապատասխանում նկարչի դրած իմաստին, էն էլ մեծ վերապահումներով:

    Էնպես որ, ամեն մարդ իր պատմությունն է տեսել:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.09.2014), Այբ (04.09.2014)

  14. #70
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ գռուպավոյ պատասխանեմ, գնամ
    Ժող ջան, ներող պասիվությանս համար: Ուղղակի ակումբի հասանելիությունս իմ արթուն ժամերին սաղ իրար հետ երկու ժամ ա, բայց հաշվի առնելով, որ էդ ժամանակի մեծ մասը կոմպի մոտ չեմ լինում, է՛լ ավելի ա կրճատվում: Մի խոսքով, չեմ հասցնում նորմալ գրել կամ կարդալ գործերը: Հազիվ հասցնում եմ քննարկումները կարդալ ու փախնել: Հույս ունեմ՝ շաբաթ-կիրակի ժամանակ կունենամ, կկարդամ, սաղիդ էլ կպատասխանեմ (շաբաթ-կիրակի ակումբը բլոկի տակ չի): Լավ, թռնեմ, քանի էլի բլոկ չի ընկել: Երկու րոպե բան մնաց

  15. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասներեք րոպե ունեմ Էգոիստաբար սկզբում իմ գործին վերաբերող գրառումներին կպատասխանեմ: Կներեք, որ ոչ մի բան չեմ մեջբերում:

    Այբ, դու դեմք ես: Էս ինչ ընտիր ես վերլուծել: Քեզ առանձին արդեն ասել եմ, մի հատ էլ ստեղ եմ ասում: Մենակ Ջոյսի պահի հետ համաձայն չեմ, ավելի ուշ կասեմ՝ ինչու:

    Շին, ասում ես՝ ինչու՞ տենց վերջաբան Կարդա Այբի վերլուծությունը: Մեկ էլ երիցուկի խցկածի պահով: Գալ ջան, Շին ջան, ախր ինչի՞ց տենց որոշեցիք է Ես էդ նկարը որ տեսա, առաջին միտքս էն էր, որ ինչ-որ մեկի մահվանից հետո մնացած իրեր են: Երկրորդ միտքս՝ մենակ երիցուկն ա գունավոր, բայց կարելի ա սաղ պատկերը ներկել: Դրանից հետո նոր մնացած բաներն եմ մտածել ու զարգացրել: Այ որ ասեիք Ջոյսի անունն ա խցկած, կասեի հա ու ջան, որտև իրոք խցկած ա: Թե ինչու ա խցկած, էդ թող ինձ մնա, բայց հիմա որ նայում եմ, Ջոյս-Օրուելոտ պահերը տեքստի ամենաթույլ մասերն են:

    Շա՜տն շնորհակալություն բոլորին կարդալու ու կարծիքներ գրելու համար, մի հատ էլ շնորհակալություն ու պաչիկ Ռիփին

    Հա, ի դեպ, Մեֆի էսքիզի գաղափարը դուրս էկավ: Եթե էս շաբաթ ընդհանրապես որևէ բան հասցնեմ ուղարկել, հաստատ տենց մի բան ա լինելու: Թե չէ սովորաբար էսքիզները գնում-կորում են էս կոմպային դարում. սաղ վրայից ես գրում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (05.09.2014)

  17. #72
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լոլիտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումներ Երիցուկի օրագրից

    Ինձ ասում էր, որ չափից դուրս պարզ եմ, ինչպես մաթեմատիկական բանաձևը, որն անգիր անելով կարելի է հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր: Նրա համար ես ամեն երևույթի ամենապարզ ընկալումն էի, նախնական, միաբջիջ ձևը:
    Ինձ երիցուկ էր ասում, ես էլ իրեն Զինվորիկ, որի փաղաքուշ վերջածանցը հունից հանում էր նրան: Հսկա էր իսկական...
    Ամեն մի հարմար առիթի կարող էր իր բնավորության կոշտ ու մահաբեր 《ներբաններով》տրորել ինձ, հավասարեցնել հողին, բայց դրան հակառակ ինքն էր իջնում, կորանում ու ուժը թողած մի Երիցուկի պարզագույն թերթիկների մեջ` իմաստ փնտրում:
    Պարզությունս լուծել չէր ցանկանում, ասում էր` խրթին գործ է:
    Հասցրեցի էս մեկը կարդալ Լավն էր: Մի կողմից, անավարտ, մյուս կողմից՝ ինքը լրիվ ամբողջություն ա: Լավ կլիներ՝ հեղինակն ընդլայներ, ավելի ծավալուն գործ ստանար սրանից: Բայց ինքն էսքանով, որպես պուճուր մի բան շատ հավես զգացողություն ա առաջացնում:

  18. #73
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Friends reprice

    -
    Սմոք ջան, եթե նվագարկիչ, ուրեմն ձայներիզ, ոչ թե կասետ: Իսկ էնպես հավես զրուցում են, եսիմ, ես իմ հին ընկերոջ հետ հանդիպման ժամանակ հաստատ երաժշտություն չէի նախընտրի լսել, դե ամենքս մեր պրիզմայով ենք անցկացնում ընթերցածը: Կուզեի, որ պատումի, զրույցի մեջ մեկը լիներ գլխավորը, այսինքն՝ հեղինակի համար ավելի պարզը, ընթերցելին, մյուսը մի քիչ ավելի հեռու, էդ ավելի պարզի միջոցով ընթերցվող, ընդամենը նրա ենթադրությունների միջոցով բացահայտվող, որը գուցե էնքան էլ իրականության հետ չհամապատասխանի, բայց իրան տենց ա թվում, էն որ Բակունցի մոտ հերոսը մտածում ա, թե տեսնես աղջիկը հետ շրջվե՞ց իրեն նայի, ինքը չգիտի, չի ստուգել, բայց երևի ուզում ա՝ հետ շրջված լինի, տենց մի բան, կներես, որ խրթին ստացվեց, սա ընդամենը իմ մոտեցումն ա, ես տենց եմ սիրում: Բայց լավ ա, որ էսպես նստել ես ու մտահղացել էսքանը, գրել: Էրեխեք, նենց եմ ձեզ բոլորիդ անկեղծ նախանձում, որ կարողանում եմ նստել, հնարել ու գրել: Կեցցեք դուք, չնայած դե ես էլ կարողանում եմ կարդալ ու չհասկանալ… Հասկանալ ով ասես կարող ա, բայց չհասկանալն ամեն մարդու խելքի բան չի

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.09.2014), Smokie (05.09.2014), Ուլուանա (05.09.2014)

  20. #74
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատահականությունը
    Այս էստեղ հենց էն ա, ինչ ասում էի, թե պակասում ա Սմոքի պատմվածքում, Արամը գլխավորն ա, Մանեն այնպիսին ա, ինչպիսին ենթադրում ա Արամը: Դե իհարկե բնական ա, քանի որ պատումը Արամի անունից ա տարվում: Այ հետաքրքիր կլիներ՝ եթե Արամի մասին էլ խոսեիր երրորդ դեմքով, կկարողանայի՞ր իրեն պահել էսպես առաջին պլանում՝ դիտակե՞տ (POV)… Եթե կարողանայիր՝ վերջը կլիներ, ակումբում քո ստեղծագործական թեմաների մշտական երկրպագուն կդառնայի:

    Էրեխեք, կնրեք, որ մենակ տեխնիկայից եմ խոսում՝ էն էլ իմ չհասկացող հալով: Բովանդակության մասին ինչ ասեմ, էս վերջերս նույնիսկ նախկինումս սիրած գործերը վերընթերցելիս էլ դուրս չեն գալիս ինչ-որ, ինձնից ա:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (05.09.2014)

  22. #75
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Վագրաորս
    Մի տեղ՝ Էվա ու Դանիել, մի ուրիշ տեղ՝ Օլեգ, Դիմա ու Սաշա: Էրեխեք՝ հա բայց խի՞: Չնայած ես քանի անգամ ակումբցիների հետ էս թեմայով բանավիճել եմ, միշտ ինձ սխալ են հանել, էնպես որ Լուսնթագ ջան, սրտիդ մոտ մի ընդունի: Նույնը պիտի ասեմ, ինչ Սմոքի դեպքում. դու էլ ընդհակառակը փորձել ես բոլոր կերպարներին հավասարապես ցույց տալ, բոլորի ներքինը զգաս: Չգիտեմ, բարդ ա էդպես, երևի պիտի առնվազն Դոստոևսկին լինես որ կարողանաս համոզիչ դա անել, իսկ Դոստոևսկի մի հատ եղել ա ու էլ չի եղել: Միշտ համոզիչ ա, երբ կերպարներից մեկը մտածում ա, իսկ մյուսները գուցե մտածում են, երևի մտածում են, երևի զգում են, այսինքն՝ ըստ էդ հիմնական, գլխավոր մտածող կերպարի, որի մտածածը, զգացածը հաստատ գիտենք, որի հետ ապրումակցում ենք ստեղծագործությունը: Ապրես որ գրել ես ու չես նեղանում, որ ես սենց սխալ-մխալ բաներ եմ խոսում:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (05.09.2014), Ուլուանա (05.09.2014)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. ֆլեշմոբ «Երազանքներն իրականանում են» 11.11.11-ին
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2011, 21:39
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •