User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

  1. #46
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՞ր է կորել ամենահաջող՝ «Միջին վիճակագրական» պատմվածքի հեղինակը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (02.09.2014)

  3. #47
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ հանգիստ ու բարի քննարկումներ են, համարյա՝ ռոմանտիկ
    Ոնց ա երևում, որ մրցույթ չի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (02.09.2014)

  5. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    ֆիլմին ծանոթ չլինելը չի խանգարում պատմվածքը հասկանալուն:
    Հա, Սմոք ջան, լրիվ համաձայն եմ: Օրինակ ես. հավանաբար ես էլ չեմ տեսել այդ ֆիլմը: Ու պատմվածքդ կարդալիս մտքովս էլ չանցավ, որ կոնկրետ ֆիլմ նկատի ունես, ուղղակի դրեցի ու ռնդեցի առանց որևէ ֆիլմի մասին մտածելու: Եվ պատկերացրու, որ բավական հաճելի տպավորություն թողեց պատմվածքդ, չնայած լրիվ համաձայն եմ Արէայի հետ` մի տեսակ խակություն կա մեջը և ոնց որ ստիպողաբար պարզեցրած լինի. օրինակ, էդ "ա"-ով գրելը... Չգիտեմ, միգուցէ սխալ եմ, բայց չեմ կարողանում համաձայնվել այն մտքին, որ գրականության միջի դիալոգները բակային բազառ դարձնել չի կարելի նույնիսկ բակային բազառի մասին գրելիս...
    Բայց ես շատ կուզենայի, որ շարունակես գրել: Եթե չեմ սխալվում, սա քո առաջին պատմվածքն է, որ կարդացել եմ, և չնայած դրան, համոզվածորեն կասեմ, որ քեզ պետք է գրել. փորձը ջրի կաթիլի պես բան է, որն աստիճանաբար քարեր է մաշում, էնպես որ ժամանակի հետ շատ արագորեն կհղկես նշված թերությունները: Իսկ քո միջի լույսն ու բարությունն այնքան է շատ, որ սքանչելի ստեղծագործություններ կարող ես մեզ նվիրել: Շարունակիր, Սմոք ջան:

    Չնայած անսպասելի ու կոշմար ավարտին, մի տեսակ լուսավոր է ստացվել պատմվածքդ, Բյուր ջան... Արտակարգ լավն էր: Կպնելու տեղ էլ չես թողել, տնաշեն... Դե, լեզվիդ ու վարպետությանդ մասին վաղուց ամեն ինչ ասված է: Ու մենք համարյա բոլորս էլ միշտ աչոկներ էինք հավաքում վրադ վատ (շտապած, անավարտ կամ չգիտեմ ինչ) վերջաբանների հաշվով... Բայց այստեղ վերջաբանդ ուղղակի տրաքացրել ես:
    Շատ է լավը, Բյուր ջան, ապրես:

    Ոնց որ հենց ինձ համար գրած լինես պատմվածքդ, Այբ ջան. հաճելի, բարի, սերը հաղթող, վերջում էլ երեք խնձոր ընկնող` ես հենց այդպիսիներն եմ սիրում: Շատ ամբողջական ես գրել, այդ հարցում քեզ էլ կպնելու տեղ չկա: Բայց մի տեսակ շատ է ամեն ինչ սպասելի, հասկանու՞մ ես... Կոպիտ ասած, նախաբանի մթության մեջ արդեն իսկ պարզ էր, որ վերջում Մանեն է բացելու դուռը... որովհետև, երևի... ամեն ինչ մի հարթության վրա է ընդամենը: Շատ կուզենայի, որ գեղեցիկ շարադրանքդ նաև կարողանայիր շերտավորել, դա ահագին խորություն կտար պատմվածքիդ, հնարավոր է, որոշ անսպասելիություններ կավելացներ:
    Ու չէի ասի, թե այս ասածներս քեզ համար ինչ-որ բարդ բաներ են, քանզի օրագրային գրառումներդ հաճախ շատ էլ խորն ու բազմաշերտ են...

    Լուս, ոնց որ կողքս նստած` ականջիս պատմես... Շատ կենդանի է պատմվածքդ ու` հա,- առաջին իսկ պահերից ստիպում է անհանգստանալ Սաշայի անփորձության վրա. հանկարծ էդ տղային մի բան չպատահի... Վագրն էլ է շատ կենդանի, մարդ ոնց որ նույնիսկ գազանի հոտ առնի... Լավ պահպանել ես այդ լարվածությունը, և մինչև վերջ ընթերծողին այդպես էլ պահում ես լարված...
    Բայց վերջը մի տեսակ ինձ բան չասաց, նույնիսկ չհասկացա էլ, թե ինչ տեղի ունեցավ... Օբիդնո, քանզի շատ հետաքրքիր էր շարադրված...

    Լուսանդր, բարի գալուստ Ակումբ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (02.09.2014), Smokie (02.09.2014), Այբ (02.09.2014)

  7. #49
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսանդրն անցյալ ստեղծագործական մրցույթին էլ կար

  8. #50
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան մեջ ընկա, բայց մի քանի բան էլ եմ ուզում ավելացնել:

    Էնպիսի տպավորություն է, թե Լուսանդրը և Լոլիտան վերջին պահին մի բան գրելու համար ուղղակի գրել ու տեղադրել են:
    Ապրեք, որ գրում եք, շարունակեք գրել, բայց աշխատեք էնպես գրել, որ պարզ լինի՝ պատմվածք, կամ չափածո գործ ես կարդում:
    Լոլիտայի գրածը ավելի շատ սիրուն օրագրային գրառում է: Էդքան բան:

    Հա, Լոլիտա ջան, սիրուն ես գրում ու լավ կլինի, որ էդ սիրուն գրելդ տեղին օգտագործես, ոչ թե գրես հենց էնպես ...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 02.09.2014, 20:49:

  9. #51
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասցրել եմ կարդալ միայն Բյուրի, Այբի ու Լոլիտայի գործերը:
    Քննարկումներն էլ չեմ կարդացել:

    Բյուրի գրածը սիրուն էր բայց մի քիչ մի տեսակ հավակնոտ էր: Ուրիշ բառ չգտա նկարագրելու: Հաստատ ավելի թանձր ու շոշափելի ա սկսել ինքը գրել, բայց կոնկրետ էս գործը հանձնարարության հետ ոչ մի կապ չուներ: Ոնց որ երիցուկի ու կոշիկի պահն արդեն գոյություն ունեցող գործի վրա վարպետորեն, բայց մեկ ա՝ զոռով խցկած լինի: Կամ էլ գաղափարն արդեն եղել ա գործի, որի մեջ կոշիկն ու երիցուկը տեղ չեն ունեցել ու գրելուց փորձել ա տեղավորել լրիվ առանձին կյանքով ապրող կոնտեքստում:
    Հանգիստ կարար չլիներ էդ մասին հիշատակումը ու գործը դրանից չէր փոխվի:

    Այբինը: Ջան, թույլ էր: Համ էլի չէր համապատասխանում պահանջին, անկախ երիցուկի հիշատակումից, համ էլ շատ անգույն էր մի տեսակ:
    Պահանջն իմ հասկանալով էն էր, որ կոշիկն ու երիցուկը միասին, մի պատկերով դիտարկվեն ու ապրեցվեն: Բացարձակ արված չէր դա: Ոճական խնդիրներ էլ շատ ունես, Այբ ջան: Կրկնություններդ են շատ, ավելորդ, ծանրաբեռնող նկարագրություններդ:
    Բայց հաստատ ձեռագիրդ դեպի լավն ա փոխվել: Էլի աշխատի:

    Լոլիտա
    Շատ, շատ, ՇԱՏ լավն էր:
    Աննորմալ սիրուն ու դիպուկ ու խիտ ու լիքը:
    Ապրես:

    Եթե կարողանամ, մնացածն էլ կկարդամ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.09.2014), Ուլուանա (04.09.2014), Վոլտերա (03.09.2014)

  11. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսանդրն անցյալ ստեղծագործական մրցույթին էլ կար
    Գիտեմ, Այվ ջան... Ուղղակի չգտա, թե ինչ ասեմ "պատմվածքի" վերաբերյալ...

    Հասկանում եմ, կարելի է այդպիսի պատմավծքներ էլ գրել... բայց թող դա լինի "կարճ պատմվածքներ" մրցույթի ժամանակ, լա՞վ: Թե չէ մյուս մասնակիցների առջև, ովքեր ջանք չեն խնայել, - մի տեսակ գեղեցիկ չի ստացվում: Պետք է հարգել դիմացինի աշխատանքը, կարծում եմ: Թե չէ կուզե՞ք, հենց հիմա մի հատ էդպիսի պատմվածք գրեմ, և հենց առաջարկված թեմայով...

    ՋՐՓԵՍԱ
    Կար-չկար, մի արքայազն կար: Մի օր այս արքաքյազնը ձուկ բռնելիս մի ջրահարս տեսավ ու սիրահարվեց անհույս: Այնքան մեծ էր նրա սերը, որ նա գնաց վհուկի մոտ, տվեց նրան իր ապագա արքայությունն ո փոխարենը խնդրեց, որ վհուկն իրեն ոտքերի փոխարեն ձկան պոչ տա: Վհուկը խղճաց արքայազնին, ասաց. "Այ տղա, նույնիսկ չգիտես էլ, արդյո՞ք սիրում է քեզ այդ ջրահարսը... Առ քեզ մի երիցուկ ու գոնե մի հատ լյուբիտ-նե-լյուբիտ արա"... Վերցրեց արքայազնը երիցուկն ու գնաց ծովի ափ: Բայց մինչև կհասներ տեղ, որոշեց, որ իսկական սերը վիճակախաղի կարիք չունի: Շտապ հանեց կոշիկները, քնքաշորեն նրանց տվեց միակ երիցուկն ու մտավ ջուրը.
    - Ջրահարս, դիմավորիր ջրփեսայիդ...


    Հիմա որ ամեն մեկս մի այսպիսի պատմվածք ուղարկենք մրցույթի, ի՞նչ դուրս կգա...

    Սա ոչ միայն Լուսանդի մասին է, այլև Լոլիտայի: Հա, սիրուն ես գրել, Լոլ ջան... Բայց դա ընդամենը գեղեցիկ օրագրային գրառում է: Գնա երեխեքի օրագրերը կարդա` գիտե՞ս ինչքան գեղեցիկ գրառումների կհանդիպես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.09.2014), Tiger29 (03.09.2014)

  13. #53
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, բայց ծավալային ու այլ տեսակի սահմանափակումներ չկային։ Ոչ էլ թե ասվել է, որ ուղարկածը պիտի հենց «պատմվածք» լինի։ Ամեն տեղ հատուկ միայն «ստեղծագործություն» բառն եմ օգտագործել։

    Լուսանդրը ծափածո երկտող է գրել։
    Իսկ Լոլիտայի գրածը creative writing կատեգորիայի տակ է անցնում։

    Ում մոտ ոնց է ստացվել, ուրիշ հարց է, բայց էսպիսի գործերն էլ են լրիվ ընդունելի՝ ըստ նախագծի պայմանների։

    Հանգիստ կարող էիր «Ջրփեսան» էլ ուղարկել

  14. #54
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարիշոկ, ինչ լավն են քո երևակայությունն ու մտածելակերպը
    Պատկերներ ստեղծելու էներգետիկան բա...
    Ապրես, սիրուն ջան, վաղուց գրածներդ չէի կարդացել, քեզ մի օր բռնել չի լինելու սենց որ գնաս

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2014), Sambitbaba (03.09.2014), Վոլտերա (03.09.2014)

  16. #55
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավազը սկսեց սկիզբ ու վերջ ունենալ:
    Հարյուր տարին մի անգամ կարելի է էսքան սիրուն մտքի հանդիպել...

    Ընդ որում միակը չի. լիքը սիրուն տեղեր կան այս փոքրիկ պատմության մեջ... Բայց մի տեսակ ոնց որ ցաքուցրիվ եղած լինեն, ոնց որ ամեն մեկն ավտոնոմ կյանքով ապրի: Պատճա՞ռը...
    Նան ջան, ինձ թվում է, թե դու ես պատճառը: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ կաշկանդված ես մի տեսակ, մի տեսակ սահմանափակել ես ինքդ քեզ ու վախենում ես սանձարձակվել... Ու շատ բաներ այդպես էլ չեն ասվում, իսկ ասվածներն էլ առանձնապես տեղ չեն հասցվում:
    Ափսոս, որ այնքան էլ չի ստացվել... թեման լավն էր ահագին...


    Մարի, այ Մարի...
    Անհնարության աստիճանի սարքովի պատմություն ես գրել... Շատ լավ տեսնում եմ դա, և սակայն ահավոր կլանված կարդում եմ:
    Ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չի գրավում, ոչինչ իմը չի, բայց կլանված կարդում եմ ու չեմ կարողանում պոկ գալ...
    Ուզած-չուզած կարդում եմ երկրորդ անգամ, որ գոնե մի բան հասկանամ, բայց մեկ է, ոչինչ չեմ հասկանում, - բայց գոնե սկսեցի ինչ-որ պատկերներ փորձել տեսնել մտքիս մեջ.
    " հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ":
    "կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում,"
    "շունը.....մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում"
    "սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն"
    "Անձրևի չլմփոց"
    Մեկ է, ոչինչ չկար ինձ համար, ոչինչ չհասկացա, բայց այդպես էլ մնացի լարված վիճակոում ու... շատ դուրս եկավ: Այնքան զարմացած, եմ, չես պատկերացնի: Ոնց որ մեծ հաճույքով սարսափ ֆիլմ նայած լինեմ... բայց աչքերս կապած...
    Հիմա խելագարը դու՞ ես, թե՞ ես...
    Բայց երնեկ մի օր մի լուսավոր բան գրեիր...


    Շնորհակալություն բոլորին:
    Այվ ջան, շնորհակալությունների ամենաշնորհակալությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.09.2014), ivy (04.09.2014), Վոլտերա (03.09.2014)

  18. #56
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, բայց ծավալային ու այլ տեսակի սահմանափակումներ չկային։ Ոչ էլ թե ասվել է, որ ուղարկածը պիտի հենց «պատմվածք» լինի։ Ամեն տեղ հատուկ միայն «ստեղծագործություն» բառն եմ օգտագործել։

    Լուսանդրը ծափածո երկտող է գրել։
    Իսկ Լոլիտայի գրածը creative writing կատեգորիայի տակ է անցնում։

    Ում մոտ ոնց է ստացվել, ուրիշ հարց է, բայց էսպիսի գործերն էլ են լրիվ ընդունելի՝ ըստ նախագծի պայմանների։

    Հանգիստ կարող էիր «Ջրփեսան» էլ ուղարկել
    Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել` ներող եղեք...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #57
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հարց ունեմ Այվիին… Այվ, ինչի՞ ես հենց էս նկարն ընտրել…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.09.2014)

  21. #58
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հարց ունեմ Այվիին… Այվ, ինչի՞ ես հենց էս նկարն ընտրել…
    Նախ, կարևոր էր, որ նկարում մարդիկ չլինեն. կերպարներ ստեղծելը մնար լրիվ հեղինակների ընտրությանը։
    Հետո անպայման Սևադայի նկարներից էի ուզում, որովետև շատ կենդանի են ու «խոսող», ասելու բան ունեն, պիտի լսել ու գրի առնել։
    Էս նկարն իմ կարծիքով վերը նշածին համապատասխանում է, բայց հետն էլ ահագին ազատ դաշտ է տալիս տարբեր ուղղություններով մտածելու։
    Ուզում էի, որ ամեն մարդ մեջն իր պատմությունը տեսներ, ու էնպես չլիներ, որ բոլորը նույն բանի մասին գրեին։

  22. #59
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել` ներող եղեք...
    Պաչիկ քեզ, ոչինչ սխալ չես հասկացել

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (04.09.2014)

  24. #60
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով էդ գործը սիմվոլիկ ա, այսինքն սիմվոլիկա ա օգտագործած որը նշանակում ա որ սիմվոլները ոչ թե ինֆորմացիա են պարունակում այլ հստակ խորհրդանշում են կոնկրետ բան (էս դեպքում ես կասեի "beauty and the beast") … ինֆորմացիան ենթակա ա ուսումնասիրության վերլուծման ու մեկնաբանման, որը կարա տարբեր մարդկանց մոտ տարբեր լինի կախված նրանց մոտեցումներից աշխարհայացքներից, հոգեբանությունից և այլն… բայց սիմվոլիկան պետք ա հասկացվի ու ընկալվի միանշանակ (չնայած վիճողներ կլինեն)… այլ մեկնաբանություն չեն տալիս, բամցի նրանից ինչի համար որ այն նախատեսված ա… դրա համար էլ սիմվոլիկա ա

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, կարևոր էր, որ նկարում մարդիկ չլինեն. կերպարներ ստեղծելը մնար լրիվ հեղինակների ընտրությանը։
    Ճիշտ ա մարդ չկա, բայց կերպարներն արդեն կերտված են ինչքան էլ որ պնդենք թե դրանք չկան… բոլորս էլ շատ լավ կարող ենք հասկանալ թե ինչ են նշանակում կոշիկներն ու ծաղիկը (երիցուկը)… իմ կարծիքով, սա արդեն ծավալվելու, այլընտրանքային մոտեցումներ ունենալու հնարավորությունը շատ ա սահմանափակում եթե չասեմ բացառում ա… հեղինակը հստակ ասում ա ինչ ա ուզածը ու քանի որ սիմվոլիկա ա, մեկնաբանությունը հասնում ա ընդհուպ մինչև verbal-ի…


    Հետո անպայման Սևադայի նկարներից էի ուզում, որովետև շատ կենդանի են ու «խոսող», ասելու բան ունեն, պիտի լսել ու գրի առնել։
    սա էլ մի տեսակ պրոբլեմ ա առաջացնում, էլի իմ կարծիքով… որովհետև մեսեջը հստակ ա՝ այլընտրանք կարծես չկա ու բնականաբար ծավալվելն էլ սահմանափակ ա… նկարը շատ տառացի ա (որն իմ դուրը չի գալիս)… ու մեսեջն էլ արդեն հայտնի…

    Էս նկարն իմ կարծիքով վերը նշածին համապատասխանում է, բայց հետն էլ ահագին ազատ դաշտ է տալիս տարբեր ուղղություններով մտածելու։
    Ուզում էի, որ ամեն մարդ մեջն իր պատմությունը տեսներ, ու էնպես չլիներ, որ բոլորը նույն բանի մասին գրեին։
    իմ կարծիքով սա բավականին հստակ ու պարտադրող guideline ա լինում ու գրողը կամ հորինում ա էդ ֆռեյմի մեջ, կամ էլ ման ա գալիս տեսնի իր կյանքում սրա նման բան եղել ա՞ թե չէ… կամ էլ եղածը հարմարացնելու են…

    հլա ժամանակ չի եղել կարդամ ոչ գործերը, ոչ էլ քննարկումները, բայց շատ հավանական ա որ հակառակն ապացուցեն ինձ…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.09.2014)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. ֆլեշմոբ «Երազանքներն իրականանում են» 11.11.11-ին
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2011, 21:39
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •