Սա իմ գրածն էր․
Եթե թավով նշածս մասն է քեզ հուշել, որ գրածս կոնկրետ քեզ է վերաբերվում, ապա դա ընդամենը ընդհանուր արտահայտման իմաստով է գործածվել՝ "առհասարակ մարդ" իմաստով։ Ինձ թվում էր՝ դա ակնհայտ էր։Կարծեմ էդպիսի հոգեբանությունն աշխատում է գիրանալու հակում ունեցող կանանց մոտ /չնայած համարյա բոլոր կանայք էլ դրա հակումն ունեն, վերջին հաշվով, նույնիսկ ամենատախտակյա նիհարություն ունեցողները/։
Նշածդ չորուկ "տախտակ" լինելն հավանաբար ապահովության էն զգացումն է առաջացնում, որ այդպես գիրության որոշակի թույլատրելի սահմանից ահագին հեռու ես ու կարելի է արխային ուտել
Մյուս կողմից էլ իհարկե ֆիզիկական թեթևության զգացողությունն է, որին ուզում ես հասնել ու պահպանել։
Բայց եթե "դու" ձևով ես հասկացել, ապա նորից եմ ասում՝ հաստատ կոնկրետ քեզ նկատի չեմ ունեցել, ավելին՝ ինձ եմ նկատի ունեցել ու նմանատիպ բացատրություններ, որ լսել եմ ուրիշներից։ Թե չէ քո անձի հետ կապված բացատրություններ տալու ոչ ցանկություն ունեմ, ոչ իրավունք, ոչ էլ իմաստ եմ գտնում նման բանով զբաղվելու մեջ։
Իսկ հարցիդ կոնկրետացմանը, եթե իմ դեպքը հետաքրքիր է, չէ, ես էդպիսի կոնտրաստային մոտեցում չունեմ, ինձ դուր է գալիս, երբ կինը ոչ լիքոտ է ու ինքս էլ ձգտում եմ լինել էդպիսին։
Էջանիշներ