Ըստ շնորհակալությունների քանակի, ահագին մարդ կարդացել ու կարդում է:
Իսկ կարծիք թողնել չե՞ք ուզում:
Ըստ շնորհակալությունների քանակի, ահագին մարդ կարդացել ու կարդում է:
Իսկ կարծիք թողնել չե՞ք ուզում:
Միջին վիճակագրական
Ընդհանուր պատմվածքը դեպրեսիվ էր: Ամբողջ ընթերցման ժամանակ լարվածություն կար: Վերջաբանն էլ հեչ կանխատեսելի չէր:
Պատմվածքի հենց սկզբից իմանում ենք, թե ինչ որոշակի ընթացքով է սկսվել հերոսների փոխհարաբերությունները.
Պատմվածքի սկզբում, թեև թվում է, թե զույգերի՝ Էվայի և Դանիելի հարաբերությունները մի կետի են հասել, երբ երկուսն էլ չգիտեն, թե իրականում ինչ նշանակություն ունեն դիմացինի համար, բայց հետո արդեն, երբ խոսակցությունը թեքվում է ինքնասպանության թեմայով, արդեն պարզ է, որ նրանց փոխադարձ հարբերությունները չէին, որ պարզաբանման կարիք ունեին: Չնայած չի բացառվում, որ էդ կետին հասել էին իրենց հարաբերությունների զարգացման ընթացքի հետևանքով: Չգիտեմ:- Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
Ինչ-որ առումով երկուսն էլ ամբողջությամբ իրար « չեն ճանաչում »: Կարծես թե իրենց ունեցած փոխադարձ պատկերացումներն էլ իրար հետ չեն համընկնում: Էվան անգամ զարմանում է, թե Դանիելը ինչպես է ինքն իրեն ներկայացնում.
Ակնհայտորեն Էվան Դանիելին էդպես չէր ընկալում: Բայց նրա համար շատ կարևոր էր լսել Դանիելի լուրջ՝ առանց սարկաստիկ ժպիտի պատասխանը:- Իսկ ի՞նչ կգրեիր: Որ այս տարօրինակ գյուղացին ինձ իմ հարմարավետ տնից հանեց, բերեց այս հսկայական քաղաքը միայն նրա համար, որ առավոտից երեկո ռեստորաններու՞մ քարշ գա:
Ի վերջո, Դանիելի պատասխանը կարծես թե գոհացնում է Էվային.Կասե՞ս վերջապես, թե ինչպիսին ես քեզ պատկերացնում,- Էվան պահպանում էր լրջությունը:
Այս ամենն էլ ունի իր բացատրությունը. Էվան գրելու էր Դանիելի մասին: Գրելու էր մի մարդու մասին, որին ինչ-որ չափով ճանաչում էր, բայց ինչ-որ չափով էլ չէր ճանաչում, բայց միաժամանակ թվում է, թե ուրիշ տեսանկյունից էլ էր փորձում բացահայտել:Դանիելը նայեց դեռևս ձեռք չտված խմորեղենի իր կտորին, խորը հոգոց հանեց ու պատասխանեց.
- Եսասեր արարած: Մեռնում եմ միայնությունից: Կուզեի միջին վիճակագրական լինել:
- Ես էլ,- Էվան գլուխը կախեց և տասը եվրոյանոց թխվածքի կտորի երրորդ կտորը ծամեց: Լռություն տիրեց:
Պատահական չէ, երբ հերոսները մի ռեստորանում են խմորեղեն ուտում, որտեղ հագնվում են գեղեցիկ, շատ առիթներ էին տեղի ունենում՝ ամուսնության առաջարկներ, սիրո խոստովանություններ, տոներ և այլն, և դա այն դեպքում, երբ իրենց համար սովորական օրը անցկացնելու համար էին այդտեղ եկել. ոչ մի բան չունեին նշելու: Եվ Էվայի և Դանիելի ներկայությունը այդ ռեստորանում (ոչ հարիր այդ ռեստորանի համար արտաքինով ՝ ամենօրյա հագուստով, գզգզված մազերով) արդեն իսկ վկայում են այն, որ մի տեսակ կտրված են շրջապատից: Շրջապատը ազդեցություն չունի նրանց վրա: Կարելի է ասել, որ Էվան և Դանիելը ինչ-որ առումով դուրս են կյանքի ընդհանուր հոսքից:
Ընդհանրապես կոմպլեքսներ էլ չունեն: Թվում է միշտ էլ արել ու անում էին այն, ինչ ուզում էին. կարող էին առանց քաշվելու ամենօրյա հագուստով, գզգզված մազերով լինել մի ռեստորանում, ուր այցելուները գեղեցիկ էին հագնվում; Մի խոսքով՝ ձևականությունների հետևից ընկնող չեն : Բայց էնպես էլ չէ, թե չեն նկատում, թե շուրջը ինչ է կատարվում: Ու թվում է, որ եթե անգամ տղան առաջարկություն էլ աներ, չէր պատրաստվում ինչ-որ օրիգինալ ձևով դա անել: Էվան էլ էդպիսի առաջարկության չէր էլ սպասում (չգիտեմ, ես էդպես հասկացա):
Նրանց ավելի շատ ոչ թե փոխադարձ սերն է կապում, այլ ընդհանուր հետաքրքրությունները: Անգամ ամուսնության մասին խոսելը , կարել է ասել, շեղում են համարում. ավելի հետաքրքրող թեմաներ ունեն.
Եվ երբ խոսակցություն է գնում ինքնասպանության մասին, էնպիսի տպավորություն է, որ դրա մասին մտքեր ունեցել են.- Լավ, կթողնե՞ս նրանց, արի վերադառնանք մեր դեպրեսիվ թեմաներին:
‹‹...սպասում էր այդ հարցին››,- այսինքն ինչ է դուրս է գալիս՝ մտածել էր ինքնասպանության մասին, ու կարող էր դրա հստակ պատասխանը տալ, թե ինքը ինչ կաներ, եթե նման քայլի գնար:- Վերևից թռչելը, որ մեռնելուց առաջ ազատ անկում վայելեմ,- Էվան այնքան արագ պատասխանեց, կարծես սպասում էր այդ հարցին:
Հետաքրքիր է պատմվածքում Ջոյսի ‹‹Ուլիս›› վեպի մասին խոսելը: Հեղինակը ըստ իս՝ դիտավորյալ է հենց այդ վեպի մասին նշում: Այդ վեպը գրելիս Ջոյսը մտահաղացել էր գրել այնպիսի մի վեպ, որը դուրս կլիներ դասական վեպին բնորոշ ստանդարտներից, ինչևէ: Ջոյսը իր վեպում փորձում է ներթափանցել հերոսների անգամ ամենախորը մտքերը (առհասարակ, վեպը դժվար կարդացվող է ), ու էդ ամեն ինչը մի քիչ դժվար ընկալելի է ընթերցողի համար: Ինչ եմ ուզում ասել, այս պատմվածքում էլ հեղինակը փորձել է (հնարավոր է, որ սխալվում եմ) ‹‹Ջոյսի տեսանկյունից ›› բացահայտել հերոսների ներաշխարհը: Այդ առումով էլ արտաքին հայացքից տարօրինակ թվացող երկխոսությունները մի քիչ չբացահայտվող ու անհասկանալի են թվում: Իսկ վերջաբանն էլ ինքնին արդեն ‹‹անհասկանալիության›› շարունակությունն է:
Չգիտեմ, ես էսպես հասկացա պատմվածքը:
Ի դեպ՝ հոյակապ շարադրանք, հաջողված պատմվածք է:
Հ.Գ. Մտքերս մի քիչ խառնաշփոթ գրեցի: Կներեք:
Վերջին խմբագրող՝ Այբ: 31.08.2014, 19:54:
Sambitbaba (05.09.2014)
ivy (31.08.2014)
Պատահականությունը
Ըստ հերթականությամբ՝ իմ պատմվածքի հերթն է: Կարելի՞ մի երկու բառով խոսեմ:
Չգիտեմ պատմվածքս ինչքանով է ստացվել, կամ չստացվել:
Հերոսի՝ Արամի միջոցով փորձել եմ ցույց տալ, թե ինչպես շատ ջահելներ, մայրաքաղաքում սովորելով էլ գյուղ չեն վերադառնում: Բայց դա , կարելի է ասել, ունի իր արդարացում. գյուղում կյանքը կանգնած է ու շատ կրթություն ստացած ջահելներ գյուղում հեռանկար չեն տեսնում: Բայց քննադատելի է այն, երբ այդ երիտասարդները մոռանում են իրենց արմատները.
Բայց էնպես էլ չի, թե Երևանում ապրելը, աշխատանք գտնելը հեշտ է.-Ոչ մեկ չի ասում, որ տեղափոխվես գյուղ, բայց կարելի է , չէ՞, գոնե հյուր գնալ: Արմատներդ մոռացել ես:
Փորձել եմ անդարադառնալ նաև վիրտուալ իրականությանը, որը դարձել է մեր կյանքի անբաժան մասը:« Սա որտեղից հայտնվեց: Գիտեն, թե Երևանում աշխատանքը թափած է»,- մտքում դժգոհեցի ես ու ներս հրավիրեցի:
Ճիշտ է, թեև շատ ընտանիքներ են կազմվում վիրտուալ շփման արդյունքում, բայց ուզեցել եմ ցույց տալ, որ պետք չէ տարվել վիրտուալ իրականությամբ: Թեև Արամը մինչ Մանեի հետ շփվելը ծանոթություններ հաստատել էր համացանցի միջոցով, բայց ռեալում Մանեի հետ շփումն է, որ նրա մեջ զգացմունքներ է առաջացնում: Հետո էլ, երբ որոշ ժամանակով Արամը և Մանեն հեռու են լինում իրարից, վիրտուալում ծանոթացած աղջկա հետ ընկերությունը ռեալում չի ստացվում ոչ միայն նրա համար, որ Արամը անտարբեր չէր Մանեի նկատմամբ, այլև նրա համար, որ հիասթափվում է. վիրտուալ աշխարհում ինչ-որ կերպար ստեղծած աղջիկը իրականում լրիվ ուրիշ մարդ է թվում:
Շատ չեմ ուզում խոսել իմ պատմվածքի մասին: Ուղղակի փորձել եմ համոզիչ պատկերել Արամի և Մանեի հարաբերությունների ընթացքը. պատահական հանդիպումը, հետո ձևաորված ընկերական փոխհարաբերություններից ծնված փոխադարձ սերը:Շփումը վիրտուալ իրականությունից տեղափոխեցի իրական դաշտ: Լիլիթը հաճելի աղջիկ էր երևում, բայց նկարներով ավելի սիրունն էր: Ոչինչ չստացվեց: Դադարեցինք հանդիպել: Վիրտուալ իրականության մեջ ավելի հետաքրքիր էր: Մանեն ուրիշ էր:
Խոստովանում եմ՝ շատ քիչ եմ աշխատել պատմվածքիս վրա: Էնպես որ շատ բաներ կփոխեի:
Friends reprice
- Տամ. Տամ-տարամ-տարամ-տադամ. Տարիդա-դամ-տադամ-դադամ. Տարատատա-տաա՜մ, Տարարարա-րաա՜մ. Պարարարարա-րաա՜մ… Չհասկացա…ինձ թվում է՝հեղինակին ավելի լավ կհասկանայի,եթե կոնկրետ երգ լիներ տուտուի ու տարարամի փոխարեն:«Տու-տու-տու-տուուուու...»
ազդվեցի էս տողերից ու սպասում էի ինչ-որ կապ ունեցող բանի:Թրա՜խկ ու երեխան ընկավ:
վատ չէր
- Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
- Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
Վերջին խմբագրող՝ enna: 31.08.2014, 22:54:
քիչ էր մնում ամբողջը մեջբերեի: Չգիտեմ, իսկապե՞ս Հեմինգուեյի նման ես գրում թե չէ, բայց նույն զգացողություններն եմ ունենում քո և Հեմինգուեյի որոշ գործեր կարդալիս: Սիրուն էր գրված,ոնց որ Լոլիտայի գրածի մանրամասն տարբերակը լիներ: Չեմ կարող երկար վերլուծել, որովհետև ամեն ինչ զգալու հետ է կապված, իսկ դա դժվար կարողանամ բառերի վերածել:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ SLG իր գեղեցիկ պատմության համար : Պատմություն որից հետո ուղղակի չէի կարողանում շարունակել կարդալ մնացած պատմությունները , չէի ուզում կորցնեյի այն ինչ զգացի կարդալուց : Տպաորությունները որ դեռ ինձ հետ են : Ես գեղեցիկ գրել չեմ կարողանում և այդ պատճառով ևս մի անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !!!
Վոլտերա (31.08.2014)
Վոլտերա (31.08.2014)
Ամենաշատը հավանել եմ Այբի, Բյուրի ու Վոլտերայի ստեղծագործությունները:
«Պատահականությունն» իմ կարծիքով Այբի մինչ այժմ գրած ամենալավ գործն էր: Շատ սիրուն ու բարի պատմվածք էր, հետն էլ լավ շարադրված:
«Միջին վիճակագրականը» շունչ քաշելու վայրկյան չթողեց, մի ակնթարթում կարդացվեց: Ընտիր էր: Վերջում փշաքաղվեցի:
«Թաթերը» Վոլտերիայի սիրած մութ ու մռայլ պատմվածքներից էր՝ շատ շոշափելի ու պատկերավոր շարադրված: Ոճը վերջն էր:
Մնացածներն էլ էին լավը, ու ապրեք բոլորդ, որ մասնակցեցիք
enna (01.09.2014), Sambitbaba (02.09.2014), Vardik! (02.09.2014), Այբ (01.09.2014), Վոլտերա (01.09.2014)
Վագրաորս
Պատմվածքում հենց սկզբից պատկերվում է ոչ միայն որսորդների առօրյան, այլև այն դժվարությունները, որոնք միշտ առկա են որսորդի համար:
Թվում է, թե այդ խոսքերը միայն կարող էր ասել իբր ոչ բանիմաց որսորդը, պատահական մարդը.- Ինչ թաքցնեմ` մի քիչ անհանգիստ եմ: Ինձ թվում է, ավելի ճիշտ զգում եմ, որ մայրը հարձակվելու է մեզ վրա,- աչքերը փախցրեց Սաշան:
Բայց Օլեգը թերագնահատում և վիրավորում է մի մարդու, որին չգիտի, որի կարողությունների մասին ուղղակի ենթադրություններ է անում: Սակայն ի վերջո, հասկանում է, որ ինքը սխալ է.- Մի վախեցիր, էստեղ պատահական մարդիկ չկան հարգելիս, բացի քեզանից,- քմծիծաղեց Օլեգը,- չեմ հասկանում քեզ ո՞ նց է վստահել Իվանիչը, հը՞:
Որսորդությունը լի է վտանգներով, բայց այդ վտանգներ ոչինչ են այն մարդու համար, որը տեսել է պատերազմը, շնչել արյան հոտը, մաշկի վրա զգացել պատերազմի անմարդկային դեմքը: Սաշայի կերպարով էլ հեղինակը ցույց է տալիս պատերազմի ամբողջ դաժանությունը, որը անջնջելի հետք է թողել վերջինիս կյանքում: Մոռանալ չի ստացվում: Բայց պարզվում է, որ պատերազմում մեղավորներ չկան: Պատահական չէ, որ հեղինակը ցույց է տալիս, որ աչքերի առաջ մորթած ընկերոջ մահվան մեջ Սաշան չի մեղադրում թշնամուն, որովհետև գիտակցում է, որ այդ դաժանությունները պայմանավորված են փոխադարձ քայլերով: Այսինքն՝ եթե իրենք չմորթեին, նրանք էին մորթելու.Օլեգը զղջաց, որ անտեղի վիրավորեց Սաշային, բայց արդեն ուշ էր:
Բնականաբար ատելություն զգում է, բայց ոչ թե ընկերոջը դաժանաբար մորթողի նկատմամբ, այլ առհասարակ պատերազմ կոչվող երևույթի դեմ: Երևույթ , որը մեծից փոքր ունակ է դարձնել մարդասպան.- Ընկերոջս մորթեցին գիշերը,- վերջապես խոսեց Սաշան,- լավ տղա էր, հասնող… Մորթեցին ու վերջ,- քիչ լռելուց հետո շարունակեց,- չկար մեղավոր, հասկանու՞մ ես չկար, կռիվ էր:
Պատերազմը գոյության պայքար է. յուրաքանչյուր ոք պաշտպանվում է, ինչպես կարող է: Եվ մայր վագրի՝ իր ձագին փրկելն էլ ևս գոյության պայքարի օրինակ է:Չհասկացա որտեղից մոտ տաս տարեկան տղա դուրս եկավ: Ուրախացա Մոտեցա, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու չնկատեցի թե ինչպես հասցրեց դանակը քաշել դեմքիս: Ընկերս, որ կանգնած էր կողքիս, հասցրեց դանակը խլել: Գոռում էր ու լացում, գոռում էր ու լացում, ոտքերով հարվածում: Չէր հասկացվում, թե ինչ էր գոռում, բայց մի բան պարզ էր` նրա համար ամբողջ աշխարհն էր թշնամի…
Պատմվածքում պարզ է, որ դեպքերը տեղի են ունենում 20-րդ դարում: Նկարագրվող պատերազմն էլ Հայրենական պատերազմն է
.
Ներկայում ևս շատ երկրներում պատերազմ է: Էնպես որ հեղինակի բարձրացրած թեման շատ արդիական է:Հետո իմացա, որ պատժել էին սովետական վիրավոր զինվորներին օգնելու համար:
Հաջողված պատմվածք է:
Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 08:42:
Lusntag Lusine (01.09.2014)
Երկու մոլորակների փրկիչը
Պատմվածքում այլմոլորակայինի և զինվորի կերպարով հեղինակը փորձել է ընդգծել ոչ միայն վերջիններիս բնորոշող արտաքին նկարագրի տարբերությունները.
այլև ՝ վերջիններիս համար տարբեր կարևորություն ունեցող «իրերի» նշանակությունը (սոսկ իրեր չէին): Եվ յուրաքանչյուրին՝ որպես տարբեր մոլորակների ներկայացուցիչներ, տարբեր բաներ են պետք. զույգ կոշիկները զինվորին, այլմոլորակայինին՝ նկարների կապուկ:Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:
Հետաքրքիր է, որ Փիլն է առաջարկում զինվորին նկարների կապուկի դիմաց տալ երկրորդը. զինվորը հենց սկզբից կարծես հաշտվում է այն մտքի հետ, որ կարող է վերջին այլմոլորակայինի նկարով ընդամենը մի կոշիկ ձեռք բերել.
Կոշիկները սակայն, զինվորի համար սովորական նշանակություն չունեն: Կարծես դրանք հենց սովորական չպիտի լինեին էլ, որ պաշտպանեին նրան պատերազմում:- Ի՞նչ պիտի վճարեմ մեկ զույգի համար:
- Մեկին` նկար, զույգին այլ բան,-ծվծվաց մեծ գլխով եւ փոքրիկ մարմնով այլմոլորակայինը:
- Մեկը տուր,- գրպանից հանեց խոնավությունից կծկված նկարների կապուկ եւ մեկը պարզեց այլմոլորակայինին: Զինվորը այլմորակայինից շատ ավելի բարձր էր և իրեն հենց այդպես էլ պահում էր՝արհամարական հայացքներ նետելով խանութի արդուզարդին: Նկարում տարբեր կողմեր նայող աչքերով մի արարած էր, ինքը դեղին էր, դեմքից դեպի մարմին էր իջնում երեք սեւ գիծ:
Այլմոլորակային խանութպանի անունը Փիլ Փոքեթ էր, նա ուշադիր զննեց` նայելով նկարին, հետո իր դիմաց կանգնած մարդկային ռասսայի ներկայացուցչին.:
-Եթե կապուկը տաք, ես ձեզ երկրորդ զույգը կտամ,- աչքը նկարից չկտրելով ասաց Փիլը:
Զինվորը բացեց կապուկը եւ նկարները փռեց սեղանին.
- Այլմոլորակայինների նկարներ այլեւս չունեմ: Սա վերջինն էր:
Պետք է նկատենք, որ հեղինակը պատմվածքում պատահական որոշ բառեր հենց էնպես չի առանձնացնում (սովորական , կսպասեմ, Մոլորակները փրկված էին): Ու այն, որ զինվորը կոշիկների համար նշում է.
Այսինքն՝ հենց սովորական կոշիկների համար չէր, որ զիջում էր նկարիների կապուկը: Ու էնպես էլ չէր, թե կոշիկները սովորական էին: Հիշենք, թե որտեղից Փիլը կոշիկները հանեց:...եթե այն սովորական կոշիկ է, ավելի լավ է հենց հիմա էլ գրողի ծոցը ձեզ ուղարկեմ, հուսով եմ`հասկացաք, որ ծայրից եմ :
Եվ այն, որ Փիլը կոշիկները տալուց հետո ասում է.
Այսինքն՝ զինվորը կարող է հանգիստ լինել (կսպասեմ բառը հեղինակը առանձնացնում է). կոշիկները սովորական չեն, ու դրանք կպաշտպանեն զինվորին, ու նա կվերադառնա:- Ես կսպասեմ ձեզ:
Ու կարծես դեպքերի հետագա ընթացքը (նորից զինվորի հայտնվելը և այլն) Փիլը գիտեր. նա պատրաստ էր նրան, ինչ լինելու էր:
Չմանրամսնելով էլ, ավելացնեմ միայն, որ վերջին պարբերությամբ, երբ անհայտության մեջ են կորում խանութը, զինվորը և առհասարակ, հիշողությունները այլմոլորակայինների մասին. դա էր մոլորակների փրկության համար անհրաժեշտ գինը:Փիլը գոհ էր. մարդկանց վերջին ապացույցը նրա ձեռքում է, իսկ հիշողությունները կխամրեն որպես մանկական մղձավանջ : Մոլորակները փրկված էին:
Եվ վերջին նախադասությամբ, կարելի է ասել, ամփոփվում է պատմվածքը.
Այսինքն՝ սկսվում էր մոլորակների համար նոր կյանք:Լսվեց 8-9 տարեկան երեխայի զրնգուն ծիծաղը, եւ աչքերը ծիծաղեցին բերանին հավասար:
Չգիտեմ: Ես էսպես պատմվածքը հասկացա: Վատ չէր:
Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 11:49:
Թաթեր
Առաջին իսկ նախադասությունից պարզ երևում է կեղտոտ միջավայրի մեջ ապրող մարդիկանց՝ գոյություն քարշ տվող կյանքը:
Կեղտոտ միջավայրը զրկել է անգամ նրանց անուններից: Նրանք անուն չունեն , այլ ուղղակի կոչվում են ամենաբոյով, մորուքավոր, սպիտակ բեղավոր:
Այս միջավայրում գոյատևելու համար էլ սահմանված կանոններ կան: «Ավարը» պետք է ձեռք բերեին հավասար պայքարից սկսելով, իսկ արդյունքում հաղթելու էր նա, ով ավելի ուշադիր կլիներ.
Նրանցից յուրաքանչյուրի համար ցեխոտ կոշիկները ձեռք բերելը, կարելի է ասել, կյանքի ու մահվան հարց է: Հինգ մարդ, որոնք քարշ են տալիս իրենց գոյությունը, աղբանոցի մաշված ու ցեխոտ կոշիկները ինչ-որ մեկի համար կարող է փրկություն հանդիսանալ:Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:
Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
Ու չնայած ամենշատը սպիտակ բեղավորն էր ուզում հասնել այդ կոշիկներին, բայց ըստ էության՝ բոլորն էլ նույն վիճակում էին.
Բայց ամենասարսափելին ոչ թե նրանց գոյություն քարշ տվող կյանքն է, այլ մարդկային սառնասրտությունը, որը անտարբեր է դիմացինի նկատմամբ.Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:
Սակայն մարդկանց անտարբերությանը, սառնասրտությանը, ծաղրանքին վաղուց սովորել են նրանք. մի տեսակ բթացել ու անզգա են դարձել շրջապատող մարդկանց դաժան վերաբերմունքից: Ավելին, նույնսիկ փորձում են ծաղրը ու սառնասրտությունը օգտագործել բաղձալի կոշիկին հասնելու համար.Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
Շրջապատն էլ կարծես նրանց մարդ չի համարում:Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր:
Ու ինչքան էլ դաժան լինի, բայց նրանք էլ կարծես գործ չունեն մարդկանց հետ ու պատահական չէ, որ գոյության համար անհրաժեշտ կոշիկի համար պայքարի են մտնում փողոցային շան հետ:
Ինչքան էլ ցավալի է, բայց մեր իրականության մասն են կազմում փողոցում ապրող մարդիկ, որոնց համար աղբանոցը ապրելու, գոյատևելու միջոց է հանդիսանում: Աղբանոց, որի «կարողությունը» ձեռք բերելու համար անգամ պետք է պայքարել:
Հեղինակին հաջողվել է, այդ ամեն ինչ ռեալ գույներով ներկայացնել:
Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 14:01:
Վոլտերա (01.09.2014)
Քննարկումները շատ պասիվ են:
Այբ (01.09.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ