User Tag List

Էջ 22 28-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 410 հատից

Թեմա: Կնոջ մարմինը

  1. #316
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հոս, հասարակությունն ա մեղավոր, որ տենց պայմաններ ա պարտադրում: Գիտե՞ս ինչքան դժվար ա էդ պահանջներին դեմ գնալն ու անելը նենց, ոնց որ քեզ ա դուր գալիս: Դու չես պատկերացնի՝ ինչ կարգի քննադատությունների են արժանանում կանայք էդ ստանդարտներից շեղվելու համար: Ու էդ ամենին դիմանալու համար ներվ ա պետք: Խնդրեմ, էլի էս թեմայի առաջին գրառումը հիշեմ. կնոջ ինստագրամի ըքաունթը փակել են ինչ ա թե ի տարբերություն այլ կանանց, որոշել ա իրա ցայլքի մազերը չթրաշել ու էդ տեսակի բիկինիով նկար տեղադրել:
    Բյուր, ամեն դեպքում սխալվում ես թե մենակ աղջիկների նկատմամբ ա տենց ռեակցիա։ Տես ես որ Հայաստանում մորուքով էի ու երկար մազեր ունեի, օրը մի հազար անգամ մարդիկ խորհուրդներ էին տալիս։ Ասենք գործի տեղը ուտելիք եմ պատվիրել, մատակարարը ուտելիքը բերում ա ու մինչ ես իրան փողն եմ տալիս, ինքը հասցնում տարակուսած հարցնել թե ինչի՞ եմ մորուք պահում ու եթե նկարիչ չեմ, ուրեմն «ջահել տղա ես, սափրվի»։ Հիմա լավ ա, մորուքը մոդա ա, բիձեքն էլ աչքերներսը սովորել ա, էդքան շատ չեն ասում։
    ՈՒ էլ չասած որ կանայք իրանց արտաքինի վերաբերյալ ահագին ազատություն ունեն սանրվածքի, հագուստի և այլն։
    Պատկերացնում ե՞ս որևէ տղա որոշի մազերը ներկի Հայաստանում։ Կամ յուբկա հագնի (ամբողջ աշխարհում, բացի Շոտլանդիայից)

    Նենց որ իզուր մի բողոքի, թե կանանց նկատմամբ ա էդ․ տղերքն ավելի տուժած են, ուղղակի դուք ֆիքսված եք կանանց վրա ու տղերքի դարդերը չեք նկատում

    ՈՒ հա, համաձայն եմ, արտաքինի վրով ու ընդհանրապես կարծրատիպերը լավ բան չեն։ Անկախ նրանից բարձրաձայն արտահայտվում են թե լուռ ճնշվում։ ՈՒ ֆորմալ կոռեկտությունը էդ առումով հարց չի լուծում։ Թեկուզ ոչ մի ձեն չհանեն, եթե մարդը զգում ա, որ մարդիկ իրան քուլ չեն համարում թե ստանդարտով չշարժվի, գործի համար հարցազրույցի գնալուց եթե գիտի որ արտաքին կարծրատիպերի պատճառով ծուռ աչքով կնայեն և այլն, ուզած չուզած սկսում ա հետևել կարծրատիպերին հաջողության հասնելու համար
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), CactuSoul (12.12.2016), John (11.12.2016)

  3. #317
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, իսկ մտածե՞լ ես երբևէ, թե ովքե՞ր են էդ «պարտադրողները»։ Կարո՞ղ ա իրականում ոչ թե հասարակությունն ա, այլ մայրը, տատը, հարևանի կինն ու տալի ընկերուհին: Կանայք իրանց համար տաբուներ են դնում, հարմարվում են դրանց, հետո սկսում բողոքել։ Թույն ա։ Եթե հասարակության «պարտադրանքին» դեմ գնալն էդքան դժվար լիներ ինչքան դու ես ներկայացնում՝ Հայաստանում կանայք չէին ծխի, ալկոհոլ չէին օգտագործի ու կարմիր խնձոր կպարացնեին հասրանիքի հաջորդ օրը։

    Իսկ որ աղջկանից կրակվառիչ խնդրեմ՝ կարո՞ղ ա էդ էլ ա վիրավորական, որտև հասարակության պահանջն ա, որ կինը չծխի, իսկ ես էդ խնդրանքովս կասկածի տակ եմ դնում նրա՝ էդ պարտադրանքին հետևելու փաստը։ Ու կապ չունի, որ ինքը սրճարանում նստած ծխում էր էդ պահին։
    Չէ, Հոս, հասարակությունն ա որոշում: Չգրված, լուռ օրենքներ են: Եթե կոնկրետ հասարակության մեջ ընդունված ա, որ կինը պիտի ծխի, չծխողին են թարս նայում: Սա իրոք խնդիր ա Հայաստանում հատկապես, այլ երկրներում մի քիչ պակաս, բայց էլի խնդիր ա: Ուղղակի չեմ ուզում շատ օրինակներ ինձ վրա բերել, որովհետև քննարկումը շեղվում ա իմ ուղղությամբ ու տհաճ ա դառնում շարունակելը, թե չէ հենց իմ սեփական փորձից լիքը բաներ կպատմեի:

  4. #318
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, Հայաստանում ամեն քայլափոխին խորհուրդ են տալիս: Իմ կուրսի մի աղջկա մեր կուրսից մի տղա հա խորհուրդ էր տալիս դեմքի մազերը հեռացնել: Կոնկրետ ինձ էլ իմ կյանքի տարբեր փուլերում խորհուրդ են տվել մազերս ֆենել, կաբլուկ հագնել կամ քսվել:
    Չեմ ասում բացառվում ա, բայց իմ դիտարկումներով կանայք ավելի ակտիվ են արտաքինի հարցում խորհուրդներ տալուց

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմությանը լավ ծանոթ չես
    Նկարը դրվել ա բիկինի հեշթեգի տակ: Էդ հեշթեգով գնալու դեպքում կտեսնես նույն ձևի կամ նույնիսկ ավելի մերկ մարմիններ, բայց տարբերությունն էն ա, որ ցայլքի մազերը թրաշած են: Էդ ըքաունթներին բան ասող չի էղել:
    Կարծում եմ որ նաև լիքը դեպքեր են եղել թրաշած բիկիի ու լիքը ուրիշ նկարներ ջնջելու, բայց էդ դեպքերում ոչ մեկ չի մտածում թե թրաշված էր դրա համար ջնջեցին։ ՈՒ տենց դեպքերը մեծ հնչեղություն չեն ստանում։
    Instagram–ում օրական միլիոնավոր նկարներ են դրվում ու լիքը մոդերատորներ կան, որոնք պետք ա առաջնորդվեն instagram–ի տված կանոններով, բայց իհարկե էդ կանոնների սահմանները հնարավոր չի ճշգրիտ պահել հաստատ համոզված եմ, որ ինստագրամի կանոնների մեջ մազերի մոմենտով բան գրած չի։ Մոդերատորներն էլ մարդ են ու սխալ որոշումներ էլ են կայացնում։ ՈՒղղակի որոշ սխալների մեջ մարդիկ դիսկրիմինացիա են տեսնում ու աշխարհի ֆեմինիստները ոտի են կանգնում, շուխուռ են անում, իսկ մյուսների դեպքում ուղղակի տուժածը դիմում ա վերանայելու կամ ոչ էլ գլուխ ա դնում, տենց էլ ոչ մեկ չի իմանում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #319
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ո՞ւ։ Մի հոգնած ցենզոր իր ջահել վախտվա վախերը մտաբերելով ջնջել ա նկարը, հետո էլ ուրիշ նման դեպքեր են եղել, ինստագրամն էլ հայ-բույից հետո ասել ա՝ քրեր ջան, սխալ էինք, ներող կլնեք։ Ու քո խնդիրը սրա հետ ո՞րն ա։
    Նկարը չի ջնջել, ըքաունթն ա արգելափակել: Ժամանակին դա եքա սկանդալ էր, ինստագրամը դեսուդեն արդարանում էր, արդարացումներից մեկն էր, որ արգելված ա ցայլքի մազ ցույց տալը, հրաժարվում էր ըքաունթն արգելափակումից հանելը: Բնականաբար, հակափաստարկ էր բերվում, թե՝ փաստորեն եթե մարմնի էդ մասը թրաշած ա, բայց մերկ, ուրեմն կարելի ա, բայց երբ մազ կա, չի կարելի: Ինստագրամը նորից պատասխանում ա՝ ցայլքի մազ ցույց տալ չի կարելի: Ու տենց շարունակ: Երկու տարի անց երևի ինստագրամը խելքի ա էկել, բան-ման ա փոխել, չգիտեմ: Բայց ամբողջ հարցն էն ա, որ որոշված ստանդարտ ա, որ ցայլքի մազերը պիտի չերևան:

  6. #320
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարծում եմ որ նաև լիքը դեպքեր են եղել թրաշած բիկիի ու լիքը ուրիշ նկարներ ջնջելու, բայց էդ դեպքերում ոչ մեկ չի մտածում թե թրաշված էր դրա համար ջնջեցին։ ՈՒ տենց դեպքերը մեծ հնչեղություն չեն ստանում։
    Instagram–ում օրական միլիոնավոր նկարներ են դրվում ու լիքը մոդերատորներ կան, որոնք պետք ա առաջնորդվեն instagram–ի տված կանոններով, բայց իհարկե էդ կանոնների սահմանները հնարավոր չի ճշգրիտ պահել հաստատ համոզված եմ, որ ինստագրամի կանոնների մեջ մազերի մոմենտով բան գրած չի։ Մոդերատորներն էլ մարդ են ու սխալ որոշումներ էլ են կայացնում։ ՈՒղղակի որոշ սխալների մեջ մարդիկ դիսկրիմինացիա են տեսնում ու աշխարհի ֆեմինիստները ոտի են կանգնում, շուխուռ են անում, իսկ մյուսների դեպքում ուղղակի տուժածը դիմում ա վերանայելու կամ ոչ էլ գլուխ ա դնում, տենց էլ ոչ մեկ չի իմանում։
    Ինստագրամն ինքը որևէ էդ տիպի բացատրություն չի տվել, թե էդ տիպի թրաշած նկարներ լիքը ջնջում են: Պարզ ասել են՝ ցայլքի մազ ա, պիտի չերևա: Նենց որ իզուր մի պաշտպանի իրանց

  7. #321
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վաբշե, ես էլ զահլա չունեմ ձեր հետ կռիվ տալու: Թեմայի սկզբի գրառումները կարդացեք, որտեղ բազմաթիվ կանայք արտահայտվել են: Կտեսնեք, որ օդից չեմ խոսում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (11.12.2016)

  9. #322
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հիմա շուշան պեդրոսյանին բան չասե՞նք...

    Շուշան Պետրոսյան была такой толстой, что во время прослушивания волнующей музыки мурашки, бегущие по её телу, умирали от усталости уже на первом круге...
    A long time ago, in a galaxy far, far away...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.12.2016)

  11. #323
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ կանայք, եթե հիշում ես, որպես կանոն 180/50 չեն, քանոնով գծած ոտեր չունեն, ու առատ մազածածկույթ ունեն։ Ու ես սիրում եմ հայ կանանց։ Ուրի՞շ։
    Ուրիշ այն ախպերս, որ մեկ այլ մի հրաշալի ինտելեկտուալ անձնավորություն կարող է «կարծիք արտահայտել» հայ կանանց մասին այնպես, ինչպես դու կարտահայտես գեր կանանց մասին ու չենք կարողանա հստակեցնել կարծիք հայտնելու, ձեռ առնելու և ըմբռնումով կամ կարեկցանքով վերաբերվելու սահմանագծերը։
    Si vis pacem, para bellum

  12. #324
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամփոփ թեմայի շուրջ: Եթե համարենք, որ կա «հասարակության վերաբերմունք» հասկացությունը, ապա ես նետած ունեմ այն հասարակությունը, որն իր վերաբերմունքը արտահայտում է ծաղրով, առհամարանքով, նվաստացնելով և մնացած բոլոր թշնամական ձևերով, անկախ նրանից թե կնոջ մարմնի որ մի հատկանիշին է դա վերաբերվում։ Իսկ եթե հասարակությունը իր վերաբերմունքը արտահայտում է հանդուրժողաբար, ըմբռնումով, կարեկցանքով, խրախուսելով, սովորեցնելով, և այլ բարեկամական ձևերով, ապա ես սիրում եմ այդպիսի հասարակությունը:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (14.12.2016), Արշակ (12.12.2016), Շինարար (21.12.2016), Տրիբուն (12.12.2016)

  14. #325
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սա էլ կնոջ մարմնի մասին մի ավանդույթ։

    But although the country's Supreme Court banned practising chhaupadi in 2005, the custom dies hard. It remains firmly rooted in many villages, especially in remote hill areas.
    ...
    A 2011 UN report estimated that 95 percent of women in Achham district follow it [chhaupadi].
    Մարդուն մնում ա մենակ գժվել աշխարհիս խելագառությունից։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.12.2016)

  16. #326
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ կնոջ մարմնի մասին մի ավանդույթ։


    Մարդուն մնում ա մենակ գժվել աշխարհիս խելագառությունից։
    բռռ..
    հայ կանայք էլ, եթե չեմ սխալվում, եկեղեցի չեն այցելում էդ ընթացքում, չէ՞
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #327
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    բռռ..
    հայ կանայք էլ, եթե չեմ սխալվում, եկեղեցի չեն այցելում էդ ընթացքում, չէ՞
    Հին կտակարանում մի հատված կա էդ թեմայով, թե՝ արյունահոսող կինն անմաքուր ա, պիտի տունը նստի: Բայց դե էն վախտերով դա հիգիենիկ տեսանկյունից ճիշտ էր. որտեղ արյուն, էնտեղ ինֆեկցիա: Հիմիկվա աշխարհում դա առնվազն դեբիլություն ա:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (21.12.2016)

  19. #328
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում ուզում եմ մի անգամ ևս գրել ճարպակալության ու կանանց գիրության մասին:
    Ինչպես արդեն ասել եմ նախորդ էջերում, ես գտնում եմ, որ ամեն մարդու անձնական գործն է՝ իր մարմինն ինչ տեսքի է: Հարցը դա չի:
    Հարցն էն է, որ ինձ ահագին զայրացնում է, երբ ճարպակալումը կապուն են body positivity-ի հետ, դարձնում սոցիալական գովազդ ու գովերգում են դա, իբր թե խրախուսելով բոլոր էն մարդկանց, ովքեր ունեն էդ խնդիրն ու նեղվում են իրենց մարմնից:
    Սխալը գալիս է նրանից, որ ճարպակալումը դիտարկվում է՝ որպես կոսմետիկ խնդիր, այնինչ դա նախ և առաջ առողջական լուրջ խնդիր է, որը մեծ ռիսկային գործոն է տարբեր հիվանդությունների համար: Ինչքանո՞վ է ճիշտ ճարպակալում ունեցող մարդկանց խրախուսելը, որ չնեղվեն իրենց մարմնից, էն դեպքում, երբ դա կարող է ուղղակիորեն դեպի մահ տանել: Հարցն էլ նեղվել-չնեղվելը չի ամենևին, այլ երկար և առողջ ապրելը:
    Ինչի եմ սա ասում: Վերջերս աչքովս ընկել էին Տեսս Հոլիդեյին գովերգող հոդվածներ, ով աշխարհի ամենամեծ չափերի մոդելներից մեկն է և հանդես է գալիս տարբեր գովազդային և սոցիալական հարթակներում՝ որպես body positivity-ի խորհրդանիշ:
    Ու խոսքը մի քիչ լիքոտ կնոջ մասին չի, ով մի փոքր դուրս է մոդելային խիստ ստանդարտներից, այլ խոսքը կատարյալ ճարպակալման մասին է:
    Իր մարմինն իր գործն է իհարկե, բայց ինչի՞ է սա դառնում դերային մոդել՝ խրախուսելով ճարպակալումը: Սա դառնում է ոգեշնչում շատ կանանց համար, որ ոչ թե փորձեն մի բան փոխել, այլ երջանիկ լինեն՝ իրենց առողջական խնդիրներով հանդերձ:
    Ինձ սա, անկեղծ ասած, զայրացնում է: Ճարպակալումն ախտ է, որի դեմ պիտի պայքարվի՝ կյանքեր փրկելու համար, ոչ թե դառնա դրական տողատակերով սոցիալական գովազդ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.02.2017, 15:42:

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.02.2017), CactuSoul (07.02.2017), laro (07.02.2017), Mr. Annoying (07.02.2017), Sambitbaba (07.02.2017), Աթեիստ (07.02.2017), Անվերնագիր (07.02.2017), Արէա (07.02.2017), Արշակ (07.02.2017), Հայկօ (07.02.2017), մարդագայլուկ (07.02.2017), Շինարար (07.02.2017), Ուլուանա (07.02.2017), Ռուֆուս (07.02.2017), Տրիբուն (07.02.2017)

  21. #329
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հիմի որ նկար դնեմ, Բյուրն ասելու ա արտաքինի վրա եմ կենտրոնանում ։)

    Բայց դնելու եմ։
    Ցանկացած բժիշկ ասելու ա, որ քաշի խնդիր ունի։

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #330
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ սիրուն դեմք ունի

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.02.2017), Mephistopheles (07.02.2017)

Էջ 22 28-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդու մարմինը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.08.2017, 04:16
  2. Լավ կնոջ ուղեցույցը (1955)
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 12.12.2016, 21:45
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36
  5. Ինչի՞ց է փշաքաղվում մարդու մարմինը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 54
    Վերջինը: 24.09.2008, 14:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •