User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ

  1. #31
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Friends reprice

    Լավ շարադրված էր, անհարթություններ չնկատեցի կարդալիս: Կերպարները ամբողջական էին: Ընկերներ էին, հանդիպեցին, հիշեցին անցյալը, մի երկու բառով էլ ներկայից ու վերջ........Թեթև կարդացի ու անցա մյուսին:
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 01.09.2014, 17:27:

  2. #32
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջին վիճակագր

    Շատ հավանեցի, մենակ վերջը անհասկանալի մնաց:

    - Դեմքս չայլանդակես, լա՞վ:
    - Չէ, միայն պարանոցդ:
    Դանիելը ձեռքը նորից գրպանը տարավ: Գրպանից հանեց դանակը ու կտրուկ շարժումով կտրեց Էվայի քնային զարկերակը: Արյունը դուրս չռռաց, ներկեց մարմինը, ներկեց կոշիկները, ներկեց դրանց մոտ ընկած երիցուկը:

    Հետո էլ`
    - Ուրեմն սրա մասին գրելու՞ ես,- հարցրեց Դանիելը:
    - Անպայման:
    - Ի՞նչ կմտածեն մեր մասին:
    - Կմտածեն, որ տարօրինակ ենք:
    Արյան հոսքը գնալով դանդաղեց ու ի վերջո դադարեց:

  3. #33
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատահականությունը

    Լավն էր Այբի ջան, բայց վերնագիրը սխալ է իմ կարծիքով: Մանեն ինքն էր եկել նրա մոտ: Սա պատահական ծանոթություն չէր: Մնացածը լավ էր:

    -Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 01.09.2014, 18:10:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (01.09.2014)

  5. #34
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վագրաորս

    Իմ պատմվածքի մասին կուզեի լսել ձեր կարծիքները: Ես գրել եմ, դուք էլ մեկնաբանեք:

  6. #35
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու մոլորակների փրկիչը

    Այս պատմվածքի մասին ոչինչ չեմ կարող ասել:
    Այլմոլորակայիններ ու նման բաներ չեմ կարողանում կարդալ: Մի քանի անգամ փորձեցի կարդալ, չկարողացա:

  7. #36
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թաթեր

    Ամբողջ պատմվածքը կարդալու ընթացքում ցավի զգացողություն կար:
    Շատ հետաքրքիր էիր ներկայացրել Մարի ջան: Լավն էր:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (01.09.2014)

  9. #37
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատահականությունը

    Լավն էր Այբի ջան, բայց վերնագիրը սխալ է իմ կարծիքով: Մանեն ինքն էր եկել նրա մոտ: Սա պատահական ծանոթություն չէր: Մնացածը լավ էր:

    -Ինձ չե՞ս հիշում : Ձեր գյուղից եմ: Դու ինձ պիտի օգնես: Ձերոնք ասացին, որ կօգնես: Սովորելու հետ ուզում եմ նաև աշխատել: Մամադ ասում է, որ Երևանում ծանոթներ ունես:
    Պատահականություն էր այն առումով, որ ամեն ինչ կարող էր լինել.
    Ուղղակի պատահականություն էր, որ ընկերներ դարձանք: Հնարավոր էր, չէ՞, որ չընդունվեր, ինձ չդիմեր: Հա՛, հենց պատահականությունը մեզ ընկերներ դարձրեց: Չգիտեմ, թե ով է ասել, որ իբր պատահականություններ չեն լինում: Լինում են: Պարզապես կամ պատահականությունը որևէ բանի սկիզբ է հանդիսանում, կամ՝ չէ: Եվ ամեն անգամ նրա մասին մտածելիս՝ վրդովվում էի: Ինչի՞ հայտնվեց, որ անհետանալու էր: Պա՜հ, էլ աղջիկ չկա՞ ր:
    Շնորհակալ եմ կարծիքի համար

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (01.09.2014)

  11. #38
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, դու գնալով ավելի ես լավացնում գրելդ: Աստիճանաբար էն ավելորդ ու անմշակ պահերն ավելի ու ավելի են քչանում, էլ չասեմ որ էս վերջին պատմվածքիդ մեջ կարելի ա ասել չկային: Կարողանում ես քո սեփական ռիթմը թելադրել կարդացողին, ու հեչ էլ չոր չես գրում, հակառակը, փափուկ բարձերի վրա ես նստացնում մեզ ու բարձր կարդում գրածներդ: Չնայած դրան, մեկ ա լարված ու անսպասելի ես անում էդ ամեն ինչը: Ապրես պատմվածքի համար

    Էննա, էլի կասեմ, որ շարադրանքդ է խառն ու թափթփված: Եթե դրա վրա աշխատես, կայֆ բաներ կգրես: Ու մեկ էլ միշտ հիշիր, որ կարդացողը գրողը չի ու ինքը լիքը բան չգիտի ու չի էլ կարա գուշակել: Իհարկե ծամել բերանը դնելու տարբերակը բացառենք, բայց ընթերցողին գոնե նամյոկել կարող ես: Շատ հավես, ֆանտազիայով գրված գործ էր: Կերպարները, խոսակցությունները, գործողությունները...լավն էին, բայց պատառիկներով ես գրում, չես կարողանում ամբողջություն ներկայացնել ընթերցողին:

    Լոլիտայի գործի մասին շատ չխոսեմ: Կարճ ու ընտիր, սիրուն ու մտածող...գնալով ավելի եմ սիրահարվում գրառումներիդ

    Վագրաորսը հավեսով կարդացի, էդ ռուսական հիվանդ ու մելանխոլիկ մթնոլորտը կար մեջը: Անմշակ էր ահագին, իհարկե:

    Այբ, կանխատեսելի պատմվածք էր, մի քիչ էլ սիրուն էր, հակասական կերպարներ էիր ստեղծել

    Սմոքի պատմվածքի մասին շատ չեմ խոսա: Խառնիխուռն էր գրված, բայց հասուն ձեռագիր էր: Ապրես

    Էն ոտանավորն էլ լավ բռնացրել էին հանգերը

    Իմ պատմվածքը ես սիրեցի, հազվադեպ է պատահում, որ կարողանում եմ կողքի աչքով նայել ու հավանել գրածներս: Չնայած կարելի էր մշակել ավելի շատ, ընթերցողին ավելի պարզ ձևերով ուղարկել մեսիջը, որովհետև չգիտեմ, իրոք հասկացել եք, թե իրենք ինչ էին անում կոշիկը ստանալու համար:

    Իսկ նկարն ամենաշատը ասոցացնում եմ Լոլիտայի գրվածի հետ: Շատ պատկերավոր է ախր նկարագրած
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.09.2014), Lusntag Lusine (01.09.2014), Nihil (01.09.2014), Sambitbaba (02.09.2014), Smokie (02.09.2014), Այբ (01.09.2014)

  13. #39
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն բոլորին մասնակցության համար, շատ հավես ա ստացվել:
    Այվի ջան ապրես մտահղացման ու կազմակերպման համար, դու էլ մասնակցի էլի, ինչ կա որ:

    Friends reprice - Սմոքի ջան, ուշադրություն դարձրու երկխոսությունների կենդանությանը, մի քիչ արհեստականություն կա, այ չեմ կարողանում պատկերացնել որ երկու ընկեր երկար տարիների բաժանումից հետո հանդիպում են ու հենց էս բառերով, էս տոնայնությամբ են զրուցում: Ընդհանուր տեքստը բավականին հնաոճ ա, ոչ բացասական իմաստով իհարկե, ասենք Փոքրիկ շրջմոլիկի կարգի ինչ որ գործի ազդեցության տակ ու նմանությամբ գրված: Կարծում եմ ընթացքում կսկես ավելի յուրօրինակ բաներ գրել, ավելի շատ քեզ հետաքրքրող թեմաներից, ու ավելի բնական:

    Միջին վիճակագրական - Բավականին լավ գործ ա, չնայած վերջը կարծես, թե ոճային, թե իմաստային առումով պատմվածքին չէր կպնում, բայց ընդհանուր տպավորությունը չփչացրեց: Առանձնապես ասելու բան չկա, ապրես Բյուր ջան: Լավն էր:

    Պատահականությունը - Բա ասում ես լավ չես գրել Մինչև հիմա գրածներիցդ ամենալավն էր երևի, ճիշտ ա գլուխգործոց չի, բայց աճը ակնհայտ ա, ընթացքում ավելի կլավանա, ապրես: Փորձի մի քիչ էլ տեսադաշտդ լայնացնել, ավելի տարբեր թեմաների անդրադառնալ, ոչ կենցաղային:

    Վագրաորս - Սկզբից մինչև վերջ տպավորություն էր թե ռուսերենից թարգմանություն եմ կարդում: Լուսնթագ ջան, թե մտածված ես արել, բավականին հաջող ա ստացվել: Ընդհանուր շարադրանքը վատը չէր, ուղղակի վերջը ինչ-որ լավ չեր սարքած: Ուսի վերքը որտեղի՞ց էր: Էդ վերքի՞ց պիտի հասկանայինք որ վանդակը ինքն էր բացել: Մինչև էդ արդեն հասկանալի էր, որ ըստ մտահղացման պիտի նա լիներ:

    Քայլիր անդարձ - փոքրիկ քառյակում գոնե կարելի ա հանգ ու չափը պահպանել չափածոյի դեպքում, Լուսանդր ջան:

    Երկու մոլորակների փրկիչը - Լավ չհասկացա իմաստը Էննա ջան, մարդկությունը վերացե՞լ էր, թե ի՞նչ, մոլորակներն ինչու էին վտանգի տակ ու ո՞նց փրկվեցին: Չհասկացա ընդհանրապես:

    Թաթեր - Բուու: Շատ լավն էր: Ամեն ինչն էլ լավ էր: Ապրես Վոլտերա ջան:

    Գրառումներ Երիցուկի օրագրից - Հըմմ: Առանձնապես ասելու բան չունեմ, որովհետև առանձնապես շատ բան գրած էլ չէր, կամ էլ ես առանձնապես շատ չտպավորվեցի: Սպասենք հաջորդ ստեղծագործությանդ

    Ապրեք ժողովուրդ, գնացինք հաջորդ փուլ:

    Հ.Գ. Մի քաշվեք մեկնաբանությունների հետ վիճել, չհամաձայնվել, հեղինակներ ջան: Քննարկումները շատ ավելի արդյունավետ (սովորելու, սովորացնելու, ինչ-որ բան վերցնել-տալու տեսանկյունից) ու հետաքրքիր կարող են լինել, քան բուն ստեղծագործությունները:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (02.09.2014), ivy (02.09.2014), Lusntag Lusine (02.09.2014), Sambitbaba (02.09.2014), Smokie (02.09.2014), Vardik! (02.09.2014), Այբ (02.09.2014), Վոլտերա (02.09.2014)

  15. #40
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ Արէա ջան:

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Friends reprice - Սմոքի ջան, ուշադրություն դարձրու երկխոսությունների կենդանությանը, մի քիչ արհեստականություն կա, այ չեմ կարողանում պատկերացնել որ երկու ընկեր երկար տարիների բաժանումից հետո հանդիպում են ու հենց էս բառերով, էս տոնայնությամբ են զրուցում: Ընդհանուր տեքստը բավականին հնաոճ ա, ոչ բացասական իմաստով իհարկե, ասենք Փոքրիկ շրջմոլիկի կարգի ինչ որ գործի ազդեցության տակ ու նմանությամբ գրված: Կարծում եմ ընթացքում կսկես ավելի յուրօրինակ բաներ գրել, ավելի շատ քեզ հետաքրքրող թեմաներից, ու ավելի բնական:
    Եթե որևէ ստեղծագործության ազդեցության տակ ա գրված, ապա դա այն ֆիլմն ու երաժշտությունն ա, որի մասին խոսում են պատմվածքում: Կարծում եմ հասկացել եք բոլորդ, թե խոսքն ինչի՞ մասին է:
    Աշխատել եմ հնարավորինս բնական գրել, հնարավորինս ճշտին, իրականին մոտ ստեղծել, մշակել, տեղ-տեղ ձևափոխել ու հնարավորինս շատ ընդհանրություններ դնել զրույցների ու ֆիլմի հետ:

    Բայց ասենք ի՞նչը ինձ մի քիչ տխրեցրեց վերջում: Ես ունեմ ալբոմը ա՛յն հերթականությամբ, որով հնչում էր նվագարկչում, բայց... վերջին պահերին պարզվեց թե դա իրական հերթականության, իրական վերնագրերի, իրական ալբոմի հետ այնքան էլ կապ չունի ու Աստված գիտի, թե որտեղի՞ց ու ո՞նց է հայտնվել այդ վերնագրերով ու հերթականությամբ: Չգիտեմ անգամ թե որքանո՞վ է համընկնում իրական ալբոմի հետ:
    Անգամ պատմվածքի վերնագիրը իմ ունեցած ալբոմի վերջում հնչող երաժշտության վերնագիրն է ու այնքանո՛վ են իրար հետ համընկնում, որ ընկերը վերադառնում է ու կրկին հանդիպում են:

    Ահա իմ ունեցածը:
    Ահա իրականը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #41
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց ինձ բոլորովին էլ պարզ չէր, թե ինչ ֆիլմի ու երաժշտության մասին է խոսքը:
    Կոնկրետ ո՞ր հատվածներից դա պիտի հասկացվեր, կնշե՞ս:

  17. #42
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ բոլորովին էլ պարզ չէր, թե ինչ ֆիլմի ու երաժշտության մասին է խոսքը:
    Կոնկրետ ո՞ր հատվածներից դա պիտի հասկացվեր, կնշե՞ս:
    Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր:

    Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #43
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր:

    Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել:
    Մտածում ես էդ ֆիլմն ու երաժշտությունը բոլորին պիտի էնքան ծանոթ լինի, որ չարժի դրանց մասին հիշատակե՞լ, ու բոլորը ակնարկներից պիտի գլխի ընկնեի՞ն ինչի մասին ա խոսքը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (04.09.2014)

  20. #44
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Նիրոյի ու Մորիկոնեի մասին էլ են խոսել: Ֆիլմից հատվածներ են հիշել, հիշել են, որ գողեր էին ու ընկերներ: Բացի դրանից ինչու՞ էի Դավիթին հենց Ամերիկա՛ ուղակել, ոչ թե ուրիշ երկիր:

    Ինձ հաճախ ա թվում, թե ամեն ինչ այնքա՜ն պարզ եմ բացատրում, հետո պարզվում ա դեռ հանելուկներ են մնացել:
    Կարելի է՞ մեջ ընկնել պատմվածքի կինոյի շուրջ խոսակցությանը
    Պարզ է, որ կինոն հենց էնպես չես նշում, Սմոկ: Ուղղակի պիտի հաշվի առնես, որ կարդացողը շատ հնարավոր է՝ էդ կինոն չի տեսել: Մեկը ես՝ էդ կինոն չեմ տեսել:
    Չգիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ ընթերցողը հասկանար, բայց մեկը ինձ համար կինոյի պահը էնքանով է պատմվածքում հասկանալի, որ կինոյի մասին խոսակցության ժամանակ փորձել ես պատկերել հերոսների անցյալը, թե որտեղից են, ինչ դեր են ունեցել իրար կյանքում և այլն. իրենց մանկության տեսած միակ ֆիլմը, փախուստը մանկատնից, հետո «դարբին» Վզգոյի դաստիարակչական մեթոդներից՝ խուսափելով սխալ ուղուց.
    - Հատկապես իրանց փոքր ժամանակներն էինք սիրում, չնայած դե Նիրոն լավ էր խաղում: Մեր համատեղ մանկության միակ ֆիլմն էր:
    - Ու երեխեքից մենակ մեզ բախտ վիճակվեց չէ՞ նայել,- նորից ծիծաղեց Դավիթը:
    - Բայց մենք դեռ փոքր էինք:
    - Հա՜, «դարբին» Վզգոն իրա մեթոդներով էր դաստիարակում: Հիշում ե՞ս ոնց իրա մոտից է՛լ փախանք:
    Ու երկուսով քահ-քահ ծիծաղեցին:
    - Ի՜նչ լավ ա, որ չգնացինք էդ ճանապարհով,-քիչ անց նորից մտքերով ընկավ Գուրգենը:
    - Հա բա: Կողպեքներ կոտրելու, փականներ բացելու փոխարեն ավելի լավ էր անցորդների կոշիկները մաքրեինք չէ՞:
    հետո նորից վերադարձ մանկատուն և բաժանություն:
    Ես էդպես հասկացա կինոյի պահը:
    Իսկ դու ի՞նչ էիր ուզում, որ ընթերցողը հասկանար:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 02.09.2014, 17:26:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.09.2014), Smokie (02.09.2014)

  22. #45
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,817
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է՞ մեջ ընկնել պատմվածքի կինոյի շուրջ խոսակցությանը
    Պարզ է, որ կինոն հենց էնպես չես նշում, Սմոկ: Ուղղակի պիտի հաշվի առնես, որ կարդացողը շատ հնարավոր է՝ էդ կինոն չի տեսել: Մեկը ես՝ էդ կինոն չեմ տեսել:
    Չգիտեմ, թե դու ինչ ես ուզում, որ ընթերցողը հասկանար, բայց մեկը ինձ համար կինոյի պահը էնքանով է պատմվածքում հասկանալի, որ կինոյի մասին խոսակցության ժամանակ փորձել ես պատկերել հերոսների անցյալը, թե որտեղից են, ինչ դեր են ունեցել իրար կյանքում և այլն. իրենց մանկության տեսած միակ ֆիլմը, փախուստը մանկատնից, հետո «դարբին» Վզգոյի դաստիարակչական մեթոդներից՝ խուսափելով սխալ ուղուց.

    հետո նորից վերադարձ մանկատուն և բաժանություն:
    Ես էդպես հասկացա կինոյի պահը:
    Իսկ դու ի՞նչ էիր ուզում, որ ընթերցողը հասկանար:
    Հենց դա էլ ցույց էի տալիս Այբ ջան: Աշխատել եմ էնպես անել, որ եթե անգամ ֆիլմը ծանոթ չլիներ ձեզ՝ հանելուկներ չմնային, անորոշ տեղեր չլինեին, չդիտված ֆիլմի նկարագրված հատվածներն էլ կարող եք պատկերացնել: Օրինակ՝
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Թրա՜խկ ու երեխան ընկավ:
    ֆիլմին ծանոթ չլինելը չի խանգարում պատմվածքը հասկանալուն:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 02.09.2014, 18:32:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.09.2014), Այբ (02.09.2014), Նիկեա (02.09.2014)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. ֆլեշմոբ «Երազանքներն իրականանում են» 11.11.11-ին
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2011, 21:39
  5. 28 շաբաթ անց / 28 Weeks Later
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.11.2010, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •